Լրահոս
Քաղաքական
20:10
30.01.23
114

Բաքվին «շնչել չթողնող» Նժդեհը Հայաստանի իշխանության «սև ցուցակում» է

Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամ Արթուր Նժդեհը  չի կարողանալու մասնակցել փետրվարի 6-ին Գորիսում մեկնարկող երիտասարդական համաժողովին: «Հայլուրի» հետ զրույցում նա ասել է, որ Հայաստանի իշխանության որոշումը քաղաքական հետապնդում է: 

Նժդեհը ուղիղ կապ է տեսնում իր կողմից Ֆրանսիայում հակա-ադրբեջանական բողոքի ակցիաներ կազմակերպելու և Կառավարության որոշման մեջ: Նժդեհի կարծիքով՝ Բաքվից են պահանջել արգելել իր մուտքը Հայաստան, քանի որ նա բազմիցս եղել է նաև Արցախում: