Լրահոս
Տարածաշրջան
19:25
30.01.23
98

«Դուք մահ եք սփռում». Մոսկվայում բողոքի ակցիայով են դիմավորել ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիին

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիին Դաշնության արտգործնախարարության շենքի մոտ դիմավորել են բողոքի ակցիայով: Թրեյսին նախարարություն է գնացել՝ փոխանցելու իր հավատարմագրերի պատճեները։ 

«ԱՄՆ-ն ահաբեկչությունը հովանավորող երկիր է»,  «Դուք մահ եք սփռում», «Դադարեք փող աշխատել ուրիշի վշտի վրա». այս բովանդակությամբ պաստառներ են պարզել մի քանի տասնյակ ուսանողներ: Նրանք բողոքել են ռուս-ուկրաինական հակամարտությանը ամերիկյան միջամտության՝  Կիևին զենք մատակարարելու դեմ։