Լրահոս
Միջազգային
16:03
01.02.23
90

ԱՄՆ-ն Ուկրաինային կտա մինչև 150 կիլոմետր հեռահարության հրթիռներ

 

ԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել մինչև 150 կիլոմետր հեռահարության հրթիռներ: Այս մասին հայտնում է Ռոյթերզ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Շվեդ-ամերիկյան այս հրթիռներն արձակվում են նաև «Հայմարս» կայաններից և կարող են խոցել շարժվող թիրախները տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա: