Լրահոս

2023-02-10
  • Img default alt hy
    Սպորտ
    ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best-ի տարվա լավագույն մարզչի հավակնորդներին
    Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների եռյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ` 2022 թվականի, լավագույն մարզչի կոչման թեկնածուներն են` Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին: Իսկ ընդլայնված ցուցակի ընտրությունը կայացել է հունվարի 12-ից փետրվարի 3-ը: Ընտրության հնարավորություն ունեն ազգային թիմերի գլխավոր մարզիչները և հավաքականների ավագները:
    14:15
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից 73 մլն դրամ ավել գումար է հատկացվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից շուրջ 73 մլն դրամ ավելի գումար է հատկացվել, քան անցած տարի։ Վարչապետի աշխատակազմն այս տարի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 542 մլն 465 հազար 200 դրամ։ Անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ։ Ինչպեսեւ անցած տարի, այս տարի այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի կառավարական առանձնատների սպասարկում, պաշտոնյաների կեցության ապահովում եւ առանձնատների շահագործում, առանձնատներին կից տարածքի պահպանություն ու շահագործում, առանձնատների կահավորում, վերազինում։ Այսինքն՝ որեւէ նոր նպատակ, որի համար պետք էր հավելյալ գումար հատկացնել, դրամաշնորհի պայմանագրում չի նշվում, ավելին՝ ստացվում է, որ կառավարական առանձնատներն ամեն տարի վերազինվում ու կահավորվում են։ Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին ամառանոցներից 8 տուն վերանորոգվել էր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանինը: 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ եւ տեղափոխվեց կառավարական առանձնատուն, նա եւս վերանորոգեց իր տունը: Ամառանոցները, փաստորեն, ամեն տարի վերանորոգվում են, դրանց սպասարկման համար ուղղված գումարներն էլ՝ ավելանում։ Մենք փորձեցինք «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանից պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված շուրջ 73 մլն դրամով ֆինանսավորման ավելացումը, սակայն տնօրենն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն ուղարկել ենք, ստանալուն պես այն եւս կհրապարակենք»:
    14:07
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի օրոք կոռուպցիան ավելացել է․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանը նախորդ տարի հետընթաց է ապրել, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կաշառակերությունն ու կոռուպցիան ավելացել են: Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլեւ թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, եւ այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։ Ավելին՝ ինչպես նկատել են հեղինակավոր կազմակերպության փորձագետները, Հայաստանում մի քանի տարվա առաջընթացից հետո մտահոգիչ նշաններ են նկատվում. երկիրն անցած տարի կորցրել է 3 միավոր։ Թեեւ այդ անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ միտումը, ըստ կառույցի, արտացոլում է «զսպող եւ հակակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում եւ քաղաքացիական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։ Եվ, իհարկե, այս ամենի համար, ինչպես եւ սպասելի է, Նիկոլ Փաշինյանը շտապում է մեղադրել ուրիշներին: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ երեկ, Փաշինյանն այսպիսի միտք հնչեցրեց. «Օրինակ՝ մասնավորապես՝ ես կարծում եմ, որ էդտեղ ունեն նաեւ դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի մասին, չգիտեմ, տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Եվ ես ուզում եմ առաջարկել բանաձեւ, որ էդպիսի որեւէ հրապարակում անարձագանք չմնա. եթե ճիշտ չէ, ուրեմն պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ եւ հետեւողական լինել: Թող երկու տարի հետո լինի որոշումը, մի տարի հետո լինի, որովհետեւ դատական գործերը երբեմն արհեստական կամ բնական ձգձգվում են», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում: Այսինքն՝ նա, ըստ էության, հրահանգեց ամեն կոռուպցիոն բացահայտման հետեւից գնալ, դատի տալ լրատվամիջոցներին: Ստացվում է՝ Փաշինյանի օրոք երկրում կոռուպցիան, հովանավորչությունը, դատավորներին ճնշելը դարձել են ամենատարածված երեւույթը, եւ այս պայմաններում վարչապետը հորդորում է լրատվամիջոցների հետեւից ընկնել: Հավելենք՝ ուսումնասիրության արդյունքներով՝ նախորդ տարվա պես Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարեւաններից՝ Թուրքիայից, Ադրբեջանից եւ Իրանից.;
    14:00
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ որ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Օհանովի 9, 11, 15 շենքեր, Շերամի փ. 3, 17, 1, 5, 15 շենքեր, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 4, 10, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ. 4, 5 շենքեր, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբ. 3, 6 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7, 8 շենքեր, «Ալգորիթմ» վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ թաղ. 1, 3, 4, 12, 13, 14, 15 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ թաղ. 14 փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Շևչենկոյի փ․ 1, 4 շենքեր, Շևչենկոյի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղբյուր Սերոբի փ. 11/1, 11/2, 11/3 շենքեր, Համբարձումյան փ. 14/4, 16 շենքեր, Վ․Փափազյան փ. 6/2 շենք, Գուլակյան փ. 78/1 շենքեր և 101-109 առանձնատներ, Դավիթ Անհաղթի փ. 17 շենք, 11:00-16:00 Ավան՝ Դուրյան թաղամաս 3-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ամիրյան փ. 4/7 շենք, Տպագրիչների փ. 3, 8 շենքեր, Հանրապետության փ. 62, 62ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 18 շենք, Նար-Դոսի 1-ին նրբանցքի առանձնատներ և Նար-Դոսի 2-րդ նրբ. 2-47, 43 առանձնատներ, Տիգրան Մեծի պող. 45, 47, 51 շենքեր, Քրիստափորի փ. 9 շենք, Խորենացի 3-րդ նրբ. 1-32 առանձնատներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 6, 9, 11 շենքեր, Լվովյան նրբ. 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի` 10։00-14։00 Պտղունք գյուղ մասնակի և Մուսալեռ գյուղ, 11։00-17։00 Արմավիր քաղաք մասնակի, Մրգաշատ, Արևիկ և Ալաշկերտ գյուղեր, Կոտայքի մարզի` 11։00-14։00 Առինջ գյուղ մասնակի, Բջնի համայնք և Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս մասնակի, Գեղարքունիկի մարզի՝ 11:00-13:00 Սարուխան գյուղն ամբողջությամբ, Սարուխան գյուղի գյուղապետարան և հարակից բնակիչ-բաժանորդներ, Սարուխան գյուղի գերեզմանոցին հարակից տարածքի բնակիչ-բաժանորդներ, հին ակումբին կից պոմպակայան, կարտոֆիլի պահեստ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 3 դպրոց, «Տելեկոմ Արմենիա» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, «ԷՍՏ» քարի արտադրամաս, Արարատի մարզի՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Չարենցի փողոց մասնակի, 12:00-14:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի` 10:30-12:30 Վայք քաղաք՝ Ազատության փողոց մասնակի, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաք 2-րդ թաղամաս, Սյունիքի մարզի` 11:00-12:00 Աղիտու գյուղ, 12:30-13:30 Նորավան գյուղ, 14:00-15:00 Վաղատին գյուղ մասնակի, 15:30-16:30 Վաղատին գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    13:52
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային
    Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Համաշխարհային բանկն այսօր հայտարարել Է Թուրքիային արտակարգ օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման համար 1,78 միլիարդ դոլար հատկացնելու մասին», - ասվում է ՀԲ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՀԲ-ն «նաև ձեռնամուխ Է եղել վնասների արագ գնահատմանը՝ աղետի մասշտաբները հասկանալու և վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու նպատակով առաջնահերթ ոլորտները որոշելու համար»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհերի թիվն առնվազն 18 342 է, վիրավորների թիվը՝ 74 242: 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է:
    13:45
    10.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ավերակների վրա Էրդողանը նախընտրական քարոզչություն է սկսել
    Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18342-ի, վիրավոր է մոտ 75 հազար մարդ: Տեղահանված հազարավոր ընտանիքներ դրսում են մնացել՝ 0-ից ցածր ջերմաստիճանին: Նրանց ապաստանելու համար ժամանակավոր ճամբարներ են սարքել: Սննդի կետերի աշխատակիցներն են սնունդ բաժանում մարդկանց: Երեկ Այնթապում է եղել Թուրքիայի նախագահը: Ընտրություններին պատրաստվող Էրդողանը խոստացել է 1 տարվա ընթացքում բոլոր անօթևաններին բնակարաններ նվիրել:
    13:37
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Շոուն չստացվեց. ՔՊ-ն անցավ այլ օպերացիայի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ ՔՊ-ականների, մեղմ ասած, ագրեսիվ պահվածքն ընդդիմադիրների նկատմամբ լուրջ պատճառներ ուներ: Իշխանական խմբակում ծանր են տարել, որ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը չկարողացան իրենց ցանկալի սցենարով ներկայացնել, քանի որ, նախ՝ միջնորդությունն էր անհիմն, եւ հետո՝ ընդդիմադիրների բոյկոտը սադրանքի դաշտ չստեղծեց։ Այլ կերպ ասած՝ շոու անել չկարողացան, ուստի որոշել են բացը լրացնել եւ Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընտրության հարցի քննարկումը վերածել ընդդիմության դեմ արշավի: Կան տեղեկություններ, որ ամենավերեւից ուսապարկերը նման հրահանգ են ստացել, ուստի արտահերթ ելույթով ընդդիմությանը «տուն ճանապարհեց» նաեւ ԱԺ նախագահը»:
    13:30
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 227 երեխա է ծնվել շրջափակման մեջ
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 09.02.2023թ. դրությամբ։ Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակման պատճառով էլեկտրասնուցման օդային գծերի վրա ավելացված բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվել։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ անջատումները կլինեն օրական 6 անգամ 1-ական ժամով։ Նոր ժամանակացույցը հնարավորություն կտա որոշ չափով նվազեցնել օդային գծերի վրա առկա բեռը, միևնույն ժամանակ թույլ տալով խուսափել կացարանների՝ երկար ժամանակով առանց ջեռուցման մնալուց։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փետրվարի 9-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ: Նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի մասին, նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Արցախի ժողովրդին հերթական անգամ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։ Օրվա վիճակագրական թարմացումներ 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 227 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 83 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 24,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 61 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։
    13:22
    10.02.23
    Ավելին
  • Արցախ
    Շրջափակված ու առանց գազի Արցախում մինչև 5 աստիճան կցրտի
    Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը: Աշխատանքները գրեթե 95 տոկոսով նվազել են շինանյութի պակասի պատճառով: Դրանք Հայաստանից են ներկրվում: Արցախի կառավարությունը փոխել է հովհարային անջատումների կարգը. երեկվանից օրական 6 անգամ 1-ական ժամով են անջատում հոսանքը: Երեքշաբթի Ադրբեջանը 7-րդ անգամ է դադարեցրել գազամատակարարումը:
    13:15
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թագուհի Թովմասյանը՝ անչափահաս ուսանողներին ծեծի ենթարկելու մասին
    Երեկ գիշեր ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Առավոտյան էլ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական դպրոցի ղեկավար Արա Զոհրաբյանի ասուլիսից պարզվեց, որ հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ է բռնություն գործադրվել, սպառնացել և հայհոյել են նրանց մասնագիական գործունեությունը կատարելիս: Անձամբ տեսել եմ ծեծի ենթարկված երեխաների կադրերը. ինչը դատապարտելի է և պետք է հետևի անխուսափելի պատիժ ինչպես ոստիկանության աշխատակիցներին, այնպես էլ՝ Էրեբունու ոստիկանապետին: Շտապ գրություններ եմ պատրաստում ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում: Հ. Գ. Լուսանկարը ստոպ կադր է, որտեղ երևում է անչափահաս տղայի՝ ծեծի հետևանքով պատռված հագուստն ու փոշոտ շորերը, որոնք նրան գետնին տապալելու հետևանք են...»,- գրել է նա:
    13:07
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում հանրապետության ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության` 5, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի մաքսանենգության, հոգեկան ներգործության, սառը զենք կրելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և դրամանենգության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:00
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն ազգային առաջնություններում հատել է 500 գոլի սահմանը
    «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր 500-րդ գոլն առաջնությունում։ Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ալ-Վահդայի» հետ խաղում Ռոնալդուն պոկեր է ձևակերպել։ Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Ռոնալդուն։ Այս գոլը դարձավ 500-րդը ազգային առաջնություններում։ Դրանից հետո պորտուգալացին ևս երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և ազգային առաջնություններում գոլերի հաշիվը հասցրեց 503-ի։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է երեք հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ։
    12:54
    10.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից
    Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ: Զեկույցում նշված է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը:
    12:47
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սիրիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ևս երկու հայ է զոհվել
    Սիրիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ևս երկու հայ է զոհվել, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը։ Նշվում է, որ Մուսա լեռան Վագըդ գյուղի գյուղապետ Պերճ Գարթունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ նրանք զոհվել են այլ քաղաքաներում։
    12:40
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սուբուտեքս իրացրած տղամարդը ձերբակալվել է
    Փետրվարի 6-ին Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ: Նրանք տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների, Նաիրիի բաժնի ոստիկանների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերվեց, ձերբակալվեց և Նաիրիի բաժին տեղափոխվեց 61-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և այլն: Իրավապահներն արդեն տեղյակ էին, թե նա ումից էր ձեռք բերել սուբուտեքսը։ Երկու ժամ անց հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև իրացնողը։ Նոր Հաճնի 45-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ, մարիխուանայի նմանվող զանգվածներ, «B8» գրառմամբ հաբեր ու ծալովի դանակ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածները թմրանյութ են, իսկ հաբերը՝ սուբոտեքս, որոնք պետք է վաճառեր: Փետրվարի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց Նոր Հաճնի բնակչի տունը: Հայտնաբերվեցին ընդհանուր 60 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, գլանակներ, կաթուցիչներ, կանեփի սերմեր, դեղահաբեր և այլն: Իրավապահները խուզարկեցին նաև նրա ավտոմեքենան՝ հայտնաբերելով սուբուտեքսի 52 հաբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    12:29
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ՄԻՊ-ը՝ երկու փաստաբանի ծեծի ենթարկելու մասին
    Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Հարկ է ընդգծել, որ փաստաբանության ինստիտուտն ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի սահմանադրական իրավունքի իրացման գործում: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխավորման պահանջը: Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն: Փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։ Ասվածի համատեքստում դատապարելի և անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ։ Հետևողական ենք լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկեու հարցում։
    12:22
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կասկածելի պետական գնումները և վիճահարույց նշանակումները՝ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի նվազման պատճառ. «Լույս»
    «ԼՈւՅՍ» հիմնադրամն անդրադարցել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս - 2022» զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման շուրջ ձևավորված գնահատականներին։ 2022թ. Հայաստանի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 46 միավոր է և նախորդ տարվա համեմատ նվազել է 3 միավորով։ Հայաստանն ունի 46 միավոր, և դա այն դեպքում, երբ կոռուպցիայի ինդեքսի 50-ից ցածր լինելը սովորաբար վկայում է տվյալ պետության լուրջ խնդիրների (մասնավորապես՝ համակարգային կոռուպցիայի մասին)։ Ինչ վերաբերում է 3 միավորով նվազմանը, ապա այս նվազումն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։ Կասկածելի պետական գնումները, վիճահարույց նշանակումները և այլ գործողությունները հանրության շրջանում թերահավատություն են առաջացնում, ինչը հանգեցնում է Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (ԿԸԻ-ի) նվազման։ ԿԸԻ-ի արժեքով Հայաստանի դիրքը 2022թ.՝ 180 երկիր ներառող վարկանիշային աղյուսակում վատթարացել է 5 հորիզոնականով, և ներկայումս մեր երկիրը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը (2021-ի` 58-րդ հորիզոնականի փոխարեն): Թեև նախորդ 3 տարիներին, այդ թվում` 2022թ. Հայաստանի ԿԸԻ-ն ավելի բարձր է համաշխարհային միջին արժեքից (որը, ինչպես և անցյալ տարի, հավասար է 43-ի), սակայն միաժամանակ այն ցածր է ԿԸԻ-ի այն շեմային արժեքից (50), որից ցածր ԿԸԻ ունեցող երկրներում կոռուպցիան առավել հաճախ է հանդիսանում լուրջ հիմնահարց։ Հայաստանի ԿԸԻ-ն ձևավորող 6 ենթաինդեքսներից 2-ի մասով արձանագրվել է հետընթաց, իսկ 4-ը՝ չեն փոխվել։ Մտահոգիչ է Հայաստանի ԿԸԻ-ի ենթաինդեքսներից՝ WEF EOS-ի (Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 13 միավորով նվազումը։ Այս ենթաինդեքսը, ի թիվս այլ խնդիրների, վերաբերում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանատիպ այլ համակարգերի վիճակին: Ըստ էության, ենթաինդեքսի 3 տարվա (2019-2021թթ.) աճը «չեզոքացվել» է մեկ տարում, և, այդ պատճառով, ենթաինդեքսի 2022թ. արժեքը կրկին գրեթե համադրելի է 2018-ի արժեքի հետ։ Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ 2022-ին 2021-ի համեմատ 4 միավորով նվազել է ԿԸԻ-ի ենթաինդեքսներից VDEM-ը (Ժողովրդավարության բազմազանության ծրագիր), այն 2021-ին ևս նվազել էր 4 միավորով։ Հետընթացը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը վերաբերում է ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական հասարակության ակտիվության ասպարեզում երկրի առաջընթացին և արտացոլում է իշխանության տարբեր ճյուղերում (գործադիր, օրենսդիր և դատական) քաղաքական կոռուպցիայի առկայությունը: Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
    12:15
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ն 85 մլն դոլար կհատկացնի Թուրքիային և Սիրիային երկրաշարժերի հետևանքների վերացման համար
    ԱՄՆ վարչակազմը հայտարարել է երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային 85 մլն դոլարի արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայտարարությունը։ Ինչպես հետևում է փաստաթղթից, «ԱՄՆ-ն 85 մլն դոլար կտրամադրի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ աճող հումանիտար կարիքները հոգալու համար»։ Գործակալությունը պարզաբանում է, որ միջոցները կուղղվեն մարդասիրական կազմակերպությունների գծով՝ երկու տուժած երկրներում «միլիոնավոր մարդկանց անհապաղ անհրաժեշտ օգնության մատակարարման համար»։ Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրուցը, որը երկրորդն էր վերջին 4 օրվա ընթացքում: Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել է 18 342 մարդ, վիրավորվել՝ 74 342-ը: Սիրիայում տարերքի հիմնական հարվածն ընդունել են Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի և Համայի նահանգները, որոնք գտնվում են երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում երկրաշարժի զոհ է դարձել 1347 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 2200-ը: Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհերի թիվն առնվազն 2030 է:
    12:07
    10.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի, Արթիկի և Մարալիկ-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայք, Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    12:00
    10.02.23
    Ավելին