Լրահոս
2023-02-28
-
ԱրցախԼաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. ԼավրովԼաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:Ավելին15:4828.02.23 -
ՀասարակականԱՄՆ դեսպանը հիացմունք է հայտնել Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալԵրևան ժամանելուց հետո, կարճ ժամանակ անց, դեսպան Քվինն այցելեց «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։Ավելին15:4028.02.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ռուսաստանը «խիստ չի պնդելու». Լավրով-Բայրամով ասուլիս՝ ԲաքվումՀայլուր 15։30 Ռուսաստանը «խիստ չի պնդելու». Լավրով-Բայրամով ասուլիս՝ ԲաքվումԱվելին15:3028.02.23 -
ՔաղաքականԲերնարդին ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հիշատակել Արդարադատության միջազգային դատարանի որոշումըԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:Ավելին15:2028.02.23 -
ՄիջազգայինՊետք չԷ ոչինչ թաքցնել. ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, հաշվի առնելով Ուկրաինայում գտնվող իրենց զենքերը, իրենց հետախուզության աշխատանքը, հաշվի առնելով սպառազինությունների շարունակական մատակարարումները, դե ֆակտո Ռուսաստանի դեմ կռվում են միասնական դաշինքով։Ավելին15:1028.02.23 -
ԱրցախԱրցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպմանը մասնակցել է Արայիկ Հարությունյանը. NEWS.amՌուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների՝ փետրվարի 24–ին կայացած հանդիպումից 5 օր անց պաշտոնապես չի տեղեկացվում, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել՝ որպես Արցախի ներկայացուցիչներ։Ավելին15:0528.02.23 -
ՄիջազգայինԲելառուսի դեմ պատժամիջոցները երկարաձգել է ԵՄ-ն. Ճապոնիան խստացրել է հակառուսական սանկցիաներըԵվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները: Արգելված են ուղևորությունները Բելառուսից Եվրամիության երկրներ մինչև 2024թ. փետրվարի 28-ը: Սառեցված են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակներում ներառվածների ակտիվները։ Այդ ցուցակում է 195 մարդ, այդ թվում Բելառուսի նախագահը: Բելառուսի դեմ շարունակում են գործել նաև տնտեսական պատժամիջոցներ: Ճապոնիան էլ սաստկացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ճապոնիայում կսառեցվեն 48 մարդու, 94 կազմակերպությունների ակտիվները:Ավելին15:0028.02.23 -
ՀասարակականՓակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկներըՄարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:Ավելին14:5528.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղարը ժամանել է ՂազախստանԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած գիշեր իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Աստանա, որտեղ հանդիպում կունենա Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:Ավելին14:5128.02.23 -
ՔաղաքականՀՅԴ-ն հավատում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ուժին և շարունակելու է իր բոլոր հնարավորություններով նպաստել դիմադրության ու պայքարի գործին. հայտարարությունԱրցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում վերջին զարգացումները, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, հակառակ ներկայացված բացատրություն-հիմնավորումների, բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս։ Հանրային տրամադրությունների անտեսմամբ և առանց դերակատար քաղաքական ուժերի կոնսենսուսի նման որոշման կայացումը, անկախ դրդապատճառներից, ինքնին անընդունելի է։Ավելին14:4828.02.23 -
ՏարածաշրջանՄիգրանտների կարճաժամկետ այցի տևողությունը կխստացվիՕրացուցային տարվա ընթացքում Ռուսաստանում օտարերկրացիների կարճաժամկետ այցի մեկ ժամկետը կարող է սահմանափակվել 90 օրով:Ավելին14:4528.02.23 -
ՄիջազգայինՈւկրաինայում պատերազմը դադարեցնելու լավագույն պահն է. ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա պահը ամենաբարենպաստն է համարում ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար։ «Այժմ մի եզակի իրավիճակ է, երբ հնարավոր է վերջ դնել այս հակամարտությանը: Նման պահ կարող է այլևս չլինել»,- ասել է Լուկաշենկոն չինական լրատվամիջոցին տված հարցազրույցում։Ավելին14:4028.02.23 -
