Լրահոս
2023-02-14
-
ՔաղաքականԱրցախում «սուպերնախագահություն է», բացառվում է, որ ես որևէ ընտրության, կոալիցիայի կամ նույնիսկ քննարկման մասնակցեմ․ Սամվել Բաբայան. MediaHubՀայկական մամուլը օդից վերցված տեղեկություններ է տարածում, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Ես Երևանում եմ, Արցախ չեմ գնացել, որևէ պաշտոն ստանձնելու նպատակ չեմ ունեցել, առաջարկ ու քննարկում էլ չի եղել։Ավելին17:0014.02.23 -
ՄիջազգայինՌուսական ռազմական ինքնաթիռները մտել են ՆԱՏՕ-ի օդային տարածք. Լեհաստանի ՊՆՌուսական ռազմական ինքնաթիռները Կալինինգրադի մարզից մոտեցել են Լեհաստանի սահմանին գտնվող ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն: Լեհաստանի պաշտպանության նախարարությունն է հայտարարել: Նշվում է, որ Լեհաստանի օդային սահմանը հատել են ռուսական Իլ-20 և երկու Սու-27 ռազմական ինքնաթիռները։ Նիդերլանդական F-35-ներն են հեռացրել դրանք ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուց:Ավելին16:5414.02.23 -
ԱրցախՌուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվելԱրցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:Ավելին16:5014.02.23 -
ՀասարակականՀալեպ մեկնած փրկարարական խումբը վերադարձել է հայրենիքՀայ փրկարարները Հալեպից Հայաստան են վերադարձել։ Այդ մասին հայտնում են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջում։Ավելին16:4514.02.23 -
ԱրցախՓաշինյանը դրդում է Արցախի նախագահին հրաժարական տալ. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավարԱրցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունների ճնշման տակ է Արայիկ Հարությունյանը երեկ քննարկման դրել Սահմանադրության փոփոխության նոր նախագիծ, որով առաջարկում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովը նախագահ ընտրի:Ավելին16:3514.02.23 -
ԻրավականՄեղադրանք է ներկայացվել 6 անձի․ Երևանի համայնքային բյուջեին պատճառվել է խոշոր չափերի վնասՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն իր տեղակալի և այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառել Երևան համայնքին:Ավելին16:3014.02.23 -
ՏարածաշրջանԷրդողանի կառավարությանը մեղադրում են հազարավոր զոհերի համար. Հալեպը շնորհակալ է հայ փրկարարներինՖեյք են ադրբեջանական տելեգրամյան ալիքներում «Ակոս» թերթի խմբագրի անունից տարածվող լուրերը, թե իբր հայ փրկարարներից երկուսը թալանով են զբաղվել Թուրքիայում։ Թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքել է այդ լուրերը: Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրել էին, թե իբր հայ փրկարարներից երկուսին ոստիկանները բռնել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել են մահացածների անձնական, թանկարժեք իրեր։ Հալեպի նահանգապետարանը շնորհակալագրով է պարգևատրել հայ փրկարարներին, տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի հյուպատոսությունը:Ավելին16:1914.02.23 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն իրեն չի համարում ՌԴ-ի դեմ հակամարտության մասնակից, սակայն կշարունակի մատակարարումները Կիևին. ՍտոլտենբերգՆԱՏՕ-ն իրեն Ռուսաստանի դեմ հակամարտության մասնակից չի համարում, բայց Կիևին Է մատակարարում ավելի ու ավելի բարդ տեխնիկա և սպառազինություն և կշարունակի մատակարարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։Ավելին16:0714.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-իԹուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի, հայտնում է երկրի աղետների կառավարման վարչությունը։Ավելին16:0014.02.23 -
ՀասարակականՀյուրը փախցրել էր մեքենան և վթարի ենթարկվելՓետրվարի 13-ին, ժամը 20.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հյուրերից մեկը ոչ սթափ վիճակում «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով հեռացել է, և ինքը տեղեկություն չունի, թե որ ուղղությամբ է մեքենան վարել:Ավելին15:5514.02.23 -
Քաղաքական«Ազատությունը» փաստաթղթերը խնամքով ուսումնասիրել և խնամքով մանիպուլացրել է. Արմեն Աշոտյան«Ազատությունը» փաստաթղթերը խնամքով ուսումնասիրել և խնամքով մանիպուլացրել է. Արմեն ԱշոտյանԱվելին15:4214.02.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ռուսական կործանիչները հատել են ՆԱՏՕ-ի օդային տարածքըՀայլուր 15։30 Ռուսական կործանիչները հատել են ՆԱՏՕ-ի օդային տարածքըԱվելին15:3014.02.23 -
ԱրցախԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից 7 անձ շտապ վիրահատությունների համար տեղափոխվել է ՀայաստանԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ավելին15:2014.02.23 -
ՔաղաքականՔՊ-ի և ԱԽ քարտուղարի հանդիպմանը քննարկվել են ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներըԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:Ավելին15:1514.02.23 -
ՄիջազգայինԻրանի նախագահը Չինաստանում է. Թեհրանն ու Պեկինը ամրապնդում են համագործակցությունըԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Չինաստանում: Ռայիսին եռօրյա այցով է մեկնել Պեկին մեծ պատվիրակությամբ՝ այդ թվում Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը և առևտրի, տնտեսության և նավթի նախարարները: Ռայիսին Պեկինում բանակցություններ կվարի իր չինացի գործընկեր Սի Ծինպինի հետ: Ենթադրվում է, որ կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր առևտրատնտեսական ոլորտում: Իրանը և Չինաստանը ամուր տնտեսական կապեր ունեն՝ հատկապես էներգետիկայի տարանցման, գյուղատնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում: 2021 թվականին Պեկինն ու Թեհրանը ստորագրել են 25-ամյա ռազմավարական համագործակցության պայմանագիր:Ավելին15:1014.02.23 -
ՔաղաքականԱրցախի իշխանությունները չեն հանդարտվում․ Հրանտ Մելիք -ՇահնազարյանՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործընթացին, գրել է.Ավելին15:0014.02.23 -
ՔաղաքականԱԳ նախարարն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերիՓետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, տեղեկանում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին14:5014.02.23 -
ՄիջազգայինՃապոնիան որոշել է արագացնել ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների գնումըՃապոնիայի ղեկավարությունը քննարկում է ԱՄՆ-ից Tomahawk թևավոր հրթիռներ գնելու հնարավորությունն արդեն 2023 ֆինանսական տարում, այլ ոչ թե հաջորդ մի քանի տարիների ընթացքում, ինչպես նախապես պլանավորվել Էր, հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:Ավելին14:4114.02.23 -
Կրթություն և գիտությունՀավելավճարներ կտրամադրվեն մինչև հարյուր աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչներինՈւսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով մի քանի նոր նախաձեռնություններ են նախատեսված: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախաձեռնություններից մեկն այն է, որ հավելավճարներ կտրամադրվեն գյուղական՝ մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով մեկ դրույքաչափի` անկախ դասավանդվող ժամերի քանակից:Ավելին14:3014.02.23 -
ՏարածաշրջանՎրաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկել ԹուրքիաՎրաստանի կառավարությունն ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել Թուրքիա, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Այդ մասին տեղեկացնում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:Ավելին14:2014.02.23