Լրահոս
Առողջապահական
13:30
01.02.23
85

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. վիճակը բավարար է

 

Զինվորական կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հոսպիտալ տեղափոխված զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այրվածքներ ստացած մյուս երկու զինծառայողների վիճակը միջին ծանրության է: