Լրահոս
Քաղաքական
16:37
01.02.23
87

Կառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով, որ աշխատանքային այցի շրջանակում Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Կառավարության պաշտոնական կայքում` «Վարչապետի որոշումներ» բաժնում, այս հրամանը` որ Արայիկ Հարությունյանը գործուղվել է Քաթարի Հանրապետություն, հրապարակված չէ:

Կառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը, նաև պետական բյուջեից այդ նպատակի համար կատարվող ծախսերը:

Իսկ ավելի վաղ վերացվել էր նաև կառավարության կայքում գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունների տեղադրումը: Արայիկ Հարությունյանի գործառույթների մեջ չի մտնում դիվանագիտական գործունեությունը, որը և, ըստ ամենայնի, աշխատակազմի ղեկավարը փորձել է իրականացնել Դոհայում:

ԱԳՆ խողովակներն ու դիվանագիտական ծառայություններն արդեն, փաստորեն, չեն բավարարում ՔՊ-ական իշխանություններին: Նրանք հատուկ բանակցողներ են նշանակում ՔՊ-ից, աշխատակազմերի ղեկավարներին են գործուղում միջպետական հարաբերություններ կարգավորելու»: