Լրահոս
2023-02-03
-
ՔաղաքականՔՊ-ն պետք է հայտարարի, որ խաբեությամբ է եկել իշխանության. քաղաքագետԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ Արցախի շրջափակման հարցով։ Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող պատգամավոր Անդրանիկ Թևանյանին, մեջբերում արեց ՔՊ նախընտրական ծրագրից Արցախի ճակատագրի վերաբերյալ: «ՔՊ-ն հերթական անգամ խաբել է ժողովրդին, դրա մասին իրենք էլ են խոստովանել: Մեր բերված բոլոր հայտարարություններում,որտեղ նշվում է ինքնորոշման սկզբունքը, իրենք մերժել են»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:Ավելին12:1603.02.23 -
ԻրավականԱկումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով և կրակոցով․ նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը: 2021թ. մայիսի 14-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Վարդա» ակումբի սրահում երկու հաճախորդ ուսերով հպվել են միմյանց, ինչի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դուրս են եկել ակումբից: Նրանց են միացել բազմաթիվ անձինք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է ակումբի ավտոկայանատեղիում: Վիճաբանության ժամանակ վերոնշյալ հաճախորդներից մեկը՝ Արարատի մարզի 34-ամյա բնակիչ Գ. Խ.-ն, անտեսելով տարածքին հարակից բնակելի տների, բանուկ տարածքի, ինչպես նաև տվյալ պահին տարածքում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, մի խումբ անձանց մասնակցությամբ հրահրել է ծեծկռտուք: Խուլիգանության մասնակիցներն աղմկել են, հայհոյել, ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Քննությամբ պարզվել է, որ Գ.Խ.-ն, իր անձի կարծեցյալ առավելությունները ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 5,6մմ տրամաչափի ակոսափող փամփուշտներով լիցքավորված զենքով կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով մարմնական վնասվածք: Այնուհետև, 34-ամյա տղամարդը և միջադեպի մյուս մասնակիցները, հակադրվելով ակումբի աշխատակիցների և հաճախորդների կողմից հնչեցրած՝ հանդարտվելու կոչերին, չբավարարվելով կատարվածով, շարունակել են հայհոյել և բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: Արդյունքում, Գ.Խ.-ն և միջադեպի մյուս մասնակիցները շուրջ 30 րոպե տևողությամբ կատարած դիտավորյալ խուլիգանական գործողություններով խաթարել են ակումբի բնականոն գործունեությունը, խախտել են ակումբի աշխատակիցների և հաճախորդների, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող և երթևեկող քաղաքացիների հանգիստն ու գիշերային անդորրը, նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, բազմաթիվ հաճախորդներ պաշտպանվելու համար դիմել են փախուստի: Խուլիգանության մասնակիցների գործողությունները դադարել են միայն ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց և 34-ամյա տղամարդուն ու ներկաներից շատերին բերման ենթարկելուց հետո: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Գ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու: Դեպքի այլ մասնակիցների, ինչպես նաև հրազենի իրացման դրվագներով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:1203.02.23 -
Հայտնի է՝ որ հասցեներում մինչև վեց ժամ լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1 շենք 7-12 մուտքեր, Խաղաղ Դոնի փ. 1/1, 1/2 շենքեր, 11:00-17:00 Արին Բերդի փողոց 2-րդ նրբանցք, Ավան՝ Նարեկացի թաղ. 68 շենք, Բաբաջանյան փ. 72 շենք, «Լիաննա Սահակյան», «Քնարիկ Հովսեփյան», «Ֆիտնես Ավան» ՍՊԸ-ներ, Ավանի Մշակույթի Տուն, «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 6, 9, 11 շենքեր, Լվովյան նրբ. 2, 4 շենքեր, Բորյան փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Ս․ Խանզադյան փողոց 2-րդ նրբանցք 1-78 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի` 12:00-14:00 Արագած գյուղ, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Վեդի քաղաք` Ա. Խաչատրյան, Արարատյան, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-14:00 Նորաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-14։00 Բջնի համայնք՝ Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Զովունի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղրլիճք թաղամաս և 4, 11-14 փողոցներ մասնակի, 11:00-16:00 Աբովյան քաղաք՝ 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, 12:00-16։00 Լեռնանիստ համայնք՝ «Օրրան» հանգստյան տուն, Լեռնանիստի դպրոց, «Վիվա-ՄՏՍ» ընկերության բջջային օպերատորի կայան, Հրազդանի անասնապահական ֆերմաներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 11։00-15։00 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակենտրոն, «Վիվա-ՄՏՍ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Արծափ հնդկացորեն» վերամշակման գործարան, «Գեղեցկուհի Անահիտ», «ՄՄ ընդ Ռ», «Վաղարշակ և Արսեն», «Գալաքսիա Կոնցեռն», «Ալիք» ԱԿ, «Բետոն ուզել», «Արտեմ Պետրոսյան», «Պարգև Շահբազյան», «Արկադի և Արման», «Գալիլիա» ՍՊԸ-ներ, Ծովագյուղից մինչև «Արևիկ» հանգստի գոտի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00–16:00 Մարտունի քաղաք մասնակի, Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին12:0403.02.23 -
ՔաղաքականԼաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել․ Թևանյան«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար, անվտանգային ճգնաժամ է ստեղծվել․ ականատես ենք լինում մի վիճակի, երբ «Լաչինի միջանցքը փակ է» վերնագիրը սովորական լրահոս է դարձել և դա տեղի էունեցել իշխանության գործուն միջամտությամբ, որովհետև ամեն ինչ անում են, որ այդ նախասդասությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Դեկտեմբերի 13-ին նաձաձեռնել էինք ԱԺ հայտարարության տեքստ դատապարտելով Ադրբեջանի գոծողությունը, զորակցելով Արցախի մեր հայրենակիցներին և հորդորելով ռուս խաղապահներին արդյունավետ գոծել նաև մեր զորակցությունը հայտնել նրանց»,-այս մասին ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Մենք գտնում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումն է, որը պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգում, համոզված ենք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և մենք, ելնելով ՀՀ սահանադրությունից, Անկախության հռչակագրից և ընդհանրապես օրենսդրությունից, կարծում ենք ՀՀ-ն ունի հանձնառություն ՝ Արցախի անվտանգությանը և այլ հարցերին տեր կանգնելու, այս կետերի շուրջ է, որ իշխանությունը մեր հետ համաձայն չէր և չընդունվեց մեր այդ հայտարաությունը»,-ասաց Թևանյանը՝ թվարկելով այն սկզբունքային տարաձայնությունները , որ կան ընդդիմության և իշխանության միջև։ «ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են Ադրբեջաննի մաս, մենք՝ ոչ, ՀՀ իշխանություները գտնում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց պետք է չլինի Հայաստանի օրակարգում , մենք հակառակ կարծիքի ենք , ՀՀ իշխանությունը հրաժարում է այն իրական հանձնառությունից, որ նախատեսված է մեր օրենսդրությամբ»,-ասաց ընդդիմադիր պտգամաովրը՝ հատկանշելով, որ Ղարաբաղյան շարժման արդյուքնում ստեղծված պետությունը չի կարող ասել Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք։ «Եթե ավելի երկար շղթա գծենք, ապա Լաչինի միջանցքի փակման, Արցախի շուրջ ստեղծված ու Հայաստտանի անվտանգության շուրջ ստեղծված այս իրավիճակը 2018 թվականի մայիսի 9-ից է սկսվել»,-ասաց Թևանյանը։ « Հայաստանը ոչ թե ձեռքերը լվանում է Ղարաբաղից, այլ ամեն կերպ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա , որովհետև 2022թ․ հոկտեմբերի 6-ն Պարահայում, քառակողմ հանդիպման ընթացքում, Փաշինյանը հանաձայնել է Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։ Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանումքաղաքական քաղաքականության փոփոխություն չի եղել, իսկ քաղաքականության փոփոխությունը նշանակում է իշխանափոխություն»,-ասաց պատգամավորը։Ավելին11:5803.02.23 -
ՔաղաքականՔՊ-ի ներսում նոր կռվախնձոր է հայտնվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում նոր կռվախնձոր է դարձել պատգամավորների բացակաների հարցը: Բանն այն է, որ իշխանական պատգամավորների մեծ մասը, օգտվելով հանգամանքից, որ այս օրերին նիստեր չկան, հարկ չեն համարում գալ խորհրդարան ու մասնակցել կուսակցական քննարկումներին: ՔՊ-ականների այս պահվածքը հիմար վիճակում է դրել Հայկ Կոնջորյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, որոնց ասվել է կառավարությունից, որ ի վիճակի չեն կառավարել խմբակցությունը, համախմբել պատգամավորներին: Խնդիր է դրվել, որ արտոնյալներ չլինեն, ու բոլոր ՔՊ-ականները, անկախ նրանից՝ այդ օրը նիստ կամ քննարկում կա, թե չկա, անպայման պիտի խորհրդարանում լինեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ պատգամավորների գլխին անգամ «ստուգողներ» են նշանակել, որոնք, թուղթը ձեռքին, շրջում են միջանցքներով եւ հետեւում՝ պատգամավորներից ովքեր են եկել, ովքեր՝ ոչ: Հաճախակի բացակայող պատգամավորները սկզբում խիստ նկատողություն են ստանում, իսկ շարունակելու դեպքում՝ նաեւ պատժվում: ՔՊ-ականներն այսպիսով հավանաբար ուզում են ցույց տալ, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, շատ են աշխատում, ու կապ չունի իրենց համար՝ նիստ կա թե չկա, ամեն օր պարտաճանաչ գալիս են խորհրդարան»:Ավելին11:5703.02.23 -
Քաղաքական«Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցով Ղազախստան մեկնելու պատճառով կառավարության փետրվարի 2-ի նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով այս օրերին ի պաշտոնե փոխարինում է վարչապետին: Կառավարության նիստին մասնակցող նախարարներն ինչ-որ պահից սկսեցին ոտքի կանգնել` Փաշինյանի ներս մտնելուն պես, եւ պատճառաբանեցին, թե դա հարգանքի նշան է, սակայն երեկվա նիստին փոխվարչապետի ներս մտնելու պահին ոչ ոք ոտքի չկանգնեց՝ մատնելով, որ «հարգանքը» «հասնում» է միայն Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ` պարտադրվում է նրա կողմից»:Ավելին11:5203.02.23 -
ՍպորտՄեսսին պատմել է Մբապեի հետ փոխհարաբերությունների մասինՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ փոխհարաբերությունների մասին ԱԱ-2022-ի եզրափակչից հետո. «Մբապեի հետ խոսել ենք խաղի, տոների, այն մասին, թե մարդիկ ինչպես էին ապրում Արգենտինայում, երբ ես արձակուրդում էի, և այն մասին, թե մեզ մոտ ինչ տոներ էին: Ոչինչ ավելի: Արդյոք դժվա՞ր է խոսել եզրափակչի մասին նրա հետ, որը պարտվել է: Անգամ չեմ ցանկանում ուշադրությունը դրա վրա հրավիրել, բարձրացնել եզրափակչի թեման: Ես ինքս ժամանակին եղել եմ հակառակ կողմում, պարտվել եմ եզրափակչում և ոչինչ չէի ցանկանում լսել այդ խաղի մասին: Եվ ոչինչ այն ամենի մասին, ինչը կապված էր աշխարհի առաջնության հետ, ես ևս չէի ցանկանում դա քննարկել: Բայց իրականում ես խնդիրներ չունեմ Կիլիանի հետ, ընդհակառակը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն: Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային:Ավելին11:4703.02.23 -
ԱրցախՇրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. « Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել: Մեկը՝ նյութական օգնությամբ, մյուսը՝ սննդով, երրորդը` խոսքով: Դեռ տարեսկզբին Մայր Աթոռը նամակ է հղել իր թեմերին` առաջարկելով աջակցել Արցախի մեր եղբայրներին: Շատ թեմերից են արձագանքել, եւ բավականին միջոցներ են հանգանակվել, որոնք առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերման վրա են ծախսվել եւ մեծ դժվարությամբ հասցվում են Արցախ: Մոսկվայի հայկական եկեղեցին իր էջում գրել է. «Արցախի համար հումանիտար օգնություն կազմակերպելու Վեհափառ հայրապետի հորդորին արձագանքեցին տարբեր քաղաքներում ապրող մեր հավատավոր զավակները, 3 օրվա ընթացքում հավաքագրվեց 2 միլիոն 800 հազար ռուբլի: Գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, սակայն, բավարար է շուրջ 20 տոննա սննդամթերք գնելու համար: Սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, շրջափակման ծանր պայմաններում հայտնված Արցախի մեր հայրենակիցներն ամենքիս օգնության կարիքն ունեն, եւ մենք շարունակում ենք կազմակերպել հումանիտար օգնության հավաքագրումը»:Ավելին11:4203.02.23 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս գալու համար. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս եկած պաշտոնյաներին: Եվ այսպես, անցած տարի «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ նշանակվել դատախազի տեղակալ: Այս հանգամանքը խիստ զայրացրել էր Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից. նա խիստ վրդովվել էր, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Աննա Վարդապետյանը ցանկացել էր իրեն տեղակալ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։ Արդյունքում Գեւորգյանը դիմում էր ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել էր քննությունից։ Գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուին կտրողներից մեկը գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էր, որին Վարդապետյանը որոշել է պատժել: Այսպիսով, որոշում է կայացվել գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին: Այդ կանոնակարգումը ենթադրող նախագիծը երեկ քննարկվել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնավորման մեջ նշվում է, թե կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում: Իրականում, սակայն, Աննա Վարդապետյանը պատժում է ռեկտորին, որ իր ցանկալի թեկնածուին չի անցկացրել»:Ավելին11:3703.02.23 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի մանիպուլյացիայի բանակի մասին. մաս 162. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թվականի հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մինչեւ 2020 թվականը խաղաղ կարգավորման ճանապարհով չի գնացել, քանի որ իմացել է՝ բանակն ուժեղ է, դաշնակիցները՝ հուսալի: «Էն ժամանակ ո՞վ ո՞ւմ կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ այն պայմաններում, երբ որ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ. պաշտոնական զեկույցներ էր դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ գործել», – նշել էր վարչապետը: Ստացվում է՝ նա ասում է, թե այդպիսի բանակ չենք ունեցել: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է արտահայտվել ՀՀ բանակի մարտունակության եւ կարողությունների մասին: Օրինակ՝ 2020 թվականին Փաշինյանը հայտարարել էր. «Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, եւ, հետեւաբար, Հայաստանը եւ Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին»: Իսկ, ահա, 2020-ի հուլիսի տավուշյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, թե հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է, մարտերի մասնակիցներին էլ միջնորդում էր մի քանի տասնյակ «Մարտական խաչ» շքանշաններով պարգեւատրել, մեկին՝ անգամ Ազգային հերոսի կոչում տալ։ Այսինքն՝ 2020 թվականի տավուշյան մարտերից հետո՝ 44-օրյա պատերազմից առաջ, Փաշինյանը հպարտանում էր բանակով, ուժեղ լինելու մասին հայտարարություններ անում, իսկ հետո հանկարծ հայտարարեց, թե ի վիճակի չենք եղել պայքարելու եւ ուժեղ բանակ չենք ունեցել:Ավելին11:3203.02.23 -
ՀասարակականՓարաքարի ճանապարհին Mercedes է այրվելԵրեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 94 հասցեի մոտ Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են Պողոս Հայրապետյանին պատկանող Mercedes-ում առաջացած կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի առջևի հատվածը։Ավելին11:2703.02.23 -
ԻրավականԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պատճառվել է 17.000.000 դրամի գույքային վնասԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 23.02.2017թ. կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը այն վարող անձի կողմից 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր ՀՀ Սյունիքի մարզ, իսկ այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ հիշյալ տրակտորը մնացել է 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5.000.000 դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 12.000.000 դրամի չափով մուրհակ, իսկ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած՝ 17.000.000 դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տրակտորը հայտնաբերվել է ՀՀ Էջմիածին քաղաքում: Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:2503.02.23 -
ՍպորտՄեսսին խոսել է ԱԱ 2026-ին մասնակցելու հավանականության մասինՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ դեռ պատրաստ չէ հստակ ասել՝ կմասնակցի՞ 2026 թվականի աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ։ Այս պահին արգենտինացին 35 տարեկան է։ «Չգիտեմ, ես միշտ ասել եմ, որ տարիքիս պատճառով ինձ թվում է, որ շատ դժվար կլինի մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ այն, ինչ անում եմ, և քանի դեռ լավ մարզավիճակում եմ, շարունակում եմ վայելել այն։ Բայց հաջորդ աշխարհի առաջնությունը դեռ շատ հեռու է: Ես ոչինչ չեմ սպասում։ Բայց կրկնում եմ՝ տարիքից ու ժամանակից ելնելով ինձ թվում է, որ դժվար է լինելու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իմ կարիերան։ Ես շուտով կդառնամ 36 տարեկան, տեսնենք, թե ուր է գնում իմ կարիերան, ինչով եմ զբաղվում, և դա շատ բաներից է կախված»,- ասել է Մեսսին արգենտինական Ole-ի Twitch ալիքի ուղիղ եթերում։ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 3-ից հուլիսի 8-ը։Ավելին11:2203.02.23 -
Քաղաքական«Սև ամպեր» են կուտակվում Տիգրան Ավինյանի գլխին․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` «սեւ ամպեր» են կուտակվում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին,ով արդեն տեւական ժամանակ է, ինչ համարվում է առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն: Խնդիրն այն է, որ Ավինյանին ոչ միայն չեն հանդուրժում ՔՊ-ական որոշակի շրջանակներ, որոնք ունեն իրենց սրտի այլ քաղաքապետի թեկնածուն, այլ նաեւ իշխանության գահավիժող վարկանիշի ֆոնին` Տիգրան Ավինյանը սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Նիկոլ Փաշինյանին: Այս առումով Տիգրան Ավինյանը հայտնվել է հենց ՔՊ-ականների խոշորացույցի ներքո` հարմար պահի «փուռը տալու» ակնկալիքով»:Ավելին11:1703.02.23 -
ՍպորտՈ՞ւր է գահավիժում հայկական ֆուտբոլը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ սոցցանցի իր էջում աղմկահարույց գրառում էր արել ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը: Մեջբերում ենք. «Ազգային հավաքական հրավիրում են՝ ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքներից»: Այս խոսքերի հեղինակը, այո՛, ոչ ավել, ոչ պակաս, ազգային թիմի ավագն է: Պարզ է, որ եթե Հայաստանում իշխանության լինեին իսկապես ֆուտբոլասեր մարդիկ, ապա ՀՖՖ-ում տեղի ունեցող և ամիսներ շարունակ բարձրաձայնվող պրոբլեմատիկ հարցերը առիթ կհանդիսանային հայկական ֆուտբոլը երկու նախկին լրագրողների ոչ պրոֆեսիոնալ կառավարումից ազատելու համար: Խոսքը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և տեղակալ Արմեն Նիկողոսյանի մասին է, որոնք իրենց մակերեսային պատկերացումներով ձախողում են ֆուտբոլի զարգացման բոլոր հեռանկարները: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում ֆինանսական ոչ տեղին ու առաջին հայացքից կասկածելի թվացող գործարքների մասին: Թերևս սրա արդյունքում է, որ ՀՖՖ ղեկավարությունը սկսել է արդեն թանկարժեք կոստյումներ հագնել, հաճախ ռեստորաններում նախաճաշել… Բացի այդ, ՀՖՖ ղեկավարությունն ինչ-ինչ ձևերով կարողացել է իրենով անել հայկական ակումբների զգալի մասը. մեկին մարզադաշտի կառուցում են խոստացել, մյուսի համար մարզադաշտի լույսեր են տեղադրել՝ նրանց դարձնելով «հանցակից ու կամակատարներ»։ Մարդկանց հիշողության մեջ դեռևս վառ է լեգենդար հայ մարզիկ Հենրիխ Մխիթարյանի հետ տեղի ունեցածը. նա տղամարդկանց ազգային թիմի ավագն էր և նույնպես հայտարարեց իր հեռանալու մասին՝ դարձյալ ֆեդերացիայում առկա անառողջ ու անարդար մթնոլորտի պատճառով: Այժմ նույնիսկ հումոր է պտտվում, թե վերջում հայկական ֆուտբոլում կմնան Արմենները ու իրենք կպարտվեն. միևնույնն է, հաղթանակ չկա…Ի դեպ, հատկապես Արմեն Նիկողոսյանն իր հակաֆուտբոլային քայլերն արդարացնելու համար հայտարարում է ամենուր, թե Նիկոլ Փաշինյանի հետ ամեն բան ճշտված է: Նկատենք, որ երիտասարդ ու իսկական ֆուտբոլասերների շրջանում լուռ դժգոհություն է կուտակվում, ու մի օր այն սպառնում է պայթել: Բանն այն է, որ մարտ ամսին սպասվում է Թուրքիայի հավաքականի հետ կարևոր խաղ, որին հայկական ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում հավուր պատշաճի։ Երեկ մեզ հետ զրույցում ՀՖՖ աշխատակիցներից մեկը փոխանցեց, որ ֆեդերացիայի ողբալի վիճակի մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն ծանոթանալ ԲԿՄԱ-ի ու 21 տարեկանների հավաքականների մարզիչ Ռաֆայել Նազարյանի հարցազրույցին, որը «վերլուծել է» իր գլխավորած թիմի գալիք խաղերը Շվեյցարիայի ու Ռումինիայի իրենց հասակակիցների հետ՝ անվանելով խումբը հավասարազոր մրցակիցների խումբ։ Հիշեցնենք, որ այս մարդու գլխավորությամբ մեր 21 տարեկանները պարտվել են նույնիսկ Ֆարերյան կղզիների ու Լյուքսեմբուրգի հավաքականներին։ Նազարյան Ռաֆայելը կշարունակի պաշտոնավարել ու նոր պաշտոններ ևս ստանալ, քանզի նա ունի ամենակարևորը՝ ֆեդերացիայի ղեկավարների կամքը կատարելու ունակությունը, իսկ մասնագիտական որակներն ու ֆուտբոլային պատվախնդրությունը այլ պլանում են։ Ի դեպ, մեզ փոխանցում են, որ Նազարյանն է որոշում, թե 18 տարին լրացած որ ֆուտբոլիստը կհամալրի բանակի թիմը` ԲԿՄՆ-ն, իսկ այնտեղ հայտնված առնվազն մեկ դեպքով կա հայտարարություն: Մենք ուշադրության տակ ենք պահելու այս ակումբում հայտնված խաղացողների ընտրության կարգը, ու հարցումներն ուղղվելու են ՊՆ-ին ու այլ պատկան մարմիններին: Մի խոսքով, ինչպես մյուս ոլորտները, փաստացի քանդվում է հայկական ֆուտբոլը, որի անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը»:Ավելին11:1203.02.23 -
ՔաղաքականՀայաստանին պետք է նոր իշխանություն․ Վահե Հովհաննիսյան«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի »Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար» հոդվածաշարի երկրորդ մասը: Ինքնիշխանություն և միջանցք «Հայաստանի ինքնիշխանություն» ձևակերպումը իշխանությունը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նման բերելու է նոր աղետի։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև դա գալիք աղետի արդարացման նարատիվն է։ Գործող իշխանության տրամաբանությամբ՝ Ուկրաինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետություններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արևմուտք սուր հակամարտության 29 800 կմ մարտադաշտ։ Որպես զուգահեռ բրենդ՝ շրջանառվում է միջանցքի նարատիվը՝ ժողովրդին պատրաստելով սուրբ նահատակության։ Եվ ոչ ոք հարց չի տալիս՝ ի՞նչ ասել է միջանցք, ի՞նչ լուծումներ կան, ի՞նչ տարբերակներ, կարո՞ղ է Հայաստանը ունենալ դրանից շահ, ո՞րը կարող է լինել մեր այսօրվա անայլընտրանք դիրքորոշման գինը։ Նիկոլը միջանցքը սարքել է իբր վերջին «վիրտուալ խրամատ», որտեղ ինքն իբր կենաց ու մահու կռիվ է տալիս։ Մեր ժողովուրդն այսօր գտնվում է գաղափարական դիվերսիայի թակարդում, ու նույնիսկ կրթված շերտերն են վիրտուալ «միջանցք»-ի ու «Միութենական պետության» դարդն անում։ Շրջափակված իրական Արցախը, հայ-ռուսական հարաբերությունների իրական վատացումը, նոր պատերազմի ու իրական նոր զոհերի իրական վտանգը ստորադասվում է տեսական միջանցքին (որը կարող է լինել ընդամենը սովորական ճանապարհ), և գոյություն չունեցող «Միութենական պետության» գաղափարներին։ Նման բան հնարավոր է միայն առաջնորդության սուր ճգնաժամի դեպքում, երբ հասարակությանը չի ասվում այլ բան և ցույց չի տրվում այլ ճանապարհ։ Իներցիոն կամ բացակա լիդերություն չի լինում։ Ոչ ոք չի ներկայացնում այս ժողովրդին իրականությունը և չի ասում հնարավոր լուծումները։ Իշխանությունն ասում է՝ չենք կարող ապահովել ո´չ Արցախի, ո´չ Հայաստանի անվտանգությունը, իսկ ռուսական ներկայությունը սպառնալիք է։ Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն։ Հետևություն. Հայաստանին պետք է նոր իշխանություն՝ անվտանգային նոր լուծումներով և պետության նոր տեսլականով։ Չի բացառվում, որ դրա ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա ընդդիմադիր ձևաչափերի պաշտոնական լուծարումն է՝ ՆՈՐ-ի հնարավորության համար։ Սա շատ կարևոր է՝ այսօր առկա ձևաչափերի բազմաթիվ գրագետ գործիչների՝ ճիշտ ձևաչափերում արդյունավետ աշխատելու, հանրային լայն կոնսոլիդացիայի, պետությանը նոր բովանդակություն հաղորդելու և հասարակությանը նոր առաջարկներ տալու համար։Ավելին11:0703.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցինՎաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Փալոնի գրառումը Twitter-ում: «Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար», - գրել է Փալոնը։ Ըստ գրառմանը կից լուսանկարի՝ ցուցարարները ակցիային են ներկայացել Հայաստանի դրոշով և Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու և այլ կոչեր պարունակող պաստառներով:Ավելին11:0203.02.23 -
ՔաղաքականՄԻՊ թեկնածու դեռ չի առաջադրվել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. « ՔՊ-ում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ երեկ մինչեւ ուշ երեկո նիստ չէին հրավիրել եւ թեկնածուի հարցը չէին քննարկել: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորները գաղափար անգամ չունեին, թե իրենց խմբակցությունն ում է ներկայացնելու ՄԻՊ թեկնածուի պաշտոնում, մինչդեռ երեկ վերջնաժամկետն էր: Օրվա ավարտին պարզ դարձավ,որ իշխող ուժը թեկնածու չի ներկայացրել ԱԺ պատկան հանձնաժողովին: Ի դեպ, թեկնածու չեն առաջադրել նաեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ»:Ավելին10:5703.02.23 -
ՔաղաքականՏարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը: Արևմուտք-Ռուսաստան սուր դիմակայություն, Իրանի շուրջ զարգացումներ, Արցախ-Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերություններ, Թուրքիայի աճող հավակնություններ և այլն: Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում` երկարաժամկետ կտրվածքով, հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան: Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում, իր հետ բերելով նորանոր խնդիրներ:Ավելին10:5203.02.23