Լրահոս
2023-02-01
-
Միջազգային«Երկու հանցագործի զրույց». ԱՄՆ-ը և Իսրայելը շտապ Իրանի դեմ դաշինք են ձևավորումԻրանի տարբեր քաղաքներում ռազմական օբյեկտների վրա անօդաչուներով հարձակումից հետո Իսրայել-Պաղեստին այցելած Միացյալ Նահանգների պետքարտուղարը մի հարվածով 3 նապաստակ է փորձել խփել. նախ Իրանին հիշեցրել, որ իրենք միշտ այնտեղ են, որտեղ հակաիրանական պայքար է, ապա դարձել ռուսներին՝ ասելով, թե ԱՄՆ-ն և Իսրայելը մտահոգված են ռուս-իրանական ռազմական համագործակցությամբ: Վերջում էլ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերջ տալու կոչեր է արել Բլինքենը:Ավելին23:1001.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կանխել է Իրանը. «մեր ուժերը չեն բավականացնի» պատերազմի համարՀայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր պատերազմի մասին են բացեիբաց հայտարարում իշխանական պատգամավորներն ու միջազգային ճգնաժամային խումբը իր նոր զեկույցում: Կարո՞ղ է, արդյոք, հայկական զինուժը դիմադրել: ՔՊ-ականները մեկ հայտարարում են, որ Թուրքիան անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի սպառնացել Հայաստանին, մեկ խոսում Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հնարավոր ուղիղ հարձակման ու այդ հարձակմանը դիմակայելու մեր անզորության մասին:Ավելին23:0001.02.23 -
ՀասարակականՍարի թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակինՓետրվարի 1-ին, ժամը 18:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և «Infiniti» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.), որն էլ բախվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.): Գազատար խողովակից առկա է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։Ավելին22:5001.02.23 -
ԻրավականՔրեական հետապնդում՝ կապիտանի նկատմամբ. զինվորների «վատ դաստիարակության» մասին է խոսում ՔՊ-ականը15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել կապիտան Ե.Հ-ի նկատմամբ: Ենթադրվում է, որ խոսքը այս պահին հիվանդանոցում գտնվող Եղիշե Հակոբյանի մասին է: Ըստ Դատախազության՝ սպան խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնները, այն օգտագործել որպես կպչան վառարանը վառելու համար: Ողբերգական հրդեհի գործով արդեն 2 կալանավորված կա: Խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները աննահանջ պայքարում են լրագրողների հարցերի դեմ, թե ինչու են զինվորները այդպիսի անմխիթար պայմաններում ապրել:Ավելին22:4001.02.23 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը շարունակում է նվազել2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա փետրվարի 1-ին գրանցված նիշին զիջելով 14 սանտիմետր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից, 2023 թվականի հունվար ամսին Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 580 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։Ավելին22:3001.02.23 -
ԱռողջապահականՀղիության կառավարում. ինչ հարցեր պետք է ուղղել մանկաբարձ-գինեկոլոգինՀղիության կառավարումը պատասխանատու երկարաժամկետ գործընթաց է, որը ենթադրում է անմիջական կապ հղիության ընթացքը հսկող գինեկոլոգի հետ։ Հղիության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգին պարբերաբար այցելելը կօգնի հասկանալ ապագա մայրիկին հուզող խնդիրներն ու ստանալ մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։ Անհրաժեշտ է գինեկոլոգին այցելել՝ ամսական 1 անգամ՝ մինչև 32 շաբաթ հղիությունը, ամսական 2 անգամ՝ 32 շաբաթից հետո՝ մինչև ծննդաբերությունը։ Սա բժշկի հետ հանդիպումների նվազագույն պահանջվող քանակն է՝ նորմալ հղիության պայմանով։ Հղիության բարդությունների դեպքում բժշկի հետ հանդիպումների քանակը որոշվում է անհատապես և կախված է ապագա մոր ֆիզիկական և էմոցիոնալ վիճակից։ Առաջին այցը բժշկին, որը հաստատում է հղիության սկիզբը, պետք է տեղի ունենա մինչև 12 շաբաթականը: Այդ ընթացում բժիշկը պատրաստում է բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, ստեղծում ձեր անձնական փոխանակման քարտը և խնդրում լրացնել հարցաթերթիկ ձեր մասին հիմնական տեղեկություններով: Որից հետո նա անցկացնում է մանրամասն հետազոտություն ձեր առողջական վիճակի վերաբերյալ, այդ թվում՝ պարզաբանում է ժառանգական, քրոնիկական, գինեկոլոգիական հիվանդությունների առկայությունը: Տեղեկություններ են հավաքվում նաև ապագա հոր առողջության մասին։ Բացի այդ, ձեր բժշկին կարող է հետաքրքրել աշխատանքային պայմանները, որոնցում դուք գտնվում եք: Եթե նախկինում դա վնասակար էր համարվում՝ մեքենայում աշխատելը և թունավոր նյութերի հետ կապված գործունեությունը, ապա այժմ վտանգավոր մասնագիտությունների թվում են գործարար կանայք և վաճառողները, ովքեր ամբողջ օրը ոտքի վրա են անցկացնում, օպերատորները, ովքեր անընդհատ շփվում են բջջային կապի միջոցով և շատ ուրիշներ։ Առաջին քննությունը պետք է լինի շատ մանրակրկիտ։ Այն ներառում է. Մարմնի քաշի, հասակի և արյան ճնշման որոշում: Կոնքի զննում. չափերը որոշվում և գնահատվում է կոնքի ձևը: Արյան անալիզ՝ արյան ամբողջական հաշվարկ, վարակիչ հիվանդությունների (սիֆիլիս, հեպատիտ, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)), որոշվում են արյան խումբը և ռեզուսը: Մեզի անալիզ. մեզի նմուշը մշակվում և քիմիապես վերլուծվում է: Կախված կնոջ վիճակից, կարող են կատարվել նաև այլ հետազոտություններ։ Եթե կինը Rh-բացասական է, ապա որոշվում է Rh գործոնի հակամարմինների առկայությունը: Դրանք կարող են վտանգավոր լինել Rh-դրական պտղի համար և նույնիսկ հանգեցնել նրա մահվան: Եթե հղի կանանց մոտ հակամարմինները բավական վաղ հայտնաբերվեն, պտուղը կարող է պաշտպանվել: Հղիության վերջում կարող է կատարվել ուլտրաձայնային հետազոտություն՝ պտուղը շրջապատող թաղանթների և ամնիոտիկ հեղուկի վաղաժամ պատռվածք հայտնաբերելու համար: Ինչի մասին խոսել բժշկի հետ առաջին այցելության ժամանակ Քննարկեք սննդային խնդիրները: Խոսեք օպտիմալ քաշի ավելացման մասին: Այժմ բազմաթիվ գրքեր և առցանց հրատարակություններ լի են հղի կանանց համար նախատեսված առողջարար մենյուներով, որոնք ներառում են օրական 4-5 թարմ կերակուր պատրաստելը: Քննարկեք հղի կանանց համար հանքանյութերի և վիտամինների ընդունումը: Խոսեք այն մասին, թե ինչպես կարելի է մեղմել վաղ տոքսիկոզի դրսևորումները։ Անպայման խոսեք ձեր վատ սովորությունների մասին, եթե այդպիսիք կան: Բժշկի հետ միասին մշակեք դրանցից խուսափելու ռազմավարություն: Խոսեք աշխատավայրում ձեր ծանրաբեռնվածության մասին, հստակեցրեք, թե ինչ կարող եք անել, և ինչը բացարձակապես անհնար է: Ինչ անել մշտական հոգնածության, քնկոտության, հոգնածության դեպքում։ Քննարկեք ձեր ֆիզիկական ակտիվությունը, գուցե ստիպված լինեք հրաժարվել սովորական զբաղմունքներից, սակայն իրավասու մասնագետը կարող է խորհուրդ տալ մի շարք վարժություններ, որոնք կօգնեն մկանները լավ վիճակում պահել՝ չվնասելով պտղին: Հարցրեք, թե ինչ է կատարվում պտղի հետ, ինչպես է այն աճում և զարգանում, երբ դուք շարժում եք զգում: Շատ կարևոր է, որ բժիշկը ձեզ նկարագրի աբորտի բոլոր վտանգավոր ախտանիշները։ Սա կօգնի ձեզ չանհանգստանալ մանրուքներից և հեշտությամբ ընդունել մարմնի ցանկացած փոփոխություն: Այնուամենայնիվ, նորմայից ցանկացած շեղում պետք է պարզ լինի ձեզ համար: Պետք է իմանաք, թե ում զանգահարել և ուր գնալ սպառնալիքի դեպքում։Ավելին22:2001.02.23 -
ՔաղաքականԱյժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է․ Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բռնաճնշումների և ձերբակալությունների հերթական փուլն է սկսել իրանամետ շիա հավատացյալների նկատմամբ։ Պարադոքսն այն է որ շիայական աշխարհայացքն ունի շատ կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր բռնաճնշում կամ հետապնդում էլ ավելի է ամրապնդում և հզորացնում շիայական համայնքն իր համոզմունքներում։ Ուշագրավը սակայն այլ բան է. եթե Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական վերնախավը փաստացիորեն կերտվել է Թուրքիայի կողմից, ապա Իրանն այստեղ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում՝ հենց այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարոյական, քաղաքական և տնտեսական զրկանքներ են կրել Բաքվի բռնապետի ու նրա վարչախմբի ձեռքով, իսկ նման անձանց թիվն անհամեմատ ավելի մեծ է թուրքամետ վերնախավերից։ Ուստի այժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է, որն օրըստօրե թափ է հավաքում և ունակ է դառնում տապալելու այդ դիվական վարչախումբը և դրա պարագլխին»։Ավելին22:1501.02.23 -
Հրդեհ՝ Ջերմուկ քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՓետրվարի 1-ին, ժամը 21։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Ավելին22:1001.02.23 -
ՀասարակականՊապ ջան, ստեի համը հելել ա. հրդեհի զոհերի ծնողները սեփական հետաքննությունն են սկսումԱնկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մարտական պայմաններում ամենամեծ թվով զոհերի պատճառ դարձած հրդեհը զինվորների մեծ մասի հարազատների կարծիքով է դիտավորություն եղել: Ծնողները սեփական հետաքննությունն են ուզում սկսել, նրանց շահերը ներկայացնելու է փաստաբան Նորայր Նորիկյանը: 15 զոհված տղաներից Հայկ Կիրակոսյանի հարազատների հետ է այսօր զրուցել «Հայլուր»-ի թղթակիցը: Նրանք բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները այդպես էլ ոչ ոք իրենց չի տալիս:Ավելին22:0001.02.23 -
ՀասարակականԳրպանում գտել են զինգրքույկ, հեռախոս, զարյադչնիկի կոճ. Ադրբեջանի հանձնած մարմինը նույնականացվել էԱյսօր նույնականացվել է 5 օր առաջ Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողի մարմինը: Նա սեպտեմբերյան մարտերում զոհված ժամկետային Վահե Թորոսյանն է։ Տղայի հոր հետ է խոսել «Հայլուր»-ի թղթակիցը: Նրա հարազատները մի քանի անգամ բողոքի ակցիա են արել, պնդել, որ 3 տեղից վիրավորված զինվորը զանգել է, ասել՝ Ներքին Հանդի ձորակում է: Տղայի մարմինը ծնողներին դեռևս չեն տվել:Ավելին21:5001.02.23 -
ՔաղաքականՆԱՏՕ-ի ու հավաքական Արևմուտքի ջատագովներ, ու՞ր եք․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «ՆԱՏՕ-ի ու հավաքական Արևմուտքի ջատագովներ,ու՞ր եք։ ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։ Բաքվի գազը,խավիարն ու նավթը մարդու իրավունքներից կարեւոր են Արեւմուտքի համար։ Արեւմտամետ «ինքնիշխաններ»,ինչու՞ եք լռում,գնացեք ԵՄ դեսպանատան մոտ ձեր բողոքի արդար ձայնը բարձրացրեք։ Թե՞ դուք մասնագիտացած եք միայն ՌԴ դեսպանատան ու 102-րդ ռուսական ռազմական բազայի դեմ բողոք անելու համար։ ՔՊ-ի նիկոլականներ,դուք ու՞ր եք։ Պահանջեք ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառեն օկուպանտ Ալիևի ու Ադրբեջանի դեմ։ Օկուպանտ բառն անգամ վախենում եք արտաբերել դուք…»։Ավելին21:4001.02.23 -
ՏարածաշրջանԿորեական ընկերությունը հնարավոր է ատոմակայան կառուցի ԹուրքիայումՀարավկորեական էներգետիկ ընկերությունը (KEPCO) Թուրքիային նախնական առաջարկ է արել ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան նախորդ ամիս ատոմակայանի կառուցման համար պահանջել էր, որ KEPCO-ն առաջարկով հանդես գա։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ KEPCO-ի բարձրաստիճան ղեկավարությունը նախօրեին մեկնել է Անկարա։ Ընկերության գլխավոր տնօրեն Չոն Սոն Իլը հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզի հետ։ KEPCO-ի ղեկավարը ներկայացրել է Թուրքիայի հյուսիսային հատվածում 1400 մեգավատ հզորությամբ ատոմային էներգիայի 4 ռեակտոր կառուցելու առաջարկը։ Նախագիծը գնահատվում է 40 տրլն վոն, որը համարժեք է 32.5 մլրդ դոլարին: «Երկու կողմերը լուրջ խորհրդակցություններ են սկսել նախագծի վերաբերյալ: Ծրագրի հետ կապված կիրականացվի տեխնիկատնտեսական հիմնավորում»,- ասված է KEPCO-ի տարածած հայտարարության մեջ։Ավելին21:3001.02.23 -
ՔաղաքականԼևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Կասյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Լևոն Կասյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:Ավելին21:2001.02.23 -
ՏարածաշրջանՊեսկովն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարմանըՄիացյալ Նահանգները 2,2 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար, որն առաջին անգամ կներառի նաև ավելի մեծ հեռահարության հրթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների: Ըստ գործակալության զրուցակիցների՝ խոսքը Boeing և Saab Group ընկերությունների արտադրության GLSDB (Ground Launched Small Diameter Bomb՝ ցամաքից արձակված փոքր տրամաչափի ռումբ) հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը կազմում Է 150 կիլոմետր։ GLSDB հրթիռները կարելի Է արձակել նաև HIMARS կայանքներից։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կարող է հայտարարել արդեն այս շաբաթ։ Բացի հրթիռներից, այն կներառի նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար օժանդակ սարքավորումներ, բարձր ճշգրտության զինամթերք և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարմանը՝ նշելով, որ դա մեծացնում է լարվածությունը, սակայն այդ ամենը չի փոխի ռազմական գործողությությունների ընթացքը։ «Այո, սա ուղիղ ճանապարհ է դեպի լարվածության մեծացում, էսկալացիայի մակարդակի բարձրացում, մենք դա տեսնում ենք։ Սա մեզնից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Բայց ևս մեկ անգամ՝ սա չի փոխի իրադարձությունների ընթացքը։ Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի», - փոխանցում է Պեսկովի խոսքը ТАСС գործակալությունը: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի համար այժմ առանցքային նպատակն է «շարունակել հատուկ ռազմական գործողությունը» և գլխավորը՝ «կատարել այն խնդիրները, որոնք առաջադրվել են պետության ղեկավարի կողմից»: Հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է ոչ թե Կիևի, այլ Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունների հնարավորությունն Ուկրաինայում տիրող իրադրության ֆոնին, Պեսկովը նշել Է. «Առայժմ Պուտինի և Բայդենի միջև բանակցությունների ոչ մի պլան չկա»։Ավելին21:1001.02.23 -
ՔաղաքականԲագրատ Մաթևոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Բագրատ Մաթևոսյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Բագրատ Մաթևոսյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:Ավելին21:0001.02.23 -
ԻրավականՎառարանը վառել փորձող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ. «News.am»News.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի գործով որպես մեղադրյալ ներգրավված կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը: Վառարանը վառել փորձող կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նշենք, որ հրդեհի հետեւանքով այրվածքներ է ստացել նաեւ կապիտանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը: Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի եւ ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան եւ վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետեւանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, 3 զինծառայող ստացել են այրվածքներ: Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը եւ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը. երկուսն էլ կալանավորված են:Ավելին20:5001.02.23 -
ՔաղաքականԳագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Պողոսյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գագիկ Պողոսյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված է հրամանագրում:Ավելին20:4501.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում լայնորեն տարածվում է օրվա ծաղրանկարըԹուրքական ընդդիմադիր կայքերում հրապարակվել է «օրվա ծաղրանկարը»։ Այն վերաբերում է Ստամբուլի Բողազիչի (Բոսֆորի) համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ վերջերս կազմակերպված ցույցերի հետևանքներին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցարարներից 14 ուսանողի նկատմամբ քրգործ էր հարուցվել և նրանց ընդհանուր 335 տարվա ազատազրկման դատապարելու վճիռ էր կայացվել։ Էրդողանն էլ այդ ցույցի մասնակիցներին անվանել էր «ահաբեկիչներ»։ Ծաղրանկարում պատկերված են Բողազիչի (Բոսֆորի) համալսարանը ներկայացնող երկու ուսանող, որոնք հետևյալ երկխոսության մեջ են։ Մեկն ասում է. – Ամենալավ համալսարանների ցանկում չկանք։ Մյուսն արձագանքում է. – Մի հատ էլ ամենալավ բանտերի ցանկում նայիր։Ավելին20:4001.02.23 -
ԱրցախԽնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանը’ The Hill Times -ինԿանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների և դրա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին. Ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված անմարդկային պայմանները, պարբերականը գրում է, որ հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակման թեման դիտարկելու համար երկու նիստ է գումարել, որի շրջանակներում Վինձորի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Վաթերսը դեպի Արցախ մարդասիրական օգնության արգելափակումը բնութագրել է որպես «դե ֆակտո էթնիկ զտումներ»: Հոդվածում մեջբերվում են նաև հանձնաժողովի անդամներ Հիզեր Մաքֆերսոնի և Ժան-Պիեռ Գոդբաուի խոսքերը, ովքեր նշում են, որ Կանադան պետք է օգտագործի ՄԱԿ-ում իր դիվանագիտական խողովակները Լաչինի միջանցքը բացելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես կոչ է արել Կանադային և միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար: Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթևեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջագային կոմիտեին: «Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է մտել Արցախ», – ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետևանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները: «Մեր ողջ տնտեսությունը կանգնած է, որովհետև մենք չենք կարողանում արտադրության համար որևէ ռեսուրս ներկրել կամ այստեղ արտադրվող որևէ ապրանք արտահանել», – նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ սահմանափակ վառելիքի և էլեկտրաէներգիայի պայմաններում դպրոցները ևս ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը: «Անընդունելի է ձմռանը 30 000 երեխաների ստիպել ապրել առանց սննդի, առանց կրթության կամ առանց գազի և էլեկտրաէներգիայի: Ադրբեջանը պետք է ընդունի, որ պետք է երկխոսություն լինի, սա չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ սեփական բնօրրանում 120 000 մարդու էթնիկ զտումների ենթարկելով», – ամփոփել է պետնախարարը:Ավելին20:3001.02.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Զորամաս է հրդեհվել Ադրբեջանում. զոհերի մասին չի հաղորդվումԱվելին20:3001.02.23