Լրահոս
2023-02-01
-
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սևան, Թալին քաղաքներում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին15:2501.02.23 -
ԱրցախԱրցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվենԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները: «Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը: Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն: Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել: Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։ Տնտեսական ծրագրերի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Առաջիկայում կհրապարակվեն ծրագրերի մանրամասները: Պետնախարարը ընդգծել է միջոցառումների թափանցիկ և հասցեական իրականացման կարևորությունը: Նա հանձնարարել է հաշվարկել նաև շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:Ավելին15:2201.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել համագործակցել ՌՀՍՊ-ի հարցումԱՄՆ-ի պետքարտուղարությունում Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքի պատրաստակամություն են հայտնում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) կատարման համար, չնայած Մոսկվայի կողմից տեսչական ստուգումների արգելափակմանը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «ԱՄՆ-ը պատրաստ Է Ռուսաստանի հետ կառուցողաբար աշխատել ՌՀՍՊ-ի ամբողջական իրականացման համար», - ասվում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որից մեջբերումներ են անում ԶԼՄ-ները: Նշվում է, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՌՀՍՊ-ի իրականացումը բխում Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից, այն սահմանափակում է Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը և Վաշինգտոնին պատկերացում է տալիս այդ ուժերի մասին։ ԱՄՆ-ը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ռուսաստանին կոչ է անում «թույլ տալ տեսչական ստուգումներ անցկացնել իր տարածքումե և ՌՀՍՊ-ին նվիրված ռուս-ամերիկյան համատեղ երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնել։ Հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ Վաշինգտոնի, ոչինչ չի խանգարում Ռուսաստանի Դաշնությունից տեսուչներին՝ ստուգումներ անցկացնել ԱՄՆ-ում։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով պետքարտուղարությանը, հաղորդել էր, որ Ռուսաստանը խախտել է ՌՀՍՊ-ն, երբ դուրս է բերել իր օբյեկտները տեսչական գործունեությունից և մերժել ծառացած խնդիրները լուծելու նպատակով հանդիպում անցկացնելու Վաշինգտոնի խնդրանքը: 2022 թ. օգոստոսին Ռուսաստանը ծանուցել Էր Միացյալ Նահանգներին, որ ժամանակավորապես դուրս է բերում իր օբյեկտները ՌՀՍ-3-ի շրջանակներում տեսչական գործունեությունից։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ «նման գործողությունները նախատեսված են ՌՀՍ-ի մասին պայմանագրի արձանագրության հինգերորդ գլխի I բաժնի 5-րդ կետով»: «Դրանք կարող են ձեռնարկվել բացառիկ դեպքերում և պայմանագրին չհակասող նպատակներով: Այժմ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է այդ միջոցին դիմել Վաշինգտոնի համառ ցանկության հետևանքով` ինքնակամ հասնելու տեսչական գործունեության վերսկսմանն այն պայմաններով, որոնք հաշվի չեն առնում առկա իրողությունները, ԱՄՆ-ի համար ստեղծում են միակողմանի առավելություններ և, փաստորեն, Ռուսաստանի Դաշնությանը զրկում են ԱՄՆ-ի տարածքում տեսչական ստուգումներ իրականացնելու իրավունքից», - ասվում Է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ 2020 թ. մարտին ԱՄՆ-ը և ՌԴ-ն ստուգումներն օբյեկտներում դադարեցրել Էին COVID-19-ի համավարակի պատճառով։ ՌՀՍՊ-ն կամ ՌՀՍ-3-ը համաձայնագիր է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական միջուկային զենքի զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։Ավելին15:1501.02.23 -
ԱշխարհՀսկա կետը դուրս է նետվել ափ ու սատկելՄիացյալ Նահանգներում 11 մետրանոց կետը դուրս է նետվել Նյու Յորքի լողափերից մեկն ու սատկել: Կադրերում երևում է՝ ինչպես է փրկարարական խումբը ծանր տեխնիկայով փորձում կետին տեղափոխել: Սատկած կաթնասունին այժմ հետազոտում են՝ հասկանալու անկման պատճառները:Ավելին15:1101.02.23 -
ԻրավականԴանակի սպառնալիքով վերցրել էր հեռախոսն ու ոսկե մատանինՀունվարի 31-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 29-ամյա մի բնակիչ և հայտնել, որ Խանջյան փողոցի բարերից մեկում երկու երիտասարդի հետ գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակի սպառնալիքով վերցրել է իր բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդների ինքնությունը: Մայրաքաղաքի բնակիչ, 20-ամյա եղբայրները փետրվարի 1-ին, ժամը 00.05-ին, Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:Ավելին15:0701.02.23 -
ԱշխարհԲայդենը կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է համարում, քան միջուկային զենքըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, քան միջուկային զենքը։ Այս դիրքորոշումը նա շարադրել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը: Բայդենը շեշտել է, որ եթե մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը չսահմանափակվի մինչև 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում, ապա մարդկությունն ,իրական խնդիր կունենաե: «(Խմբ.՝ Գլոբալ տաքացումը) մարդկության համար ներկայացնում է ամենալուրջ գոյութենաբանական սպառնալիքը, որին մենք երբևէ բախվել ենք, ներառյալ՝ միջուկային զենքը», - ասել է Բայդենը:Ավելին15:0001.02.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 1-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է փետրվարի 1-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.92 դրամ է, վաճառքը՝ 402.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 422.28 դրամ է, վաճառքը՝ 437.75 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.41 դրամ է, վաճառքը՝ 5.80 դրամ:Ավելին14:5201.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Իրանի մասնակցությունը նպաստավոր է․ ՔալընԹուրքիայի նախագահի Խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Իրանի ներկայությունը Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ընթացող բանակցություններում նպաստավոր է Սիրիայի հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քալընը ասել է TRT հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։ «Ինչպես հայտարարել է մեր նախագահը, մենք ողջունում ենք Իրանի ներգրավվածությունը գործընթացում: Իրանը կարևոր դերակատար է սիրիական հարցում, և նրանց ներկայությունը բանակցություններում, Ռուսաստանի աջակցությամբ, կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - ասել է Քալընը: Քալընը հայտնել է, որ հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն, և որ երկու երկրների արտգործնախարարները բանակցություններ են վարում, և մոտ ապագայում կարող է հանդիպում կայանալ։Ավելին14:4501.02.23 -
ՏնտեսականՓետրվարի 1-ից հետո նշանակվող նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակովՓետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և Հայփոստից կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։ 1. Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։ 2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով: 3․ Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներԱվելին14:3701.02.23 -
ՄիջազգայինՀունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է «երկակի խաղի» մեջԹուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիկակոս Միցոտակիսի հերթական հայտարարությունները հայտնվել են թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի նեգրավվածությանը ուկրաինական ճգնաժամում և նշել, որ պաշտոնական Անկարան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ձեռնարկի հստակ քայլել: Նա Թուրքիային մեղադրել է ուկրաիանական ճգնաժամի պրոցեսում երկակի խաղ խաղալու մեջ: Հունաստանի վարչապետը նշել է, որ Թուրքիան մի կողմից համարվում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց մյուս կողմից էլ խուսափում է հակամարտող կողմից որևէ մեկի կողքին կանգնելուց: Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ըստ Միցոտակիսի՝ նման իրավիճակում Թուրքիան շահեկան է դուրս գալիս, քանի որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ ունի տնտեսական հարաբերություններ ՌԴ-ի հետ, ինչը չեն կարող իրենց թույլ տալ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները:Ավելին14:3001.02.23 -
ՏարածաշրջանԻրանն անպատասխան չի թողնի իր ռազմական օբյեկտի վրա հարձակումը«Իրանն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումը», «Րիա Նովոստիին» ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։ Նա նաև անդրադարձել է Զելենսկիի գրասենյակի այն ակնարկին, թե Կիևը կապ ունի Սպահանում կատարվածի հետ: Իրանցի պաշտոնյան ասել է, որ Ուկրաինան այժմ չի համարձակվում ուղիղ հարձակվել Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։Ավելին14:2201.02.23 -
Տնտեսական«Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի. տնտեսագետ«Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի. տնտեսագետԱվելին14:1501.02.23 -
Սպորտ121 մլն եվրո․ գրանցվել է ԱՊԼ-ի պատմության ռեկորդային տրանսֆերը«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»: Այս մասին հաղորդվում է Պորտուգալիայի արժեթղթերի շուկայի հանձնաժողովի կայքում։ Գործարքը կազմել է 121 մլն եվրո, ինչը ռեկորդային տրանսֆեր է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Նախկինում ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթին», որը 113 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» գնեց Ջեք Գրիլիշին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսին» մտադիր է պորտուգալական ակումբին վճարել ոչ միանգամից ամբողջական գումարը, այլ վճարումները կատարել փուլերով։ Ֆերնանդեսը պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի ամառ։Ավելին14:0701.02.23 -
ՏնտեսականՇահումով խաղերի դեմ պայքարող իշխանության օրոք 2022-ին 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել. Վարդան ԲալյանՔաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շահումով խաղերի դեմ պայքարի ազատամարտիկ ինքնահռչակված իշխանության օրոք ՊԵԿ տվյալներով 2022-ի հունվար-նոյեմբերին ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել, ըստ որում, այստեղ ներառված չեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության արված խաղադրույքների զգալի մասը և խաղատներում կատարված խաղադրույքները: Սա ռեկորդային, աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ։ Համեմատության համար նախահեղափոխական 2017 թվականին ինտերնետային խաղադրույքները կազմել են 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին՝ 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։ Արևմտամետի ֆեյք իմիջով ներկայացող գործող իշխանության օրոք 2022 թվականին Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 5 միլիարդի, ըստ որում, աննախադեպ աճել է արտահանումը՝ 4 անգամ, 2.5 միլիարդ դոլլար: 5 անգամ ավելացել են Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները՝ կազմելով համարյա 4 միլիարդ: Ու այս աճն ամբողջությամբ սպեկուլյատիվ է՝ պայմանավորված ռուսների նկատմամբ արևմտյան սանկցիաների շրջանցման հնարավորություններով՝ իրական տնտեսության աճ ընդհանրապես չկա: Եվ այս ամենի համատեքստում գոռում-գոչում ենք՝ ապագա կա՞՝ կա՛ ապագա: Տրամաբանական հարց է առաջանում, բայց ոչ թե ինչպիսի՞ ապագա, այլ ի՞նչ ապագա»:Ավելին14:0001.02.23 -
Հասարակական«Ոտերներիս մոտ էր գալիս ընտրություններին, բա ո՞ւր եք, արա՛». Մալաթիա տոնավաճառը փակում ենՄալաթիա տոնավաճառի հարյուրավոր աշխատակիցներ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են սկսել տոնավաճառը փակելու որոշման դեմ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր որոշել, որ փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառը պետք է փակվի: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը «Հայլուրի» հետ զրույցում ասել է, որ նախորդ տարի սեպտեմբերին 17 խախտում են արձանագրել, որից 12-ը այս պահին վերացված է։ Մնացած հինգ խախտումների համար են դադարեցնում տանավաճառի գործունեությունը։Ավելին13:5201.02.23 -
ՀասարակականԲուք, ձյուն, քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը, 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան` 5-7մ/վրկ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:Ավելին13:4501.02.23 -
ՏնտեսականԻ գիտություն «Խնայբանկում» ավանդ դրած քաղաքացիներիՄիասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ կառավարության 23․04․2014թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նույն որոշմամբ հաստատված առաջնահերթությունների։ 2023 թվականի հունվար ամսվա ավանդի վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը։ Возможно, это изображение текстԱվելին13:3701.02.23 -
ԱռողջապահականԱյրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. վիճակը բավարար էԶինվորական կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հոսպիտալ տեղափոխված զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այրվածքներ ստացած մյուս երկու զինծառայողների վիճակը միջին ծանրության է:Ավելին13:3001.02.23 -
Իրավական15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում, ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը: Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: ՀՀ ՊՆ համապատասխան մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով՝ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չապահովելու պատճառով, կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետևանքով՝ կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:2601.02.23 -
ՔաղաքականԱրման Թաթոյանը հանդիպել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետԱյսօր հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ, ֆեյսբուքում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Հանդիպմանը քննարկել ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ: Անդրադարձել ենք նաև համագործակցության հարցերի», - գրել է Թաթոյանը։Ավելին13:2201.02.23