Լրահոս

2023-01-30
  • Img default alt hy
    Սպորտ
    Ուիլյամսի անհավանական ռեկորդային շարքն ընդհատվեց
    Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինակի Ուիլյամսը վնասվածքի պատճառով բաց է թողել Լա լիգայի 19-րդ տուրի «Սելտայի» հետ հանդիպումը։ 28-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականի ապրիլի 17-ից հետո առաջին անգամ չի մասնակցել Իսպանիայի առաջնության հանդիպմանը։ Ուիլյամսն անցկացրել է 251 խաղ անընդմեջ՝ առանց բացթողումների, ինչը Լա Լիգայի ռեկորդ է: Գանայի հավաքականի հարձակվողը Բիլբաոյի ակումբում հանդես է գալիս արդեն 9-րդ տարին։
    22:40
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակն անցյալ հունվարի համեմատ ցածր է 13 սմ-ով
    Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հունվարի 23-29-ը Սևանա լճի մակարդակը հունվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել 1900.26մ (29.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով: Արփա-Սևան ջրատարով հունվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 29-ը ներառյալ՝ 2.494մլն. մ³:
    22:30
    30.01.23
    Ավելին
  • Իրավական
    «Վառողը կենդանի ա, ինքը սաղ պիտի պատմի». կասկածի տակ է «կենսունակ վարկածը»
    Ազատ գյուղում զինվորական կացարան դարձած տանը բռնկված հրդեհից 11 օր է անցել, բայց դեռ չի հարցաքննվել կապիտանը, որը ըստ պաշտոնական վարկածի՝ բենզին է լցրել վառարանի մեջ: Նա արդեն հիվանդասենյակում է, բայց Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ խոսել չի կարող: «Հայլուրը» հարցում է ուղարկել գլխավոր դատախազին՝ պարզելու, թե արդյո՞ք Աննա Վարդապետյանը իրավունք ունի իր տիրույթում գտնվող քրեական գործերի մասին պարբերաբար զեկուցել վարչապետին: Աննա Վարդապետյանը կառավարության նիստի ժամանակ էր ասել, որ գործի վերաբերյալ զեկուցել է վարչապետին ու փաշինյանական վարկածը «կենսունակ» անվանել:
    22:25
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Կոնկրետ քայլեր չենք տեսնում Թուրքիայի կողմից». Ֆինլանդիա
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիլեջիքում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել էր Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հարցին։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ֆինլանդիայի համար կարող են «կանաչ լույս վառել», իսկ Շվեդիան դրանից «շոկ կապրի»։ Ֆինլանդիան, սակայն, չպետք է Շվեդիայի սխալը կրկնի։ Eremenihaber. am-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար Պիրիտտա Ասունման հայտարարել է, որ իրենք մինչ օրս այդ ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր չեն տեսել Թուրքիայի կողմից։
    22:20
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վարակի աղբյուր հանդիսացող 5 կենցաղային իր՝ բնակարանում
    Հաճախ հիվանդության պատճառ հանդիսացող վարակի աղբյուրը մեր տունն է: Խնդիրն այն է, որ պաթոգեն բակտերիաները կարող են իրենց հիանալի զգալ ոչ միայն հակասանիտարական պայմաններում, այլ նաև մեր բնակարանում: Մանրէների մեծ մասն ապրում է այն իրերի վրա, որոնք հաճախ օգտագործվում են։ Խոհանոցային տախտակ Խոհանոցային տախտակը վարակի ամենանենգ աղբյուրն է, քանի որ այս պարագայի միջոցով միկրոօրգանիզմները հեշտությամբ կարող են հայտնվել սննդի վրա։ Վնասակար վարակների առումով ամենավտանգավորը հում ձուկն է, միսը, կարտոֆիլը, հատապտուղները, տերևազարդ բանջարեղենն ու կանաչեղենը։ Հետևաբար, նախքան այս մթերքները կտրտելը, դրանք պետք է լավ լվացվեն՝ նույնիսկ տաք ջրով: Մանրէների վերարտադրության համար հատկապես բարենպաստ միջավայր է փայտե կտրող տախտակների մակերեսը, որը պատված է ճաքերով: Վարակից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում փայտե տախտակները փոխարինել պլաստմասե կամ ապակյա տախտակներով։ Օգտագործելուց հետո տախտակը պետք է մանրակրկիտ լվանալ օճառով և ողողել եռման ջրով: Խոհանոցի լվացարան Խոհանոցի լվացարանի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը, ներառյալ ծորակը, պարունակում է մինչև 80000 տարբեր միկրոօրգանիզմներ: Հատկապես վտանգավոր են սպունգերն ու սպասքի սփռոցները։ Դրանք կլանում են կեղտը, սննդի մնացորդները։ Ապահով լինելու համար կարևոր է լվացարանը և ծորակը մանրակրկիտ լվանալ ախտահանող միջոցներով։ Սպունգերը ևս պետք է հաճախակի փոխել: Սառնարան Փշրանքները, սոուսներից բծերը և թափված արգանակը, չլվացված բանջարեղենի տարաները սառնարանը դարձնում են տան ամենահակասանիտարական վայրերից մեկը: Հատկապես ամռանը սառնարանը մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ բարձր ջերմաստիճանի պատճառով միկրոբներն արագ են վերարտադրվում։ Կենդանիների սննդի տարաներ Սնունդը կարող է ժամերով կամ նույնիսկ մի ամբողջ օր մնալ ընտանի կենդանիների համար նախատեսված տարաներում: Սա հող է ստեղծում բակտերիաների համար և արդյունքում բացասաբար է անդրադառնում ոչ միայն տնային կենդանիների, այլև նրանց տերերի առողջության վրա: Օգտագործման համար առավել անվնաս կլինեն չժանգոտվող պողպատից և ապակե տարաները: Կենդանիների սննդի տարաները պետք է ամեն օր լվացվեն հոսող ջրի տակ: Ատամի խոզանակ Ատամի խոզանակը բակտերիաների ևս մեկ վտանգավոր աղբյուր է, որը նույնպես մեծ հավանականություն ունի ազդելու մարդու մարսողական տրակտի վրա: Իրավիճակը սրում են մազիկների արանքում խրված սննդի փոքր կտորները։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց հետո ատամի խոզանակը մանրակրկիտ լվանալ տաք ջրով, այնուհետև թողնել բաժակի մեջ՝ չորանալու համար: Այն պատյանի մեջ դնելը չափազանց վտանգավոր է, քանի որ ավելորդ խոնավությունը մեծացնում է մանրէների աճը։
    22:10
    30.01.23
    Ավելին
  • Արցախ
    Սեղմել ատամներն ու առաջ գնալ. բլոկադայի 50-րդ օրն Արցախում դեռ համբերության կոչ են անում
    Արցախի կյանքի ճանապարհի ճգնաժամի պատճառով խոցելի խմբում են հայտնվել հղի կանայք: Ստեփանակերտի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրենը հայտնել է, որ ավելացել են բարդ ծննդաբերության դեպքերը, պատճառը սթրեսն է, սննդի բացակայությունը։ Չնայած այսօր Կարմիր խաչը Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխել 19 մարդու՝ հարյուրավոր քաղաքացիներ դեռ մնում են իրենց ընտանիքներից բաժանված:
    22:05
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գիշերային ակումբից` ոստիկանության Մարաշի բաժանմունք
    Հունվարի 29-ին, լուսադեմ ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է: Մեկնել են բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ: Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները` բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
    22:00
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան կարող է գնել բրիտանական կործանիչներ, եթե ԱՄՆ-ից չստանա F-16-երը
    Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արդիականացված F-16 կործանիչների շուրջ շարունակվող խնդրին անդրադարձ է կատարել «Forbes» ամսագիրը: Գրում է Ermenihaber. am-ը։ Նախկինում ԱՄՆ-ն Թուրքիային դուրս էր թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու համար։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց 40 միավոր F-16 կործանիչներ գնելու և իր սպառազինության տակ գտնվող 80 նման կործանիչներն արդիականացնելու մասին: Սակայն այս հարցում էլ Թուրքիան խնդիրներ ունի, քանի որ մի խումբ ԱՄՆ կոնգրեսականներ դեմ են այդ գործարքին: «Forbes» ամսագրի փոխանցմամբ, եթե Վաշինգտոնն Անկարայի հետ համաձայնության չգա, ապա թուրքական կողմն ունի այլ տարբերակ: Խոսքը բրիտանական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների մասին է, որի շուրջ Բրիտանիան ու Թուրքիան բանակցում են և մոտ են համաձայնության:
