Լրահոս
2023-02-01
-
ՄշակույթՀայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունըՀայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը: Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանադավոր արտիստներին վստահելը. «Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչև այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»: «Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:Ավելին20:2401.02.23 -
ՀասարակականԱվտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում․ օգնության են հասել փրկարարներըՓետրվարի 1-ին, ժամը 16։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ.) և 2 ուղևորի:Ավելին20:2001.02.23 -
ՏարածաշրջանՌԴ փոխվարչապետը գնահատել է նավթի շուկայում տիրող իրավիճակըԻրավիճակը նավթի շուկայում այժմ բավականին կայուն է, նավթի գները ընդունելի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Քննարկումը ցույց տվեց՝ բոլորը համակարծիք են, որ շուկայում իրավիճակը բավականին կայուն է, ընդունելի գներ են ձևավորվում առաջարկի և պահանջարկի հիման վրա: Մենք տեսնում ենք, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են OPEC +-ի շրջանակներում արտադրությունը կրճատելու վերաբերյալ, ձևավորվել է հավասարակշռված շուկա»,-ասել է Նովակը: «Իհարկե, մենք նաև նկատում ենք մեծ թվով անորոշություններ, որոնք անընդհատ վերլուծվում են: Մասնավորապես, դրանք համաշխարհային տնտեսության, առաջարկի կամ պահանջարկի աճի հետ կապված խնդիրներ են: Օրինակ, այժմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը վերականգնվում է COVID 19-ից և մենք ակնկալում ենք սպառման աճ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։Ավելին20:1001.02.23 -
ՔաղաքականԱդրբեջանի և Իրանի հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի. Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է. «Այսօր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Նրանք քննարկել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։ Հատկանշական է, որ այս հեռախոսազանգերը տեղի են ունենում Իրան–Ադրբեջան լարվող հարաբերությունների համատեքստում: Այսօր Ալիև մեղադրել էր Իրանին՝ դեսպանատան վրա տեղի ունեցած հարցում «անգործություն» ցուցաբերելու մեջ: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը դա անվանել էր «ահաբեկչություն»: Իրանական կողմն էլ խորհուրդ տվել խուսափել դեպքի առթիվ «էմոցիոնալ արձագանքներից»: Դրան զուգահեռ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը արդեն երկու օր է, ինչ «ռեյդեր» է իրականացնում իբրև իրանցի «լրտեսներ» հայտնաբերելու նպատակով: «Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 39 մարդ, որոնք սադրանքներ և դիվերսիոն գործողություններ են իրականացրել «կրոնական քողի» ներքո: Այդ անձինք, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել Իրանի օգտին, չարաշահել են կրոնական ազատությունն Ադրբեջանում, կատարել են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները, որպեսզի խաթարեն Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»,–նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ: Իհարկե, զավեշտալի է տեսնել, որ Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի, համենայն դեպս՝ ադրբեջանական կողմը, կարծես թե, ավելի շատ սրում է իրավիճակը, քան թե փորձում մեղմել այն»։Ավելին20:0001.02.23 -
ԱշխարհՀնդկաստանը և ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտումՀնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնեցրել են գործողությունների պլանը պաշտպանական արդյունաբերության, կիսահաղորդիչների ստեղծման, տիեզերքի հետազոտման և արհեստական ինտելեկտի վրա աշխատանքի բնագավառում համագործակցության ամրապնդման համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Hindustan Times» պարբերականից: Լրատվամիջոցը նշում է, որ նախօրեին Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև Վաշինգտոնում կայացել է Կարևոր և հեռանկարային տեխնոլոգիաների շուրջ նախաձեռնության (ICET) շրջանակներում առաջին բարձր մակարդակի երկխոսությունը: Ըստ Hindustan Times-ի՝ երկրները կամրապնդեն իրենց նորարարական էկոհամակարգերը արհեստական ինտելեկտի ոլորտում, կստեղծեն քվանտային տեխնոլոգիաների ուսումնասիրման համակարգման համատեղ մեխանիզմ: Երկրները միասին կաշխատեն արհեստական ինտելեկտի ոլորտում ստանդարտներ սահմանելու վրա, աշխատանքային խումբ կստեղծեն կիսահաղորդիչների արտադրության ոլորտում, կուժեղացնեն համագործակցությունը տիեզերքում։ ԱՄՆ վարչակազմը նաև խոստացել է աշխատել Հնդկաստանի նկատմամբ արտահանման այն սահմանափակումների վերացման ուղղությամբ, որոնք խոչընդոտում են տվյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի վարչակազմի մի պաշտոնյա հրատարակությանն ասել Է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի տեխնոլոգիական և արդյունաբերական համագործակցության ծրագրի մշակման գլխավոր պատճառներից մեկն է Չինաստանի կողմից մարտահրավերը:Ավելին19:5001.02.23 -
Հասարակական«Մենք ընկել ենք էս թիրախի տակ». դատարկ են Մալաթիա տոնավաճառի տաղավարներըՄալաթիա տոնավաճառն այսօրվանից չի գործում: Հարյուրավոր աշխատակիցներ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են սկսել տոնավաճառը փակելու որոշման դեմ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի 17 խախտում է արձանագրել: Տոնավաճառի տնօրենը պնդում է, որ միայն 5-ը այս պահին վերացված չեն: Բողոքի դուրս եկած աշխատակիցները լրագրողներին հատուկ զգուշացրել են ակցիան չքաղաքականացնել, ասել են՝ հո Փաշինյանը չի ասում գնացեք-փակեք տոնավաճառը:Ավելին19:4001.02.23 -
Սևանում, Թալինում, Աշտարակում մառախուղ է․ Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Արմավիր, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Գյումրի քաղաքներում տեղում է ձյուն։ Սևան, Թալին քաղաքներում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին19:3001.02.23 -
Քաղաքական«Փնթի» բառը հունից հանել է Հովիկ ԱղազարյանինԻշխանական Հովիկ Աղազարյանին զայրացրել է ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանի այն դիտողությունը, որ կառավարությունը խորհրդարան «փնթի» նախագծեր է ուղարկում: «Հայաստան» խմբակցության պատգամավորն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ է հորդորել գործընկերներին լրջորեն մոտենալ խնդրին:Ավելին19:2001.02.23 -
ՏարածաշրջանՌուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումները «ոչ բարեկամ» երկրներինՌուսաստանում այսօր ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումների արգելքը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեկտեմբերի 27-ի ստորագրված հրամանագրի համաձայն՝ արգելվում են ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումներն օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին, եթե պայմանագրերում «ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում Է գնի վերին շեմի սահմանման մեխանիզմի կիրառում»։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle պարբերականի ռուսական ծառայությունից: Սահմանափակված արժեքով նավթի արտահանումը թույլատրվում է միայն ՌԴ նախագահի թույլտվությամբ։ Արգելքը կգործի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարումների արգելքի գործողության ժամկետները կորոշի կառավարությունը։ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում դեկտեմբերի 5-ից գործում է ծովով արտահանվող ռուսական նավթի գնի վերին շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Արևմուտքի երկրները նավթի գնի վերին շեմ են սահմանել, որպեսզի դժվարացնեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը և միևնույն ժամանակ նավթի մատակարարումների դադարեցում և դրա համաշխարհային գների թռիչք թույլ չտան: Գների վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները և Եվրամիությունը ռուսական նավթամթերքի հետ կապված ապահովագրական և ֆինանսական ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե դրանք գնվել են առավելագույն սահմանված գնով կամ դրանից ցածր գնով: Լրատվամիջոցը նշում է, որ գների վերին շեմի սահմանումից հետո ռուսական նավթի շուկան դարձել է ,խիստ անթափանցե։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը ստիպված է նավթը վաճառել մեկ բարելի դիմաց 47 դոլարով, սակայն դրա իրական գինը, փորձագետների գնահատումներով, պետք է կազմի 70-75 դոլար մեկ բարելի դիմաց:Ավելին19:1001.02.23 -
ԻրավականՊաշտոնատար անձը ֆեյսբուքյան կեղծ էջով տարածել է ապատեղեկատվություն․ Արցախի ԱԱԾԱՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար հետևում է սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում շրջանառվող՝ կոնկրետ կամ վերացական հանցավոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններին՝ փորձելով պարզել դրանց՝ իրականության համապատասխանությունը, հեղինակներին, հետապնդվող նպատակները: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից։ Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան՝ «Artur Baghdasaryan» անվանումը կրող էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, ներկայացված է կեղծանվամբ ու օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից: Տվյալ պաշտոնատար անձը հրավիրվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն, ով ընդունել է, որ հիշյալ ֆեյսբուքյան էջն օգտագործվում է իր կողմից, էջում տարբեր մարդկանց վերագրվող գործողությունների մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, այդ գրառումները կատարվել են անձնական նպատակներով: «Սոցիալական ցանցերը այսօր լայն տարածում ունեն հանրության շրջանում և դրանցում արվող հայտարարությունները բավականին մեծ ազդեցություն ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա, ունակ են պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հանդեպ ձևավորելու արհեստական տրամադրություններ, վնաս հասցնելու Արցախի Հանրապետության շահերին: Հետևաբար կոչ ենք անում զերծ մնալ հանրային տրամադրություններն ու կարծիքները խեղաթյուրելու, անձնական, խմբային կամ այլ շահերից ելնելով ցանկալի գնահատականներ հնչեցնելու կամ տրամադրություններ ձևավորելու, հանրության մեջ ներքին պառակտում մտցնելու համար ապատեղեկատվություն տարածելու փորձերից, մնալ բարոյականության դաշտում՝ այդպիսով Արցախի Հանրապետության ու արցախցիների շահերը պաշտպանելով արտաքին վտանգներից, հասարակությանը զերծ պահելով ներքին պառակտումից: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք միտված են բացառապես Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելուն»,-ասվում է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում:Ավելին19:0001.02.23 -
ՔաղաքականԼաչինի միջանցքի փակման մասին ընդդիմությունը փաստաթուղթ կներկայացնիԻշխանության թեզը, թե Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ընդդիմադիր խմբակցությունը վաղը խորհրդարանում Լաչինի միջանցքի թեմայով քննարկում է հրավիրել: Գեղամ Մանուկյանի խոսքերով՝ ներկայացված փաստաթղթի հիմքում հայտարարության այն տեքստն է, որը Լաչինի միջանցքը փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ: Սակայն ՔՊ-ականները մերժեցին այն և, ընդդիմադիրների ձևակերպմամբ, «անատամ» հայտարարություն ընդունեցին: Հույս կա՞, որ այս անգամ իշխանականները կմասնակցեն ընդդիմության առաջարկած քննարկմանը:Ավելին18:5001.02.23 -
ՔաղաքականՇրջափակված Արցախ․ ինչին և ինչքան դիմանալ․ «7or.am»7or.am-ը գրում է․ Արցախը շրջափակված է նախորդ տարվա դեկտեմբերի 12–ից։ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Լաչինի միջանցքի հարցը թող ղարաբաղցիք, ադրբեջանցիք ու ռուսները լուծեն, մենք չենք խառնվելու։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Լաչինի միջանցքի հարցը դուրս մղվի մեր օրակարգից, դառնա սովորական մի բան, որը տեղի է ունենում ոչ թե Արցախում ապրող հայերի, այլ աշխարհի հեռավոր մի երկրում ապրող անհայտ մի ազգի հետ։ Նիկոլի քարոզչամեխն այն է, որ Արցախը պետք է հանձնել, որ Հայաստանը խաղաղ ապրի։ Այդ դեպքում Լաչինի միջանցքի փակվելն ավտոմատ կերպով ընկալվում է որպես դրական երևույթ։ Նիկոլենք պողոսների մոտ հենց այդ միտքն են ուզում տարածել, որ Արցախի կորուստն այնքան էլ վատ բան չէ, քանզի դրանով հնարավոր է դառնում «խաղաղության դարաշրջանը»։ Ինչ վերաբերում Արցախին, ապա այն դիմանում է։ Ի դեպ, դիմանալ բառն ամենաշատն է օգտագործվում Արցախի շրջափակման համատեքստում։ Ասում են՝ պետք է դիմանալ։ Այո՛, պետք է դիմանալ, բայց հարց է առաջանում, թե ինչին և ինչքան պետք է դիմանալ։ Պարզ է, որ շրջափակումն այս հավերժ չի կարող տևել ու հանգուցալուծում է պետք։ Հայաստանի իշխանությունն առաջարկում է ղարաբաղցիներին լեզու գտնել Ալիևի հետ ու ապրել Բաքվի հովանու ներքո։ Նույն կարծիքին է նաև Ալիևը։ Ադրբեջանի նախագահը չի թաքցնում, որ իրեն պետք է Ղարաբաղի տարածքն՝ առանց հայերի։ Այսինքն՝ Նիկոլի ու Ալիևի սցենարով Արցախի 120 հազար մեր հայրենակիցները լավագույն դեպքում կարող են փախչել Արցախից, վատագույն դեպքում՝ ենթարկվել ցեղասպանության։ Նիկոլն այդ մասին անոնս արեց կառավարության նիստում։ Ինչ մնում է Արցախի իշխանություններին, ապա նրանք միատարր չեն։ Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանն առաջարկում է քիրվայություն անել Ադրբեջանի հետ․ դրա հետևանքներն ամբողջությամբ տեղավորվում են ալիևանիկոլական սցենարի մեջ։ Կա նաև հակառակ տեսակետը, որ պետք է դիմանալ ու չզիջել Ադրբեջանի պահանջներին, քանզի ամեն մի զիջումից հետո Ադրբեջանը նոր պահանջներ կդնի ու վերջում կհասնի Արցախի հայաթափմանը։ Դիմանալու մի մասը հենց դրան է վերաբերում՝ չզիջել Ադրբեջանին։ Բայց ինչքա՞ն դիմանալ։ Այս հարցի պատասխանն արդեն ուրիշ տեղ պետք է փնտրել։ Դիմանալու մյուս մասն այլ հարթության մեջ է։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Դա տեղի է ունեցել Պրահայում։ Դրանից հետո Ալիևը փակեց Լաչինի միջանքցը։ Իսկ դա նշանակում է, որ մինչև պրահյան համաձայնությունները չջրվեն, ու մենք Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականությունից չհրաժարվենք, Լաչինի միջանցքի ու Արցախի հետ միշտ խնդիրներ ենք ունենալու։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում քաղաքականության փոփոխություն է պետք։ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, պետք է հեռացվի։ Ինչքան շուտ, այնքան քիչ կարիք կլինի դիմանալու։Ավելին18:4001.02.23 -
ՔաղաքականՀատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք զենք կրելու իրավունք կստանան․ նախագիծ«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծը՝ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենք տրամադրելու կարգի վերաբերյալ։ Նշենք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով այդպիսի անձինք են համարվում հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետի թեկնածուն, ինչպես նաեւ այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ: Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին է տրամադրվել այդպիսի կարգավիճակ։ Ըստ ոստիկանության ներկայացրած նախագծի, զենքն ու մարտական փամփուշտները պաշտոնյային տրամադրվելու են պաշտոնավարման ընթացքի համար՝ ինքնապաշտպանության նպատակով։ Երբ դադարի պաշտոնավարումը, այդ իրավունքն էլ կդադարի»։Ավելին18:3001.02.23 -
Տնտեսական500 մարդ կդառնա գործազուրկ. ո՞ր շուկան է հաջորդը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, ըստ որոշ տեղեկությունների, առավոտվանից ուժայինների հետ կայցելի տոնավաճառ, որպեսզի կազմակերպեն տոնավաճառի փակման գործընթացը։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 500 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը․ Մալաթիայի հագուստի շուկայում 550 տաղավար է գործում։ ՔՀՏԱ տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ տնտեսվարողը հակահրդեհային կանոնների արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» շինանյութի շուկան»:Ավելին18:2001.02.23 -
ԻրավականԵրևանի պարեկները ձերբակալել են ապօրինի թմրանյութ պահող երկու երիտասարդիՀունվարի 29-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ռուբինյանց փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել սևանցի երկու երիտասարդի: Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն հետքերով տոպրակ, մոխրացված հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով ծալովի դանակ: Ըստ ձերբակալվածի՝ կաթուցիչով մարիխուանա էր օգտագործել: Նա ձերբակալման պահին իր մոտից գցել էր նաև դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ: Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննություն կատարեցին Ռուբինյանց փողոցում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգվածներով 10 փաթեթ՝ ընդհանուր մոտ 20 գրամ քաշով: Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին:Ավելին18:1001.02.23 -
ՄիջազգայինՉավուշօղլուն նշել է Թուրքիայի պայմանները Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համարԹուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան չի հաստատի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք չկատարեն Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրի պայմանները, նույնիսկ եթե նրանց հասցեին որևէ սպառնալիք լինի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին ասել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան անվտանգության հետ կապված իր մտահոգությունն ունի, և մտահոգությունները պետք է վերացվեն, որպեսզի այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Նրա խոսքով՝ Անկարան չի թաքցնում, որ Ֆինլանդիայի հետ հարաբերություններում ավելի քիչ խնդիրներ ունի, քան Շվեդիայի հետ։ Արտգործնախարարը նշել է, որ, ի տարբերություն Շվեդիայի իշխանությունների, Ֆինլանդիայում թույլ չեն տալիս հակաիսլամական և հակաթուրքական սադրանքներ։ «Եթե երկու երկրները և ՆԱՏՕ-ն պայմանավորվեն դիմումների առանձին քննարկման շուրջ, ապա Թուրքիան պատրաստ կլինի քննարկել այդ հարցը»,- ասել է թուրք նախարարը։Ավելին18:0001.02.23 -
ՄիջազգայինԻսրայելն ուսումնասիրում Է Ուկրաինային օգնության այլ տարբերակներ առաջարկել. ՆեթանյահուԻսրայելն ուսումնասիրում Է Ուկրաինային օգնություն տրամադրելու այլ տարբերակներ՝ բացի մարդասիրական աջակցություն ցուցաբերելուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է CNN-ին տված բացառիկ հարցազրույցում։ Լրագրողը Նեթանյահուին հարց է ուղղել՝ արդյոք Իսրայելը կարող է Ուկրաինային տրամադրել այնպիսի օգնություն, ինչպիսին է, օրինակ՝ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը: «Ես, իհարկե, դիտարկում եմ դա», - հայտարարել Է նա: Ընդ որում, Իսրայելի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա է տեղափոխել «ավելի վաղ Իսրայելում տեղակայված ռազմամթերքը»։ «ԱՄՆ-ն տարել Է իսրայելական ռազմամթերքի զգալի մասը և այն հանձնել Է Ուկրաինային», - ընդգծել է Նեթանյահուն։ Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 2022 թ.-ին Իսրայելի հետ համաձայնության է եկել հրեական պետության տարածքում գտնվող ամերիկյան պահեստներից Ուկրաինային 155 մմ տրամաչափի հրետանային ռազմամթերք մատակարարելու վերաբերյալ։ Իսրայելի նախորդ կառավարությունն Ուկրաինայից բազմիցս ստացել է զենք տրամադրելու դիմումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն նախարարների կաբինետը հետևողականորեն մերժել է այդ պահանջները: Իսրայելի նախարարներն ընդգծել են, որ իրենց երկիրն աջակցում է Ուկրաինային և նրան մարդասիրական օգնություն է տրամադրում, բայց զենք մատակարարելու հնարավորություն չունի սեփական ազգային անվտանգության մասին հոգալու անհրաժեշտության, ինչպես նաև արտադրական կարողությունների պակասի պատճառով։ Իսրայելի վարչապետը CNN-ի հետ հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել ուկրաինական ճգնաժամում միջնորդի դերը բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկության դեպքում։ «Եթե երկու կողմերն էլ ինձ խնդրեն, և, անկեղծ ասած, եթե Միացյալ Նահանգներն ինձ խնդրի»,- հայտարարել է Նեթանյահուն՝ պատասխանելով այն հարցին` արդյոք ինքը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում: «Եթե ինձ խնդրեն բոլոր շահագրգիռ կողմերը, ես, անշուշտ, կդիտարկեմ այդ (առաջարկը)»,- նշել Է նա՝ հավելելով, որ դրա համար պետք է լինեն ճիշտ ժամանակ և ճիշտ հանգամանքներ:Ավելին17:5001.02.23 -
Սպորտ«Ալաշկերտ»-ը նոր սպորտային տնօրեն ունիԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր սպորտային տնօրեն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» սպորտային տնօրեն է նշանակվել ռուս Նիկիտա Պոլուխինը: 28-ամյա Պոլուխինը իր ֆուտբոլային գործունեությունը սկսել է 2017-ին՝ համալրելով Մոսկվայի «Արարատի» սելեկցիոն բաժինը, այնուհետև նույն աշխատանքը կատարել է հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում՝ բացահայտելով երիտասարդ տաղանդների Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից: Պոլուխինը նաև Հայաստանում աշխատելու փորձ ունի: Մինչև 2021 թվականը Նիկիտան սկաուտի գործառույթներ էր կատարում «Ուրարտուում», իսկ 2021-2022 թթ. գլխավորում էր «Նորավանքի» սելեկցիոն բաժինը:Ավելին17:4001.02.23 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել ենանձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու հրազենի ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին17:3001.02.23