Լրահոս

2023-03-02
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Արցախում ռուս խաղաղապահների շտաբում երեկ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումն է կայացել:
    09:35
    02.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
    Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°: Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°, Լոռիում (Տաշիրում` -3°), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2°, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8°: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում: Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34°, նախալեռներում` -24…-30°, հովտային շրջաններում` -13…-17°, Արարատյան դաշտում` -17…-25°: Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22°, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27°, Սյունիքի հովիտներում` 25…30°: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27° և 2001թ.` 24.8° : Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ: Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում լկազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3°…+5°: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում: Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Եղանակի կանխատեսում 2023թ. մարտ ամսվա համար Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ
    09:30
    02.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    4 աշակերտուհի պայմանավորվել է վերջ տալ սեփական կյանքին. ի՞նչ է կատարվել
    Մոսկվայում չորս աշակերտուհիներ պայմանավորվել են զանգվածային ինքնասպանության կատարել։ Պլանը հնարավոր եղավ կանխել աղջկներից մեկի շնորհիվ՝ նա ինքնասպանության մտքերով հայտնվեց կլինիկայում։ 15-ամյա Ալինան (իրական անունը չէ) փետրվարի 26-ին ընդունվել է Սուխարևայի հոգեկան առողջության կենտրոն։ Ալինան բժիշկներին ասել է, որ ինքն ու իր ընկերները պայմանավորվել են զանգվածային ինքնասպանության կատարել։ Ինքնասպանությունը պլանավորվում էր մարտի 4-ին։ Այս օրը չորս աղջիկներ, ովքեր WhatsApp-ով նույն «Light it up» չաթում էին, ցանկանում էին բարձրանալ բարձրահարկ շենքի տանիք և նետվել։ Այժմ քննիչները ուշադիր ուսումնասիրում են նրանց նամակագրությունը, ստուգում է նշանակվել ինքնասպանության դրդելու հոդվածով։ Մի քանի օր առաջ նմանատիպ դեպք է տեղի ունեցել Վիխինո-Ժուլեբինո շրջանում։ Փետրվարի 18-ին երկու աշակերտուհիներ են հայտնաբերվել այնտեղ՝ տներից մեկի պատուհանների տակ։ Աղջիկներից մեկը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը, մյուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
    00:00
    02.03.23
    Ավելին
2023-03-01
  • Միջազգային
    Թշնամիներին ու դաշնակիցներին ներկա-բացակա են անում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը. աշխարհը կիսվում է
    Ռուսաստան-Արևմուտք գրեթե չեղած հարաբերությունների ֆոնին՝ Մոսկվան հրապարակել է իր դաշնակից պետությունների ցանկը: Առաջին տեղում ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրներն են: Սակայն Դաշնությունում գիտակցում են, որ բարեկամների շարքը կարող է ամեն օր նոսրանալ՝ Արևմուտքի ճնշումների պատճառով:
    23:52
    01.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ձգձգվող բանակցություններ կամ «մեյլերի փոխանակում». ո՞ւր են հասել Երևանն ու Բաքուն
    Ստեփանակերտ-Բաքու շփումների ակտիվացման պատճառը, ըստ փորձագետների, Հայաստանի ՔՊ-ական իշխանության այն հայտարարությունն է, որ Արցախի խնդիրը չպետք է արծարծվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում: Հիմա, ըստ էության, Արցախը վերջնականապես մենակ է մնացել ու փորձում է բանակցել ռուսների միջնորդությամբ: Ադրբեջանցիների հետ բանակցություններ վարելու արևմտյան հովանավորությունն ընտրած Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ուղարկել Բաքու: Բայց արձագանք դեռ չի ստացել, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտնել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ ընբռնումով է մոտենում, քանի որ իրենց էլ որոշ ժամանակ էր պահանջվել Ադրբեջանից ստացած փաստաթղթին արձագանքելու համար:
    23:45
