Լրահոս

2023-01-30
  • Img default alt hy
    Իրավական
    Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց պաշտոնին
    Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։
    20:17
    30.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մուսուլմանական աշխարհի խոշոր խաղացողը մտնում է տարածաշրջան՝ առանց կաշկանդվելու
    Եգիպտոսի նախագահը Բաքվից Երևան էր եկել՝ քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար: Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Կահիրեն դա անելու է Հայաստանում՝ նախ տնտեսական ակտվությունը մեծացնելով: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկօրյա այցով էր Հայաստանում: Սա Եգիպտոսի նախագահի մակարդակով՝ առաջին այցն էր մեր երկիր:
    20:15
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ազգային ժողովի որևէ խմբակցություն ՄԻՊ-ի թեկնածու չի առաջադրել
    ՀՀ ազգային ժողովի որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»,- նշել է հանձնաժողովի նախագահը։
    20:12
    30.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Բաքվին «շնչել չթողնող» Նժդեհը Հայաստանի իշխանության «սև ցուցակում» է
    Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամ Արթուր Նժդեհը չի կարողանալու մասնակցել փետրվարի 6-ին Գորիսում մեկնարկող երիտասարդական համաժողովին: «Հայլուրի» հետ զրույցում նա ասել է, որ Հայաստանի իշխանության որոշումը քաղաքական հետապնդում է: Նժդեհը ուղիղ կապ է տեսնում իր կողմից Ֆրանսիայում հակա-ադրբեջանական բողոքի ակցիաներ կազմակերպելու և Կառավարության որոշման մեջ: Նժդեհի կարծիքով՝ Բաքվից են պահանջել արգելել իր մուտքը Հայաստան, քանի որ նա բազմիցս եղել է նաև Արցախում:
    20:10
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտոնավարման հնգամսյա ժամկետը գլխավոր դատախազի համար բավարար չէ այսպիսիններից ազատվելու համար․ Ասլանյան
    Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր մի դատական նիստում մեղադրող դատախազը, միայն իր տրամաբանությանը հասու ձևակերպումներով, պնդում էր, որ ամբաստանյալն այնուամենայնիվ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մի արարքի համար, որը դրա կատարման պահին՝ 2019 թվականին գործող քրեական օրենսդրությամբ հանցագործություն չի համարվել և քրեականացվել է միայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, խոսքը վերաբերում է միջին ծանրության հանցագործության նախապատրաստությանը։ Ինձ չի զարմացնում այս և այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալն ու դատավարական վարքագիծը, քանի որ լավ գիտեմ, թե նրանց գերակշիռ մասն ինչպես է հայտնվել համակարգում։ Ես միայն անհանգստանում եմ այն իրողությունից, որ պաշտոնավարման հնգամսյա ժամկետը փաստորեն ՀՀ նոր գլխավոր դատախազի համար դեռ բավարար չէ այսպիսիններից ազատվելու համար։
    20:05
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
    Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը: «Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»,-ասել է Ղալիբաֆն ու հավելել, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը։ Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել: «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»,-շեշտել է Ղալիբաֆը։
    20:00
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը Փաշինյանի սեփականությունը չէ, այլ համայն հայության տունը․ Մուրադ Փափազյան
    ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆրանսահայ համայնքի ղեկավարների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից մի քանի օր հետո գրել է․ «Նիկոլ Փաշինյանի խելագարությունը. Արգելելով Հայաստանի, Արցախի և հայկական հարցի օգտին աշխատող ակտիվիստների մուտքը Հայաստան՝ Հայաստանի վարչապետը թուլացնում է Հայաստանն ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Նժդեհ Գարագավորյանը չորրորդ ակտիվիստն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան։ Իմ արգելքը, որին հաջորդեց Մասիս և Սյունե Աբրահամյանների արգելքը, իսկ այժմ էլ՝ Նժդեհ Գարագավորյանի արգելքը, լուրջ հարձակումներ են ազատության և ժողովրդավարության դեմ։ Այս անտանելի որոշումներն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայանում է որպես ավտորիտար առաջնորդ։ Դա թուլացնում է Հայաստանը։ Դա արատավորում է Հայաստանի հեղինակությունը միջազգայնորեն, թուլացնում է Հայաստանի դեմոկրատական ​​բնավորությունը դրսում, շատ վատ ազդանշան է տալիս սփյուռքին։ Այն ավելի է պառակտում հայ ազգին: Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խախտելու ժողովրդավարության հիմնարար կանոնները. Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ. Հայաստանը համայն հայության տունն է. ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը. Հայաստանի ժողովուրդը, սփյուռքի ժողովուրդը, հայ ազգի բոլոր կենդանի ուժերը պետք է ոտքի կանգնեն՝ ոչ ասելու Փաշինյանի ավտորիտարիզմին. ժամանակն է, որ Հայաստանի դատական ​​համակարգը անկախություն ցուցաբերի և դատապարտի Հայաստանի վարչապետի կողմից իշխանության այս չարաշահումները։ Անընդունելի է, որ Փաշինյանը մեզ «պերսոնա նոն գրատա» է համարում առանց որևէ իրավական հիմքի, երբ պատրաստվում է երկիրը բացել Ադրբեջանի և Թուրքիայի առաջ։ Փաշինյանի խաղը պարզ է. Ժամանակն է ազդարարել խաղի ավարտը: Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Հայաստանի. նա կարող է մեզ արգելել մտնել Հայաստան, բայց չի կարող խանգարել, որ Հայաստանը լինի մեր մեջ»։
    19:55
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին
    Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածների աջակցմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Դեյվիդ Ռաթլին, որի խոսքերը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակել է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը (ANC UK): «Start հիմնադրամը, որը ղեկավարում է Start Network-ը, Մեծ Բրիտանիայում գործող բարեգործական կազմակերպություն է, որի խոշոր դոնորը Մեծ Բրիտանիան է»,-ասվում է տեքստում և շեշտվում, որ կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել՝ աջակցելու Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին:
    19:50
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական ամսագիրը հրապարակել է «ընտրություններում պարտված» Էրդողանի ծաղրանկարը
    Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։ Ծաղրանկարի բովանդակությունը հետևյալն է. ի՞նչ կպատահի, եթե Էրդողանի գլխավորած կուսակցությունը չհաղթի առաջիկա ընտրություններում և մայիսի 15-ին փաստացի կորցնի իշխանությունը։ Նկարում պատկերված է, թե ինչպես է Էրդողանը ընտրություններից մեկ օր անց Google-ի որոնման համակարգում գրում. «Եթե ղեկավարն իր կամքով հեռանա, փոխհատուցում կստանա՞»։
    19:40
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը պահանջել է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել11 անշարժ գույք
    Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հ.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք. Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ. 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):
    19:30
    30.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Դուք մահ եք սփռում». Մոսկվայում բողոքի ակցիայով են դիմավորել ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիին
    Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիին Դաշնության արտգործնախարարության շենքի մոտ դիմավորել են բողոքի ակցիայով: Թրեյսին նախարարություն է գնացել՝ փոխանցելու իր հավատարմագրերի պատճեները։ «ԱՄՆ-ն ահաբեկչությունը հովանավորող երկիր է», «Դուք մահ եք սփռում», «Դադարեք փող աշխատել ուրիշի վշտի վրա». այս բովանդակությամբ պաստառներ են պարզել մի քանի տասնյակ ուսանողներ: Նրանք բողոքել են ռուս-ուկրաինական հակամարտությանը ամերիկյան միջամտության՝ Կիևին զենք մատակարարելու դեմ։
    19:25
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՀԿ-ն երկարաձգել է COVID-19-ի պատճառով համաշխարհային առողջապահության ոլորտում գործող արտակարգ իրադրության ռեժիմը
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս երեք ամսով երկարաձգել է համաշխարհային առողջապահության ոլորտում 2020 թ. հունվարից COVID-19-ի բռնկման պատճառով գործող արտակարգ իրադրության ռեժիմը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն արձանագրել է, որ այս համավարակը «շարունակում է իրենից արտակարգ իրադրություն ներկայացնել հանրային առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի», - հայտնել է ԱՀԿ Ժնևի կենտրոնակայանը՝ ամփոփելով կազմակերպության արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստի արդյունքները։ ԱՀԿ-ի՝ COVID-19-ի հարցերով արտակարգ իրադրության հանձնաժողովը հրավիրվում է երեք ամիսը մեկ անգամ: Ներկայիս հանդիպումը թվով 14-րդն Է 2020 թ. հունվարից ի վեր։ Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի համավարակը «հնարավոր է, մոտենում Է բեկումնային կետին»։ Նրանց կարծիքով, պատվաստումների և անցյալում քովիդով հիվանդանալու արդյունքում աշխարհի բնակչության կողմից իմունիտետի մակարդակի բարձրացումը «կարող է սահմանափակել SARS-CoV-2-ի ազդեցությունը հիվանդացության և մահացության վրա»: Դրա հետ մեկտեղ, հանձնաժողովն ընդգծել Է. «Կասկած չկա, որ տեսանելի ապագայում այս վիրուսը մարդկանց և կենդանիների համար կմնա մշտապես ներկա պաթոգեն»: Ինչպես կարծում են փորձագետները, «թեև «մարդկանց և կենդանիների շրջանում այս վիրուսի վերացումը շատ քիչ հավանական է», սակայն հիվանդացության և մահացության վրա դրա ազդեցության մեղմացումը «հասանելի է և պետք է լինի առաջնահերթ նպատակ»: Այս կապակցությամբ հանձնաժողովն ԱՀԿ-ին հանձնարարել է «մշակել արտակարգ իրադրության ռեժիմի ավարտից հետո քովիդի դեմ պայքարի այլընտրանքային մեխանիզմների առաջարկներ»:
    19:20
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    40-ամյա տղամարդը ձերբակալվել է բռնություն կիրառելու համար
    Հունվարի 28-ին Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարող պարեկները ժամը 23.15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից Վ. Վաղարշյան փողոցն ընկած հատվածում լսելով օգնության կանչեր՝ մոտեցել են և տեսել գետնին ընկած կնոջ: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո պարեկները ծառայողական մեքենայով նրան տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մեքենայի սրահում, սակայն, նշված կինը և նրան ուղեկցող տղամարդը դրսևորել են ոչ ադեկվատ վարքագիծ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով: Նույն վարքագիծը շարունակվել է նաև հիվանդանոցում, իսկ երբ պարեկները ներկայացրել են օրինական պահանջ, որպեսզի չխոչընդոտեն իրենց գործողություններին, տղամարդը բռունցքով խփել է պարեկներից մեկի գլխին: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Կողբի փողոցի 40-ամյա բնակիչ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
    19:10
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ջոկովիչի էմոցիաները՝ հերթական «մեծ» հաղթանակից հետո
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սերբ Նովակ Ջոկովիչ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում 3 սեթում առավելության էր հասել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ և 22-րդ անգամ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Սերբ թենիսիստը էմոցիոնալ կերպով է նշել իր հաղթանակը: Ստորև ներկայացվող տեսանյութում Ջոկովիչի էմոցիոնալ պահերն են։
    19:00
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Միլանի» հակառեկորդը․ ակումբը թոփ-5 լիգաների առաջատարն է՝ 2023-ին բաց թողած գոլերի քանակով
    «Միլանը» 2023 թվականին եվրոպական թոփ-5 լիգաներում առաջատարն է բաց թողած գոլերի քանակով։ Ակումբը Ա Սերիայի 20-րդ տուրում 2-5 հաշվով պարտվել է «Սասուոլոյին»։ Ստեֆանո Պիոլիի թիմը 7 խաղում 18 գոլ է բաց թողել՝ ամենաշատը թոփ-5 լիգաներում։ Վերջին 3 խաղում Իտալիայի գործող չեմպիոնը 12 գնդակ է բաց թողել։ Փետրվարի 5-ին «Միլանը» կխաղա «Ինտերի» հետ։
    18:50
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կեղծ դեղ է հայտնաբերվել․ ԱԱՏՄ հորդորը՝ քաղաքացիներին
    2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։ «Ըստ այդմ. Շվեյցարական «Մերկ Շարպ և Դոհմ ԻԴԵԱ» (MSD) ընկերությունից ստացված գրության համաձայն, ՀՀ-ում ձեռք բերված, անհայտ ծագման Keytruda (pembrolizumab) 100մգ/4մլ (սերիա՝ S048607, պիտանելիության ժամկետը՝ 19․04․2023թ) դեղը կեղծ է։ Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից»,-ասված է հայտարարության մեջ։
    18:40
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայկ Վիրաբյանը որոնվում է որպես անհետ կորած․ ոստիկանություն
    Ոստիկանությունից հայտնում են, որ 31-ամյա Հայկ Վիրաբյանը որոնվում է որպես անհետ կորած:
