Լրահոս
Հասարակական
16:10
01.02.23
200

Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզ է․ ՔԿ մամուլի քարտուղար․ «News.am»

Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը «News.am»-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Օրեր առաջ Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է: