Լրահոս
Իրավական
22:40
01.02.23
166

Քրեական հետապնդում՝ կապիտանի նկատմամբ. զինվորների «վատ դաստիարակության» մասին է խոսում ՔՊ-ականը

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել կապիտան Ե.Հ-ի նկատմամբ: Ենթադրվում է, որ խոսքը այս պահին հիվանդանոցում գտնվող Եղիշե Հակոբյանի մասին է: Ըստ Դատախազության՝ սպան խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնները, այն օգտագործել որպես կպչան վառարանը վառելու համար: Ողբերգական հրդեհի գործով արդեն 2 կալանավորված կա:

Խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները աննահանջ պայքարում են լրագրողների հարցերի դեմ, թե ինչու են զինվորները այդպիսի անմխիթար պայմաններում ապրել: