Լրահոս
2023-02-02
-
Արտաքին քաղաքականությունԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համարԼաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը, որն օրերս հեռախոսազրույցի ընթացքում Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանից տեղեկացել է տեղում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը:Ավելին10:5502.02.23 -
Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով տալիս է 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը։ Դեռ հոկտեմբերին կառավարությունը որոշեց եռամսյա վարժական հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով և բոլորի համար դրանք պարտադիր դարձնել։ Բայց չհստակեցրեց, թե երբվանից են դրանք մեկնարկելու։ Այս տարվա սկզբին ու անցյալ տարեվերջին արդեն զինկոմիսարիատները ծանուցագրեր էին ուղարկել մի շարք պահեստազորայինների՝ տեղեկացնելով վարժական հավաքներին նրանց ներգրավվածության մասին, բայց ամսաթիվ չէին նշել, միայն ծանուցել էին՝ ներկայանալ բուժզննության։Ավելին10:5002.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցումՀայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում:Ավելին10:4602.02.23 -
ՀասարակականԲքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարԲաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Նաիրիի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ավելին10:4202.02.23 -
ՀասարակականՍպասվում է ձյուն և բուքՔամին՝ հարավարևելյան` 5-7 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:Ավելին10:3502.02.23 -
ԻրավականՍեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ի՞նչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե այս օրերին ինչ իրավիճակ է դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում: Հունվարի 19-ին փաստաբան Արսեն Բաբայանի կողմից տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան:Ավելին10:2702.02.23 -
ՔաղաքականՀայաստանի և Ռուսաստանի վարչապետերն Ալմաթիում առանձնազրույց կունենանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում առանձնազրույց կունենա Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում են ՌԴ կառավարությունից։Ավելին10:2402.02.23 -
ԻրավականԱտոմակայանի նախկին գլխավոր տնօրենը վատնման եղանակով հափշտակել է 1 մլն 27 հազար դոլար․ նրան մեղադրանք է առաջադրվել2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղակնակով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:Ավելին10:1902.02.23 -
ՔաղաքականՎահագն Ալեքսանյանին դատի են տվել․ «Հրապարակ»Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռևս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, և համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։Ավելին10:1602.02.23 -
ՍպորտՄբապպեն չիրացրեց 11 մետրանոցը, այնուհետև վնասվածք ստացավ ու փոխարինվեցՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք ստացավ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ խաղում։Ավելին10:0802.02.23 -
ԱշխարհՎաշինգտոնի մետրոյում հրաձգության հետևանքով տուժել է մեկ մարդԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքի մետրոյում հրազենային վիրավորում է ստացել մեկ մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից։ «Հաստատվել է մեկ վիրավոր՝ հրազենային վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ին «Potomac Avenue» կայարանում։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։Ավելին10:0002.02.23 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՂազախստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:Ավելին09:5502.02.23 -
ՄիջազգայինԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակցության հարցըՓետրվարի 3-ին Կիևում կանցկացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսված է քննարկել Ուկրաինայի անդամակցությունն ու նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, միջոցառման մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ։ «Կլինի 4 թեմա՝ Ուկրաինայի անդամակցության գործընթացը, ԵՄ արձագանքը նախագահ Զելենսկու 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին և գլոբալ պարենային անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։Ավելին09:5002.02.23 -
ԻրավականՏիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացրած պարեկները հայտնաբերել են թմրանյութՀունվարի լույս 29-ի գիշերը, ժամը 02.45-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու երիտասարդի՝ 20 և 26 տարեկան: 26 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մոտ 5 գրամ քաշով, և մոխրացած հետքերով լամպ։ Մյուս երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: Ձերբակալվածներն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին09:4002.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ ԱրթուրԱվելին09:3502.02.23 -
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3002.02.23 -
Առողջապահական«Չուտող» երեխաներ․ որոնք են ախորժակի անկման պատճառներըԵրեխայի ախորժակի անկումը մեծ անհանգստություն է պատճառում ծնողներին, և նրանք ամենատարբեր խորամանկությունների են դիմում, որպեսզի երեխան սկսի ուտել «այնքան, որքան հարկավոր է»։ Սակայն փոքրիկին համոզելու, սիրաշահելու կամ «կաշառելու» մեթոդով ուտել ստիպելուց առաջ հարկ է պարզել ախորժակի անկման իրական պատճառը։ Առաջին հերթին պետք է հիշել՝ երեխայի, ինչպես նաև մեծահասակի ախորժակը կախված է օրգանիզմի անհատական կարիքներից։ Ինչ վերաբերում է ախորժակի նկատելի անկմանը, որն իսկապես կարող է անհանգստության տեղիք տալ, ապա դրա պատճառները տարբեր են։ Մանկաբույժները նշում են ամենատարածված պատճառները։ Դրանցից առաջինը ոչ առողջարար սննդակարգն է։ Որոշ ծողներ ոչ մի վտանգավոր բան տեսնում նրանում, որ փոքրիկը շիլայի կամ բանջարեղենով ապուրի փոխարեն չիպս կամ ֆասթ-ֆուդ է ուտում, բնական հյութի փոխարեն խմում է գազավորված ըմպելիք, իսկ թարմ մրգի փոխարեն ուտում է կրեմով տորթ։ Այս ամենի հետևանքով, իրականում, երեխայի ախորժակը փակվում է, իսկ աղեստամոքսային հիվանդությունների առաջացման ռիսկը՝ մեծանում։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է ամենավաղ տարիքից առողջ սննդակարգին հետևելը։ Ախորժակի անկմանը նպաստում է նաև սպիտակուցներով հարուստ սննդի չարաշահումը։ Սնունդ ընդունելու ռեժիմի խախտումները նույնպես կարող են ախորժակի անկման պատճառ դառնալ։ Մանկաբույժները խստորեն հորդորում են օրվա ընթացքում երեխային կերակրել 5-6 անգամ։ Նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաներն օրվա ընթացքում պետք է հաճախակի ուտեն՝ փոքր չափաբաժիններով։ Երեխայի ախորժակը կարող է փակվել նաև ուտելուց առաջ կոնֆետ կամ այլ քաղցրավենիք ճաշակելու պատճառով։ Ճաշից առաջ երեխային աղանդերներ տալ պետք չէ։ Ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը ևս վատ ախորժակի պատճառ կարող է լինել։ Եթե օրվա ընթացքում երեխան չի վազում, խաղում, ֆիզիկական ակտիվություն չի դրսևորում, չի հասցնում սպառել նաև էներգիա, և դրա պաշարն ուտելիքի միջոցով լրացնելու կարիք էլ չի զգում։ Երեխայի ախորժակի անկումը կարող է պայմանավորված լինել նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներով․ անեմիա՝ երկաթի և ցինկի պակաս, աղեստամոքսային հիվանդություններ, գաստրիտներ, ինֆեկցիոն հիվանդություններ, սրտանոթային կամ շնչառական համակարգի հետ կապված հիվանդություններ, ինչպես նաև ատամնացավ, կոկորդացավ և այլն։ Ի՞նչ խորհուրդներ են տալիս մանկաբույժները ծնողներին Երեխային պետք չէ ստիպել, որ ուտի․եթե փոքրիկը կատեգորիկ հրաժարվում է սննդից, ուտելիքը նրան ակնհայտորեն տհաճություն է պատճառում, և դա շարունակվում է որոշակի ժամանակահատված, ապա հարկավոր է մասնագետի օգնությամբ պարզել պատճառը և միջոցներ ձեռնարկել։ Ուժով երեխային ստիպել ուտել, չի կարելի։ Շատ կարևոր է նաև ընտանիքում հանգիստ մթնոլորտն ու անդորրը։ Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել երեխայի ախորժակի անկման։ Հարկավոր է սննդի ընդունման հստակ ռեժիմ սահմանել և որոշակի ժամանակահատված հետևել դրան՝ բացառելով ճաշից կամ ընթրիքից առաջ քացրավենիքի կամ այլ աղանդերների ճաշակումը։ Երեխան օրվա ընթացքում պետք է ֆիզիկապես ակտիվ լինի։ Ակտիվ երեխան ավելի լավ ախորժակ է ունենում, քան օրվա մեծ մասը հեռուստացույցի էկրանի կամ համակարգչի մոնիտորի առջև անցկացնող երեխան։ Իդեալական տարբերակ է երեխային մոտ որևէ մարզաձևի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու նրան սպորտային որևիցե խմբակ տանելը։ Երեխաներին, որպես կանոն, ավելի շատ գրավում է սննդի արտաքին տեսքը, «փաթեթավորումը», ուստի մատուցվող ուտեստը գեղեցիկ զարդարելու դեպքում մեծ է հավանականությունը, որ երեխան այն ավելի հաճույքով կուտի։ Օրինակ՝ վարունգն ու լոլիկը կարելի է հետաքրքիր ձևավորմամբ կտրատել, ուտելիքը երեխային մատուցել վառ գույներով ու գեղեցիկ նկարներով ափսեի մեջ և այլն։ Եվ ամենակարևոր խորհուրդը ծնողներին՝ բոլոր դեպքերում պետք է ցուցաբերել համբերատարություն։ Այդպիսով հնարավոր է լուծել անգամ ամենաբարդ թվացող խնդիրը։Ավելին00:0002.02.23
2023-02-01
-
ՏարածաշրջանՁերբակալված ռուս դիվերսանտներ, սպանված քահանա, հեռահար հրթիռներ՝ ԱՄՆ-ից. ռուս-ուկրաինական պատերազմըԿիևի բողոքները Արևմուտքից առաջին պտուղներն են տալիս: ԱՄՆ-ը մոտ ապագայում Ուկրաինային է փոխանցելու մինչև 150 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ: Reuters-ին են տեղեկություններ հասել, որ այս շաբաթ Միացյալ Նահանգները 2,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարի:Ավելին23:5501.02.23 -
ԱռողջապահականԻնչու է կարևոր ՊԱՊ թեստի հանձնումը և մշտական հետևողականությունը կնոջ առողջության նկատմամբՊապ թեստը գինեկոլոգիական հետազոտություն է, որը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների նախաքաղցկեղային կամ քաղցկեղային փոփոխությունները: Պապ թեստը կամ Պապ քսուքը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշկ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ: Հետազոտության նշանակությունը ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշումն է, այլև պարանոցի բջիջների այնպիսի փոփոխությունների հայտնաբերումը, որոնք կարող են վկայել ապագայում քաղցկեղի առաջացման մեծ հավանականության մասին: Պապ թեստի արդյունքների մասին բժիշկը բուժառուին կարող է տեղեկացնել է 1-2 օրվա ընթացքում: Ստանդարտ հետազոտության ժամանակ սովորաբար կարող են ստացվել երկու տեսակի արդյունքներ՝ «բացասական» կամ «դրական»: Բացասական պատասխանը վկայում է այն մասին, որ առողջության հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել և արգանդի պարանոցի լորձաթաղանթում որևէ անսովոր կամ ձևափոխված բջիջներ չկան: Սա նշանակում է, որ դուք ձեր հաջորդ պապ թեստը կարող եք հանձնել ըստ ժամանակացույցի (սովորաբար՝ 2 տարի անց): Եթե Պապ թեստով ստացվում է դրական պատասխան, սա դեռ չի նշանակում, որ ձեզ մոտ առկա է արգանդի պարանոցի քաղցկեղ: Դրական Պապ թեստ կարող է ստացվել նաև պարանոցի մեղմ բորբոքման ժամանակ: Կամ, գուցե պարանոցի լորձաթաղանթի բջիջները ենթարկվել են փոքր-ինչ ձևափոխումների: Ձևափոխված պարանոցային բջիջները կարող են ինքնուրույն անհետանալ, ուստի բժիշկները նման դեպքերում առաջարկում են կրկնել թեստը մի քանի ամիս անց: Եթե ձևափոխված բջիջները շարունակում են հայտնաբերվել կրկնակի Պապ թեստերով, բժիշկը կարող է նշանակել նաև այլ հետազոտություններ, օրինակ՝ կոլպոսկոպիա (էնդոսկոպիկ մեթոդով արգանդի պարանոցի դիտում): Բժիշկները խորհուրդ են տալիս Պապ թեստը հանձնել սկսած 21 տարեկանից, յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ մինչև 65 տարեկանը: Եթե 30 տարեկան և ավելի մեծ եք, դուք կարող եք պապ քսուքը հանձնել նաև յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, եթե միաժամանակ հետազոտվում եք նաև մարդու պապիլոմա վիրուսի հայտնաբերման համար։ Պապ թեստի հաճախակի հանձնումըը կարելի է կատարել այն դեպքերում, երբ՝ Պապ թեստով հայտնաբերվել են նախաքաղցկեղային բջիջներ, կա ՄԻԱՎ վարակի առկայություն, նկատվում է օրգանիզմի իմունային համակարգի թուլություն։Ավելին23:5001.02.23 -
Քաղաքական15 զինվորի կյանք խլած հրդեհին Սուրեն Պապիկյանը պատասխանում է հուժկու․ Կարեն Վրթանեսյան15 զինվորի կյանք խլած հրդեհին Սուրեն Պապիկյանը պատասխանում է հուժկու․ Կարեն ՎրթանեսյանԱվելին23:4501.02.23