Լրահոս
Սպորտ
18:10
30.01.23
253

Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում երկրպագուները տրորել են Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասրի» անվանական մարզաշապիկները: Միջադեպը տեղի է ունեցել Սուպերգավաթի խաղի ավարտից հետո, որում «Ալ-Նասրը» 1-3 հաշվով պարտվել է «Ալ-Իթիհադին», իսկ պորտուգալացին խաղի սկզբում չի կարողացել գոլային հնարավորությունը օգտագործել:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ նրանք «Ալ-Նասրի» երկրպագուներն են և որոշել են այդկերպ արտահայտել իրենց դժգոհությունն աստղային ֆուտբոլիստի ցուցադրած խաղի վերաբերյալ: Սակայն լուսանկարների ավելի մանրամասն զննությունը թույլ է տվել եզրակացնել, որ նրանք «Ալ-Իթիհադի» երկրպագուներն են, որոնք որոշել են պրովոկացիայի դիմել:

Բանն այն է, որ լուսանկարներում պատկերված երկրպագուները կրում են սև և դեղին հագուստներ, ինչը խորհրդանշում է «Ալ-Իթիհադի» գույները, մինչդեռ «Ալ-Նասրի» հետ ասոցացվում են կապույտն ու դեղինը: