Լրահոս

2023-02-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
    10:00
    28.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:45
    28.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։
    09:35
    28.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողացել էր «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող կոմպրեսորը և թաքցրել հողամասում
    Փետրվարի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ գիշերը Հալիձոր թաղամասի շենքերից մեկի մոտից գողացել են «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող «ATLAS COPCO XAS 65» կոմպրեսորը: Կապանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է կապանցի 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է արել: Նաև հայտնել է, որ կոմպրեսորը թաքցրել է իր հողամասում: Գողոնը հայտնաբերվել է: Երիտասարդը ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
    09:30
    28.02.23
    Ավելին
2023-02-27
  • Սպորտ
    Սիրիայի փլուզվող պատմությունը. Հալեպում նոր երկրաշարժ է եղել
    Բացի մարդկային կյանքերից՝ փրկվելու կարիք ունեն նաև երկրաշարժից տուժած պատմական շինությունները: Հետաքրքիր է, որ, ըստ մասնագիտական գնահատականի, դրանք չնայած հնությանը, ավելի ամուր են մնացել, քան, օրինակ, թուրքական նորակառույցները: Սիրիայում, հատկապես Հալեպի շրջանում վնասվել են թաղամասեր, որոնց ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պատմական ժառանգություն էին համարվում:
    23:59
    27.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Գահը պահելու համար նա պատրաստ է բոլորիս փլատակներում թողնել». թուրքական աղետի մեղավորը
    Ստամբուլում ոստիկանությունը հարյուրավոր ցուցարարների է բերման ենթարկել: Մարդկանց հունից հանել է լուրը, որ աղետի գոտում Կարմիր մահիկը օգնության վրանները ոչ թե բաժանում է, այլ վաճառում: Մոտ 45 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի ֆոնին՝ Թուրքիայում կտրուկ բարձրացել են անշարժ գույքի գներն ու տների վարձավճարները: Ցուցարարները պնդում են, որ Էրդողանի կառավարությունը հատուկ է ուշացրել օգնությունը երկրաշարժից տուժած շրջաններ, որովհետև դրանք հիմնականում բնակեցված են թուրքական իշխանության համար գլխացավանք-քրդերով:
    23:45
    27.02.23
    Ավելին
  • Հասարակական
    Ալիևի ազգականի սպանության համար դատապարտված հայը սպառնում է ինքնահրկիզվել, եթե Հայաստան չվերադառնա
    2015-ին Խերսոնի ռեստորաններից մեկում Ալիևի ազգականի սպանությանը մասնակից լինելու համար 7 տարի բանտում անցկացրած հայազգի Սերգեյ Կարապետյանը բանտի ռմբակոծությունից հետո կարողացել է հասնել Օդեսա ու հիմա հայկական հյուպատոսությունից խնդրում է իրեն հայրենիք վերադարձնել: Տղամարդը կապ է հաստատել նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ ու ասել, որ պատրաստվում է ինքնահրկիզվել:
    23:35
    27.02.23
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանի «մարդակերի» 3-րդ փաթեթն են հիշեցնում՝ Սումգայիթի ջարդերից 35 տարի անց
    Այսօր Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցն է: Հիմա էլ փակ պահելով Լաչինի միջանցքը՝ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը նկատում է, որ Ադրբեջանը շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը: Մինչ օրս հստակ թիվ չկա, թե Սումգայիթում պետական մակարդակով կազմակերպված կոտորածին քանի մարդ է զոհ գնացել:
    23:30
    27.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինն ուզում է մտնել ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտներ. Մոսկվան ու դաշնակիցները «նոր աշխարհ» են ստեղծում
    Առաջիկա հարյուր տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս՝ համագործակցություն չի լինի, հայտարարել է Ուկրաինայի վարչապետը: Պատերազմի առաջին տարելիցից հետ թե Ռուսաստանը, թե Ուկրաինան նոր դաշնակիցների փնտրտուքի մեջ են: Առաջին անգամ Կիև է այցելել Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը 400 մլն դոլարի օգնությունով: Դաշնությունն այս ընթացքում զորավարժություններ է անում Հնդկական օվկիանոսում՝ Չինաստանի ու Հարավաֆրիկան հանրապետության հետ:
    23:22
    27.02.23
    Ավելին
  • Արցախ