    18:30
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել ԻՀՊԿ-ն ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու օգտին
    ԵՄ-ն իրավական տարբերակներ է քննարկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասելու համար: Այս քայլը կարող է վերացնել ,Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրըե (ԳՀՀԾ) վերականգնելու բոլոր հույսերը: Գերմանիան և Ֆրանսիան պաշտպանում են ԻՀՊԿ-ն Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գաղափարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով այս հարցի քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրների։ Նրանց տեղեկատվությամբ՝ Բեռլինն ու Փարիզը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու պաշտպանությամբ հանդես են եկել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ անցյալ շաբաթ կայացած հանդիպմանը։ Լրատվամիջոցը նշում է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ԵՄ իրավաբանական ծառայությունը կպատրաստի եզրակացություն այս միջոցի օրինականության վերաբերյալ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հավաստել է, որ «անդամ շատ պետություններ հավանություն են տալիս այս առաջարկին»։ Դրա հետ մեկտեղ թերթի աղբյուրները հավելել են, որ Ֆրանսիան ավելի շատ շահագրգռված է ահաբեկչական ճանաչել ոչ թե ամբողջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլ միայն դրա որոշ տարածաշրջանային ստորաբաժանումներ։ Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումներն այս հարցում կարևոր են, քանի որ այդ երկու երկրները, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին, հանդիսանում են 2015 թ.-ին Իրանի հետ միջուկային գործարքը ստորագրող կողմեր (ԱՄՆ-ն, սակայն, միջուկային գործարքից միակողմանիորեն դուրս է եկել 2018 թ.-ին): Բորելը մտավախություն է հայտնել, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելն, ամենայն հավանականությամբ, անհնարին կդարձնի ԳՀՀԾ-ի վերականգնումը: «Եթե իրանական ռեժիմն այդքան վատն է, ապա մենք պետք է փորձենք խուսափել, որ նման վարչակարգի ձեռքում միջուկային ռումբ հայտնվի: Եվ ես այլ ճանապարհ չգիտեմ, քան այնպես անել, որ ԳՀՀԾ-ն գործի», - մեջբերում է հրատարակությունը Բորելի խոսքերը: Հունվարի 18-ին Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունել են բանաձև, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Փաստաթուղթը հանձնարարական բնույթ Է կրում։ Ի պատասխան՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել էր, որ «այդ դեմարշը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»։ Նրա խոսքով՝ «Արևմուտքում նման քայլի են դիմել իրանցի ժողովրդի միասնությանը հարված հասցնելու անհաջող փորձերից հետո»: Financial Times-ն ընդգծում է, որ մեկ այլ պետության զինված ուժերը մյուս պետության կողմից ահաբեկչական ճանաչելը չափազանց արտասովոր է, և արևմտյան երկրների կողմից այս գաղափարի աջակցությունն ընդգծում է, որ Իսլամական Հանրապետության նկատմամբ դիրքորոշումը խստանում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասել, քանի որ դրա համար ԵՄ-ին «անհրաժեշտ է ԵՄ երկրներից մեկի դատարանի վճիռը, որ նրանք ահաբեկչություն են գործել ԵՄ երկրներից մեկում»։
    18:20
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկը
    Սաուդյան Արաբիայում երկրպագուները տրորել են Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասրի» անվանական մարզաշապիկները: Միջադեպը տեղի է ունեցել Սուպերգավաթի խաղի ավարտից հետո, որում «Ալ-Նասրը» 1-3 հաշվով պարտվել է «Ալ-Իթիհադին», իսկ պորտուգալացին խաղի սկզբում չի կարողացել գոլային հնարավորությունը օգտագործել: Ի սկզբանե ենթադրվում էր, որ նրանք «Ալ-Նասրի» երկրպագուներն են և որոշել են այդկերպ արտահայտել իրենց դժգոհությունն աստղային ֆուտբոլիստի ցուցադրած խաղի վերաբերյալ: Սակայն լուսանկարների ավելի մանրամասն զննությունը թույլ է տվել եզրակացնել, որ նրանք «Ալ-Իթիհադի» երկրպագուներն են, որոնք որոշել են պրովոկացիայի դիմել: Բանն այն է, որ լուսանկարներում պատկերված երկրպագուները կրում են սև և դեղին հագուստներ, ինչը խորհրդանշում է «Ալ-Իթիհադի» գույները, մինչդեռ «Ալ-Նասրի» հետ ասոցացվում են կապույտն ու դեղինը:
    18:10
    30.01.23
    Ավելին