Լրահոս
Սպորտ
14:07
01.02.23
141

121 մլն եվրո․ գրանցվել է ԱՊԼ-ի պատմության ռեկորդային տրանսֆերը

Img default alt hy

«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»: «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Պորտուգալիայի արժեթղթերի շուկայի հանձնաժողովի կայքում։

Գործարքը կազմել է 121 մլն եվրո, ինչը ռեկորդային տրանսֆեր է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։

Նախկինում ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթին», որը 113 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» գնեց Ջեք Գրիլիշին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսին» մտադիր է պորտուգալական ակումբին վճարել ոչ միանգամից ամբողջական գումարը, այլ վճարումները կատարել փուլերով։

Ֆերնանդեսը պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի ամառ։