Լրահոս
Տնտեսական
22:30
01.02.23
137

Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Img default alt hy

2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա փետրվարի 1-ին գրանցված նիշին զիջելով 14 սանտիմետր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից, 2023 թվականի հունվար ամսին Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը,  Սևանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 580 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։