Լրահոս

2023-02-10
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.02.23
    11:58
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու ևս մի փաստաթուղթ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ - Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին շատ են վշտացրել Թուրքիայում երկրաշարժի հետեւանքները, հայ փրկարարների ջոկատն արդեն Թուրքիայում է։ Իրանում երկրաշարժին նման վերաբերմունք չհաջորդեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ - Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ նրանց այդ ձգտմանը չի խոչընդոտում անգամ այն, որ Թուրքիան, ըստ էության, բացահայտ թշնամական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Միանգամայն ճիշտ են համեմատությունները կամ հիշատակումներն այն փաստի, որ Արցախում այս պահին 120 հազար հայ բլոկադայի է ենթարկված, եւ, այո, դրա հիմնական պատճառը Թուրքիայի քաղաքականությունն է, Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, նաեւ՝ Թուրքիայի ուղղորդումը, որ նման ճանապարհներով կարելի է փորձել ինչ-որ խնդիրներ լուծել տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առնվազն կույր պետք է լինի Հայաստանի ցանկացած իշխանություն, որպեսզի չհասկանա Թուրքիայի ուղիղ մասնակցությունն արցախահայության բլոկադային։ Իհարկե՝ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, դա մեծ մարդկային ողբերգություն է, բայց ոչ պակաս մեծ ողբերգության առջեւ է կանգնած նաեւ Արցախի հայությունը։ Եվ երբ դու փորձում ես ամեն գնով հաշտվել քո թշնամու հետ, ընդ որում՝ ամեն գին ասելով, այս դեպքում նկատի ունեմ քո իսկ հայրենակիցների ճակատագիրն ըստ էության վտանգի ենթարկելը, սա առնվազն անընդունելի է։ Բայց, իհարկե, իմ խորին համոզմամբ, դա նույնպես այս իշխանության դավաճանական քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկն է։ Թուրքիան կարող է իր ողբերգությամբ տապակվել, ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանն այստեղ որեւէ բան չունի անելու, զուտ մարդկային կարեկցանքը, իհարկե, մի բան է, բայց քաղաքականությունը, որ իրականացնում է այսօր Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հանդեպ, իմ կարծիքով, անընդունելի է, դատապարտելի է, նույնիսկ՝ հանցավոր։ - Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը ներքաղաքական ճնշման հերթական դրսեւորո՞ւմ է, թե՞ հանրության ուշադրությունը շեղելու քայլ։ - Քաղաքական հետապնդումներ Հայաստանում եղել են, կան, եւ կարծում եմ, որ մոտ ապագայում կարող են ավելի մեծ ծավալներ ձեռք բերել։ Մենք հիմա խոսում ենք 2 պատգամավորի՝ Օհանյանի եւ Չարչյանի մասին, բայց բոլորս էլ տեղյակ ենք, որ շատ ավելի մեծ քանակությամբ մարդկանց է հետապնդում այս իշխանությունը, տարբեր քրեական գործերով, վախեցնելով, շանտաժի ենթարկելով նրանց մտերիմներին ու հարազատներին: Քաղաքական շանտաժի մասին է խոսքս։ Դա այս իշխանության հիմնական գործառույթն է՝ հետապնդել ընդդիմադիրներին, փորձել չեզոքացնել նրանց ազդեցությունը՝ իրենց թշնամական քաղաքականությանը խոչընդոտելու գործում։ Աղմուկ է բարձրացվում պարզ պատճառով, որովհետեւ այսօր Հայաստանը եւ Արցախը ողբալի վիճակում են հայտնվել, եւ այս քաղաքական հետապնդումներով իշխանությունները փորձում են․ ա) ստեղծված իրավիճակի մեղքը բարդել իրենց ընդդիմախոսների վրա եւ բ) հանրության ուշադրությունը շեղելու խնդիր են լուծում: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը զբաղվի կեղծ օրակարգերով եւ չկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք մահացու վտանգ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ - Սերժ Սարգսյանն օրերս հանդիպել է իր համակիրների, փորձագետների հետ, սա ակտիվանալու փո՞րձ է, հատկապես՝ Քոչարյանի լռության ֆոնին։ - Ես չեմ կարծում, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում, եւ վստահ եմ, որ որեւէ ակտիվություն անձամբ ինքը չի նախաձեռնելու։ Այլ հարց է, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես եղել եւ, վստահ եմ, շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտի պայքարի ավանգարդում, եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին միակ ուժերն են, որոնք ունեն ինստիտուցիոնալ լուրջ կառույցներ, եւ առանց որոնց մասնակցության ընդդիմությունը չի կարող որեւէ հաջողություն արձանագրել։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա սա առաջին հանդիպումը չէ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ բազում հարցեր կան կուտակված երկրի ներսում` թե իր գործունեության, ստեղծված իրավիճակի մասին, եւ կան շատ հարցեր, որոնց պատասխանները սպասում են հենց իրենից։ Այդ իսկ պատճառով նա տարբեր առիթներով եւ տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ նաեւ հանրային խոսքի միջոցով, փորձում է տալ այդ հարցերի պատասխանները, օգնելով ընդդիմությանը՝ ավելի ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, ավելի լավ հասկանալ տարբեր երեւույթների պատճառները եւ ավելի ճիշտ որոշումներ կայացնել։ - Արցախի բլոկադան ի՞ ն չ վտանգներ է պարունակում Հայաստանի համար, Բերձորի միջանցքի փակված մնալն ինչի՞ կարող է հանգեցնել։ - Արցախը եղել եւ շարունակում է մնալ հայկական անվտանգային համակարգի կարեւորագույն օղակներից մեկը։ Իսկ այսօր այն ուժն է, այն գործոնը, որը թույլ է տալիս Հայաստանին՝ զգալիորեն նվազեցնել անվտանգային ռեսուրսների ծախսումը հետագայում։ Այսինքն, եթե Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը խնդիր դնի իր առջեւ՝ վերականգնելու բանակը, մեր ազդեցությունները, կարողությունները, այդ քաղաքականության պարագայում Արցախը դառնալու է շատ ուժեղ հենակետ Հայաստանի համար եւ լինելու է նորից մեր անվտանգության համակարգի կարեւորագույն օղակներից մեկը։ Այլ հարց է, որ այս իշխանությունները նման խնդիր իրենց առջեւ չեն դնում եւ, մեծ հաշվով, նույնիսկ հայկական պետականությունը պահելու խնդիր չեն դնում։ Ամեն տեղ զիջելով, ամեն տեղ փորձելով թշնամու հետ ինչ-որ բան պայմանավորվել՝ նրանք կործանում են մեր պետականությունը, մեր անվտանգային համակարգը, ընդ որում՝ ներսով եւ դրսով՝ դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելով եւ այլն։ Դրա համար ասել, որ այս իշխանությունները գիտակցում են Արցախի կարեւորությունը, այդպես չէ, նրանք գնում են Արցախը հանձնելու ճանապարհով եւ դա անելիս չեն խորշում որեւէ ցինիկ արտահայտություն անելուց։ Եվ սա իսկապես ողբերգություն է Հայաստանի համար, որովհետեւ հիմքում ոչ միայն Արցախը հանձնելու ծրագիրն է արդեն, այլ նաեւ Հայաստանի կորստի։ - Կարո՞ղ ենք ասել, որ մենք անդառնալի պրոցեսի մեջ ենք, որից ետդարձի ճանապարհ, վերականգնվելու հնարավորություն չենք ունենալու։ - Ես վստահ եմ, որ ոչ, Հայաստանն անդառնալի պրոցեսի մեջ չէ։ Հայաստանն իրականում ունեցել է շատ հզոր պետականություն` պինդ հիմքերի վրա դրված, եւ այն ռեսուրսները, որոնք ստեղծվել են նախկին տարիների ընթացքում՝ պետությունը պահելու համար, չեն սպառվել, պահպանում են Հայաստանի անկախությունը թեկուզեւ այս վիճակում։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսները կարող են բավականացնել այնքան ժամանակ, մինչ Հայաստանում կձեւավորվեն նոր հանրային պահանջ, նոր ներքաղաքական պրոցես, որը թույլ կտա մեզ վերականգնել ազգային իշխանությունը եւ կասեցնել Հայաստանի թրքացման եւ կործանման պրոցեսները։ Այս իմաստով ես շարունակում եմ լավատես մնալ։ - Հայ-ռուսական հարաբերությունները լարված են: Մենք միջուկային գերտերության հետ դաշնակցայինից թշնամական հարաբերությունների անցման պրոցեսի՞ն ենք ականատես լինում։ - Ես չեմ կարծում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը կթշնամանան, անգամ եթե երկու երկրներում լինեն այնպիսի իշխանություններ, որոնք լիարժեք չգիտակցեն կամ չկարեւորեն դաշնակցային բարեկամական հարաբերությունները: Աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ այս երկու պետությունները դատապարտված են լինելու գործընկեր՝ առնվազն, բայց առավել օպտիմալ տարբերակը, իհարկե, դաշնակցային հարաբերություններն են։ Հիմա Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, կարելի է ասել, ոչ ադեկվատ, ոչ ռացիոնալ ընկալումների մեջ են, եւ միմյանց դեմ դուրս գալով, ըստ էության, երկուստեք ոտնակոխ են արվում ազգային շահերը։ Իհարկե, Հայաստանից շատ ավելի զգալի ծավալներով է արվում, քան Ռուսաստանից, որովհետեւ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կա գիտակցում, որ ինչոր պահի իրենք կարող են վերականգնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում եւ ունենալ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ցանկանում են, թեկուզ՝ ուժային ճանապարհով: Այս սցենարը Ռուսաստանում մշտապես քննարկվում է։ Այստեղ վտանգները Հայաստանի համար, միանշանակ, չափազանց մեծ են: Ցավոք սրտի, այդ վտանգները, ռիսկերը չեն կառավարվում իշխանությունների կողմից։ Ճիշտ հակառակը՝ պրովոկացիոն գործողությամբ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ Ռուսաստանին, այսպես ասած, հունից հանելու համար, բայց ես կարծում եմ, որ անգամ հաշվի առնելով Լավրովի հայտնի հայտարարությունները, սա պրոցես է, որն ուղղված է հենց Հայաստանի իշխանությունների դեմ, ոչ թե Հայաստանի: Ռուսաստանի կողմից, այսպես ասած, պատժիչ գործողություններ են իրականացվում, չնայած դրանից, իհարկե, տուժում է նաեւ Հայաստանը։ - Խաղաղության պայմանագիրն ինչպիսի՞ Հայաստան կստեղծի։ - Խաղաղության պայմանագիր, որպես այդպիսին, գոյություն չունի՝ կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու եւս մեկ փաստաթուղթ, որը մեր ժողովրդին խաբելու համար ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր: Հայաստանի իշխանությունների թրքամետությունը, թրքասիրությունը, նույնիսկ թրքամոլությունն արդեն իսկ ակնհայտ եւ ապացույցներ չպահանջող փաստ է։ Դրա համար իրենք ամեն ինչ անելու են այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան, ինչպես ցանկանում է Ադրբեջանը՝ այդ ամենը փաթեթավորելով սիրուն խոսքերով, ինչպիսիք են, օրինակ, «խաղաղության դարաշրջան», «խաղաղության պայմանագիր» եւ այլն։ Կա կապիտուլյացիոն հերթական թուղթը, որը ցանկանում են պարտադրել մեր ժողովրդին։ - Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մեղադրում են ժողովրդին, որ չի պայքարում։ Արդարացվա՞ծ են այդ մեղադրանքները, թե՞ ընդդիմությունը բավարար չի աշխատում ժողովրդի հետ։ - Երբ ասում են` ժողովուրդը պետք է անի կամ ժողովուրդը չի անում, դրանք, ըստ էության, անբովանդակ հայտարարություններ են։ Ժողովուրդն ո՞վ է եւ ի՞նչ է, կամ՝ ո՞ւմ ենք մենք ժողովուրդ ասում։ Համակարգող է անհրաժեշտ։ Համակարգողը նույնիսկ քաղաքական ընդդիմությունը չէ, որքան ազգային էլիտաները պետք է լինեն՝ գիտական հանրությունը, հոգեւորականությունը, զինվորականությունը եւ այլն։ Այսինքն՝ էլիտաներն են, որ չեն կարողանում համակարգել եւ նորմալ պայքարի կամ քաղաքական օրակարգեր առաջարկել հանրությանը։ Խնդիրներն այստեղ են: Մնացածը` որ ժողովուրդը չի կանգնում, ժողովուրդն այսպես չէ, ժողովուրդն այնպես չէ՝ արդեն էլիտաներին արդարացնելու փորձ է ընդամենը եւ ոչ ավելին»։
    11:54
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որ մարզերում է բնակչության թիվն ավելացել, որում՝ պակասել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 976 հազար 800 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 400 էր, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 15 հազար 400-ով է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը ՀՀ որոշ մարզերում պակասել է, որոշներում այն մնացել է նույնը, իսկ մի քանի մարզերում, հակառակը, ավելացել է: Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 400-ով: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 500-ով: Տավուշի մարզում բնակիչների թիվը մնացել է նույնը` 49 հազար 900, Գեղարքունիքում՝ 65 հազար 900: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզում բնակիչների քանակը նվազել է՝ 134 հազար 100-ից դառնալով 133 հազար 600: Նշենք, որ Վայոց ձորում եւս բնակիչների թվաքանակը պակասել է: Բացի այս, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 98 հազար 700, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 800. Երեւանում բնակիչների քանակն ավելացել է 5700-ով: Նախկին եւ ներկա իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում, իսկ երեւանաբնակները լքում են Հայաստանը: Այս երեւույթը, փաստորեն, կարծես թե չի մտահոգել եւ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»:
    11:47
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել
    Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սավալան Հուսեյնովը մահացել է՝ ընկնելով ձնահյուսի տակ։ Նրա դին դուրս է բերվել և հանձնվել ընտանիքին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմանում։ Զինծառայողը, որն առանց թույլտվության լքել է ծառայության վայրը, ընկել է ձնահյուսի մեջ և մահացել։
    11:40
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
    Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիան։ «ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգիե, - նշված է փաստաթղթում: Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։ «Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն: Նրա խոսքով՝ Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը նախկինում նույնպես ենթադրում էր որոշ բացառություններ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության տրամադրմանը։ Լիցենզիան չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն ​​անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:
    11:34
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կոսովոյում ստուգել են հայ խաղաղապահների մարտունակությունը
    Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով: Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը:
    11:27
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարսը փակ է բեռնատարների համար․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի, Արթիկի և Մարալիկ-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշտարակ, Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:21
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զոհվածի հայրը փորձում է ճշտել՝ որո՞նք են եղել որդու վերջին խոսքերը. փաստաբանը քրգործից մանրամասներ է պատմում
    Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով այսօրվա նիստից. Ցոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը վկային հարցնում է. -Որ սարից իջաք, գնացիք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։ -Ինը,- պատասխանում է վկան։ -Հետներդ վիրավոր կա՞ր, ովքե՞ր էին։ -Նարեկը, Նարեկ Սիրունյանը, մնացածի անունները չեմ հիշում։ Էդ տան մեջ 9 հոգի ենք եղել։ -Իմ տվյալներով՝ 9-ը չեք եղել, գյուղում շատ եք եղել՝ 32 հոգի։ Ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ՝ գոնե էդ տղերքին հանեք։ -Ո՞վ ա ասում, որ չենք հանել։ -Ո՞ւր եք տարել։ -Տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։ -Փաստորեն, ես ի՞մ տղային չեմ թաղել։ -Ձեր տղան ո՞վ է։ -Նարեկը Ղազարյան։ -Ճանաչում եմ, Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել։ Վկան պատմում է, որ Նարեկը զոհվել է տանը, հետագայում Նարեկի դին հանել են Վանք գյուղում գտնվող կապույտ դարպասներով տնից։ Այդ տանը մնացել են 1 օր, 9 հոգանոց խումբը չի իմացել, որ գյուղի ուրիշ տներում էլ հայ զինծառայողներ կան։ Զոհված Նարեկի հայրը՝ Գեղամը, հարցնում է վկային, թե նա հիշո՞ւմ է ՆԱՐԵԿԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ։ Վկան պատասխանում է. -Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկի, բուշլատով ծածկել եմ, ջուր ա ուզել, ջուր չի եղել, կոմպոտ ենք տվել։ Նարեկի հայրը ամեն կերպ փորձում է ճշտել, թե որո՞նք են եղել ՈՐԴՈւ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ. -Չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում,- հարցնում է զոհվածի հայրը։ -Ինձ չի ասել, չգիտեմ,- պատասխանում է վկան։ Հ.Գ. Այսքանը լսելուց հետո դե արի ու դիմացիր թուրքին ցավակցողների, նրանց համար վշտացողների սրիկայության աստիճանին։
    11:15
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձյուն և մերկասառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատվածը։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կապան, Սիսիան, Քաջարան, Վայք, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:10
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վերջին տվյալները՝ Սիրիայից
    Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 21 719 է: Երկու երկրներում վիրավորների թիվը 79 487 է: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհերի թիվն առնվազն 18 342 է, վիրավորների թիվը՝ 74 242: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը: Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է: Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել: Բացի Թուրքիայից և Սիրիայից՝ փետրվարի լույս 6-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացել են նաև Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում:
    11:03
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
    Փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    10:57
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի տեղափոխումը
    Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը, Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։ Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
    10:51
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա
    Փետրվարի 9-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լուսագյուղ, Լոռու մարզի Դարպաս, Կոտայքի մարզի Հանքավան, Քաղսի, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղերում, «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Գորայք-Սիսիան, Աղվանի-Տաթև և Շիրակի մարզի Լանջիկ-Քարաբերդ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
    10:46
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 10-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.19 դրամ է, վաճառքը՝ 401.81 դրամ: Եվրոյի առքը միջինը 417.33 դրամ է, վաճառքը՝ 433.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.18 դրամ է, վաճառքը՝ 5.60 դրամ:
    10:40
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եվս մեկ քաղաքապետի թեկնածու. ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվում են նաեւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ում։ Կուսակցության քաղաքապետացուն էլ, հավանաբար, լինելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Ամիսներ առաջ մեզ տեղեկություններ էին հասել, որ Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել, թիմ է հավաքագրում, փորձում նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։ Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների եւ անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Սակայն, ըստ ամենայնի, հասկանալով, որ նախկին լինելն այլեւս խարան չէ, որոշել են ԲՀԿ-ով գնալ ընտրությունների։ Մեր տեղեկության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հետեւյալ մեկնաբանությունը տվեց․ «ԲՀԿ-ն այս պահի դրությամբ որեւէ քննարկում չի ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության կամ դրա ձեւաչափի վերաբերյալ։ Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդն այդ բովանդակությամբ քննարկում կանի, եւ որոշման մասին, բնականաբար, մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ մինչ այդ ես որեւէ տեղեկատվություն չեմ մեկնաբանելու»։
    10:35
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կան դժվարանցանելի ճանապարհներ. խորհուրդ՝ վարորդներին
    ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն Արցախի բարձրադիր գոտիներում առկա է մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Դրմբոն-Չլդրան ավտոճանապարհը, Ակնաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, «Ցեխ ձոր» հատվածը, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։ Կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից 12-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով։ Բարձրադիր հատվածներում կպահպանվի մառախուղի առկայությունը։ ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկության բոլոր մասնակիցներին` ցուցաբերել զգոնություն և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
    10:30
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    17674 մարդկային կորուստ․ վերջին տվյալները՝ Թուրքիայից
    Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 17 674-ի, տուժել է 72 879 մարդ։ Այս թարմացված տվյալները տեղական հեռուստաալիքների եթերում հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Ցավոք, ստիպված ենք հայտնել զոհերի թվի աճի մասին։ Այժմ կա 17 674 զոհ: Տուժել է 72 879 մարդ։ Փլատակներից վերջին օրերին դուրս է բերվել 121 մարդ», – ասել է նա։ Օքթայը նշել է, որ Քիլիս և Շանլըուրֆա նահանգներում որոնողափրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
    10:25
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Փրկարարները Թուրքիայում 4 օր անց փլատակներից դուրս են բերել մի երիտասարդի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից 4 օր անց տղամարդուն դուրս են բերել փլատակներից։ Փետրվարի 10-ին դեպքի վայր է այցելել «Իզվեստիայի» նկարահանող խումբը և կիսվել փրկության կադրերով։
    10:20
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մշտապես «ազատ ընտրության իրավունքի» մասին ճամարտակող ՔՊ-ականներն այլեւս վերածվել են բառի բուն իմաստով «կոճակ սեղմողների». բոլորը շարժվում են բացառապես «վերեւից», այսինքն՝ Փաշինյանի կողմից իջեցված «հրահանգով»: Ասել է թե՝ Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից: Սրա մասին են վկայում ԱԺ-ում տեղի ունեցած վերջին քվեարկությունները: ՔՊ-ն 2 օր առաջ միաձայն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: ՔՊ-ական 71 պատգամավորից 68-ը գնացել եւ անշեղորեն կողմ է քվեարկել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելուն: 3 պատգամավոր էլ քվեարկությանը չի մասնակցել «հարգելի պատճառով». նրանցից մեկը՝ Մարիամ Պողոսյանը, գործուղման է, իսկ Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը տեղեկացրել են, որ հիվանդ են: Մյուս բոլոր պատգամավորներին հրահանգվել է առանց որեւէ պատճառաբանության գալ ու պարտադիր մասնակցել քվեարկություններին: Արմեն Չարչյանի դեպքում եւս գրեթե նույն պատկերն էր. 68 պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր. Չարչյանը անձեռնմխելիությունից զրկվեց 67 կողմ ձայնով: Խմբակցությունը հիմա ընկած ման է գալիս, թե ով է այդ մեկ պատգամավորը, որը, թեկուզ ոչ միտումնավոր, «գծից շեղվել է»: ՔՊ-ում չեն բացառում անգամ, որ քվեաթերթիկը միտումնավոր է դատարկ թողնվել. իրենցից ինչ-որ մեկը չի ցանկացել կողմ քվեարկել Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Իշխանականները նույն տրամաբանությամբ նաեւ իրենց թիմակից Սարգիս Խանդանյանին ընտրեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. այս դեպքում էլ 68 պատգամավոր, առանց բացառության, կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թե՛ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու, թե՛ Խանդանյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել խմբակցության ներսում, սակայն Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները գնացել եւ, անկախ իրենց կամքից, կողմ են քվեարկել այս որոշումներին: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ստանձնել է գործադիրի «սուրհանդակի» դերը, պատգամավորներին փոխանցում է նրա հրահանգը, որն էլ ՔՊ-ականները առանց շեղվելու կամ հակառակվելու կատարում են: Նկատենք, որ իշխանական պատգամավորները նախկինում մշտապես հպարտանում էին՝ իրենց խմբակցությունում բոլորն ազատ ընտրելու իրավունք ունեն, որեւէ մեկը կաշկանդված չէ, քննարկումների ժամանակ էլ տարբեր կարծիքներ են հնչում: Պարզվում է, սակայն, ՔՊ-ում իրավիճակ է փոխվել. որեւէ պատգամավոր այլեւս իրավունք չունի իր կամքով ընտրություն կատարել, ամեն բան արվում է բացառապես Փաշինյանի հրահանգով: Ստացվում է՝ իշխանական պատգամավորները դարձել են «կոճակ սեղմողներ», ինչի համար բազմիցս մեղադրել են իրենց սիրելի ՀՀԿ-ին»:
    10:15
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդին կյանքից զրկելու փորձ կատարողը հայտնաբերվել և կալանավորվել է
    Հունվարի 17-ին, ժամը 20.20-ին, Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
    10:10
    10.02.23
    Ավելին