Լրահոս

2023-02-03
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ի երկնքում հայտնվել է ենթադրյալ չինական լրտեսական օդապարիկ. Պենտագոն
    ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում հայտնվել է շատ մեծ չափերի մի օդապարիկ, որն, ըստ Վաշինգտոնի, լրտեսական է և պատկանում է Չինաստանին: Պենտագոնի խոսնակ, բրիգադիր գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հետևում են օդապարիկին, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: Ըստ Պենտագոնի խոսնակի՝ օդապարիկը կոմերցիոն օդանավերից ավելի մեծ բարձրության վրա է գտնվում և ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում ցամաքում գտնվող մարդկանց համար: Վկայակոչելով պաշտպանական ոլորտի մեկ այլ պաշտոնյայի՝ CNN-ը նշում է, որ իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխոցել օդապարիկը, քանի որ դրա բեկորները կարող են սպառնալիք ներկայացնել գետնին գտնվող մարդկանց անվտանգության համար: «Մենք վստահ ենք, որ մեծ բարձրության վրա հսկողություն իրականացնող օդապարիկը պատկանում է Չինաստանին: Նման գործունեության դեպքեր են նկատվել վերջին մի քանի տարիների ընթացքում, այդ թվում՝ այս վարչակազմից առաջ», - ասել է պաշտոնյան։ Աղբյուրը նշել է, որ օդապարիկը թռչում է «մի քանի զգայուն օբյեկտների» վրայով, սակայն դրա կողմից հետախուզական տվյալների հավաքագրման ռիսկը մեծ չէ: Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ Երկրի ցածր ուղեծրում գտնվող չինական լրտեսական արբանյակները կարող են ավելի լավ հետախուզական տվյալներ տրամադրել, ինչից հետևում է, որ Պեկինի համար տվյալ օդապարիկի արժեքը մեծ չէ: Պաշտպանական ոլորտի մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ օդապարիկը երեք ավտոբուսի չափի է: ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են չինական լրտեսական ջանքերի մասին, իսկ օդապարիկի ներկայությունն ԱՄՆ-ում տեղի է ունենում «զգայուն պահի», երբ առաջիկա օրերին նախատեսվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Պեկին: CNN-ը հիշեցնում է, որ Բայդենը Չինաստանը համարել է «ԱՄՆ-ի համար ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերը», և երկու համաշխարհային գերտերությունների միջև մրցակցությունը բավական լարված է:
    10:47
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Միջազգային հանրությունը նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է․ Բեգլարյան
    Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձմեռ պապիկ միջազգային հանրությունը…Այս շրջանում հաճախակի հիշում եմ մեր ավագ աղջկա՝ Նանեի նախամանորյա պատասխանը Արմինեին: Երբ Ամանորից առաջ Ձմեռ պապիկին նամակ էին պատրաստում և Արմինեն առաջարկեց Նանեին, որ նամակում գրվի ճանապարհը բացելու ցանկության մասին, Նանեն ասաց. – Մամ, բայց Ձմեռ պապիկը չի կարող ճանապարհ բացել, ինքը մենակ նվերներ ա բերում, ճանապարհը մենք պիտի բացենք… Ձմեռ պապիկի այս մանկական իմաստուն մեկնաբանությունը մեծապես վերաբերելի է միջազգային հանրությանը և դրանից մեր ակնկալիքներին: Որքան էլ ես տարիներ շարունակ ընդգրկված եմ միջազգային հանրությանն ուղղված կոչերում, հրապարակային ու ոչ հրապարակային դիվանագիտական ջանքերում, բայց ես էլ լավ գիտակցում եմ, որ մեր խնդիրների լուծումը հենց մենք պետք է տանք: Իսկ այդ ճանապարհին միջազգային գործիքակազմերը պարզապես լրացուցիչ աջակցող միջոցներ են, որոնց կիրառումն էլ պետք է լինի իրական շահերի ու լծակների, ոչ թե մեծապես լոկ շղարշային փաստարկների համար օգտագործվող արժեքների ու իրավունքների հիման վրա: Առանց շահերի ու լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը պարզապես նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է…»։
    10:42
    03.02.23
    Ավելին
  • Տնտեսական
    Իջևանի գինու և կոնյակի գործարանը՝ տարվա լավագույն բրենդ
    «The Best Armenian Brand» նախագծի շրջանակներում տարվա լավագույն բրենդ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Իջևանի գինու, կոնյակի» գործարանը: 1951 թ-ին հիմնադրված գործարանում գինեգործությունը բնորոշում են՝ արվեստ, լավագույն ճանաչվելը նվիրում՝ աշխատակիցներին:
    10:37
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա
    ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 2-ի ժամը 20:06-ից փետրվարի 3-ի ժամը 01:20-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի», Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան, Ուշի-Ապարան ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի և Գավառ-Սևան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Լեռնանիստ, Սոլակ գյուղերի և Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Վարդաղբյուր, Շիրակ գյուղերի և Ամասիա-Բյուրակն ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան և Շինուհայր գյուղերի ավտոճանապարհներին, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա:
    10:30
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ ձյուն և մերկասառույց
    Փետրվարի 3-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Անիի, Արթիկի, Ապարանի, Սևանի, Ճամբարակի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է, ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Բաղրամյանի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:22
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բենզեման չի սպասի Ռեալի առաջարկին պայմանագրի երկարաձգման վերաբերյալ
    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ինքնուրույն է որոշում՝ երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ,- հայտնում է COPE-ը։
    10:17
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար: Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի և Սյունիքի (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) մարզերում տեղում է ձյուն։ 🌨 Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:10
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հրդեհ՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում. դեպքի առթիվ ստուգումներ են իրականացվում
    Փետրվարի 2-ին ժամը 20:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ազատամարտիկների 43 շենքում բռնկված հրդեհի մասին։ Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը` ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ։ Այրվել է բնակարանի բաղնիքի օդափոխիչը։ Կրակը մարվել է ձեռքի միջոցներով։ Կանչի մասին հաղորդվել է <<Արցախէներգո>>, <<Արցախգազ>> և <<Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան>> ընկերություններին։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
    10:04
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդի խուզարկությամբ մեթադոն է հայտնաբերվել
    Հունվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Րաֆֆու փողոցի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տվյալները՝ նրանք հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն, ձերբակալել և տեղափոխել բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թափանցիկ հեղուկով լցված տարա: Երիտասարդը հայտնել է, որ այն մեթադոն է, որը 10 000 դրամով ձեռք է բերել անծանոթից:
    10:00
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի. Վարդան Ոսկանյան
    Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր, հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն թարգմանությունը բնօրինակ պարսկերենից։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
    09:50
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հերթական արդյունքն արձանագրել են Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները։
    09:40
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ է պլազմոթերապիան․ միջամտության առավելություններն ու հակացուցումները
    Պլազմոթերապիան ներարկումային միջամտություն է, որի հիմքում պացիենտի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումն է մաշկի համապատասխան շերտ, գրել է Aysor.am-ը։
    09:30
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Ժողովուրդ» 2020 թ-ի տավուշյան մարտերից հետո՝ 44-օրյա պատերազմից առաջ, Փաշինյանը հպարտանում էր բանակով, ուժեղ լինելու մասին հայտարարություններ անում, իսկ հետո հանկարծ հայտարարեց, թե ի վիճակի չենք եղել պայքարելու եւ ուժեղ բանակ չենք ունեցել: «Հրապարակ» ՄԻՊ թեկնածուին Նիկոլ Փաշինյանը միայնակ է որոշելու: «Ժողովուրդ» ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս գալու համար: «Civilnet.am» Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել: «Ժողովուրդ» Գյուղացիները մեկ պարկ սելիտրայի համար, 9000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ:
    09:25
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    00:13
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձյուն, բուք և մառախուղ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, փետրվարի 2-3-ը, 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
    00:05
    03.02.23
    Ավելին
2023-02-02