Լրահոս
2023-02-01
-
ԱշխարհԱմենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից աճել է ավելի քան 16 միլիարդ դոլարով. BloombergՌուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 16,1 մլրդ դոլարով, հետևում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսից» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների՝ տարեսկզբից «Լուկօյլի» ղեկավար և գլխավոր սեփականատեր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 2,5 մլրդ դոլար, նրա կարողությունն աճել է մինչև 17,9 մլրդ դոլար, իսկ «Սևերստալ»-ի հիմնական բաժնետիրոջ ՝ Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 1,54 միլիարդ դոլարով՝ մինչև 20,2 միլիարդ դոլար: ТАСС գործակալությունը նշում է, որ երկու ամենահարուստ ռուսաստանցիների դրամական ակտիվների արժեքը հիմնված է շահութաբաժինների, ինսայդերական գործառնությունների, հարկերի և շուկայական կոնյունկտուրայի վերլուծության վրա: Միևնույն ժամանակ, «Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնը վաստակել է 1,12 միլիարդ դոլար. նրա կարողությունը կազմում է 12,7 միլիարդ դոլար (միլիարդատիրոջ դրամական ներդրումների և անձնական ակտիվների արժեքը մասամբ հիմնված է տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների և այն թվերի վրա, որոնք տրամադրել են նրա ներկայացուցիչները): Միևնույն ժամանակ, «Եվրոխիմի» նախկին շահառու Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունը նվազել է 443 մլն դոլարով՝ մինչև 12,7 մլրդ դոլար։ Մարտի 9-ին ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելուց հետո Մելնիչենկոն հեռացել է «Եվրոխիմի» տնօրենների խորհրդի և ընկերության շահառուների կազմից: 2012 թ.-ի մարտից Bloomberg լրատվական գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որտեղ ներառված են տվյալներ մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին:Ավելին16:5201.02.23 -
ԱշխարհՄեծ Բրիտանիայում կանցկացվի խոշորագույն գործադուլ վերջին տասնամյակի ընթացքումՄեծ Բրիտանիայում այսօր կանցկացվի վերջին տասնամյակի խոշորագույն գործադուլը: Աշխատավարձերի բարձրացման պահանջով կարող Է բողոքի դուրս գալ մինչև կես միլիոն մարդ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Sky News» լրատվամիջոցից: Բողոքի ակցիաները կիրականացնեն տարբեր ոլորտների հարյուր հազարավոր աշխատողներ։ Գործադուլավորների հիմնական խումբը ներկայացնելու են կրթության ոլորտի աշխատակիցները. ավելի քան 300 հազար ուսուցիչներ Անգլիայում և Ուելսում պիկետ կանցկացնեն՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով երկրում ճգնաժամի պայմաններում։ Սա կդառնա պատմության մեջ մանկավարժների ամենամեծ գործադուլը, որը կվերաբերի ավելի քան 23 հազար դպրոցի: Նրանց կմիանան բրիտանական 150 համալսարանների 70 հազար աշխատակիցներ։ Sky News-ը, վկայակոչելով անցկացված հարցման տվյալները, նշում է, որ ծնողների 62 %-ն աջակցում է ցույցի անցկացմանը՝ չնայած դա անդրադառնում է նրանց երեխաների դասապրոցեսի վրա: Բացի այդ, այսօր Բրիտանիայում ցույցի դուրս կգան առնվազն 100 հազար քաղաքացիական ծառայողներ. սա պետական հատվածի խոշորագույն գործադուլը կդառնա երկար տարիների ընթացքում: Գործադուլը կիրականացնեն 123 կազմակերպությունների աշխատակիցներ, այդ թվում՝ բազմաթիվ նախարարություններից, կառավարական գերատեսչություններից, գործակալություններից և վարչություններից: Ցույցեր կկազմակերպեն նաև տրանսպորտի ոլորտի տասնյակ հազարավոր աշխատակիցներ, մասնավորապես՝ մեքենավարներ ASLEF արհմիությունից և RMT արհմիության անդամներ՝ 14 երկաթուղային ընկերություններից: Տրանսպորտի ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիաներին Լոնդոնում կաջակցեն ավտոբուսների շուրջ 1900 վարորդներ։ Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք է դիտվում ռեկորդային գնաճի ֆոնին: Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ, փաստաբաններ, օդանավակայանների աշխատակիցներ, փոստատարներ և այլ ոլորտների աշխատողներ։Ավելին16:4501.02.23 -
ՔաղաքականԿառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով, որ աշխատանքային այցի շրջանակում Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Կառավարության պաշտոնական կայքում` «Վարչապետի որոշումներ» բաժնում, այս հրամանը` որ Արայիկ Հարությունյանը գործուղվել է Քաթարի Հանրապետություն, հրապարակված չէ: Կառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը, նաեւ պետական բյուջեից այդ նպատակի համար կատարվող ծախսերը: Իսկ ավելի վաղ վերացվել էր նաեւ կառավարության կայքում գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունների տեղադրումը: Արայիկ Հարությունյանի գործառույթների մեջ չի մտնում դիվանագիտական գործունեությունը, որը եւ, ըստ ամենայնի, աշխատակազմի ղեկավարը փորձել է իրականացնել Դոհայում: ԱԳՆ խողովակներն ու դիվանագիտական ծառայություններն արդեն, փաստորեն, չեն բավարարում ՔՊ-ական իշխանություններին: Նրանք հատուկ բանակցողներ են նշանակում ՔՊ-ից, աշխատակազմերի ղեկավարներին են գործուղում միջպետական հարաբերություններ կարգավորելու:Ավելին16:3701.02.23 -
ԱշխարհՍաակաշվիլին ցանկացել է, որ իրեն թաղեն ՈւկրաինայումՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կայացած դատական նիստում հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակի հարցում, սակայն եթե չապրեմ մինչև այդ հաղթանակը, որն այդքան մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային», - դատի ժամանակ տեսակապի միջոցով ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայից, որտեղ նա բուժման կուրս է անցնում։ Սաակաշվիլին խոսել է ուկրաիներեն: Նրա խոսքը թարգմանել է դատարան հրավիրված թարգմանչուհին: Ելույթի ավարտից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բարձրացրել է UKRAINIAN մակագրությամբ մարզաշապիկը և մասամբ մերկացրել որովայնը, որպեսզի ցույց տա, թե որքան վատ է ինքը: 327278608_2115788581954265_1237101703051745735_n.jpg (25 KB) 328637273_712470033807990_2816624414516531763_n.jpg (40 KB) Դատավոր Գիորգի Արևաձեի՝ սննդամթերքի ու դեղորայքի հասանելիության մասին հարցին Սաակաշվիլին դրական է պատասխանել։ Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր անցկացնում Է հերթական նիստն առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ժամանակավոր կամ լրիվ ազատ արձակելու՝ նրա փաստաբանների միջնորդության առնչությամբ։ Նիստում նախատեսում են լսել առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Վիվամեդ» կլինիկայի բժիշկներին։ Անցյալ տարի «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները Սաակաշվիլիի օրգանիզմում հայտնաբերել էին ծանր մետաղներ, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց տվյալներով՝ քաղաքական գործիչն ունի 10 ախտորոշում, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։ Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Սահակաշվիլիից վերցված անալիզները ցույց են տվել թունավոր նյութերի բացակայություն։ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ նախկին նախագահը ձևացնում է, թե հիվանդ է։ Անցյալ տարվա դեկտեմբերից Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:Ավելին16:3501.02.23 -
ԻրավականԾեծկռտուք և կրակոց՝ Արտաշատ քաղաքումՀունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի փողոցի ավտոնորոգման կետերից մեկում ծեծկռտուք է եղել: Տվյալները հաստատվեցին, երբ նույն օրը բաժին դիմեց 30-ամյա մի տղամարդ: Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ հունվարի 25-ին, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, 24 և 30 տարեկան երկու երիտասարդների միջև վիճաբանություն էր եղել: Սկսվել էր ծեծկռտուք, և 25-ամյա երիտասարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել 30 տարեկանին, ապա օդաճնշիչ ատրճանակով կրակել նրա կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնաս: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշատի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին 25-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և իրավապահներին հանձնեց օդաճնշիչ ատրճանակը: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:Ավելին16:3001.02.23 -
ԱշխարհԲախումներ Փարիզում. ֆրանսիացիները չեն ուզում մեռնել՝ մինչև թոշակի անցնելըՖրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու որոշումը մինչև երկու միլիոն մարդու է փողոց դուրս բերել: Մայրաքաղաք Փարիզում արցունքաբեր գազով են ոստիկանները կարողացել զսպել բարկացած ամբոխին: Տասնյակ բերման ենթարկվածներ կան: Ֆրանսիայի վարչապետը որպես փոխզիջում առաջարկել է ոչ թե միանգամից թոշակի անցնելու տարիքը 62-ից բարձրացնել 64-ի, այլ քայլ առ քայլ՝ 3-ական ամսով:Ավելին16:2201.02.23 -
ԻրավականԵրևանում առևանգված մեքենան հայտնաբերվել է Կոշում. բացահայտումՀունվարի լույս 30-ի գիշերը ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 03.35-ից 03.45-ն ընկած ժամանակահատվածում գողացել են մայրաքաղաքի Մուրացանի փողոցում կայանված իր «Օպել» մակնիշի մեքենան։ Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նշված հասցե է մեկնում օպերատիվ խումբ։ Պարզվում է, որ անհայտ անձը մեքենան փախցրել էր՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից։ Ժամեր անց «Օպելը» հայտնաբերվում է Արագածոտնի մարզում։ Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Կոշ գյուղում կանգնեցնում են «Օպելը»։ Մեքենայի առջևի հատվածը վթարված էր, վարորդը ոչ սթափ էր և առանց փաստաթղթերի։ 42-ամյա տղամարդը ձերբակալվում է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին16:1501.02.23 -
ՀասարակականՀունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզ է․ ՔԿ մամուլի քարտուղար․ «News.am»Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Օրեր առաջ Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է:Ավելին16:1001.02.23 -
ՀասարակականՀայտնի է՝ երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումըՄիասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։Ավելին16:0901.02.23 -
ԱշխարհԻսրայելի նախագահը հանդես է եկել ելույթով, որը գրվել է արհեստական ինտելեկտի կողմիցԻսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Թել Ավիվում կայացած Cybertech համաժողովում հանդես է եկել ելույթով, որի տեքստը մասամբ գրվել է ChatGPT արհեստական ինտելեկտով չաթ-բոտի կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Jerusalem Post» պարբերականին: Հերցոգը հայտնել է, որ ելույթի և՛ բացման, և՛ փակման հատվածները գրվել են ChatGPT-ի կողմից՝ ասելով, որ «բոտերը գործի են անցել»՝ որպես կիբեռ և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարմանալի ձեռքբերումները ցույց տալու միջոց: «Ես իսկապես հպարտ եմ լինել մի երկրի նախագահ, որը հյուրընկալում է նորարարական բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: Իսրայելը մշտապես գտնվում է տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում, նրա ձեռքբերումները կիբեռանվտանգության, արհեստական ինտելեկտի և մեծ տվյալների ոլորտում ահռելի են», - ասել է Հերցոգը: Նա շեշտել է, որ «մեքենաները ոչ միայն իրենց վրա են վերցնում այնպիսի առաջադրանքներ, որոնք ժամանակին միայն մարդիկ կարող էին կատարել, այլև կատարում են այնպիսի առաջադրանքներ, որոնք կատարելու մասին մարդիկ երբեք չէին կարող երազել»: Միևնույն ժամանակ Հերցոգը նշել է, որ երբեք չպետք է մոռանալ մարդկային ոգին, և որ ոչ մի համակարգիչ երբեք չի կարող փոխարինել մարդու ԴՆԹ-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օրերս առաջին անգամ ԱՄՆ Կոնգրես էր ներկայացվել բանաձև, որը պատրաստվել էր ChatGPT արհեստական ինտելեկտի կողմից: Բացի այդ, ChatGPT արհեստական ինտելեկտով աշխատող չաթ-բոտը նաև քննություններ էր հանձնել Մինեսոտայի համալսարանի չորս դասընթացների և Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցում բիզնեսի կառավարման դասընթացի համար՝ ստանալով «բավարար» և «լավ» գնահատականներ:Ավելին16:0701.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Ուկրաինային կտա մինչև 150 կիլոմետր հեռահարության հրթիռներԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել մինչև 150 կիլոմետր հեռահարության հրթիռներ: Այս մասին հայտնում է Ռոյթերզ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Շվեդ-ամերիկյան այս հրթիռներն արձակվում են նաև «Հայմարս» կայաններից և կարող են խոցել շարժվող թիրախները տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա:Ավելին16:0301.02.23 -
ՔաղաքականԱմեն մեկը զղջաց էն ժամանակ, երբ Նիկոլը վնաս տվեց անձամբ իրեն․ Սևակ ՀակոբյանYervan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ «Մալաթիա տոնավաճառը փակվում է։ Մեկնաբանություններում կդնեմ բողոքի ակցիայի լինքը, լսեք աշխատողների ելույթները․ մի ողբերգություն էլ սա է։ Մի քանիսը հայհոյում են իշխանությանը, մնացածը սաստում են, թե՝ բան մի ասեք Նիկոլին, գիտենք ով է, բան մի ասեք, որ չմտածի քաղաքականացնում ենք, որ շուկան բացեն։ Միկրոֆոնին մինչև մոտենալը ասում է, որ իշխանությանն ատում է, որովհետև մահ ու ավեր է ամեն տեղ բերում, միկրոֆոնը հենց դեմ ես տալիս, ստիպված գովում է, որ հանկարծ սոված չմնա, 70-անց մարդ է, ուրիշ տեղ աշխատանք չի գտնի։ Մի քանի հոգի մնացել են մեր երկրում, որ հենց խոսում ես, ասում են՝ բա նախկինի ժամանակ ռիսկ կանեի՞ք։ Տեսեք, թե ռիսկ չանելը որն է։ Էն հաջորդն ասում է՝ խղճա մեզ, տուն ենք պահում։ Էն մեկելն ասում է՝ չէ՞ որ մենք հեղափոխություն ենք արել, որ ազատես նախկինից, դու ավելի վատ բաներ ես անում։ Ի՞նչ է նշանակում «խղճա մեզ», բայց ոնցոր մենք ու դուք, բոլորս վարչապետ էինք, նա մեզանից մեկն էր, մենք երկրի տերն ենք, մենք ենք որոշողը․ էդպես են մեզ ասել։ Հիմա խնդրում եք, որ ձեզնից մեկը ձեզ խղճա՞։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց մի կնոջ խոսք, Նիկոլ բերած-ընտրած կին է, ասում էր՝ «Եթե տոնավաճառը փակվի, կզղջամ Փաշինյանին ընտրելու համար»։ Սա ամենաճիշտ պատասխանն է, թե ինչի մենք հասանք էս օրին։ Մարդ կա՝ իր դեմ քրգործ բացելուց հետո զղջաց, որ ԱԺ-ում քվեարկել է Նիկոլի վարչապետ դառնալու օգտին, մարդիկ կան Իջևանից, որ զղջացին Նիկոլին բերելու համար, երբ հայտնի արյունահեղությունը եղավ ծառ կտրելու հանգամանքով, մարդիկ կան, որ Նիկոլ բերելու համար զղջացին, երբ իրենց հիվանդը մահացավ տանը, քանի որ կորոնավիրուսի վատ կառավարման պատճառով հիվանդանոց չընդունեցին։ Մարդիկ կային, էն էլ՝ հազարավոր, զղջացին Նիկոլին բերելու համար պատերազմից ու կապիտուլյացիայից հետո, մարդիկ կային շատ, որ դրա համար էլ չզղջացին, զղջացին, երբ արդեն Շուռնուխի կեսը հանձնեց ու իրենց վտարեցին, հետո մարդիկ կային, որ զղջացին սեպտեմբերին, երբ թշնամին էլի հարձակվեց, ու դարձան փախստական։ Ամեն մեկը զղջաց էն ժամանակ, երբ Նիկոլը վնաս տվեց անձամբ իրեն։ Ու բնական է, որ շոր ծախողի համար էս բոլորը զղջալու առիթ չէ, այլ առիթ է, որ փակում է իր հացի կետը։ Նիկոլը հավասար է բնական աղետ հասկացությանը, նա վնաս է տալու բոլորին՝ անուն առ անուն։ Հա կզղջաք, բայց արդեն ոչ մեկին էլ պետք չի լինի դա»։Ավելին16:0001.02.23 -
ՄիջազգայինՀունաստանը տանկեր չի տա ՈւկրաինայինՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ճապոնիա այցի ժամանակ հայտարարել է, որ Հունաստանն Ուկրաինային Լեոպարդ տանկեր չի մատակարարելու։ «Մենք զգալի ռազմական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային, բայց Լեոպարդներ չենք տա, դրանք անհրաժեշտ են մեր պաշտպանական ռազմավարության համար»։Ավելին15:5701.02.23 -
ՀասարակականԴիլիջանի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 1-ին ժամը 15:00-ից մինչև փետրվարի 2-ը 15:00-ն կդադարեցվի Դիլիջան քաղաքի Շամախյան 1-3Բ շենքերի, Մոլդովական, Բարեկամության փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին15:5401.02.23 -
ՔաղաքականՊետք չէ Նիկոլենց պես մեր ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանել․ Արեգնազ Մանուկյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․ Մալաթիայի փակված տոնավաճառի մասին Փակել, վերացնել, թուլացնել, հանձնել, քանդել, ոչնչացնել․ սա Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմի գործելաոճն է։ Բոլոր հարցերում ու ոլորտներում են նրանք այդպիսի գործողություններ իրականացնում, բացի այն դեպքերից, երբ խոսքն իրենց իշխանական աթոռի պահպանմանն է վերաբերում (այս դեպքում իրենք ծախսում են, բացում են, ուժեղացնում են և այլն)։ Արցախից մինչև Հայաստանի տարածքներ, Մալաթիայի շուկայից մինչև դպրոցներ սրանք քանդում են, վերացնում են, հանձնում են․․․ Այսօր փակվել է Մալաթիայի տոնավաճառը։ Ասում են, որ մոտ 600 մարդ զրկվել է աշխատանքից, հաց վաստակելու հնարավորությունից։ Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ եթե մի երկու մոլորյալ կամ պատեհապաշտ առևտրական Նիկոլի անունն են տալիս, ապա պետք է հայհոյել բոլորին ու ասել, որ ձեզ հասնում է, Նիկոլը լավ է արել, որ փակել է։ Ո՛չ, Նիկոլը լավ չի՛ արել։ Այդ մոլորյալներն էլ ճնշող փոքրամասնությունն են առևտրականների մեջ։ Նրանք քծնում են ոչ թե Նիկոլին, այլ օրվա իշխանությանը։ Երեկ Սերժ Սարգսյանին են քծնել, հետո մերժել նրան ու Նիկոլին գտել։ Վաղը հաջորդ իշխանության առաջ են սողալու։ Այս տեսակը միշտ էլ կա, բայց դա պետք չէ բոլորի վրա տարածել։ Ինքս օրերս շփվել եմ տոնավաճառի մի շարք առևտրականների հետ՝ առանց տեսախցիկների։ Շատ նորմալ մարդիկ են ու, մեղմ ասած, Նիկոլի կողմնակից չեն։ Պետք չէ, հետևաբար, բոլորին մի արշինով չափել։ Առավելևս պետք չէ նիկոլենց պես մեր ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանել։ Նիկոլենք բաժանում են, մենք պետք է միավորենք։ Ինքս մի սկզբունք ունեմ․ այն շարքային քաղաքացիներին (որոնց թիվն, ի դեպ, կտրուկ քչացել է), որոնք դեռ Նիկոլ Փաշինյանի էությունը չեն բացահայտել ու դեռ նրա կողմնակիցն են, համարում եմ քաղաքականապես հիվանդ մարդիկ, ոչ թե հակառակորդ։ Այդ մարդիկ հիվանդ են և ունեն բուժման կարիք։ Նրանց հետ պետք է աշխատել։ Մի մասը կբուժվի, մյուս մասն այդպես էլ հիվանդ կմնա, բայց ազդեցություն չի ունենա մեր պետական-հանրային կյանքի վրա, հատկապես իշխանափոխությունից հետո։ Այնպես որ պետք է կանգնել Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների կողքը, պահանջել, որպեսզի սեփականատերերը անվտանգ առևտրային գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները բավարարեն ու աշխատեն, այլ ոչ թե գործազուրկների նոր բանակ ստանանք։ Մեր երկիրն աշխատողի, այլ ոչ թե գործազուրկի կարիք ունի։Ավելին15:4701.02.23 -
ՏարածաշրջանԻրանին դատապարտում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունըԱդրբեջանի արտգործնախարարությունը Իրանին դատապարտող հայտարարություն է տարածել: Հայատարարության տեքստում Բաքուն, մասնավորապես, պնդում է, թե Իրանը փորձում է խոչընդոտել միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, որոնցով դատապարտում են 5 օր առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած սպանությունը:Ավելին15:4401.02.23 -
ԻրավականՔասախցի տղամարդու մոտ պայթուցիչով նռնակ է հայտնաբերվելՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հունվարի 30-ին, ժամը 23.40-ին, Կիլիկիայի և Վերֆելի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 38-ամյա մի բնակչի՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով: Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով: «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Քասախցի տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:Ավելին15:4001.02.23 -
ՄիջազգայինՆեթանյահուն՝ Սպահանի զինամթերքի գործարանի վրա հարձակման մասինԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանում որոշակի զինատեսակների մշակման դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա միևնույն ժամանակ խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին՝ արդյոք Իսրայելն է կանգնած Իրանի Սպահան քաղաքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ԱԹՍ-ներով հարձակման հետևում: «Ես երբեք չեմ խոսում հստակ գործողությունների մասին… Ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում որևէ պայթյուն է տեղի ունենում, դրանում մեղադրում են կամ դրա պատասխանատու են անվանում Իսրայելին. երբեմն մենք ենք պատասխանատու, երբեմն՝ ոչ», - նշել է Նեթանյահուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան նահանգում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։Ավելին15:3501.02.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Հրեշավոր հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանում որոշակի զինատեսակների մշակման դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա միևնույն ժամանակ խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին՝ արդյոք Իսրայելն է կանգնած Իրանի Սպահան քաղաքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ԱԹՍ-ներով հարձակման հետևում: «Ես երբեք չեմ խոսում հստակ գործողությունների մասին… Ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում որևէ պայթյուն է տեղի ունենում, դրանում մեղադրում են կամ դրա պատասխանատու են անվանում Իսրայելին. երբեմն մենք ենք պատասխանատու, երբեմն՝ ոչ», - նշել է Նեթանյահուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան նահանգում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։Ավելին15:3001.02.23 -
ԱշխարհԹուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվելԹուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, առավոտյան հրթիռ է արձակվել թուրքական Զիլքան ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային: «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, որոնցից երկուսն ընկել են բազայի ներսում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լուրը հաստատվել է Իրաքյան Քուրդստանի տարածաշրջանային կառավարության անվտանգության ստորաբաժանումների կողմից: Էրբիլից հեռարձակվող «Rudaw» կայքը, հայտնում է, որ առավոտյան ժամերին թիրախավորվել է Մոսուլի Բաշիք թաղամասում գտնվող և թուրքական զինված ուժերին պատկանող Զիլքան ռազմաբազան։ Ըստ այդմ՝ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ժամը 07:30-ի սահմաններում: Հարձակման պատասխանատվությունն ստանձնած իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը Թուրքիային անվանել է զավթիչ և հայտարարել, որ եթե Թուրքիան դուրս չգա Իրաքից, իրենք հարձակումներ են իրականացնելու նաև Թուրքիայի տարածքում։ Մոսուլից 12կմ հյուսիս գտնվող Բաշիք թաղամասի մոտ գտնվող ռազմաբազան կառուցվել է 2015թ.-ին և նախկինում ևս ենթակվել է հարձակման նույն կազմակերպության կողմից:Ավելին15:2901.02.23