Լրահոս
Քաղաքական
20:05
30.01.23
144

Պաշտոնավարման հնգամսյա ժամկետը գլխավոր դատախազի համար բավարար չէ այսպիսիններից ազատվելու համար․ Ասլանյան

Img default alt hy

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է․

«Այսօր մի դատական նիստում մեղադրող դատախազը, միայն իր տրամաբանությանը հասու ձևակերպումներով, պնդում էր, որ ամբաստանյալն այնուամենայնիվ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մի արարքի համար, որը դրա կատարման պահին՝ 2019 թվականին գործող քրեական օրենսդրությամբ հանցագործություն չի համարվել և քրեականացվել է միայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, խոսքը վերաբերում է միջին ծանրության հանցագործության նախապատրաստությանը։

Ինձ չի զարմացնում այս և այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալն ու դատավարական վարքագիծը, քանի որ լավ գիտեմ, թե նրանց գերակշիռ մասն ինչպես է հայտնվել համակարգում։ Ես միայն անհանգստանում եմ այն իրողությունից, որ պաշտոնավարման հնգամսյա ժամկետը փաստորեն ՀՀ նոր գլխավոր դատախազի համար դեռ բավարար չէ այսպիսիններից ազատվելու համար»։