Լրահոս

2023-02-01
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում
    «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթին Հայաստանի պատվիրակը, որի անունը դեռ հայտնի չէ, հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Լիվերպուլում. Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսին 9-ին, երկրորդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին 13-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Եվրատեսիլ 2023»-ը անցկացվելու է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո, իսկ մրցույթի սրտաձև տարբերանշանն էլ արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:
    10:52
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի եւ խափանման միջոցի հարցը: Նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ նա դեռ բուժման մեջ է, սակայն վերոնշյալ հանգամանքը հաշվի առնվել է, եւ առաջիկայում սպայի մասով կոնկրետ քայլեր կիրականացվեն: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպան հարցաքննվել է, իսկ թե ինչ է նա պատմել իրավապահներին, կներկայացնենք առաջիկայում: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց»:
    10:49
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲՈԿ նախագահը՝ իր հրաժարականի պատճառների մասին
    Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Կարեն Քեռյանը, որը հրաժարական էր ներկայացրել օրեր առաջ, իր հրաժարականի պատճառների մասին գրում է․ «Հրաժարականիս պատճառների և նախագծով ենթադրվող նոր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մասով մտահոգություններս: Մտահոգություններս նոր կոմիտեի մասով: Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները: Դրա հետևանքով Հակակշիռներ են վերանում. Այս պահին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա: Օրակարգ ստեղծողների և փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են: ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկականական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը: 4.Եվ վերջապես տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե անկախության, թե մասնագիտական և թե ֆինանսական տեսանկյունից: Հրաժարականիս մասով. Ես տեղեկացել եմ նախագծի մասին անցած երկուշաբթի նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր: Վերը նշված մտահոգությունները քննարկման ընթացքում ներկայացրեցի նախարարին, որոնք չէին ընդունվել: Նախարարն ասաց, որ նախորդ շաբաթվա վերջ այս նախագիծը պետք է ուղարկվի Արդարադատության նախարարություն (փաստացի առանց հանրային քննարկման): Երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել եմ ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում քան հրաժարական տալս: Հավանաբար այս նախագիծը Արդարադատության նախարարություն դեռ չի ուղարկվել: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ աշխատեցի այս 2 տարին, և վարչապետին՝ ինձ՝ նման պատասխանատու պաշտոնը վստահելու համար, ում ևս այս ամբողջը արդեն ներկայացրել եմ: Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև պարոն Դումանյանին՝ այս պաշտոնը զբաղեցնելու ինձ առաջարկ անելու համար, ինչպես նաև աջակցելու ու լավ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»։
    10:45
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև են ընդունել
    Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում կատարված գրառումը: «Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», - նշված է գրառման մեջ:
    10:37
    01.02.23
    Ավելին
  • Աշխարհ
    Գեղեցկությունը կփրկի աշխարհը՝ անկախ տարիքից. տիեզերքի ամենասիրուն տատիկները
    Գեղեցիկ ծերանալու գաղտիքները հիմա կբացահայտեն աշխարհի այն տատիկները, որոնք Սոֆիայում պայքարել են «Միսս տատիկ տիեզերք» տիտղոսի համար: Միայն տեսենք, թե ո՞վ է հաղթել գեղեցկության համաշխարհային մրցույթում:
    10:34
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տղամարդը վախճանված կնոջ հետ մեկ ամիս ապրել է բնակարանում
    Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 61-ամյա կնոջ և նրա 62-ամյա ամուսնու դիերը, բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Nevsky News-ը։ Դիմիտրովա փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսնու և կնոջ դիեր։ Կինը պառկած է եղել բազմոցին, ամուսինը՝ հատակին, կողքին։ Ինչպես պարզել են դատաբժշկական փորձագետները, թոշակառուները մահացել են տարբեր ժամանակներում, կինը մահացել է դեկտեմբերի կեսերին, տղամարդը մահացած կնոջ հետ մեկ ամիս ապրել է բնակարանում։ Ըստ զոհվածների հարազատների՝ թոշակառուներն ապրել են միասին, վարել են հակասոցիալական կենսակերպ, հաճախ չարաշահել են ալկոհոլը։ Զույգի մահվան ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը։
    10:30
