Լրահոս

2023-03-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
    Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։ Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման: Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։
    20:45
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ
    Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության մեկնաբանությունը Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ․ «Մարտի 1-ին, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ, կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։ Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ։ Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ»։
    20:30
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արդյունաբերության աճի տեմպը շարունակում է զիջել տնտեսական ակտիվության աճին. «ԼՈւՅՍ»
    «ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023թ. հունվարին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների տվյալները։ 2023թ. հունվարին արդյունաբերության աճի տեմպը շարունակել է զիջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.4%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 10.5%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը երկարաժամկետում բացասական երևույթ է և կարող է հանգեցնել տնտեսության պոտենցիալի նվազմանը։ Հարկերի աճի տեմպը նույնպես զիջել է տնտեսության աճին։ Հարկային եկամուտների աճը 2023թ. հունվարին կազմել է 15.3%: Սակայն, եթե դիտարկենք տնտեսական ակտիվության անվանական աճը, այսինքն՝ հաշվի առնենք նաև գնաճի ցուցանիշը, ապա այն կկազմի 19.5%: Իհարկե, մեկ ամսվա տվյալներով հարկային եկամուտների վերաբերյալ դատողություններ անելը դժվար է, քանի որ հունվարին գեներացված հարկերը հիմնականում վճարվում են փետրվարին (բացի այդ, առկա է նաև օրենսդրական փոփոխություն՝ կապված արտահանման տուրքի հետ)։ Սակայն, հաշվի առնելով այն, որ 2022թ. արդյունքներով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում տեղի չի ունեցել (հարկեր/ՀՆԱ-ն 2022թ. մնացել է նույն մակարդակում՝ կազմելով 22.7%), ապա ստվերային տնտեսության կրճատման և հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կառավարության թիրախի (մինչև 2026թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է լինի առնվազն 25%) իրատեսականությունը կասկած է հարուցում: Վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության շարունակական բարելավում, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկային եկամուտների՝ տնտեսության համեմատ առաջանցիկ աճ և կատարել կառավարության ծրագրի թիրախը։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
    20:15
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ընտրությունները կկայանան մայիսի 14-ին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև սպասվող համընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունների օրվա վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը: «Ժամանակը գալիս է, հուսով եմ՝ մայիսի 14-ին այս մարդիկ կանեն այն, ինչ պետք է»,-ասել է Էրդողանը:
    20:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ որ հասցեներում մինչև 8 ժամ լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գյուլբենկյան փ. 34 և Կոմիտասի պող. 12, 12/1, 14 շենքեր, Կոտայքի մարզ՝ 11:00-12:30 Լեռնանիստ համայնք, «Օրրան» հանգստյան տուն, «Վիվա-ՄՏՍ» ընկերություն, Լեռնանիստի դպրոց, Հրազդանի անասնապահական ֆերմաներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    19:45
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
    Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, փետրվարի 28-ին, ժամը 03.20-ին, Գլինկայի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տարել 14-ամյա մի պատանու: Նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: Պատանին հայտնել է, որ այն գնել է «Լիստ.ամ» կայքի միջոցով: Կատարվում է նախաքննություն:
    19:30
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Թունա ձկան օգտակար և վնասակար հատկությունները
    Թունան սկումբրիաների ընտանիքի ծովային գիշատիչ ձուկ է։ Մարմինը երկարավուն է՝ դեպի պոչը նեղացած։ Չափը տատանվում է 50 սմ-ից մինչև 3-4 մետր, քաշը՝ 2-ից մինչև 600 կգ։ Սնվում է սարդիններով, փափկամարմիններով և խեցգետնակերպերով, գրել է Aysor.am-ը։
    19:15
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դոլարի փոխարժեքը նվազել է. տարադրամն՝ այսօր
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է 389.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.88 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.48 դրամ (նվազել է 2.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.17 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 391-395 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 404-412 դրամով, վաճառվում է 416-425 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.50-5.10 դրամով, վաճառվում է 5.20-5.40 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 389.50-390 դրամով: Եվրոն գնվում է 410-412 դրամով, վաճառվում է 416-417 դրամով: Ռուբլին գնվում է 5.00-5.05 դրամով, վաճառվում է 5.20 դրամով:
    19:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենան գլորվել է ձորը. վարորդի և ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել
    Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 85-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը. 49-ամյա վարորդ Ավետիք Օսեյանը և 20-ամյա ուղևոր Հայկազ Առաքելյանը մահացել են: Կատարվում է նախաքննություն։
    18:45
    01.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն, երբ ասում է` Մարտի 1-ը բացահայտված է». Վարդանյան
    «Նիկոլ Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն, երբ ասում է, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն»,- այսպես է վարչապետի հայտարարություններին արձագանքել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
    18:30
    01.03.23
    Ավելին
  • Արցախ
    «Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց բացառված է». Արցախի նախագահ
    «Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց»,- կրկին հավատացրել է Արցախի նախագահը՝ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին կառավարության անդամներին ներկայացնելիս: Արայիկ Հարությունյանը, սակայն, չի բացառել ադրբեջանական կողմի հետ շփումները՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար:
    18:15
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեդիում այրվել է 12 խոտանված ավտոմեքենա
    Մարտի 1-ին՝ ժամը 13։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արարատյան փողոցի տներից մեկին հարակից այգում այրվում են խոտանված ավտոմեքենաներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։54-ին։ Այրվել է 12 ավտոմեքենա, որից 3-ը՝ մասնակի։ Возможно, это изображение 3 человека и на открытом воздухе Возможно, это изображение на открытом воздухе
    18:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    45-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ դստեր ամուսնուն կյանքից զրկելու կասկածանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ՀՀ Արմավիրի մարզում 45-ամյա տղամարդու կողմից դստեր ամուսնու սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի 45-ամյա բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղ, որտեղ ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է իր դստեր 30-ամյա ամուսնու հետ: Վիճաբանության ընթացքում 45-ամյա տղամարդն իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ուղղությամբ՝ կյանքից ապօրինի զրկելով նրան, ապա դիմել է փախուստի։ Սակայն ոստիկանության աշխատակիցների կողմից, դեպքի վայրի հարակից տարածքում տղամարդը հայտնաբերվել է և տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի, 336-րդ հոդվածի 1-ին մասի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված՝ 45-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի համար նախատեսված 6 փամփուշտ: Առգրավվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստները: Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: 45-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել
    Մարտի 1-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ջ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։17-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել են շարժիչի և սրահի հատվածները՝ մասամբ։
    17:30
    01.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Մարտի 1-ի գործը բացահայտված է». պնդում է Փաշինյանն ու չի ուզում մտնել իրավական քննարկման մեջ
    «Մարտի մեկի գործը բացահայտված է»,- կրկին պնդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման ժամանակ: Փաշինյանը, սակայն, չի կարողացել պարզաբանել, թե ինչպես է գործը բացահայտված, երբ հայտնի չեն մեղավորները: Լրագրողները վարչապետին հիշեցրել են, որ 2018-ին իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի գործով հետապնդվածներին արդարացնող դատավճիռներ է կայացրել դատարանը:
    17:15
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում. ԱԱԾ
    ԱԱԾ-ն տեղեկատվություն է տարածել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2022թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ: ՀՀ ԱԱԾ տնօրենի 2022թ. նոյեմբերի 10-ի հրամանով հաստատվել են Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անհատական կազմերը: 16.11.2022թ. Հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ընտրվել են 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկություն են հայտնել ընդգրկվել Հանձնաժողովի կազմում: 16.12.2022թ. տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների 100-ից ավելի անդամներ: 29.12.2022թ. Հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում, որին ներկա է գտնվել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչը, առանձնացվել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, այդ թվում՝ անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումներում բարձրացված հարցերը: Հանձնաժողովի երեք նիստերի վերաբերյալ համապատասխան հաղորդագրությունները հրապարակվել են ԱԱԾ պաշտոնական կայքէջում հետևյալ հղումներով՝ https://www.sns.am/hy/news/view/763, https://www.sns.am/hy/news/view/773, https://www.sns.am/hy/news/view/779: 30.12.2022թ. ԱԱԾ-ում տեղի է ունեցել Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի հանդիպումը գերեվարված, անհայտ կորած անձանց ընտանիքների 90-ից ավելի անդամների հետ: Ծնողների հետ մշտական կապը ապահովելու համար Ուլնեցի 56/5 հասցեում ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները ծնողներից, հարազատներից ստացված դիմումները, առաջարկությունները արձանագրում են և փոխանցում աշխատանքային խմբին: 2023թ. փետրվարի 8-ից ամենօրյա ռեժիմով նույն հասցեում տեղի են ունեցել ծնողների խմբի և աշխատանքային խմբի անդամների հանդիպումներ: 27.02.2023թ. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ: Հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը, բացի ծնողների հետ հանդիպումներից, հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովին 2022թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել են իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար: Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման անհարժեշտությունը կարևորելով՝ ՀՀ արդարադատության նախարարությանը Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնարարվել է մշակել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ օրենքի նախագծի հայեցակարգ, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքների գնահատում: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ: 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: 2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են: Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող: Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ», - նշված է հաղորդագրության մեջ։
    17:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    15 տարի առաջ այս օրը փորձ արվեց կտրել պետության պորտալարը․ Նարեկ Մանթաշյան
    Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը գրում է․ «15 տարի առաջ այս օրը, փորձ արվեց կտրել պետության պորտալարը: Բայց այդ ժամանակ պետություն ունեինք, պետության ղեկավար ունեինք, վճռականություն կար երկիրը անբարտավան փողոցայինների չհանձնելու, կար նաև դրա համար անհրաժեշտ կամք և ռեսուրս: Ցավոք, այդ 15 տարիների ընթացքում վատ հիվանդության նման, տարածվեցին մարտի մեկի կազմակերպիչների մետաստազները և վերջապես 2018-ին խեղդեցին պետությունը: Ո՞վ, ինչպես, ում միջոցով, ինչի հաշվին, ինչի համար... Այլ խոսակցության առարկա է... Շնորհավոր արդեն 5 տարի խամրած ու չծաղկող գարնան առաջին օրը»:
    16:45
    01.03.23
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանցիները Կաշենի հանքո՞ւմ են եղել. «Բաքվի պահանջները բավարարվում են»
    Ադրբեջանցիները, մամուլի տեղեկություններով, այսօր արդեն եղել են Կաշենի հանքավայրում: Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը հետքայլ է համարում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ վերջին երկու հանդիպումները: Պատգամավորը պնդում է, որ այդ բանակցությունների ժամանակ, ըստ էության, բավարարվել են ադրբեջանական կողմի պահանջները:
    16:30
    01.03.23
    Ավելին