Լրահոս
2023-02-03
-
ԱշխարհՃապոնիայում բեռնանավը խորտակվել է. կան անհետ կորածներԵրկու մարդ անհետ կորել է Ճապոնիայի Էհիմե հարավային պրեֆեկտուրայի ափերի մոտ երկու բեռնանավերի բախման հետևանքով, որոնցից մեկը խորտակվել է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Առափնյա պահպանության ծառայությունը պարեկային մոտորանավակներ և ուղղաթիռներ է ուղարկել՝ որոնելու 716 տոննա կշռող «Սեյրյու» չորաբեռնատար նավի անձնակազմի անհետ կորած երկու անդամներին: Ըստ NHK հեռուստաալիքի՝ նավը հինգշաբթի օրն ուշ երեկոյան 499 տոննա կշռող «Կոեի Մարու»-ին Է բախվել Էհիմե պրեֆեկտուրայի Իմաբարի քաղաքի ափերի մոտ գտնվող Կուրուշիմա նեղուցի շրջանում։ Միջադեպի հետևանքով «Սեյրյու»-ն խորտակվել է, անձնակազմի հինգ անդամներից երեքին փրկել են, երկուսի, այդ թվում՝ կապիտանի, որոնումները շարունակվում են։ Երեք փրկվածներն էլ գիտակից վիճակում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Կոեի Մարու» նավի վրա եղել է անձնակազմի չորս անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել։ Հաղորդվում է, որ խորտակված «Սեյրյու»-ն տեղափոխում էր 2200 տոննա կրաքար։Ավելին15:1503.02.23 -
ՄիջազգայինԵվրասիական կոնգրեսը և ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները տեղի կունենան հունիսին«Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը կկայանան ընթացիկ տարվա հունիսին Սոչիում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքը «Digital Almaty 2023. Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» ֆորումում։ «Կարևոր քայլ ենք համարում «Եվրասիան մեր տունն է» համատեղ միջազգային ցուցահանդեսի անցկացումը՝ ցույց տալու պետությունների «հնգյակի» (խմբ.՝ ԵԱՏՄ) և գործընկերների ձեռքբերումները», - ասել է Միշուստինը՝ հստակեցնելով, որ այն տեղի կունենա հունիսի սկզբին Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսի հետ միաժամանակ։ Ռուսաստանի վարչապետն ուշադրություն է հրավիրել թվային տրանսֆորմացիայի կարևորության վրա՝ ընդգծելով, որ այն «մեծ հնարավորություններ է բացում եվրասիական տարածքում հետագա ինտեգրման համար»։ Առաջավոր տեխնոլոգիաները, նշել է Միշուստինը, ընդլայնում են ապրանքների և արտադրանքի որակի և առկայության մասին տեղեկատվության ծավալը, ապահովում դրանց ժամանակին առաքումը, ինչպես նաև օգնում են համագործակցություն հաստատել արտադրողների և մատակարարների միջև: Դրա հաշվին, արձանագրել է ՌԴ վարչապետը, թվային տեխնոլոգիաները «հնարավորություն են ընձեռում՝ բարելավելու բիզնես միջավայրը» և օգնում են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ձեռնարկություններին՝ ինտեգրվելու տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը։ «Մեր տրամադրության տակ ունենք բոլոր միջոցները մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Գլխավորը մեր ջանքերը համակարգելն է, նպատակներ դնելը և միասին գործելը»,- եզրափակել Է Միշուստինը` դիմելով ֆորումի մասնակիցներին:Ավելին15:0703.02.23 -
ԱշխարհԱՄՆ-ի հարավում առնվազն 10 մարդ հզոր սառցափոթորկի զոհ Է դարձելՄիացյալ Նահանգների հարավում առնվազն տասը մարդ է զոհվել հզոր սառցափոթորկի հետևանքով, չորս նահանգներում ավելի քան կես միլիոն տնային տնտեսություններ հոսանքազրկվել են: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Weather.com կայքում հրապարակված տեղեկությունը: Սառույցն ու թաց ձյունը չորսօրյա ցուրտ ճակատ են բերել ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Դալլասում և Ֆորտ Ուորթում դպրոցները փակվել են: Մի քանի շրջաններում մարդկանց հորդորել են չերթևեկել վտանգավոր ճանապարհներով: Ավելի վաղ սառցփոթորկի պատճառով Դալլասում հարյուրավոր թռիչքներ էին չեղարկվել: Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ չնայած սառցանձրևն այժմ դադարել է, բայց վտանգը պահպանվում է, քանի որ սառույցի հալվելուն զուգահեռ կարող են ծառեր և ճյուղեր կոտրվել: Բացի այդ, սպասվում է, որ երկրի հյուսիսային նահանգներում օդի ջերմաստիճանն առանձին վայրերում կնվազի՝ հասնելով զրոյից ցածր ջերմաստիճանի։Ավելին15:0003.02.23 -
