Լրահոս
Հասարակական
13:52
01.02.23
89

«Ոտերներիս մոտ էր գալիս ընտրություններին, բա ո՞ւր եք, արա՛». Մալաթիա տոնավաճառը փակում են

Մալաթիա տոնավաճառի հարյուրավոր աշխատակիցներ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են սկսել տոնավաճառը փակելու որոշման դեմ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր որոշել, որ փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառը պետք է փակվի: 

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը «Հայլուրի» հետ զրույցում ասել է, որ նախորդ տարի սեպտեմբերին 17 խախտում են արձանագրել, որից 12-ը այս պահին վերացված է։ Մնացած հինգ խախտումների համար են դադարեցնում տանավաճառի գործունեությունը։