Լրահոս
2023-02-10
-
ԻրավականԱրագածոտնի նախկին մարզպետը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամԿառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով, դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով՝ խեղաթյուրել է Ն.Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը: Նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ մարզպետ Ս.Ս.-ն թույլատրել է իր եղբորը՝ Ն.Ս.-ին, 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա, համոզելու եղանակով դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում համայնքի ղեկավարի կողմից ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները խախտելու հանգամանքի մասին, շահադիտական դրդումներով, եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը 2010 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ուղարկված գրությամբ ներառել է «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում՝ իրական հնարավորություն ստեղծելով ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով այն վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար: Իր հերթին, Մ.Ղ.-ն, 2013 թվականի մարտի 7-ից փաստացի հանդիսանալով անշարժ գույքի գնահատում իրականացնող համապատասխան ընկերության տնօրենը, ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, գնահատման ենթակա օբյեկտների վերաբերյալ իր կողմից կազմված կեղծ հաշվետվության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն և որպես փաստացի փոխհատուցման արժեք 67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը հաշվարկել 139 մլն 994 հազար 233 դրամով: Դրանից հետո, իր կողմից կազմված կեղծ գնահատման հաշվետվությունն օգտագործելու համար տրամադրել է ՊՈԱԿ-ին: Վերը նշվածից օգտվելով՝ մարզպետ Ս.Ս.-ի եղբայր Ն.Ս.-ն, 2013 թվականի դեկտեմբերի 3-ին ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր: Արդյունքում, նշված անշարժ գույքը 67 մլն 440 հազար դրամի փոխարեն վաճառել է 139 մլն 923 հազար 733 դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով պետության առանձնապես խոշոր չափերի՝ 72 մլն 448 հազար 533 դրամը: 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ն.Ս.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Ս.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդրություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն), Ս.Մ.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն), Մ.Ղ.-ի` 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն): 2023 թվականի փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ: Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ Ն.Ս.-ից, Ս.Ս.-ից, Ս.Մ.-ից ու Մ.Ղ.-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:2310.02.23 -
Իրավական2 փաստաբանի են ծեծել ոստիկանները Էրեբունու բաժնում. Փաստաբանների պալատՈստիկանության Էրեբունու բաժնում փաստաբաններին ծեծելու փաստով ոստիկանությունը քննություն է սկսել: Այսօր փաստաբանների պալատում հրատապ ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում լրագրողներին ներկայացրել են դեպքի մանրամասները: Փաստաբանների պալատի նախագահը պատմել է, որ բերման ենթարկված անչափահասների պաշտպանության համար ոստիկանության բաժին գնացած փաստաբաններին ոստիկանները հայհոյել ու բռնության են ենթարկել:Ավելին16:1710.02.23 -
ԱրցախԱրցախն օգնության ձեռք է մեկնում երկրաշարժից տուժած ՍիրիայինՍիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին: Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները։ Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701։Ավելին16:1410.02.23 -
ՏարածաշրջանՌուսները փորձում են ամբողջությամբ վերցնել Դոնեցկն ու Լուգանսկը. Ուկրաինայի ՊՆՌուս-ուկրաինական պատերազմի 352-րդ օրը Ռուսաստանը փորձում է ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, հարձակողական գործողություններ է նախաձեռնում մի շարք ուղղություններով, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ու պնդում, որ ուկրաինական բանակը ճշգրիտ և արդյունավետ հարվածներով կասեցնում է ռուսական բանակի բոլոր գրոհները: Կիևը պնդում է, թե կործանիչներով կարողանում է վերահսկել ռուսական զենքի ցանկացած տեղաշարժ:Ավելին16:1010.02.23 -
ՍպորտԵռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանի միջազգային մրցաշարինՕլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանի միջազգային մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղասյանը կմասնակցի Օլիմպիական խաղերի չեմպիոն Օլգա Ռիբակովայի անվան մրցաշարին: Այն կկայանա փետրվարի 18-ին: Բացի եռացատկից, մրցաշարի մասնակիցները կպայքարեն տարբեր երկարության և բարձրության վազքի ու թռիչքի մրցաձևերում: Լևոն Աղասյանը Ռիոյի 31-րդ, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:Ավելին16:0010.02.23 -
ՄիջազգայինԵվրոպայի ղեկավարները ԵՄ գագաթնաժողովում պայմանավորվել են համալրել զինամթերքի պահուստներըԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շուրջ քննարկումների ընթացքում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրենց զինամթերքի պահուստների համալրման կարևորության շուրջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Եվ մենք պայմանավորվել ենք աշխատել այս թեմայի շուրջ, որպեսզի մինչև մարտին կայանալիք հաջորդ գագաթնաժողովը կարողանանք առաջ շարժվել արդյունաբերության և մեր բանակներին զինամթերքի մատակարարման շուրջ համագործակցության ոլորտում», - Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել Է գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է այս խնդիրը հետաձգվել մինչև մարտին կայանալիք գագաթնաժողով՝ Միշելը բացատրել Է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարներն անհրաժեշտ են համարում ավելի լավ նախապատրաստվել համապատասխան որոշմանը և ավելի հանգամանորեն մշակել մոտեցումները՝ արդյունաբերական հատվածի հետ համատեղ աշխատելու նպատակով՝ ապահովելով զինամթերքի արտադրության արագացումը և պահուստների համալրմանն առնչվող պարտավորությունների պահպանումը: «Եվ մենք կանենք այնպես, որ մինչև ապագա գագաթնաժողովը սեղանին արդեն ավելի աշխատանքային, ավելի կոնկրետ բան ունենանք», - ամփոփել Է Եվրոպական խորհրդի նախագահը։Ավելին15:5410.02.23 -
Մամուլի տեսությունՍպասվում է, որ մոտակա օրերին Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Սպասվում է, որ մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարար կոչված Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա: Ըստ նույն աղբյուրների, նա անցնելու է դիվանագիտական աշխատանքի:Այս ամենը Պիսկեմ Սուրոյի ու Նիկոլի միջեւ պայմանավորվածության արդյունքն է: Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը` Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, եւ երկրորդ` 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին: Միաժամանակ, Նիկոլը Պապիկյանին խոստացել է, ինչպես ասում են, ոչ փոշոտ աշխատանք, բոլոր ՔՊ-ականներին ցույց տալով, որ «տաշած ՔՊ-ականը գետնին չի մնա»:Ավելին15:4710.02.23 -
ՏարածաշրջանՃապոնիան լրացուցիչ օգնություն կուղարկի երկրաշարժից տուժած Թուրքիա և ՍիրիաՃապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այս բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ - Օգնության շրջանակներում այսօր մենք հինգ բժիշկ-մասնագետներ ուղարկեցինք Թուրքիա՝ գնահատելու տեղի բնակչության անհետաձգելի կարիքները։ Նրանցից հետո երկիր կժամանի մի քանի տասնյակ բժիշկներից բաղկացած խումբը: Բացի դրանից, մենք որոշել ենք Սիրիայի իշխանություններին փոխանցել մարդասիրական օգնության խմբաքանակ, որը կներառի քնապարկեր, տաք ծածկոցներ և վրաններ»: Այս պահին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի գավառում գործում է 73 ճապոնացի փրկարարներից բաղկացած ջոկատը։ Ճապոնիայից ժամանած խումբն այդ շրջանում զբաղվում Է անհայտ կորածների որոնումներով։ Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել է 18 342 մարդ, վիրավորվել՝ 74 342-ը: Սիրիայում տարերքի հիմնական հարվածն ընդունել են Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի և Համայի նահանգները, որոնք գտնվում են երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում երկրաշարժի զոհ է դարձել 1347 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 2200-ը: Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհերի թիվն առնվազն 2030 է:Ավելին15:4010.02.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ոստիկանները ոտքերով հարվածել են փաստաբաններին. դեպքը քննում է ոստիկանությունըԱվելին15:3010.02.23 -
ԱշխարհՆովոսիբիրսկում գազի պայթյունից զոհերի թիվը հասել է 13-իԵվս մեկ մահացածի դի են գտել Նովոսիբիրսկում հինգհարկանի շենքում կենցաղային գազի պայթյունից հետո։ Այս մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մահացածների թիվը հասել է 13-ի», - գործակալությանն ասել է աղբյուրը։ Ավելի վաղ տարածաշրջանի առողջապահության նախարարությունը հաստատել էր 12 մարդու մահ։ Եվս 9 մարդ վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ Նովոսիբիրսկի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պետ Վիկտոր Օռլովը նույնպես հաստատել է 13 մարդու մահը։ Օռլովը նաև հստակեցրել է, որ հիմքեր չկան կարծելու, թե այլ զոհեր կգտնվեն։ Նրա խոսքով՝ մահացածների աճյունների մի մասի ինքնությունը կպարզի ԴՆԹ փորձաքննությունը։ Բնակելի շենքի մասնակի փլուզման վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 358 մարդ և 68 միավոր տեխնիկա։ Գազի պայթյունը տեղի ունեցել հինգշաբթի առավոտյան Նովոսիբիրսկի Զայելցովսկիի շրջանի Լինեյնայա փողոցի հինգհարկանի պանելային շենքում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Պայթյունի հետևանքով փլվել է երկու մուտք։ Շենքից հաջողվել Է տարհանել 50 մարդու։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 3-րդ մասի 238 հոդվածով («Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում»): ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը գործի հետաքննությունը հսկողության տակ է դրել։ Ուժայինները բերման են ենթարկել երկու անձի, ովքեր ներկայացել են որպես «Մեժռեգիոնգազ սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցներ։ Նրանք գազօջախների տեխնիկական սպասարկման աշխատանքներ են կատարել մի քանի բնակարաններում։ Փետրվարի 10-ին տարածաշրջանում սուգ է հայտարարվել։Ավելին15:2910.02.23 -
Արտաքին քաղաքականությունՌԴ դեսպանատունը՝ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու տեղեկության մասինՀայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում: Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան:Ավելին15:2210.02.23 -
ԻրավականԱմուսինը բռնել էր կնոջ պարանոցից, քաշել մազերից և խփել դեմքինՓետրվարի 9-ին, ժամը 11.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 10.50-ին Շովրոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը բռնել էր իր պարանոցից, քաշել մազերից և խփել դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նշված բնակարանում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 49-ամյա տղամարդուն: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 15 սմ երկարությամբ ծալովի դանակ: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին15:1510.02.23 -
Արտաքին քաղաքականությունՄիրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցելՓետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Արարատ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Սերգեյ Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ: «Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Ռուսական կողմից շեշտվել է 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը, ներառյալ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների երկխոսության խթանումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին15:0710.02.23 -
Մամուլի տեսությունԿասկածներ կան՝ կացարանում թմրանյութ է եղել. փորձաքննություն է նշանակվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»: Իսկ հիմա կարեւոր հարցը՝ ինչո՞ւ է նշանակվել այս փորձաքննությունը: Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները կարող էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել: Ահա այս կասկածների մասով էլ նշանակվել է վերոնշյալ փորձաքննությունը: Նշենք, որ սպան բանավոր պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատապարտել այդ արարքի համար. երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ, անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել: Մինչ օրս սպան գրավոր ցուցմունք չի տվել»:Ավելին15:0010.02.23 -
ՀասարակականՎթարային ջրանջատումներ՝ Նոր Նորքում և Արաբկիրում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 10-ին -ժամը 10:45-13:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի Նանսեն և Սաֆարյան փողոցների ջրամատակարարումը, -ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 25 փողոցի 2, 2/1 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:5210.02.23 -
ՄիջազգայինԲայդենը հայտարարել է՝ առայժմ պատրաստ չէ որոշում ընդունել նախագահական ընտրություններին մասնակցելու մասինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ որոշում ընդունելու` արդյոք կմասնակցի 2024 թ.-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բայդենի հարցազրույցը ամերիկյան իսպանալեզու Telemundo հեռուստաալիքին։ «Ես առայժմ պարզապես պատրաստ չեմ ընդունելու այդ որոշումը»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք դրանում ինչ-որ թաքնված դրդապատճառ կա, Բայդենը պատասխանել է. «Ո՛չ»:-Ավելին14:4510.02.23 -
Մամուլի տեսությունՌԴ-ն հյուպատոսությո՞ւն կբացի Սյունիքում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին է: Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով ասել է: Հիմա քննարկումներ են, թե ինչպես կարող են Իրանի հյուպատոսությունը Սյունիքում բացելուց հետո իշխանությունները չթույլատրել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը հյուպատոսություն բացել Սյունիքում: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով արդյոք դիմել է ՀՀ-ին: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»: Նկատենք՝ շեշտված է միայն պաշտոնական առաջարկի բացակայության մասին, իսկ ոչ պաշտոնապես նման խոսույթի բացառումը չկա ԱԳՆ պատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ»:Ավելին14:3710.02.23 -
ՄիջազգայինՄակրոնը չի բացառել, որ Ֆրանսիան կործանիչներ կմատակարարի ՈւկրաինայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նախընտրում է Կիևին «ավելի օգտակար» զենք մատակարարել սպառազինման ներկա պայմաններում, քան մարտական ինքնաթիռներն են։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Ես բացարձակապես ոչինչ չեմ բացառում», - Մակրոնն ասել Է Բրյուսելում Եվրախորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով Կիևին կործանիչներ մատակարարելու հնարավորությանը: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է BFMTV հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահը բացատրել է, որ ամեն դեպքում կործանիչները չեն կարող մատակարարվել առաջիկա շաբաթներին։ Բացի այդ, նրա խոսքով, դրանք «չեն համապատասխանում Կիևի այսօրվա պահանջներին»: Մակրոնը նախընտրում է Ուկրաինային օգնել այնպիսի առաջնահերթությունների հարցում, ինչպիսին արդեն անցյալ շաբաթ հայտարարված Caesar ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարումն Է:Ավելին14:3010.02.23 -
ՍպորտՄեկնարկում է բասկետբոլի Մ23 տարեկանների առաջնությունը` Զարգացման ԼիգանՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Ա լիգայի աջակցությամբ փետրվարի 18-ից կմեկնարկի մինչև 23 տարեկանների Հայաստանի առաջնությունը` Զարգացման լիգան: «Վերջին 5 տարվա զարգացումը բերեց նրան, որ առկա լիգաները պրոֆեսիոնալ դարձան: Սակայն դրա հետ մեկտեղ, ակումբներում խաղում էին արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ, ինչի պատճառով տեղացի երիտասարդ բասկետբոլիստները դժվարության առաջ էին կանգնում` զարգացման տեսանկյունից: 16-ամյա բասկետբոլիստները իրատեսորեն բախվում էին նման խնդրի: Այս ամենը վերաբերում է թե Ա լիգային, թե «Կովկասյան լիգա»-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը: Վերջինիս խոսքով` բասկետբոլիստները 16 տարեկանից հետո ունենում են ոչ միայն խաղաժամանակ ստանալու խնդիր, այլ նաև բանակից հետո մեծ դժվարությամբ են նորից ներգրավվում բասկետբոլային կյանքին: Առկա լիգաներից Ա լիգայում խաղալու հնարավորություն տրվում է 3, իսկ «Կովկասյան լիգա»-ում` 1 հայ բասկետբոլիստի: «Զարգացման լիգային մասնակցելու իրավունք ունեն միայն հայ բասկետբոլիստները: Իմ կարծիքով Ա լիգայից պակաս հետաքրքիր չի լինի: Ձգտելու ենք գերպրոֆեսիոնալ գործել: Այս մրցաշարին կմասնակցեն Ա լիգայի և «Կովկասյան լիգա»-ի հիմնական ակումբների դուստր թիմերը և այլ ներկայացուցիչներ»,-ասաց նա: Պողոսյանի խոսքով` բասկետբոլային հասարակությունը մեծ խնդրի առաջ է կանգնում, քանի որ Երևանում որպես այդպիսին չկա հիմնական բասկետբոլային դահլիճ: Այժմ թիմերը խաղալու են Մարզահամերգային համալիրում, սակայն այն հիմնական չէ: Նախկինում առկա «Միկա» մարզահամալիրը ևս չի ծառայում բասկետբոլին:Ավելին14:2210.02.23