Լրահոս
Տարածաշրջան
14:22
01.02.23
80

Իրանն անպատասխան չի թողնի իր ռազմական օբյեկտի վրա հարձակումը

«Իրանն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումը», «Րիա Նովոստիին» ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։

Նա նաև անդրադարձել է Զելենսկիի գրասենյակի այն ակնարկին, թե Կիևը կապ ունի Սպահանում կատարվածի հետ: Իրանցի պաշտոնյան ասել է, որ Ուկրաինան այժմ չի համարձակվում ուղիղ հարձակվել Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։