ԻրավականՄիքայել Արզումանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու՝ Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։Ավելին14:3328.02.23 -
ԱրցախՍումգայիթի ոճրագործությունը համակարգված, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի ոչնչացմանը․ Արցախի ՄԻՊՍումգայիթի ոճրագործությունը համակարգված, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի ոչնչացմանը, գրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։Ավելին14:3028.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիան նորից ցնցվել է. Էրդողանը փորձում է արդարանալԷրդողանը ներողություն է խնդրել թուրքերից Ադյամանում փրկարարական գործողությունները ուշ սկսելու համար: Ադյամանում ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը արդարացել է, թե վատ եղանակի պատճառով երկրաշարժի առաջին օրերին փրկարարները արդյունավետ չեն աշխատել: Էրդողանը հայտարարել է, որ մարտին 4 հարկանի 30 հազար բնակարան են կառուցելու: Սեյսմիկ անկայուն շրջաններում արգելվելու է բազմահարկ շենքերի կառուցումը: Այսօր նորից ցնցվել է Թուրքիայի երկրակեղևը՝ 4,1 մագնիտուդ ուգնությամբ, էպիկենտրոնը Մալաթիա նահանգում է եղել:Ավելին14:2028.02.23 -
ԻրավականՀիմա դատավորներ կդառնան մարդիկ, որոնք նույնիսկ իրավաբաններ չեն. ՀարությունյանԿարծես թե դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցման (անհեթեթության) կապակցությամբ միայն դատավոր Դավիթ Հարությունյանը խոսեց (բրավո): Ըստ ամենայնի` դատական իշխանությունն ամբողջովին ենթարկեցվել է գործադիրին: Բոլոր չենթարկվողներին կա՛մ ենթարկեցրեցին, կա՛մ էլ` պաշտոնանկ արեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։Ավելին14:1528.02.23 -
Հասարակական«Ամո՛թ է». փոփոխություններ՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման համակարգումՔՊ-ականներն առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել այն օրինագիծն, ըստ որի՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման համակարգում փոփոխություն կարվի: 2-րդից 3-րդ խումբ տեղափոխված զինհաշմանդամները 200 հազար դրամի փոխարեն կստանան 150 հազար դրամ։ Գործադիրն ասում է՝ այս գումարները սահմանել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակը և համապատասխան պարգևավճար:Ավելին14:0528.02.23 -
ՔաղաքականՀՀ-ի գործող վարչապետի ձեռամբ երկիրը դարձել է գործիք ռեգիոնի պետությունների դեմ․ Ալեն ՂևոնդյանԽնդիրը այն է, որ ՀՀ-ի գործող վարչապետի ձեռամբ երկիրը դարձել է գործիք ռեգիոնի պետությունների դեմ և այս համատեքստում այն, ինչ ուրվագծվում է հեռանկարում, տեղիք է տալիս վատագույն կանխատեսումների համար, քանի որ ՀՀ-ն, ինչպես քաղաքականապես՝ ազդեցության զոնաների, այնպես էլ՝ միգուցե տարածքային առումով, կաբաժանվի հարևան երկրների միջև, որ պայմանավորվելու է նրանց ազգային անվտանգության շահերով::Ավելին14:0028.02.23 -
ՏնտեսականՊԵԿ-ը բացահայտել Է կեղծ ակցիզային դրոշմանիշերով օղու և կոնյակների արտադրություն. պետությանը հասցվել է 15 մլն դրամի վնասՄիջոցառումների ընթացքում վարչության աշխատակիցները գնահատելով իրավիճակը՝ մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով հանկարծակի եղանակով մուտք են գործել տարածք, որի արդյունքում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ այդ պահին աշխատել է 6 աշխատակից։Ավելին13:5028.02.23 -
ՔաղաքականՄի չարչարվեք գերիների հարցով. ԱԱԾ փոխտնօրենը խորհուրդ է տալիս Ազգային ժողովումԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն այսօր խորհրդարանում կոչ է արել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին գերիների հարցով չչարչարվել: Ըստ Սիմոնյանի՝ ինքը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, չնայած իր գերծանրաբեռնվածությանը, ամենօրյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների, գերիների հարազատներին, վերջին հանդիպումը երեկ է եղել. 80-ից ավելի մարդկանց հետ է հանդիպել Աբազյանը:Ավելին13:4528.02.23