Լրահոս
Հասարակական
22:00
01.02.23
153

Պապ ջան, ստեի համը հելել ա. հրդեհի զոհերի ծնողները սեփական հետաքննությունն են սկսում

Անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մարտական պայմաններում ամենամեծ թվով զոհերի պատճառ դարձած հրդեհը զինվորների մեծ մասի հարազատների կարծիքով է դիտավորություն եղել: Ծնողները սեփական հետաքննությունն են ուզում սկսել, նրանց շահերը ներկայացնելու է  փաստաբան Նորայր Նորիկյանը: 

15 զոհված տղաներից Հայկ Կիրակոսյանի հարազատների հետ է այսօր զրուցել «Հայլուր»-ի թղթակիցը: Նրանք բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները այդպես էլ ոչ ոք իրենց չի տալիս: