Լրահոս
Հասարակական
21:50
01.02.23
163

Գրպանում գտել են զինգրքույկ, հեռախոս, զարյադչնիկի կոճ. Ադրբեջանի հանձնած մարմինը նույնականացվել է

 

Այսօր նույնականացվել է 5 օր առաջ Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողի մարմինը: Նա սեպտեմբերյան մարտերում զոհված ժամկետային Վահե Թորոսյանն է։ Տղայի հոր հետ է խոսել «Հայլուր»-ի թղթակիցը: Նրա հարազատները մի քանի անգամ բողոքի ակցիա են արել, պնդել, որ 3 տեղից վիրավորված զինվորը զանգել է, ասել՝ Ներքին Հանդի ձորակում է: Տղայի մարմինը ծնողներին դեռևս չեն տվել: