Լրահոս
Միջազգային
15:57
01.02.23
77

Հունաստանը տանկեր չի տա Ուկրաինային

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ճապոնիա այցի ժամանակ հայտարարել է, որ Հունաստանն Ուկրաինային Լեոպարդ տանկեր չի մատակարարելու։ 

«Մենք զգալի ռազմական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային, բայց Լեոպարդներ չենք տա, դրանք անհրաժեշտ են մեր պաշտպանական ռազմավարության համար»։