    «Ամուսինս՝ այնտեղ, ես՝ այստեղ». բլոկադայի 78-րդ օրը Արցախում ընտանիքներ են վերամիավորվել
    «Երկիրը դատարկվում է, մոտենում է ներխուժումը». այս արձանագրումն է արել փաստահավաք առաքելությամբ մեր երկրի սահմանային գոտիներում եղած` Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից մեկը: Ֆրանսուա Ալֆոնսին այս մասին գրել է թվիթերում ու հայ ժողովրդին աջակցելու կոչ արել: Լաչինի միջանցքի վերաբացման պահանջով՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումից հետո շատ փորձագետներ պնդում էին, որ այն, ըստ էության, թղթե շերեփ է, վճռի հարկադիր կատարման համար մեխանիզմներ չկան: Այնուամենայիվ, ոչ պաշտոնական մակարդակում լուրեր կան, որ անցած շաբաթավերջին Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից և Ռուբեն Վարդանյանի հեռացումից հետո Լաչինի միջանցքը մոտ օրերս կարող է բացվել:
    23:15
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է հսկա մողեսը կուլ տվել ամբողջական վարազին
    Սոված կոմոդոյի վիշապին հաջողվել է կուլ տալ մի ամբողջ վարազ։ Մեծ մողեսի տեսանյութը հրապարակել է YouTube-ի Komodo Stories Channel-ը։ Տեսանյութի մեկնաբանությունում նրանք բացատրում են, որ վիշապի զոհ դարձած վայրի խոզը հավանաբար արդեն սատկած է եղել։ Ամենայն հավանականությամբ, մի քանի օր առաջ նրան կծել էր մոնիտորի մողեսը, և քանի որ սողունի թուքը պարունակում է թույն և վտանգավոր բակտերիաներ, կենդանին սատկել է արյան թունավորումից։ Ճաշի ժամանակ, որը ֆիքսվել է տեսանյութում, պանգոլինը կուլ է տալիս վայրի խոզի ողջ դիակը, չփորձելով մաս-մաս ուտել այն։ Կոմոդո վիշապները Երկրի ամենամեծ սողուններն են: Նրանք համարվում են վտանգված տեսակ և ապրում են միայն Ինդոնեզիայում՝ Մալայական արշիպելագում, Ռինչա, Պադար, Ֆլորես, Գիլի Մոտանգ, Գիլի Դասամի և Կոմոդո կղզիներում, որոնք փոքր Սունդա կղզիների մաս են կազմում: Այս կղզիները միավորված են Կոմոդո ազգային պարկի մեջ՝ ընդհանուր մակերեսով մոտ 603 քառակուսի կիլոմետր։ Կոմոդո վիշապների երկարությունը հասնում է չորս մետրի, իսկ քաշը կարող է հասնել մինչև 130 կիլոգրամի: Նրանց կյանքի տեւողությունը մոտ 40 տարի է։ Նրանք համարվում են մոլորակի ամենադաժան գիշատիչներից մեկը, ուտում են ցանկացած միս և չեն արհամարհում լեշը։ Կանիբալիզմը խորթ չէ այս տեսակի համար, ուստի նրանք կարող են նույնիսկ ուտել իրենց հարազատներին: Կոմոդո մողեսները երկար կոր ատամների և հատուկ թունավոր գեղձեր, որից այն նյութը, որից, մտնելով տուժածի օրգանիզմ, թունավորում է այն և գործում որպես հակամակարդիչ՝ կանխելով արյան մակարդումը։ Նախկինում հաղորդվում էր, որ ջրասամույրների երամը փորձում էր ընկերանալ թքող կոբրայի հետ: Սինգապուրի քաղաքային զբոսայգում մեկ տասնյակ հետաքրքրասեր ջրասամույրներ շրջապատել են օձին։
    23:00
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ՝ Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
    Փետրվարի 27-ին, ժամը 18:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի տներից (80 քմ) մեկում. կա տուժած: Փրկարարները Ք. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, գույքը և առաստաղը՝ մասնակի:
    22:45
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուսուցիչը ծեծել է տղային իր սանրվածքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ռուսաստանի մայրաքաղաքում դպրոցներից մեկում դեպք է տեղի ունեցել ուսուցչի կողմից դեռահասին ծեծի ենթարկելու դեպք։ Ինչպես հայտնում է Mash TG հեռուստաալիքը, ծեծկռտուքը տեղի է ունեցել հենց ֆինանսական գրագիտության դասի ժամանակ։ Ըստ աղբյուրի՝ ենթադրաբար ուսուցչուհուն կարող է դուր չգալ տղայի սանրվածքը։ Զինվորական համազգեստով տղամարդը Սերգեյ Օկոպսկին է։ Թիվ 2031 հաստատությունում նա ղեկավարում է կուրսանտների դասարան, երեխաներին սովորեցնում է` ինչպես աշխատել փողի հետ և չսնանկանալ։ Տղամարդը, տեսնելով ութերորդ դասարանցի երկար մազերով այդ տղային, սկսում է զայրանալ, բղավել և պահանջել, որ նա դուրս գնա սենյակից։ Տղան անտեսել է խնդրանքը, որից հետո ուսուցիչը, բռնելով նրա մազերից, քարշ է տվել միջանցք։ Այնտեղ ուսուցիչը մի քանի անգամ հարվածել է աշակերտին։ Եկել է շտապօգնության մեքենան։ Տուժողին զննելուց հետո բժիշկներն արձանագրել են նրա քթի և գլխի վնասվածք։ Տեսանյութն՝ այստեղ