    01.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Գործը «բացահայտված է», մեղավորները «պատժված չեն». «Մարտի մեկից» 15 տարի անց
    2008-ի մարտյան իրադարձությունների գլխավոր գործող անձանցից Նիկոլ Փաշինյանը, ինչպես վարչապետ դառնալուց ամիսներ անց, այնպես էլ այսօր պնդել է, թե բացահայտված է Մարտի մեկի գործը, սակայն չի կարողացել հստակ պատասխանել՝ ինչո՞ւ պատժված չեն մեղավորները: Փաշինյանի չպատասխանած հարցի պատասխանել է ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հայտարարելով, թե Փաշինյանն ինքն իրեն նկատի ունի, երբ ասում է, որ մեղավորները պատժված չեն:
    23:30
    01.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թեժ մարտեր՝ Բախմուտում. Կիևը պատրաստվում է հակագրոհի, Պուտինը հրամայում է ուժեղացնել պաշտպանությունը
    Զելենսկիի գրասենյակը հերքում է, թե Կիևը անօդաչուներ է ուղարկել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ: Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը թվիթերում է գրել՝ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է մղում իր բոլոր տարածքները դեօկուպացնելու համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, որ ուկրաինական կողմը երեկ գիշերը անօդաչուներով փորձել է գրոհել Ռուսաստանի Կրասնոդարի և Ադիգեյայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ռուսական կողմը ճնշել է գրոհը: Երկու անօդաչուներն էլ կորցրել են կառավարումն ու շեղվել թռիչքի նախանշված ուղուց։
    23:22
    01.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Ամոթալի զիջումներ». Արցախի ու Ադրբեջանի պատվիրակները 2-րդ անգամ են հանդիպել՝ մեկ շաբաթում
    Ակտիվացել են Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հեռացնելուց հետո: Վերջին մեկ շաբաթում երկրորդ անգամ՝ այսօր Ասկերանում հանդիպել են Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Քննարկել են Կաշենի ու Դրմբոնի հանքում ադրբեջանական մոնիտորինգի հնարավորությունը, Լաչինի միջանցքի բացումը: Այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, Արցախի ընդդիմության կարծիքով, հետ քայլ են ու, ըստ էության, բավարարվում են միայն Ադրբեջանի պահանջները:
    23:15
    01.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանը հրթիռներն ու ՀՕՊ համակարգն է փորձարկում «իրական մարտական պայմաններում»
    Իրանը գիշերով ռազմաբազաներից հակաօդային պաշտպանության համակարգերն է հանել՝ թշնամուն զգուշացնող վարժանքներ անելու համար: Իրանցի փորձագետները պնդում են, որ, պարբերաբար զորավարժություններ անցկացնելով, Թեհրանը փորձում է չկորցնել զգոնությունը, որպեսզի կարողանա արագ արձագանքել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններին:
    23:07
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. տան բակում այրվել են 12 խոտանված ավտոմեքենաներ
    Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում խոտանված ավտոմեքենաներ են այրվում, հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են ՓԾ Արարատաի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արարատյան փողոցի բնակիչ Ռազմիկ Ա.-ին պատկանող թիվ 96 տան հարակից այգում գտնվող խոտանված ավտոմեքենաներում: Այրվել է 9 ավտոմեքենա ամբողջությամբ և 3-ը՝ մասնակի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բակում կա մոտ 25-ից ավելի խոտանված ավտոմեքենաներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով
    23:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ճարճակիս գյուղում այրվում է տուն. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
    Մարտի 1-ին, ժամը 21։29-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
    22:52
    01.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Բախվել են մարդատար ու բեռնատար գնացքները, տասնյակ զոհեր կան. Հունաստանում եռօրյա սուգ է
    Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կեսգիշերին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Աթենքից Սալոնիկ ուղևորվող մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին: Արդեն հայտնի է 36 զոհի մասին, վիրավորները ութ տասնյակից ավելի են: Հույներին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարարը:
    22:45
