Լրահոս
2023-02-08
-
ԱռողջապահականՄոսկվայում հայտնի պլաստիկ վիրաբույժը Երևանի «Մեդինես» կլինիկայում է«Մեդինես» էսթետիկ բժշկության կենտրոնը ընդլայնում է միջազգային համագործակցությունը: Մոսկվայում հայտնի պլաստիկ վիրաբույժ Աշոտ Մաթևոսյանն է փորձի փոխանակման և վիրահատությունների համար այցելել կլինիկա:Ավելին10:3708.02.23 -
ՔաղաքականՊՆ ծրագրերի ճնշող մեծամասնության մասով լուրջ խնդիրներ եմ տեսնում․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ-ում կայացած փակ նիստում պաշտպանության նախարարը խոսել է ընդամենը 50 րոպե, մինչ այդ զեկույցով իրավիճակային ուսումնասիրություններ և գնահատականներ է ներկայացրել մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը: Պաշտպանության նախարարի խոսքը 2 մասի կարելի է բաժանել` ընթացիկ տեղեկություններ ու կատարողականի հաշվետվություն, ինչպես նաև` տարբեր խնդիրների լուծման տեսլական (ծրագիր): Հաշվետվությունն ի գիտություն է ընդունվել` ինքս տեսնում եմ, որ չափազանց մեծ անելիքներ կան, արձանագրվածն անբավարար է երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման համար: Իսկ ինչ վերաբերվում է ԶՈւ վերականգնման և փոփոխությունների տեսլականին, ներկայացված ու դաշտում շրջանառվող ՊՆ ծրագրերի ճնշող մեծամասնության մասով լուրջ խնդիրներ եմ տեսնում, որոշները նիստում ներկայացրել եմ: ՀԳ. Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ` բովանդակությունը կամ չեն հասկացել կամ հետաքրքիր չի էլ եղել»։Ավելին10:3308.02.23 -
ՏարածաշրջանՓրկարարները մաքրում են Էլբիստան քաղաքը, որտեղ տներից մեկի փլատակներում յոթ մարդ կարող է լինելՓրկարարները մաքրում են փլատակները Թուրքիայի երկրաշարժից առավել տուժած քաղաքներում և շրջաններում, մասնավորապես՝ Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան քաղաքում, որտեղ տներից մեկի փլատակներում յոթ մարդ կարող է լինել, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Էլբիստանում փրկարարները կատարյալ լռության մեջ փորձում են լսել փլատակների տակ ողջ մնացածների ձայները։ Ենթադրվում է, որ այնտեղ յոթ հոգի է։ Ավելի վաղ շենքի փլատակների տակից ողջ էին դուրս բերել մորն ու երեխային. նրանք այնտեղ անցկացրել են 38 ժամ։ Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է գրեթե 5,9 հազարի, վիրավորներինը՝ ավելի քան 34,8 հազարի։ Էլբիստանը երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնն էր։Ավելին10:2708.02.23 -
ՏարածաշրջանՀրապարակվել են Թուրքիայում փլատակներից տղամարդուն փրկելու կադրերըԹուրքիայի Մալաթիա քաղաքում փլուզված յոթհարկանի շենքի տակից դուրս են բերել մի տղամարդու, ով մեկ օր մնացել է փլատակների տակ ու ողջ մնացել։ «Իզվեստիա»-ի թղթակիցը տարածել է համապատասխան կադրերը։ «Մեր աչքի առաջ իսկական հրաշք է տեղի ունենում՝ մեկ օր անց փլատակների տակից կենդանի մարդու են դուրս բերել։ Բոլոր ականատեսներին խնդրում են մի կողմ քաշվել՝ շտապօգնության համար նախատեսված անցումը մաքրելու համար»,- ասել է թղթակիցը։ Ձայնագրության մեջ երեւում է ավերված շինություն, որի տակ, ըստ թղթակցի, առնվազն 60 մարդ կա։ Փլատակները մաքրող փրկարարների շուրջը հավաքվել են հարազատները՝ սիրելիներին փրկելու ակնկալիքով։ Սեյսմոլոգները փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Դա տեղի է ունեցել թուրքական Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է սիրիական սահմանի մոտ։ Դրան հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։Ավելին10:2108.02.23 -
ԱշխարհՍիրիայում, ըստ վերջին տվյալների, երկրաշարժը 1250 մարդու կյանք է խլելՍիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1250-ի, ավելի քան երկու հազար մարդ վիրավորվել է, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ «Առողջապահության նախարար Հասան Մուհամմադ ալ-Գաբաշը (Լաթաքիա) կատարած այցի ժամանակ ասել է, որ զոհերի թիվը հասել է 1250-ի, իսկ վիրավորներինը՝ 2054-ի»,- ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն ամենաուժեղն է 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցում է 5,9 հազարը։ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել աղետից տուժածների համար, իսկ աղետից տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։Ավելին10:1508.02.23 -
ՀասարակականՓրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհըՓետրվարի 7-ին, ժամը 21:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 70 շենքի 2-րդ հարկում նկատվում է ծուխ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի հյուրասենյակում (20 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։57-ին, մարվել՝ 22։59-ին։ Հյուրասենյակում այրվել է գույքը, ջերմահարվել՝ առաստաղը:Ավելին10:0908.02.23 -
ՏարածաշրջանՎերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժը 5894 մարդու կյանք է խլելԹուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5,8 հազարը, չորեքշաբթի տեղական հեռուստաալիքների եթերում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Ցավոք, մենք կրկին ստիպված ենք խոսել մահացածների մասին, նրանց թիվն ավելացել է։ Այժմ զոհ է դարձել 5894 մարդ, տուժել է 34810 մարդ։ Ավերված շենքերի թիվը չի փոխվել (5775ը)»,–ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ Օքթայի՝ աղետի գոտում աշխատում է 16139 փրկարար։ Նրանց թվում են արտասահմանցի փորձագետներ։ «Օտարերկրյա փրկարարները կշարունակեն ժամանել, նրանք նույնպես կներգրավվեն մարդկանց որոնողափրկարարական աշխատանքներին»,- ասել է նա։ Հաջորդ գիշեր, նրա խոսքով, որոշվել է ավելի շատ ուժեր տրամադրել Քահրամանմարաշում, Խաթայում և Ադիյամանում փլատակների հեռացմանը։ Երկրաշարժերից ամենաշատը տուժել են այս շրջանները, և այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ ծանր։ Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան հայտնել էր 5434 զոհի և 31777 վիրավորի մասին։Ավելին10:0608.02.23 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 5 մետր խորությամբ ձորակըՓետրվարի 7-ին, ժամը 23:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 5 մետր խորությամբ ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ձորից դուրս են բերել «ZIL -130» մակնիշի ավտոմեքենան։Ավելին10:0408.02.23 -
ՀասարակականՔարաթափում` Պարոնյան փողոցում. եկեղեցու մոտակա ժայռից քարի կտորներն ընկել և հարվածել են ավտոմեքենայինՓետրվարի 7-ին, ժամը 20:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու պատից քարը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Պարոնյան փողոցում՝ եկեղեցու մոտակա ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.8 խմ)։ Քարի կտորներն ընկել և հարվածել են «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Է. Վ., ծնված 1976 թ․) կողային հատվածին: Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարը։Ավելին10:0008.02.23 -
ՀասարակականՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:5008.02.23 -
Սպորտ5-10 հազար ֆունտ ստեռլինգ մեկ ժամվա համար․ Մանչեսթեր Սիթին բարձր որակավորում ունեցող փաստաբան է վարձել«Մանչեսթեր Սիթին» բարձր որակավորում ունեցող փաստաբան է վարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեղադրանքներից հետո:Ավելին09:4008.02.23 -
ՔաղաքականՊորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՓետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։Ավելին09:3008.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Ժողովուրդ» ՀՀ գլխավոր դատախազն ասել է, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառված ՊՆ տարածքը գործող զորամաս չի եղել, եւ ավելին՝ պիտանի զորամաս չի եղել, սակայն սա էլ չի խանգարել, որ Օհանյանի հարցով Վարդապետյանը ԱԺ մտնի: «Հրապարակ» Իշխանությունը Սեյրան Օհանյանի գործով ցանկանում է շեղել հանրային ուշադրությունն իրենց ձախողումներից, մեր բանակի այսօրվա խայտառակ վիճակից: «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։ «Ժողովուրդ» ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում: «Հրապարակ» Ազգային անվտանգության աշխատակիցները, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:Ավելին09:2508.02.23 -
ՀասարակականՍպասվում է բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՓետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին00:0708.02.23
2023-02-07
-
ՍպորտԿարեն Խաչանովը դուրս է մնացել Ռոտերդամի մրցաշարիցՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ռոտերդամում (Նիդերլանդներ) կայանալիք ATP-500 կարգի մրցաշարից, որը կանցկացվի փետրվարի 13-ից 19-ը։ Մրցաշարի հիմնական խաղարկությունում Կարենին կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Բոնզին։Ավելին23:5907.02.23 -
ՏարածաշրջանՎրաստանում ծնելիությունը նվազում էՎրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը՝ 5 տարում անդառնալիորեն նվազել է նորածինների թիվը։ Հայտնում է Aliq.ge-ն։Ավելին23:5507.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկաԹուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։Ավելին23:5207.02.23 -
ԻրավականԱրտաշատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՈստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան գյուղի դաշտում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։ Ձեռքին հրացան կար։Ավելին23:4607.02.23 -
ՏարածաշրջանՀայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում է. ՓայլանՀայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:Ավելին23:4107.02.23 -
ԱռողջապահականԻնչո՞վ են պայմանավորված հաճախակի սրտխփոցները. ե՞րբ է պետք անհանգստանալՍրտխփոցները սրտազարկի արագացած լինելու, սրտի թրթռոցի կամ կրծքավանդակի պատին հարվածելու զգացողություններն են:Ավելին23:3807.02.23