    22:15
    27.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Երևան-Բաքու «մեյլերի փոխանակում» կամ բանակցության իմիտացիա. միջնորդներն «օգտագործում են կոնֆլիկտը»
    Ռուսաստանի արտգործնախարարար Լավրովը այսօր Բաքվում Ալիևի հետ հնարավոր է քննարկի հայ-ադրբեջանական կարգավորումը՝ Մոսկվայի միջնորդությամբ: Տարածաշրջանային հարցեր է Էրդողանի հետ այսօր հեռախոսով քննարկել Դաշնության նախագահ Պուտինը: Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները: Տարածաշրջանում բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը փորձագետներին հուշում են, որ պրոցեսների խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»: Նոր էսկալացիայի պատուհան կարող է բացվել, որի մասին վերջին օրերին ինֆորմացիոն ազդակներ են գալիս Բաքվից:
    22:00
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանձնատանը հայտնաբերվել է Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի դին
    Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Մարտու բժշկական կենտրոնից, որ «Մարտունի» շտապօգնության բրիգադան կանչով մեկնել է Լիճք գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիճք բնակավայրի վարչական ղեկավար 66-ամյա Հայկ Հոխիկյանն է, ով նույն օրը ժամը 02:45-ի սահմաններում իր առանձնատանը հանկարծամահ է եղել։ Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    21:45
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերի են վերցրել սահմանապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Թալիբները գերի են վերցրել իրանցի սահմանապահի. Ըստ Tasnim-ի՝ օրերս տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են Իրանի և Աֆղանստանի սահմանին թալիբները ձերբակալում իրանցի սահմանապահին։ Tasnim-ի թղթակցի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահները՝ մաքսանենգ ապրանքներով մեքենան զննում էին Մետաքսի կամրջի վրա, որը գտնվում է Միլկայի սահմանին։ Այդ պահին մաքսանենգին հաջողվել է փախչել խուզարկվող մեքենայով։ Այնուհետ մեքենան կանգնեցրել են թալիբները և ձերբակալել մեքենայում գտնվող բոլորին, այդ թվում՝ մեքենան զննած զինվորին։ Հարցը լուծելու համար սահմանապահները բանակցություններ են վարել աֆղանական կողմի հետ, թյուրիմացությունը հարթվել է, իսկ իրանցի սահմանապահն ազատ է արձակվել։ Մետաքսի կամուրջը Աֆղանստանի Զառանջ քաղաքը Իրանի Իսլամական Հանրապետության սահմանամերձ Խիրմանդ քաղաքի հետ կապող ճանապարհ է։ Տեսանյութը՝ այստեղ
    21:30
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Ադրբեջանում է
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը: Ըստ նախատեսվածի՝ Բաքվում Լավրովին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Լավրովը բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարի այցը համընկնում է 2022-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը:
    21:15
    27.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հյուրընկալի բնակարանից գողություն կատարած կինը հայտնաբերվեց
    Փետրվարի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցի իր բնակարանից գողացել են երկու պայուսակ, որոնց մեջ եղել են փաստաթղթեր և համակարգիչ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 32-ամյա կինը Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին: Գողոնն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:
    21:00
    27.02.23
    Ավելին
  • Սպորտ
    Տավուշի աֆրիկացու «գոլը». Թեղուտում 18 տղա սովորում է հաղթել
    Էդգար Ղուշչյանը պատմում է աֆրիկյան Կոտ Դիվուարից Տավուշի Թեղուտ գյուղ հասած մի տղայի մասին, որ որոշ ժամանակ Ալաշկերտի ֆուտբոլային ակումբում խաղալուց հետո որոշել է Հայաստանի սահմանային մարզում սպորտային ակումբ հիմնել:
    20:45
    27.02.23
    Ավելին
  • Հասարակական
    Գեղեցկուհիներ ու ասպետներ՝ սպիտակ լեռներում. Ապարանյան ձմեռը
    Այս տարի ապարանյան ձմեռ միջոցառումը միայն Ապարանի 21 համայնքներին չէր միավորել: Իրենց ավանդական բարիքներով տաղավարներ են եղել նաև Գավառից և Արթիկից: Կազմակերպիչները հույս ունեն, որ ձմռան վերջին շաբաթում կազմակերպվող միջոցառումը կարող է դառնալ համահայկական:
    20:30
    27.02.23
    Ավելին