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ՝ փորձելով խաղից հանել ռուսներին. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չի հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում: «Կրկնում եմ` հանրային խոսքում, թեպետ կան մարգինալ խմբեր, ովքեր տարբեր փաթեթավորմամբ պաշտպանելով ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը, ըստ էության, կրում են Արցախի հանձնման գիծը: Ինչևէ, Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու: Կա 2 հիմնական տեսակետ: Առաջին՝ Ադրբեջանի հետ պետք է մտնել ուղիղ շփումների, բանակցությունների դաշտ` առանց միջնորդների: Այս մոտեցումը նաև ՀՀ իշխանություններն են առաջ մղում: Արցախում այս տարբերակն առաջ տանողներն ասում են, որ վերջին 2 տարիները ցույց են տվել, որ կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ խոսել ու արդյունք ապահովել և դա է իրենց համոզմունքը: Երկրորդ տարբերակ՝ Ադրբեջանի հետ պետք է խոսել, բանակցել, սակայն միջնորդական հարթակի կամ միջնորդների մասնակցությամբ: Այս մոտեցման կրողները կարծում են, որ Ադրբեջանը խրախուսելու է, նույնիսկ «զիջումներ» է անելու, միայն թե համոզի, որ ճիշտը միջնորդների խաղից դուրս գալն է և իրենց հետ միայնակ բանակցելը, սակայն միջնորդներին խաղից հանելուց և Արցախի դեմ մեն-մենակ մնալուց հետո ագրեսիվ քաղաքականություն է վարելու արցախցիների հետ: Ադրբեջանը, բնականաբար, փորձում է հասնել քննարկումների առանց միջնորդ տարբերակին, որին կողմ է նաև ՀՀ իշխանությունը: Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ` փորձելով նրանց ձեռքերով նախ խաղից հանել ռուսներին, որոնք շատ հարցերով զսպաշապիկ են ադրբեջանցիների համար, ապա միայնակ մնալով Ադրբեջանի հետ, պարզապես կլանել Արցախը», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:
    10:25
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Չարենցավան, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Ճամբարակ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սևան քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:22
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զեդեա գյուղում այրվել է տան տանիք
    Փետրվարի 1-ին, ժամը 00։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զեդեա գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:53-ին, մարվել՝ 04:10-ին: Այրվել են տան (80 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 30 հակ անասնակեր, իսկ 30 հակ՝ ծխահարվել։
    10:17
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes-Benz E320»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ
    Փետրվարի 1-ին, ժամը 01:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել փոսի մեջ․ տուժածներ չկան։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։
    10:13
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի Սևանի փողոցում՝ «Երևան» տոնավաճառի մոտակայքում
    Փետրվարի 1-ին, ժամը 02։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Երևան» տոնավաճառի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։21-ին, մարվել՝ 04։05-ին։ Այրվել են տան (90 քմ) բաղդադե տանիքը՝ փայտե կառուցատարրերով, փայտե խորդանոցը և կենցաղային իրեր։
    10:07
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոսկվայում «մեկ ժամով ամուսինը» պատահաբար շինարարական աղբի հետ դուրս է նետել հաճախորդի 4 միլիոն ռուբլին
    Մոսկվայի բնակիչը «Մեկ ժամով ամուսնու» պատճառով կորցրել է ավելի քան 4 միլիոն ռուբլի։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
    10:00
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ալոե վերան՝ կոսմետոլոգիայում. բույսի բուժիչ ուժը
    Դրանց պատրաստման մեջ դժվարություններ չկան։ Այս կոսմետիկ միջոցները սնուցում և խոնավեցնում են մաշկը, թարմացնում և տոնուսավորում այն, թեթևացնում են բորբոքումները, օգնում են արևայրուքին և վերացնում են տարիքային նուրբ կնճիռները:
    09:50
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնան չի կարողանում ձեռք բերել Ֆիորենտինայի կիսապաշտպանին
    «Բարսելոնան» չի կարողանում  ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
    09:40
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրանյութը պահել էր Հոռոմի մշակույթի տան մոտ
    Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները հավաստի տվյալներ ունեին, որ Հոռոմ բնակավայրի 9-րդ փողոցի մի բնակիչ նույն համայնքի մշակույթի տան մոտ պահում է թմրամիջոց: Իրացնելով ստացված տվյալները՝ հունվարի 26-ին Հոռոմ բնակավայրում ոստիկանները հայտնաբերեցին նրան, ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին:
    09:30
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» ՔՊ-ում մտքափոխվել են սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին ՄԻՊ առաջադրելու հարցում: «Հրապարակ» Պատրոն Դավոյին, զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, 2 ամսով կալանավորվեց: «Հրապարակ» Այսօրվանից կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: «Ժողովուրդ» Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի եւ խափանման միջոցի հարցը: «Հրապարակ» Գուրգեն Արսենյանը Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի հետ:
    09:25
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետբյուջեից 31 մլն դրամ հատկացրեցին, վերանորոգեցին, որ վարձակալության հանձնեն յուրային ընկերությանը. 168.am
    ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքի աճուրդների բաժնում հրապարակված հայտարարության համաձայն` վարձակալության է տրամադրվում ք. Երևան, Բաղրամյան 19 հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի շենքի 1-ին և տեխնիկական հարկերից 529.1 ք.մ մակերեսով տարածքը:
    00:10
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արգենտինայում կանգնեցվել է Մեսսիի արձանն աշխարհի գավաթով (տեսանյութ)
    Արգենտինայում կանգնեցվել է Մեսսիի արձանն աշխարհի գավաթով:
    00:05
    01.02.23
    Ավելին
2023-01-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Փետրվարի 1-ին հոսանքազրկումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    23:59
    31.01.23
    Ավելին