    01.03.23
    Ավելին
  • Իրավական
    «Մենք տենց ենք, նախանձ ենք». ձերբակալություններ՝ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում
    4 միլիարդ դրամի չափով հարկեր չվճարելու ՊԵԿ մեղադրանքը ենթադրությունների հիման վրա է կազմված, պնդում են «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչները: Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալել են «Նոր Զովք»-ի սեփականատիրոջը, գործադիր տնօրենին, հաշվապահին ու ևս մեկ հոգու: Ընկերությունը կասկածներ ունի, որ իրենց դեմ քրեական գործը բացելուն, ըստ էության, օգնել են «Նոր Զովքի» հաջող աշխատանքից անհանգստացած մրցակիցները:
    22:37
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի ՀՀ-ի հավատարմությունը Էներգետիկ խարտիային․ ՄԻ հարցերով ՀՀ ներկայացուցիչ
    Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի Հանրապետության («Ադրբեջան») կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի («Էներգետիկ խարտիա») համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի շրջանակն ու նպատակը խեղաթյուրելու փորձը հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսը ավարտում է Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները: Էներգետիկ խարտիայի նման չարաշահումը խաթարում է Պայմանավորվող կողմերի բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ Էներգետիկ խարտիան շարունակի գործել իր նպատակին համապատասխան, այն է՝ որպես էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակ: Արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել: Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ
    22:15
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ կվճարվի մարտ ամսվա կենսաթոշակը
    Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2023 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի մարտի 2-ից։
    22:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հոգեբանական դրության ազդեցությունը հիվանդությունների ընթացքի վրա. Հոգեսոմատիկա
    Շատ բժիշկներ և հոգեբաններ համոզված են, բոլոր հիվանդությունները մշտապես ունենում են երկու հիմնական պատճառ՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ կապ կա մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակի միջև։ «Ցանկացած հիվանդություն մարդու ողջ անհատականության խնդիրն է՝ բաղկացած ոչ միայն մարմնից, այլև մտքից, զգացմունքներից ու հույզերից։ Բժիշկները ևս քաջ գիտակցում են, որ բժշկական բուժման արդյունավետությունը մեծապես կախված է հիվանդի՝ վերականգնման նկատմամբ հավատից և բժիշկների նկատմամբ վստահությունից», - ասաց հոգեբանը: Մասնագետի խոսքով, գոյություն ունի հիվանդությունների մի ամբողջ դաս, որոնց դեպքում հոգեբանական պատճառները առանձնահատուկ կշիռ և որոշիչ նշանակություն ունեն։ Նման հիվանդություններն առանձնացնելու համար բժիշկները հոգեբանների հետ հատուկ տերմին են ստեղծել՝ հոգեսոմատիկա կամ հոգեսոմատիկ հիվանդություններ։ Հոգեսոմատիկ հիվանդություններն այն հիվանդություններն են, որոնց առաջացման և ընթացքի մեջ որոշիչ դեր են խաղում հոգեբանական պատճառները՝ սթրեսը, բացասական մտքերն ու հույզերը, ներքին կոնֆլիկտները, ինչպես նաև այլ հոգեբանական գործոններ: ԱՀԿ-ի տվյալներով՝ բժիշկներին այցելած բոլոր հիվանդների մեջ հոգեսոմատիկ հիվանդների տոկոսը տատանվում է 38%-ից մինչև 42%: «Նույնիսկ սովորական մրսածությունը կամ գրիպը, որով մարդը հաճախ է հիվանդանում, կարող է ունենալ նաև հոգեբանական բաղադրիչ։ Ժամանակակից աշխարհում սթրեսն է այն հիմնական պատճառը, որը իսկապես կարելի է անվանել «հիվանդության թիվ մեկ պատճառ»: Ժամանակակից մարդու կյանքը, հատկապես եթե նա ապրում է մեծ քաղաքում, ուղղակի բաղկացած է շարունակական սթրեսից»,-ասաց մեր զրուցակիցը։ Մասնագետն այն կարծիքին է, որ սթրեսի մեջ, ինքնին, վատ բան չկա. այն պարզապես որոշակի ֆիզիոլոգիական վիճակ է՝ մոբիլիզացիայի վիճակ, հոգեկանի և մարմնի «բարձր զգոնություն»՝ ի պատասխան անբարենպաստ պայմանների: Բժիշկներն ու հոգեբաններն այն կարծիքին են, որ սրտանոթային համակարգը և մարսողական օրգանները ամենից շատ տուժում են քրոնիկական սթրեսից: Առողջության վրա այդ հույզերի ազդեցության սկզբունքը գրեթե նույնն է, ինչ որևէ վնասվածքի կամ վարակի առկայությունն օրգանիզմում։ «Մեր մարմնի համար ցանկացած հույզ իսկական իրադարձություն է՝ արյան ճնշումը փոխվում է, արյան հոսքը վերաբաշխվում է, մարմնի տարբեր մասերում մկանային տոնուսը, շնչառության ռեժիմը և շատ այլ պարամետրեր՝ փոխվում։ Եվ ամենավտանգավոր հույզը չարձագանքված հույզն է։ Բացասական հույզերի երկարատև փորձառությունը վնասակար է առողջությանը, սակայն երկար ժամանակ զսպելը և զգացմունքները ճնշելը ևս ոչ պակաս վնասակար է առողջության համար, քանի որ յուրաքանչյուր չարտահայտված, ճնշված հույզ գնում է «ներս» կամ սոմատիզացվում»,- ասաց Մերի Հարությունյանը Այսպիսով, ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների, սեփական ագրեսիային համարժեք և լիարժեք արձագանքելու անկարողությունը, գոնե արտահայտված դժգոհության կամ քննադատության տեսքով, զգալիորեն մեծացնում է, օրինակ, պեպտիկ խոցի ռիսկը։ Հոգեբանի խոսքով, որքան վատ է մարդը գիտակցում և հասկանում իր հույզերը, այնքան մեծ է դրանց սոմատիզացիայի և տարբեր հոգեսոմատիկ հիվանդությունների վերածվելու վտանգը։ «Խոսքը հոգեբանական գրագիտության և ներհայեցման անհրաժեշտության մասին է. կենսականորեն կարևոր է ճանաչել և հասկանալ սեփական զգացմունքները, որպեսզի առավելագույնի հասցնեք դրանց դրսևորման և արտահայտման շրջանակը ձեզ շրջապատող աշխարհում: Նման հմտությունները երաշխավորված «աճ» են մեր ֆիզիկական առողջության համար»,- ասաց նա: Ճիշտ հոգեբանական վերաբերմունքը շատ կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ մարմինը ինչ-որ կերպ վերականգնում է իմունային համակարգը, դառնում ավելի պաշտպանված, այլև այստեղ կարևոր դեր է խաղում վերականգնման հստակ պարամետրը, որը մարդն ինքն է մշակում։ Այս նպատակն օգնում է հիվանդին ճիշտ իրականացնել բժշկի կողմից նշանակված բոլոր միջոցառումները։ Հոգեբանը նշեց, որ հոգեբանական ճիշտ վերաբերմունքը, անհատի վերականգնման դրվածքը, շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու մեխանիզմների որոնումը առողջության պահպանման անտեսանելի, բայց հզոր զենք են, լիարժեք կյանքի գրավականը։
    21:45
    01.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Շղթաներ՝ կանանց ծեծող ամուսինների ձեռքերին. ընտանեկան բռնության մեղավոր են հռչակում «ադաթները»
    Հայաստանում 2022 թվականին 7 կին է մահացել ընտանեկան բռնության պատճառով: Կառավարությունը որոշել է պայքարել բռնարարների դեմ ու բյուջեից 560 միլիոն դրամ է պատրաստվում տալ` 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար: Դրանք կամրացնեն բռնարարի ու զոհի ձեռքերին ու ոտքերին, որպեսզի ոստիկանությունը կարողանա հեռավար հսկել ու բռնության դեպքի մասին ազդանշան ստանալուց հետո շուտ հասնել դեպքի վայր:
    21:30
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս– Ստեփանակերտ երթուղով: Ստեփանակերտում անցկացվել է մարդասիրական ակցիա, որի շրջանակներում բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մթերային փաթեթներ տրամադրվել։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը ականներից և արկերից մաքրել են 2513,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ,1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա: «ՌԴ խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
    21:15
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի հանդեպ նկրտումները դեռ «ներկայացվում են», իբրև թե, հնարավորություն հենց մեզ համար․ իրանագետ
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ենթակա պաշտոնյաները դեռ որոշ չափով փորձում են Հայաստանի Հանրապետության փաստացի նվաճման իրենց պիղծ նկրտումները քողարկել գոնե նվազագույն դիվանագիտական հռետորաբանությամբ, ապա նույն այդ վարչախմբի ուղղակի ցուցումով գործող քարոզչամեքենան նման «կաշկանդվածություն» չի դրսևորում։ Ըստ դրա՝ պաշտոնական Երևանի համար, Բաքվի բռնապետի կողմից թմբկահարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվում այդպես են «կոչում» Հայաստանը) թեման, իբր, հնարավորություն է «հարաբերությունների նոր էջ բացելու»: Թշնամու լկտիությունն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի հանդեպ նկրտումները դեռ «ներկայացվում են», իբրև թե, հնարավորություն հենց մեզ համար»։
    21:00
    01.03.23
    Ավելին