    21:50
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թովմասյանը Իսրայելում հայ երիտասարդների ծեծելու դեպքերի առնչությամբ գրություններ է ուղարկել օմբուդսմենին
    Որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին՝ Իսրայելում հայ երիտասարդների ծեծի ենթարկելու դեպքերի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թովմասյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ խիստ դատապարտելի համարելով Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու լկտի պահվածքը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ: Նրա խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը հետևողական պետք է լինի մեղավորներին խստագույնս պատժելու և հետագայում հայերի նկատմամբ էթնիկ հողի վրա հանցավոր գործողությունները բացառելու կապակցությամբ: «Հիշեցնեմ, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդների քաղաքավարի պատասխանից հետո ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց: Հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ էլ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին հայ երիտասարդները մոտեցել և կանխել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով: Դիմակավոր ծայրահեղականները փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ արցունքաբեր գազ են փչել և հայհոյել հայերին: Նրանց սադրիչ գործողությունների արդյունքում ոստիկանները, զենքերը պահելով հայերի վրա, ծեծի են ենթարկել մի քանիսին, հայերից մեկին ձերբակալել և տարել ոստիկանություն: Խիստ դատապարտելի է Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու լկտի պահվածքը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ: Իսրայելի ղեկավարությունը հետևողական պետք է լինի մեղավորներին խստագույնս պատժելու և հետագայում հայերի նկատմամբ էթնիկ հողի վրա հանցավոր գործողությունները բացառելու կապակցությամբ»
    21:45
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, հայի գենը փրկելու անձնազոհ տառապանք է․ Սենոր Հասրաթյան
    Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Շուրջ 50 օր ձգվող շրջափակման ընթացքում ինքս ինձ համար առանձնացրել եմ արցախցուն բնութագրող մի շարք առանձնահատկություններ, որոնցից կարևորում եմ, հատկապես, երկուսը. նախ, որ արցախցին, ինչպես միշտ, վճռական է տրամադրված հաղթահարելու ցանկացած դժվարություն և մնալ ՏԵՐԸ իր հող ու ջրի և, երկրորդ՝ որ նա դեռևս աստվածատուր համբերատարությամբ շարունակում է հանդուրժել բոլոր նրանց, ովքեր դավաճանել և դավաճանում են իրեն... Մտածող հայը պարտավոր է գիտակցել, որ այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան ՀԱՅԻ գենը փրկելու անձնազոհ տառապանք, իսկ նրանք, ովքեր դա չեն գիտակցում, վաղ թե ուշ պարտադրված են լինելու առերեսվել այդ ճշմարտության հետ և հատուցել կատարվածի համար, անկախ նրանից, թե որտեղ կամ ում հովանավորության տակ են... Հավատացե՜ք, դա լինելու է ոչ միայն իրեն վերագտած ՀԱՅԻ համահավաք ցանկությունը, այլև, ավելի շատ, ԱՍՏԾՈ կամքը...»։
    21:40
    30.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի հեքիաթներին ոչ ոք չի հավատում. Բաքվին պատին են դեմ տվել Հաագայի դատարանում