ՍպորտԱՄՆ-ը դեմ է Օլիմպիական խաղերին ՌԴ-ից մարզիկների մասնակցությանն իրենց երկրի դրոշի ներքոԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներն Օլիմպիական խաղերին մասնակցելու դեպքում չպետք է հանդես գան իրենց երկրների դրոշների ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ «Այն դեպքերում, երբ սպորտային կազմակերպությունները և միջոցառումների կազմակերպիչները, ինչպիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Է, որոշեն թույլ տալ Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներին մասնակցելու միջոցառումներին, պետք է միանգամայն պարզ լինի, որ նրանք չեն ներկայացնում կոնկրետ Ռուսաստանը կամ Բելառուսը», - հայտարարել Է Ժան Պիեռը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք այս երկրներից մարզիկները կարող են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։ Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի՝ Ռուսաստանի կամ Բելառուսի դրոշների, խորհրդանշանների կամ օրհներգերի օգտագործումը նույնպես պետք է արգելվի նման մրցույթներում։ Ժան Պիեռը նշել է, որ ԱՄՆ-ը ժամանակին աջակցել է Ռուսաստանի և Բելառուսի մարզական ղեկավար մարմինների հեռացմանը միջազգային սպորտային ֆեդերացիաներից։ Փետրվարի 2-ին ՄՕԿ-ում հայտարարել էին, որ առայժմ չի քննարկվում ռուսաստանցի կամ բելառուս մարզիկների մասնակցության թույլտվությունը 2024 թ.-ին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ռուսաստանցիներին ու բելառուսներին Օլիմպիական խաղերին մասնակցել կարող են թույլատրել չեզոք կարգավիճակով (առանց ազգային դրոշի, օրհներգի կամ դրանց գույների որևէ զուգորդման) և հակադոպինգային կանոնների լիարժեք պահպանմամբ։ Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով ՄՕԿ-ը 2022 թ. փետրվարին միջազգային ֆեդերացիաներին հանձնարարել Էր հեռացնել ռուսաստանցիներին և բելառուսներին։ Ֆեդերացիաների մեծամասնությունը հետևել է ՄՕԿ-ի հանձնարարականներին։Ավելին14:5203.02.23 -
ՏարածաշրջանԱՄՆ հետախուզությունն առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը տալ Ռուսաստանին. աղբյուրՄիացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մոսկվային: Այս մասին հայտարարել է «Նոյե Ցյուրխեր Ցայթունգ» թերթը: Խաղաղության դիմաց Նահանգները առաջարկել է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը ռուսական կողմին տալ, երկու կողմերն էլ հրաժարվել են առաջարկից։Ավելին14:4503.02.23 -
ԻրավականԱնհայտ անձը հափշտակել էր գումար ու հեռացելՀունվարի 12-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա և հափշտակել դրամապանակը: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել: 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 02.50-ին անհայտ անձը հետևից փաթաթվել էր իրեն, միասին ընկել էին, այդ ընթացքում նա իր դրամապանակից հափշտակել էր գումար ու հեռացել: Փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ավազակությունը կատարել են 25-ամյա, 22-ամյա և 19-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Վարդենիսի, երկուսը՝ Էջմիածնի բնակիչ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին, ժամը 23.00-ին, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանական ցուցմունք տվեց, որ նշված արարքը կատարել է էջմիածինցի երկու ընկերների հետ: Հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումների արդյունքն օրեր անց էր: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում հայտնաբերվեց 19-ամյա երիտասարդը: Նույն օրը Էջմիածնի Չարենցի փողոցում հայտնաբերվեց նաև 22-ամյա երիտասարդը: Երկուսն էլ ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվեցին քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին14:3703.02.23 -
Սպորտ«Յուվենթուս»-ը կարող է ևս մեկ անգամ զրկվել միավորներիցԹուրինի «Յուվենթուս»-ը կարող է կրկին զրկվել միավորներից ֆինանսական խարդախությունների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ուզում է, որ «Յուվենթուս»-ից հանվի ևս 20 միավոր` ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված խնդրի պատճառով: «Յուվենթուս»-ն էլ պնդում է, որ ֆուտբոլիստներն անձամբ են հրաժարվել իրենց 4 ամսվա աշխատավարձերից` 2020 թվականին կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման ժամանակ: Սակայն սոցցանցերի և հեռախոսազրույցների ուսումնասիրությունից հետո հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստները հրաժարվել էին միայն մեկ ամսվա աշխատավարձից, իսկ մյուս երեք ամիսների վարձատրությունը ստացել են տարբեր ձևերով: Ավելի վաղ «Յուվենթուս»-ը զրկվել էր 15 միավորից և Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղից նահանջել էր 10-րդ հորիզոնական:Ավելին14:3003.02.23 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 44 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 3, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին14:2203.02.23 -
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ հավաք՝ Ղազախստանում. Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները հանդիպել ենԱյս պահին Ալմաթիում տեղի է ունենում ԵԱՏՄ միջկառավարական ընդլայնված կազմով նիստը: Դրան մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ է մեկնել Ղազախստան՝ կնոջ հետ: Երկրների վարչապետները ելույթներ են ունենում ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության, էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Երեկ նեղ կազմով նիստից հետո առանձնազրույց էին ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները:Ավելին14:1503.02.23 -
ՍպորտԼեհաստանի փոխարտգործնախարարը կոչ է անում բոյկոտել Օլիմպիական խաղերըԼեհաստանը պետք է բոյկոտի 2024 թ. Օլիմպիական խաղերը, եթե դրանց մասնակցեն մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից, հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներին թույլատրեն մասնակցել 2024 թ. խաղերին, ապա մենք պարզապես պետք է բոյկոտենք այդ խաղերը: Նման խաղերին մասնակցություն չպետք Է լինի», - ասել է Յաբլոնսկին RMF FM ռադիոկայանի եթերում։ «Սա ճնշում է, որ մենք պետք է գործադրենք Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա», - հավելել է նա։ Դրա հետ մեկտեղ փոխնախարարն ընդգծել Է, որ իր անձնական կարծիքն է հայտնում: «Սա իմ կարծիքն է, մարզական միություններն իրենց որոշումներն իրենք կկայացնեն, քանի որ նրանք անկախ են կառավարությունից: Ես բոլորին կոչ կանեմ այդպիսի որոշում կայացնել (խմբ.՝ բոյկոտել Օլիմպիական խաղերը)», - ասել Է նա։ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն հունվարի 25-ին հանդես Է եկել ռուսաստանցի և բելառուս մարզիկներին չեզոք կարգավիճակով միջազգային մրցումներին վերադարձնելու օգտին՝ միաժամանակ առաջարկելով թույլ չտալ այն մարզիկների մասնակցությունը, որոնք ակտիվորեն պաշտպանում են Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ՄՕԿ-ին մեղադրել է բռնություն ու ավերածություններ քարոզելու և Ռուսաստանի կողմից կաշառման մեջ։ ՄՕԿ-ը մեղադրանքները որակել Է որպես զրպարտություն: Դրանից հետո Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի սպորտի նախարարները համատեղ հայտարարությամբ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին, որտեղ կոչ են արել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չտալ մասնակցել 2024 թ.-ի Օլիմպիական խաղերին։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ արևմտյան երկրներում ռուսաստանցիների և ռուսալեզու քաղաքացիների նկատմամբ ագրեսիայի գործողություններն ազդում են ռուսաստանցի ուսանողների, մարզիկների, մշակույթի և արվեստի գործիչների վրա։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ արևմտյան ռուսատյացությունը ոչ այլ ինչ է, քան ռասիզմ։Ավելին14:0703.02.23 -
ԻրավականՔԿ-ն՝ Հացավանում տղամարդու կիսաայրված մարմին հայտնաբերելու դեպքի մասին2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հովածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարված առաջնային քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 1965թ․ ծնված, տվյալ տանը այդ պահին միայնակ ապրող Ա․ Գ․ի դին է: Դիակի արտաքին զննությամբ ձախ ափի մեջ առկա է եղել թվով երկու տուփ լուցկի, ձախակողմյան ձեռքին հարակից առկա են եղել ծխախոտի մնացորդներ։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նշանակվել է նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություն: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել են հարևանությամբ գտնվող առանձնատների բնակիչներ, հանգուցյալի հարազատները։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին14:0403.02.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի ու Ադրբեջանի գանգատների գործերով որոշումը Հաագայի դատարանն ընթերցելու է բացԱրդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու համար: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատարանը որոշումն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Նիստի օրը հայտնի չէ, որոշումների մասին միջազգային դատարանը կծանուցի կողմերին:Ավելին14:0003.02.23 -
ԱրցախՇրջափակման պատճառով Արցախի խանութներում մսի զգալի սղություն է նկատվումԱրցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 02.02.2023թ. դրությամբ։ Շրջափակմամբ պայմանավորված` կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։ Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում։ Այս օրերին արդեն շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում։ Փոխնախարարի խոսքով` կերերի պակասը կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց դրանք սահմանափակ են։ Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն նշեց, որ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա քանակն անբավարար կարելի է համարել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փետրվարի 2-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին Վեբինարն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո: Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը: Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի մասին է: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միջազգային դերակատարներին պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Պետնախարարի խոսքով՝ կարևոր է նաև բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար: Օրվա վիճակագրական թարմացումներ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 194 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 64 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 21,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։Ավելին13:5203.02.23 -
ՔաղաքականՓաշինյանի արածը քաղաքական խուլիգանություն է. Հրանտ ԲագրատյանՀայաստանն ասում է՝ Արցախը Ադրբեջան է, Ադրբեջանն էլ ասում է՝ Արցախը Ադրբեջան է, բա ռուս խաղաղապահների մոտ հարց կառաջանա՝ մենք ինչ ենք անում այստեղ: Այս մասին Արցախի շրջափակման հարցով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Լավրովն այսօր էլ ասում է, որ մենք բուն Արցախի մասով խնդիր ենք տեսնում, այսինքն չենք տեսնում այն Ադրբեջանի կազմում, բայց մենք ոչինչ չենք անում»,-ասաց նա:Ավելին13:4803.02.23 -
Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 13։10 դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։Ավելին13:4503.02.23 -
Արտաքին քաղաքականություն«Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել». ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին։ «Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն։ Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիա և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։ «Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։Ավելին13:3703.02.23 -
ՔաղաքականԼաչինի միջանցքը փակ լինելու հարցով ընդդիմությունն ԱԺ-ում լսումներ է հրավիրել«Լաչինի միջանցք» արտահայտությունը վերացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած բանակցությունների ժամանակ, խորհրդարանական ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը: ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն այսօր լսումներ է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար: Սա «Հայաստան» խմբակցության երկրորդ փորձն է Բերձորի միջանցքին վերաբերող հայտարարություն ընդունելու:Ավելին13:3003.02.23 -
ԻրավականԲացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք․ կա ձերբակալվածՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային, ապացուցողական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Ոստիկանությունում ստացված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ: Վերջինիս՝ օրենքով սահմանված կարգով իրականացված անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ: Ի րականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ երիտասարդը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:2203.02.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 3-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է փետրվարի 3-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.36 դրամ է, վաճառքը՝ 402.78 դրամ: Եվրոյի առքը միջինը 425 դրամ է, վաճառքը՝ 440.58 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.42 դրամ է, վաճառքը՝ 5.81 դրամ:Ավելին13:1503.02.23