Լրահոս
2023-01-31
-
ՍպորտԴանի Ալվեշը ֆուտբոլային հանդիպման է մասնակցել բանտումԿատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի Դանի Ալվեշը, որը մեղադրվում է մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ և այժմ ձերբակալված է, ֆուտբոլային հանդիպման է մասնակցել բանտում, հայտնում է Marca-ն: Բրազիլացին առաջին հանդիպումն է անցկացրել այլ բանտարկյալների հետ: Այդ հանգամանքը մեծ իրարանցում է առաջացրել բանտարկյալների շրջանում, որոնք ցանկացել են տեսնել պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի խաղը: Հաղորդվում է նաև, որ Ալվեշը 100 եվրոյով առաջին անհրաժեշտության գնումներ է կատարել: Բրազիլացին գնել է 4 հատ պահածոյացված թունա, 4 հատ յոգուրտ, 1 հատ շամպույն, դեզոդորանտ և մի քանի էներգետիկ ըմպելիք: Հիշեցնենք, որ Դանի Ալվեշը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով ազատ արձակվելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից: Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում:Ավելին09:4031.01.23 -
ՀասարակականՁյուն, մերկասառույց, մառախուղ․ կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին09:3531.01.23 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորըՀունվարի 30-ին, ժամը 18:28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին09:3031.01.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՖրանսիայում, Բերձորի միջանցքի հետ կապված, ընդհանրապես Արցախի հարցերով թե՛ հումանիտար, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական տեսանկյունից ամենաբարձր մակարդակով մեծ աշխատանքներ է կատարում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:Ավելին09:2531.01.23 -
ԻրավականԶինվորական կացարանի հրդեհի դեպքով ձերբակալվել է մայոր Մ.Ս.-ն. ԴատախազությունՄինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):Ավելին09:1731.01.23 -
ՍպորտԱլվեշը կալանավորվելուց հետո ասել է, որ չի վախենում ոչնչիցԲրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը կալանավորվելուց հետո նշել է, որ չի վախենում ոչնչից: «Ես կընդունեմ այն, ինչ կորոշվի։ Ես տնից հեռացա, երբ ընդամենը 15 տարեկան էի։ Կյանքում շատ դժվար իրավիճակների եմ առնչվել։ Սա կլինի դրանցից ևս մեկը, և այն նույնպես կանցնի: Ես ոչնչից չեմ վախենում»,- նրա խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն: 39-ամյա բրազիլացին կալանավորվել էր հունվարի 20-ին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Բարսելոնա քաղաքի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Ալվեշին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում։Ավելին00:0031.01.23
2023-01-30
-
ԻրավականԴոլարը կեղծ էր. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումըՀունվարի 28-ին ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի բնակիչ մի կին և հայտնել, որ անցած տարվա դեկտեմբերի 21-ին Վերնիսաժում մի տղամարդ իրենից գնել է ոսկյա զարդ և վճարել է 50 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Հենց Վերնիսաժում, կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածով, նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Նա ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին23:5730.01.23 -
ԻրավականՍպառնալիքով հափշտակել էր գումարն ու դիմել փախուստիՀունվարի 28-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 42-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ ժամը 05.00-ին ծանոթ համերկրացին ապօրինի մուտք է գործել իր բնակարան և դանակն ուղղելով իր կողմը՝ պահանջել է փող, իսկ չտալու դեպքում սպառնացել է սպանել, այնուհետև վերցրել է մոտը եղած ամբողջ գումարը, դանակի հետևի մասով խփել դաստակներին և դիմել փախուստի: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 28-ամյա երիտասարդը Խորենացու փողոցում հայտնաբերվել, նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մարաշի բաժանմունք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին23:5530.01.23 -
Տարածաշրջան«Մահվան սպառնալիք»՝ Պուտինից. Զելենսկին շտապ զենք է ուզում դաշնակիցներիցՎլադիմիր Պուտինի մասին սկանդալային հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: Ըստ նրա՝ Պուտինը Ուկրաինայում պատերազմից առաջ սպառնացել է հրթիռի միջոցով սպանել իրեն: Կրեմլը դեռ չի արձագանքել Ջոնսոնին: Մոսկվան հայտնում է, որ ամերիկյան Հայմարսներով Ուկրաինան հարվածել է Զապորոժիեյի երկաթգծի կամրջին, որի հետևանքով 4 մարդ է մահացել:Ավելին23:5030.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում սպառնում են կտոր-կտոր անել Ղուրանն այրողին. ԱՄՆ-ն զգուշացնում է վտանգի մասինՄիացյալ նահանգները Թուրքիայում ահաբեկչության վտանգ է տեսնում: ԱՄՆ դեսպանատունը Ստամբուլում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է հեռու մնալ քաղաքի կենտրոնից, չհավաքվել սինագոգերի, եկեղեցիների, դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, քանի որ Եվրոպայում Ղուրանը այրելուց հետո ոչ մուսուլմանական կառույցներն ու արտասահմանյան ներկայացուցչությունները կարող են թիրախավորվել: Նույնը իրենց քաղաքացիներին զգուշացրել են եվրոպական մի քանի երկրներ:Ավելին23:4530.01.23 -
ՄիջազգայինՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կարևորել է Լիբիայի հարևան երկրների դերը երկրում կայունության ապահովման գործումԼիբիայի հարևան պետությունների դերը կարևոր է Լիբիայում իրավիճակի վերջնական կայունացման ապահովման համար, երկիր, որը 2011 թվականից հակամարտության մեջ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Լիբիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության ղեկավար Աբդուլա Բատիլին՝ Մարոկկոյի արտգործնախարար Նասեր Բուրիտայի հետ հանդիպումից հետո։ «Լիբիայի բոլոր հարևանների, ինչպես նաև միջազգային գործընկերների դերը տասը տարվա հակամարտությունից հետո երկրի վերջնական կայունացումն ապահովելն է՝ ուժեղ և օրինական իշխանության ինստիտուտներով, որոնք ճանապարհ կհարթեն խաղաղության և բարգավաճման համար»,-նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ շարունակելու են լիբիացիներին երկխոսության և փոխզիջման կոչ անել, որպեսզի հնարավոր լինի խնդիրը կարգավորել հենց Լիբիայում: «Մենք քրտնաջան աշխատում ենք այդ ուղղությամբ մեր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Մարոկկոյի հետ»,-շեշտել է Բատիլին:Ավելին23:4030.01.23 -
ԻրավականԿալանավորված կմնա ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավարը. միջնորդությունը մերժվել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանը կմնա կալանավորված: Գասպարյանը ԱԱԾ փոխգնդապետ է, Արցախի պատերազմների մասնակից: 530 օր անազատության մեջ լինելով՝ առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել: Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը բազմաթիվ փաստարկներ է բերել Գասպարյանի առողջական վիճակի մասին, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանքից ազատելու միջնորդությունը:Ավելին23:3630.01.23 -
ՍպորտԴանիայի հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ դառնում է հանդբոլի աշխարհի չեմպիոնԴանիացի հանդբոլիստները ԱԱ-2023-ի եզրափակիչ խաղում հաղթել են Ֆրանսիայի հավաքականին և հռչակվել չեմպիոն։ Ստոկհոլմում կայացած հանդբոլի տղամարդկանց աշխարհի 28-րդ առաջնության եզրափակիչն ավարտվել է 34:29 հաշվով։ Դանիացիները պատմության մեջ ընդհանուր առմամբ երրորդ անգամ ու նաև անընդմեջ երրորդ անգամ նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Դանիացիները նաև չեմպիոն էին դարձել 2019 և 2021 թվականներին։ Դանիայի հավաքականը աշխարհում միակն է, որը 3 անգամ անընդմեջ չեմպիոն է դարձել։ Տղամարդկանց հանդբոլում աշխարհի ամենատիտղոսակիր թիմը մնում է Ֆրանսիայի հավաքականը, որը ունի 6 հաղթանակ։Ավելին23:3030.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են 335 տարվա բանտարկությանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դեռևս 2021-ին թիրախավորված Ստամբուլի «Bogazici» համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցած 14 ուսանող դատապարտվել է 335 տարվա բանտարկության։ Ցույցերից մեկ օր անց Էրդողանը նրանց անվանել էր «ահաբեկիչներ»։ Դատարանը ցույցերի մասնակից ուսանողներից 12 հոգու 23 տարի 5 ամսվա, իսկ մյուս երկուսի նկատմամբ կայացրել էր 27 տարի 5 ամսվա և 25 տարի 10 ամսվա ազատազրկման վճիռ։ Նրանց առաջադրվել էր մեղադրանք ապստամբության, անձին ազատությունից զրկելու, պարտականությունների կատարմանը խոչընդոտելու քրհոդվածի հատկանիշներով։Ավելին23:2530.01.23 -
ՀասարակականՀանրապետության տարածքում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյունԵրևանում հունվարի 30-ի ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին կտեղա թույլ ձյուն։ Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ին, 4-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ: Արցախում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին՝ ձյուն:Ավելին23:2030.01.23 -
ԻրավականԴանակահարություն՝ Փոքր Վեդի գյուղումՀունվարի 27-ի կեսգիշերին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թափանցող կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Փոքր Վեդի գյուղի 27-ամյա մի բնակիչ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցային ահազանգից մոտ մեկ ժամ առաջ Փոքր Վեդի գյուղում, տուժածի տան մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ իրար էին բախվել երկու «Ժիգուլի», և հենց այդ միջադեպի ընթացքում էլ ծավալվել էին հետագա գործողությունները: Վթարի հետևանքով վարորդների միջև ծագել էր վիճաբանություն: Վեճը կարող էր և խաղաղ ավարտ ունենալ, եթե այդտեղով չանցներ վարորդներից մեկի համագյուղացին: 23-ամյա տափերականցի երիտասարդը միջամտում է վեճին, ինչի հետևանքով այն թեժանում է: Աղմուկի վրա տնից դուրս է գալիս 27-ամյա երիտասարդը և փորձում լռեցնել վիճողներին, ու հենց այդ ընթացքում էլ, այսպես ասած՝ համագյուղացու պաշտպանությունը ստանձնած 23-ամյա տափերականցին դանակի հարվածներ է հասցնում հարևանությամբ ապրող 27-ամյա երիտասարդին: Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և խոստովանել արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:Ավելին23:1030.01.23 -
ՏարածաշրջանԻրանի վրա գիշերային հարձակման հետևում Իսրայելի ականջներն են տեսնումՍպահանի ռազմապահեստի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վնասն ավելի քիչ է, քան դրա շուրջ առաջացած աղմուկը: Իրանագետները նկատում են, որ Իրանի թշնամիները մի քանի անգամ ուռճացված լուրերով փորձում են խուճապ առաջացնել Թեհրանում: Ահարոն Վարդանյանը չի բացառում, որ 3 դրոնները Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներից՝ Վարանդայից են ուղարկվել Սպահան:Ավելին23:0530.01.23 -
ԱշխարհՀարձակումներ հայերի վրա. Երուսաղեմում հրեա ծայրահեղականներն ագրեսիվ են դարձելԵրուսաղեմի հայերը աչքները չորս արած են շրջում քաղաքում՝ հրեա ծայրահեղականների թիրախը չդառնալու համար: Հունվարի սկզբից մինչև հիմա ծայրահեղականները երեք անգամ հարձակվել են հայերի վրա, հին քաղաքի Հայոց թաղամասի պատերին գրել՝ «Մա՛հ քրիստոնեաներին, մա՛հ հայերին»: Վերջին միջադեպը հունվարի 28-ին է եղել:Ավելին23:0530.01.23 -
ԱռողջապահականԵրեխաների ատամների պատշաճ խնամքն ու առաջացած խնդիրների կանխարգելումըԵրեխաների մոտ (հատկապես 1-3 տարեկան) ատամների կարիեսը շատ արագ է զարգանում, ուստի ծնողները պետք է շատ ուշադիր լինեն և պարբերաբար ստուգեն ատամների վիճակը, քանի որ հակառակ դեպքում դրանք կարող են շատ արագ քայքայվել: Մասնագետները նշում են, որ երեխաների կաթնատամները սկսում են ներսից քայքայվել, քանի որ ստրեպտոկոկներն ախտահարում են ատամների հյուսածքները: Այս ախտածին միկրոօրգանիզմները սովորաբար երեխային են փոխանցվում ծնողներից: Բացի այդ, հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև հղիության վաղ փուլերում կնոջ տարած վարակիչ հիվանդություններն ու դեղորայքի երկարատև ընդունումը, փոքրիկի ատամների սխալ հիգիենան, երեխայի թքի որակը, սննդակարգում ունեցած վատ սովորությունները (օրինակ ծծակը կամ շիշը բերանում քնելը), ինչպես նաև գիշերվա ժամերին երեխային հաճախ կամ երկարատև կերակրելը: Շատերը կարծում են, որ կաթնատամների ախտահարման դեպքում բուժման անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք մշտական ատամներ չեն, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս խնդիրը խիստ բացասաբար է ազդում երեխայի ամբողջ օրգանիզմի վրա: Բանն այն է, որ երբեմն ատամների ախտահարման դեպքում ատամների ներսում սկում է թարախային զանգված կուտակվել, որը կարող է ախտահարել նաև փափուկ հյուսվածքները: Այս դեպքում վնասակար բակտերիաները կարող են հեշտությամբ ներթափանցել արյան մեջ և դառնալ խիստ վտանգավոր խնդիրների առաջացման պատճառ (օրինակ՝ մենինգիտ, թրոմբոֆլեբիտ, սեպսիս և այլն): Մասնագետներն առանձնացնում են մանկական կարիեսի 4 փուլ՝ կախված ախտահարման մակարդակից. Սկզբնական, որի դեպքում ախտահարվում է էմալը և պատվում է տարատեսակ հետքերով: Մակերեսային, որի դեպքում ատամների հյուսվածքների մեջ անցքեր ու խոռոչներ են առաջանում և անտամները դառնում են ավելի զգայուն քաղցր, աղի ու թթու մթերքի հանդեպ: Միջին, որի ժամանակ քայքայվում են կաթնատամները և միաժամանակ քայքայվում է ատամնոսկրը: Այս դեպքում անտամները դառնում են ավելի զգայուն տաք ու սառը մթերքի հանդեպ, ինչպես նաև նկատվում են կտրուկ ցավի նոպաներ: Խորը, որի ժամանակ ախտահարվում են անգամ ատամների փափուկ հյուսվածքները և առաջանում են ցավոտ զգացողություններ ցանկացած սնունդ ընդունելիս: Մանկական կարիեսի դեպքում բուժմանը հարկավոր է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Գոյություն ունեն բուժման բազմաթիվ մեթոդներ, սակայն հարկավոր է ընտրել դրանցից ամենաանվտանգը՝ վնասվածքներից ու բարդություններից ազատվելու համար: Բացի այդ, հարկ է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքով առաջացած բարդությունների դեմ պայքարելը, ուստի հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել խնդրի կանխարգելմանը:Ավելին23:0030.01.23 -
Իրավական56-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվելՀունվարի 27-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային: 56-ամյա վարորդ Արմեն Խարազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։Ավելին22:5030.01.23