    Այսօր Հաագայի միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող փաստաբանները բազմաթիվ ապացույցներ են բերել, որ Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցիները բնապահպաններ չեն: Միջազգային դատարանում ռասիստական Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատը ներկայացնողները Ալիևի խոսքերն են մեջբերել՝ ապացուցելու համար, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է անում Արցախում: Ալիևը հունվարի 13-ին ասել էր, որ ով չի ուզում ապրել Ղարաբաղում որպես Ադրբեջանի քաղաքացի, կարող է հեռանալ:
    21:30
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը
    Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել: Հանձնաժողովից նշել են, որ հանդիպման համար մեծամասնություն չի ապահովվել, և ոչ մի հանդիպում չի նախատեսվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ և այդ մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը: Fntgl6OWYAEw_SQ.jpg (172 KB)
    21:20
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես
    Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես, հայտնում է BusinessPressNews-ը՝ հենվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվությանը: Փոխանցում է Aliq Medi-ն։ Տվյալների համաձայն, 20 հազար 371-ից 14 հազար 733-ը ռուսական են, 5 358-ը՝ բելառուսական, 280-ը՝ ռուս և բելառուս քաղաքացիների համատեղ գրանցած բիզնեսներ են: Ըստ տվյալների՝ գրանցված 20 հազար 371 ձեռնարկություններից 1 178-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, 19 հազար 190-ը՝ անհատ ձեռնարկատերեր, 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր։ Ի դեպ, Վրաստանում գրանցված մեծ թվով ռուսական և բելառուսական ընկերությունների դեպքում գործունեության ոլորտը հստակեցված չէ։
    21:10
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ոնց բերել ենք, այնպես էլ կհանենք» ասողներն այն ժամանակ իսկապես հավատում էին, որ կարող են դա անել․ Վրթանեսյան
    Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հիշում եք, թե ինչպես էին շատերը 2018-ի ապրիլի վերջ-մայիսի սկզբին ասում. «Նիկոլն իրեն վատ պահի, ոնց բերել ենք, այդպես էլ կհանենք»։ Նրանք չէին հասկանում, թե իրականում ՈՆՑ են Նիկոլին բերել իշխանության։ Չէին հասկանում, թե ինչպես են տարիներով աշխատել բազմաթիվ ցանցերը, ինչպես են դրսից ֆինանսավորմամբ ՀԿ-ները ստեղծվել, ինչպես է աշխատել ընդդիմադիր և ՀԿ-ական մեդիան, ինչպես են կերտվել խոսույթները և դրանց վրա ստեղծվել մի ամբողջ միֆոլոգիա... Չէին հասկանում այն ռազմավարությունները և մարտավարությունները, որոնց շրջանակներում իրենք Սերժ էին մերժում ու Նիկոլ բերում։ «Ոնց բերել ենք, այնպես էլ կհանենք» ասողներն այն ժամանակ իսկապես հավատում էին, որ կարող են դա անել։ Որովհետև, կրկնեմ, չէին հասկանում, թե ինչպես է աշխատում այդ ամբողջ մեքենան։ Շատ-շատերն առ այսօր էլ վստահ են, որ ինչ եղել է՝ ինքնաբուխ է եղել, ուղղակի սխալվել են, էլի... * * * Իսկ հիմա ամենակարևորը... Եթե նույնիսկ հասկացել ենք, թե ինչ համակարգերով և ինչ սխեմաներով են մարդկանց հանել փողոց 2018-ին, ապա առավել ևս ԱՆԻՄԱՍՏ ու ՎՆԱՍԱԿԱՐ է մարդկանց անընդհատ երեսով տալը, թե. «Ոնց Նիկոլին բերել եք, էդպես էլ հանեք»։ Մի շատ պարզ պատճառով. որևէ հականիկոլական ուժ այսօր չունի և չի էլ փորձում ստեղծել այնպիսի համակարգ, որը կարող է ազատագրել Հայաստանը Նիկոլի ռեժիմից։ Անիմաստ է մարդկանց մեղադրելն անտարբերության մեջ, եթե չունես այն ենթակառուցվածքները, այն ասելիքը, ապագայի այն գաղափարը, որոնք պետք է այդ մարդկանց մոբիլիզացնեն, ոտքի հանեն։ «Ոնց բերել եք, նենց էլ հանեք» ես էլ եմ շատ ասել ու հիմա հասկանում եմ, որ լուրջ սխալ եմ արել։ Դրանով միայն օգնել եմ Նիկոլին ուժեղացնել հանրության տարբեր խմբերի բևեռացումը։
    21:05
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հաջորդ խաղերում նա խաղադաշտ դուրս չի գա․ Մոուրինյուն՝ Ձանիոլոյի մասին
    «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ձմռանը չի հեռանա թիմից։ «Ցավոք, Ձանիոլոն մնում է «Ռոմայում»: Ես սա ասում եմ, քանի որ այս խաղացողն ավելի վաղ բոլորիս ասել էր, որ չի ցանկանում մարզվել և խաղալ «Ռոմայում»: Հաջորդ խաղերում նա խաղադաշտ դուրս չի գա։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարող բացահայտել բոլոր մանրամասները»,- ասել է Մոուրինյուն:
    21:00
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆինլանդիան վերահաստատել է Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը
    Ֆինլանդիայի՝ Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը չի փոխվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեեկա Հաավիստո Օլավին: «Ֆինլանդիայի մտադրությունները չեն փոխվել»,-հայտարարել է նա ու շեշտել, որ դա կարևոր է սեփական պաշտպանության համար: ԱԳ նախարարը նշել է, որ անցած տասը ամսվա ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել թե՛ պետական ​​կառավարման մակարդակով, թե՛ քաղծառայողների շրջանում: Պեեկա Հաավիստո Օլավիի համոզմամբ՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը կարևոր է հենց ՆԱՏՕ-ի համար: «Շվեդիան Ֆինլանդիայի գործընկերն է անվտանգության և պաշտպանության քաղաքականության գործում»-ասել է նա և հավելել՝ ՆԱՏՕ-ն և դաշինքի երկրները ևս ընդգծել են, թե պաշտպանության պլանավորման համար որքան կարևոր է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամներ, ինչը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի օպերատիվ պոտենցիալն ու անվտանգությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում:
    20:50
    30.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Տեղաշորի մեջ էի, մեկ էլ նկատեցի կոյկեն շարժվում ա». Սյունիքը ցնցել է Իրանի ուժգին երկրաշարժը
    Իրանի ռազմապահեստը հարձակման է ենթարկվել այն պահին, երբ այդ երկրի փրկարարները զբաղված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմամբ: Մոտ 1200 մարդ է տուժել՝ շաբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, 3 մարդ մահացել է: 8 բալանոց երկրաշարժը զգացվել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, Սյունիքում՝ 5 բալ ուժգնությամբ:
    20:40
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանից գրեթե 2 մլրդ դոլար է փոխանցվել Վրաստան
    2022 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումների համակարգերով մոտավորապես 2 միլիարդ դոլար է փոխանցվել Վրաստան, ինչը ռեկորդային ծավալ է առնվազն 2012 թվականից ի վեր, հայտնում է BusinesPressNews-ը՝ հենվելով ռուսական РБК գործակալության տրանսֆերային վիճակագրությանը, որը ներառում է Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի գործարքները։ Գործակալության հետազոտությունները հիմնված են դրամական փոխանցումների բանկային ենթակառուցվածքի և դրամական փոխանցումների համակարգերի տվյալների վրա՝ Zolotaya Korona, Unistream և Contact: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ տվյալների՝ 2021 թվականին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 411,3 մլն դոլար, այդպիսով` 2022 թվականի ցուցանիշը հինգ անգամ գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։ 2022 թվականի 11-րդ ամսվա արդյունքներով` Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը, 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, աճել է չորս անգամ և կազմել 3,1 