Լրահոս

2023-02-12
  • Img default alt hy
    Սպորտ
    Մբապեն 2024 թ․ ամռանը կարող է հեռանալ ՊՍԺ-ից
    ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ 2022 թվականի մայիսին ակումբի հետ կնքած պայմանագիրը ֆուտբոլիստին թույլ է տալիս այն միակողմանի խզել 2024 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Armsport-ը՝ վկայակոչելով Mundo Deportivo-ին։ Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա ֆուտբոլիստը 2+1 ձևաչափով պայմանագիր է կնքել։ Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբն առաջվա պես հետաքրքրված է Մբապեի ծառայություններով, ինչպես և ինքը ֆուտբոլիստը հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ։ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա վնասվածքի պատճառով բաց կթողնի ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ կայանալիք առաջին հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 14-ին։
    21:55
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Լիվերպուլ»-ը պատրաստ է վաճառել Սալահին
    Հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ «Լիվերպուլից». «Կարմիրները» պատրաստ են վաճառել հարձակվողին այս ամառ, քանի որ նա չի արդարացրել թիմի ղեկավարության սպասելիքները մեծ աշխատավարձով նոր պայմանագիր ստորագրելուց հետո։ Եգիպտոսցու տրանսֆերի հավակնորդների թվում են «Նյուքասլը», ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան», գրում է Armsport-ը:
    21:40
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում 1 օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. էպիկենտրոնն Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա է
    Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքում, 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 17:55-ին՝ Ախալքալաք քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ Դիլիսկա գյուղի մոտ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, գրում է «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Կիրակի օրը երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Օզուրգեթիի (Գուրիա) մերձակայքում։ Առաջինի ուժգնությունը 4,4 մագնիտուդ է, երկրորդինը՝ 3, 3։
    21:25
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նշվել է դափնու տերևի անսպասելի վտանգի մասին
    Հայտնի համեմունքը կարող է ամրապնդել իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություն, սակայն կարող է վնասել հղիների առողջությանը։ Այս մասին Sputnik ռադիոյին հայտնել է ֆիտոթերապեւտ Անդրեյ Ստեպենսկին։ Բազմաթիվ օգտակար հատկություններ են վերագրվում դափնու տերևին, համեմունքը կարող է բարձրացնել օրգանիզմի իմունային պաշտպանությունը, թեթևացնել ռևմատիկ ցավերն ու մաշկի ցաները։ Բայց որոշ դեպքերում դափնու տերեւը կարող է վնասակար լինել առողջության համար։ «Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցը դափնու տերև օգտագործելու հակացուցում է, քանի որ այս համեմունքը կարող է գրգռել լորձաթաղանթները։ Հղիության ընթացքում դափնու տերևները չի կարելի մեծ քանակությամբ օգտագործել»,- զգուշացրել է մասնագետը։ Բուսաթերապեւտը նշել է, որ առողջ մարդու համար դափնու տերեւի թուրմերի օգտագործումը վտանգավոր չէ։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել մրսածության կամ վիրուսային վարակների դեպքում, սակայն խմելուց առաջ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սննդաբան Ստարոդուբովան ցրել է կծու համեմունքների մասին տարածված միֆը։
    21:10
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ովքե՞ր կարող են նշել Տեառնընդառաջի տոնը
    Qahana.am կայքը պարզաբանել է, թե ովքե՞ր կարող են նշել Տեառնընդառաջի տոնը: «Այս տոնը մեր եկեղեցու կարևոր տոներից մեկն է ու պետք է նշենք բոլորս՝ անկախ այն հանգամանքից՝ ընտանիքում նորապսակ զույգ կա՞, թե՞ ոչ: Բայց տոնի օրը՝ Ս. Պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինության համաձայն»,-ասվում է պարզաբանման մեջ:
    20:55
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սիրիայում զոհերի թիվը հասնում է մոտ տասը հազարի
    Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 8.500 մարդ, այդ թիվը կշարունակի աճել։ Այս մասին ասել է տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ Գրում է РИА Новости-ն։ «Դժվար է ճշգրիտ թվեր ասել, դրանք օրեցօր ավելանում են»,-նշել է նա:
    20:40
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Lexus-ն ու ​ Лада-ն. կա վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմանում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի դիմաց, բախվել են Lexus GX 470 և Лада 21-012 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, զորամասի ծառայողներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը: Վերջիններս վիրավորին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
    20:25
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թուրքիայում երկրաշարժի փլատակներից 100 ժամ անց փրկվել են հայ մայրն ու փոքրիկ որդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Սիրիայում երկրաշարժի փլատակների տակից 100 ժամ անց փրկվել են հայ փոքրիկ Վարդանն ու նրա մայր Յասմինը։ Շվեյցարական որոնողափրկարարական խմբերը Սիրիայում փլատակների տակից դուրս են բերել 3 ամսական հայ փոքրիկ Վարդանին և նրա մորը՝ Յասմինին, ավերիչ երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց, հայտնում է շվեյցարական RTS հեռուստաընկերությունը։
    20:15
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնան և Ինտերը բանակցում են ֆուտբոլիստների փոխանակման վերաբերյալ
    «Ինտերը» և «Բարսելոնան» կարող են ֆուտբոլիստների փոխանակում կատարել։ Այս մասին հայտնում է Armsport-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։ Ըստ աղբյուրի՝ իտալական կողմը ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին, որը ժամանակին խաղացել է «Միլանում»։ Կատալոնական ակումբը դեմ չէ բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա փոխարեն ձեռք բերի Մարցելո Բրոզովիչին։ Խորվաթ կիսապաշտպանը դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։ Հաղորդվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։
    20:02
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Մրգավան գյուղում. փրկարարներն օգնություն են ցուցաբերել
    Փետրվարի 12-ին, ժամը 16:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    19:50
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամուսնությունից երեք ամիս անց տղամարդը գլխատել է կնոջը
    ԱՄՆ-ում Տեխասի բնակիչ Ջարեդ Դիկուսը գլխատել է կնոջը՝ Էնգի Դիասին, նրա հետ ամուսնանալուց երեք ամիս անց. հայտնում է ABC 13-ը։ Դիկուսն ու Դիասը ամուսնացել են 2022 թվականի հոկտեմբերին։ Նրանք ապրում էին տղամարդու ծնողների տան ետևում գտնվող փոքրիկ սենյակում։ Կինը սպորտով էր զբաղվում, տեսաձայնագրում իր մարզումները և ոգեշնչում մարդկանց ակտիվ ապրելակերպ վարել։ Սակայն հունվարի 11-ին, Դիկուսի հայրը գնացել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինների տանը ինչ-որ բան այն չէ։ Դեպքի վայր ժամանած իրավապահները արյան լճակի մեջ հայտնաբերել են Դիասի անգլուխ մարմինը։ Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են խոհանոցային դանակ, որով, ենթադրաբար, Դիկուսը սպանել էր կնոջը։ Տղամարդուն ձերբակալել են և տարել ոստիկանական բաժանմունք։ Հարցաքննվել են նրա ընտանիքի բոլոր անդամները։ Ամբաստանյալը ներկայումս գտնվում է Ուոլեր շրջանի բանտում: Ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի բոլոր մանրամասները։ «Նա երբեք խելագար չի եղել: Երբեք չի եղել այնպիսին, որ ինչ-որ դաժան բան կաներ: Պաշտպանում էր նրանց, ում սիրում ու հոգ էր տանում»,- ասում է ցնցված հարեւանը։
    19:40
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտ քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են. Արցախում ճգնաժամը սրվում է
    Ստեփանակերտ քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ։ Այս մասին հայտնում են Արցախէներգոյից: «Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասվում է հայտարարությունում:
    19:27
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում մոտ 60 կողոպտիչ է ձերբակալվել
    Թուրքիայում առնվազն 57 մարդ է ձերբակալվել երկրաշարժից տուժած շրջաններում թալանելու մեղադրանքով։ Այս մասին կիրակի օրը տեղական հեռուստաալիքների եթերում հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Թալանի 75 գործով քրեական պատասխանատվության է ենթարկվել առնվազն 64 կասկածյալ, նրանցից 57-ը ձերբակալվել է»,- ասել է նա։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ավելի վաղ հայտարարել էր, որ անվտանգության ուժերը փնտրում են ավելի քան 100 մարդու, ովքեր կասկածվում են երկրի հարավ-արևելքում երկրաշարժերի հետևանքով փլուզված տների կառուցման կանոնները խախտելու մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան նահանգներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 24617-ի, Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1408-ի, տուժել է 2341 մարդ։
    19:15
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայտնի է Թուրքիայի զոհերի նոր թիվը
    Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29605-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
    19:02
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է, թե երբ կնշվի Զատիկն այս տարի
    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: 2023-ին այն կնշվի ապրիլի 9-ին։ Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով, հայտնում է Qahana.am-ը։ Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
    18:50
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել «ռազմական հանցագործությունների համար» պատասխանատվության ենթարկել Հայաստանին
    Ադրբեջանի ԱԳՆ-ն է Հայաստանի դեմ ուղղված ցինիկ մեղադրանքների եւս մեկ դիմում է ներկայացրել՝ ՄԱԿ-ից պահանջելով «պատերազմական հանցագործությունների համար Հայաստանին պատասխանատվության ենթարկել»։ «Հայաստանն այժմ չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմինները և մանդատ ունեցողները՝ ենթարկելով նրանց իր կեղծ քարոզչությանը», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը, թե Ադրբեջանն անտեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ներկայացուցիչների դիմումն Ադրբեջանի առնչությամբ եւ պարզաբանում չի տվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին Հատկանշական է, որ Ադրբեջանը, գոռգոռալով Հայաստանի «ռազմական հանցագործությունների» մասին, չգիտես ինչու անտեսում է այն փաստը, որ իրենց անպատժելիությունից ոգեշնչված ադրբեջանական զինուժը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ չի վարանել ողջ աշխարհին ի ցույց տարածել դաժանորեն նկարահանված կադրերը, որոնցում նրանց կողմից խոշտանգվել են հայ զինծառայողները, այդ թվում՝ կանայք, նույնիսկ նշելով նրանց անունները։
    18:38
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանի նախագահը եռօրյա այցով կմեկնի Չինաստան
    Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 13-ին եռօրյա այցով կմեկնի Պեկին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին: Ռայիսին նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահի հետ։ Օրակարգում են նաև երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունները և համագործակցության փաստաթղթերի ստորագրումը։ Իրանի կառավարության ղեկավարը կմասնակցի երկու երկրների գործարարների համատեղ հանդիպմանը և կհանդիպի Չինաստանում բնակվող իրանցիների հետ: Ռայիսին կհանդիպի նաև չինացի մտավորականների հետ։ Մի շարք նախարարներ կուղեկցեն Ռայիսիին Պեկին կատարելիք այցի ընթացքում:
    18:27
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ վիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    18:15
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քաղաքացի է մահացել՝ եղունգները կրծելու հետևանքով
    Շատերը կարծում են, որ եղունգները կրծելու սովորությունը անհանգստության նշան է: Սակայն միշտ չէ,որ այդպես է: Եղունգներ կրծելը ամենաանվտանգ զբաղմունքը չէ, եթե արդյունքում բաց և չմշակված վերքեր են մնում, որոնք հեշտությամբ կարող են վարակվել: Մի բրիտանացի նույնիսկ մահացել է զարգացող վարակից: Փորձագետները նշում են, որ երեխային հաճելի է եղունգները կրծել, դա նրան ֆիզիկական հաճույք է պատճառում: Չի բացառվում, որ այդ հաճույքը խեղաթյուրված ձևով փոխարինում է այլ, իրեն անմատչելի գործողությունների: Մինչ օրս մասնագետները չեն կարողանում հստակ նշել, թե ինչն է ստիպում մարդկանց կրծել եղունգները: Ոմանք կարծում են, որ դա տեղի է ունենում սթրեսի հետևանքով, իսկ ոմանք էլ որ դա հոգեկան խնդիրների ազդանշան է:
    18:02
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դոնալդ Թրամփը քննադատել է Ռիհաննային
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է բարբադոսցի երգչուհի Ռիհաննային Super Bowl-ում նրա ելույթից առաջ։ Այս մասին հայտնում է Independent-ը։ Երկուշաբթի լույս փետրվարի 13-ի գիշերը կկայանա Ֆուտբոլի ազգային լիգայի ամերիկյան ֆուտբոլի մրցաշրջանի 57-րդ եզրափակիչ խաղը։ Ռիհաննան կերգի Super Bowl-ի ընդմիջման ժամանակ, որը նրա առաջին ելույթն է վերջին հինգ տարվա ընթացքում: Բարբադոսցի երգչուհու հաղթական վերադարձը բեմ շատերն են սպասում, բացառությամբ Դոնալդ Թրամփի։ «Առանց նրա «ոճաբանի» նա ՈՉԻՆՉ կլիներ: Ամեն ինչ վատ է, և ՏԱՂԱՆԴ ՉԿԱ»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահը իր «Truth Social» սոցիալական ցանցում։ Երբ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահն էր, Ռիհաննան կոշտ քննադատությամբ է հանդես եկել նրա հասցեին։ 2017 թվականին երգչուհին ամերիկյան այն ժամանակվա առաջնորդին անվանել էր «անբարոյական խոզ»՝ ներգաղթային քաղաքականության խստացման պատճառով։
    17:50
    12.02.23
    Ավելին