մլրդ դոլար։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2004 թվականից ի վեր։ Տվյալները ներառում են փոխանցումներ ինչպես բանկային համակարգից, այնպես էլ դրամական փոխանցումների համակարգերից։ Տվյալների համաձայն, 2022 թվականին Ռուսաստանից միայն դրամական փոխանցումների համակարգով Ղազախստան է փոխանցվել 357 մլրդ տենգե կամ մոտ 775,4 մլն դոլար, ինչը ռեկորդային է առնվազն 2014 թվականից ի վեր։ Դոլարի ցուցանիշը 6,8 անգամ գերազանցում է 2021 թվականին Ղազախստան ուղարկված փոխանցումների ծավալը։ Ռուսաստանից Ուզբեկստան փոխանցումների ծավալը 2022 թվականի վերջին կազմել է 14,5 մլրդ դոլար, որը մեկ տարվա ընթացքում աճել է 2,6 անգամ։ Միջազգային տրանսֆերտների կտրուկ աճը երկրում պայմանավորված է եղել դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու զգալի ամրապնդմամբ և Ռուսաստանում արժութային սահմանափակումների արդյունքում աշխատանքային միգրանտների անցումով փոխանցումների պաշտոնական ուղիներին։ Ըստ տվյալների՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ռուս ֆիզիկական անձինք միայն դրամական փոխանցումների համակարգերով Ղրղզստան են ուղարկել 2,6 միլիարդ դոլար, ինչն ընդամենը 6 տոկոսով ավելի է 2021 թվականի 11 ամիսների տվյալներից։ Այս ցուցանիշը ռեկորդային է 2005 թվականից սկսած։ Ղրղզստանը` Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ միասին, առաջին եռյակում է Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսքով ։
    20:30
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկացիները 2023 թ. սուրբ Վալենտինի օրվա համար կարող են ծախսել մինչև 26 միլիարդ դոլար
    2023 թ.-ին սուրբ Վալենտինի օրը (փետրվարի 14) ամերիկացիների ընդհանուր ծախսերը կարող են աճել մինչև 25,9 միլիարդ դոլար՝ 2022 թ.-ի 23,9 միլիարդ դոլարի համեմատ. դա ռեկորդային ցուցանիշներից մեկը կդառնա այդ ծախսերի հաշվարկի սկզբից ի վեր, վկայում Է ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) հարցումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интефакс» գործակալությունից: Հարցվածների կեսից ավելին (52%) նախատեսում Է նշել սուրբ Վալենտինի օրը և պատրաստ է դրա վրա միջին հաշվով ծախսել 192,80 դոլար. դա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2004 թ.-ին հաշվարկներ կատարելուց ի վեր: 2022 թ.-ի միջին ցուցանիշը կազմել Է 175,41 դոլար։ Այն դեպքում, երբ գործընկերների և ընտանիքի անդամների համար պլանավորված ծախսերը մնացել են անցյալ տարվա մակարդակին, բազմաթիվ սպառողներ այս տարի ցանկանում են ուրախացնել ընկերներին, գործընկերներին, համադասարանցիներին, ուսուցիչներին և նույնիսկ ընտանի կենդանիներին, նշում է NRF-ը: Նվերների համար ամենից շատ պատրաստ են ծախսել 35-ից 44 տարեկան հարցվածները. այս տարիքային խմբում միջին ծախսերը, ինչպես սպասվում Է, կկազմեն 335,71 դոլար: Առցանց խանութները (35%) շարունակում են մնալ նվերներ գնելու ամենատարածված վայրերը. դրանց հաջորդում են սուպերմարկետները (34%), դիսկուանտերները (զեղչված գներով ապրանքներ վաճառող խանութներ՝ 31%) և մասնագիտացված խանութները (18%): Ամենատարածված նվերներն են քաղցրավենիքը (57%), բացիկները (40%) և ծաղիկները (37%)։ Մինչդեռ հարցվածների 32%-ը պլանավորում է գնալ ռեստորան, 21%-ը զարդեր կնվիրի, 20%-ը` նվեր-քարտեր, 19%-ը՝ հագուստ։ Ինչպես ակնկալվում է, զարդերի վրա միագումար ծախսերը կկազմեն ավելի քան 5,5 միլիարդ դոլար, մոտավորապես 4,4 միլիարդ դոլար կծախսվի այդ տոնը տնից դուրս նշելու վրա: NRF-ի և Prosper Insights-ի հարցումն անցկացվել է հունվարի 3-ից 11-ն ընկած ժամանակաշրջանում. դրան մասնակցել Է ԱՄՆ-ի 7616 քաղաքացի:
    20:20
    30.01.23
    Ավելին