Լրահոս

2023-03-01
  • Img default alt hy
    Արցախ
    Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ։ Պահանջներն էին՝ Ռուբեն Վարդանյանի ազատում, Արցախի անցակետում ռենտգեն սարքի տեղադրում, Կաշենի հանքում մոնիթորինգի թույլտվություն, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերում Արցախից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ռենտգեն սարքի հարցն ադրբեջանական կողմը կարևորում է։ Պնդում են՝ անցակետում նման սարք պետք է տեղադրվի… Բանակցությունների ընթացքում սկզբում առաջ է քաշվել միայն բեռնատար ավտոմեքենաները ստուգելու հարցը` ադրբեջանական կողմի կասկածները փարատելու համար, որ վտանգավոր ուղեբեռ՝ զենք չտեղափոխվի Հայաստանից։ Արցախյան կողմն էլ հակընդդեմ պահանջ է ներկայացրել․ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ մտքից, ապա կարող է միայն սարք տեղադրել և դրա միջոցով մեքենաներին հետևել հեռավար, այսինքն՝ անցակետում պետք է շարունակեն միայն ռուս խաղաղապահները հսկողություն իրականացնել, այնտեղ չպետք է կանգնեն ադրբեջանցի հսկիչներ: Այսինքն՝ չպետք է խախտվի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բովանդակությունը։ Հատկանշական է, որ նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ հայտարարել է, որ որևէ հսկիչ անցակետի ստեղծում Լաչինի միջանցքում նախատեսված չէ, իսկ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին: Երեկ գրել էինք նաև, որ նախօրեին կայացած Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել են ԱՀ նախագահը, ԱԽՔ-ն և ՀԿ-ներից մեկի ղեկավարը։ Տեղեկացանք, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԿԳԲ-ի պետը, նրան ուղեկցել են այլ պաշտոնյաներ ևս»։
    15:30
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում
    Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    15:28
    01.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Լուկաշենկոն Չինաստանում է
    Բելառուսի նախագահը գիշերը Պեկին է ժամանել: Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ, քննարկել տնտեսական, աշխարհաքաղաքական հարցեր: «Եթե Չինաստանն ուժեղ լինի, Բելառուսը նույնպես ուժեղ կլինի և կզարգանա: Սա մեր պրագմատիզմն է»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:
    15:22
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուսուցիչը ծեծի է ենթարկել ութերորդ դասարանի աշակերտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մոսկվայից ուսուցիչի վրա քրեական գործ է հարուցվել՝ աշակերտին ծեծի ենթարկելու համար: Տղամարդը ութերորդ դասարանի աշակերտին ուժով դուրս է բերել դասասենյակից եւ երեք անգամ հարվածել նրա դեմքին։ Թիվ 2031 դպրոցում ֆինանսական գրագիտության դաս էր։ Ուսուցիչ Սերգեյ Օկոպսկին հարձակվել է աշակերտի վրա և պահանջել, որ նա դուրս գա դասարանից, սակայն 14-ամյա ութերորդ դասարանցին հրաժարվել է։ Սկզբում Օկոպսկին նրան գցել է աթոռից, իսկ հետո սկսեց ուժով քաշքշել: Վնասվել է աշակերտի գլուխն ու աչքը: Ուսուցչին հեռացրել են դպրոցից, իսկ հետո նրա դեմ քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգիրք 156 հոդվածով: Տեսանյութը՝ այստեղ
    15:15
    01.03.23
    Ավելին
  • Միջազգային
    ՆԱՏՕ-ի ամենամեծ ռիսկը. Ռուսաստանի հետ հարաբերություններում հետդարձ չկա
    ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններում hետդարձ չկա, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիայում: Նրա խոսքով՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտը չի հանգեցնի հարաբերությունների կարգավորման: Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային աջակցելը բխում է Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության շահերից։
    15:07
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուղևորն ընկել է մետրոյի ռելսերի վրա
    Փետրվարի 28-ի երեկոյան Թբիլիսիի մետրոյի «Վաժա-Փշավելա» կայարանում ուղևորն ընկել է ռելսերըի վրա, ինչի պատճառով մետրոյի աշխատանքը դադարեցվել է: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ առկա տեղեկությունների՝ ուղևորը ողջ է մնացել։ Երեկոյան մոտ մեկ ժամ մետրոյի Սաբուրթալոյի գծով երթևեկությունը դադարեցված է եղել: Այս պահին մետրոն գործում է անխափան:
    15:00
    01.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսական քաղաքում ընկած ուկրաինական ԱԹՍ-ի վրա 1 կիլոգրամ պայթուցիկ են գտել
    Ռուսաստանի Կոլոմնա քաղաքի մոտ ընկած ուկրաինական անօդաչու թռչող սարքի վրա 1 կիլոգրամանոց պայթուցիկ են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները: Ուկրաինական ԱԹՍ-ն կործանվել էր երեկ Կոլոմնա քաղաքի «Գազպրոմ» գազալցակայանի տարածքից 100 մետր հեռու: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, որ ուկրաինական կողմը երեկ գիշեր անօդաչուներով փորձել է գրոհել Ռուսաստանի Կրասնոդարի և Ադիգեյայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ռուսական կողմը ճնշել է գրոհը: Երկու անօդաչուներն էլ կորցրել են կառավարումն ու շեղվել թռիչքի նախանշված ուղուց։
    14:52
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր մարտի 1-ն է. ոչ մի սպանություն բացահայտված չէ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր լրացավ 2008 թվականի արյունալի մարտի 1-ի սպանությունների 15-րդ տարելիցը: Երեւանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեեւ Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը»: 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հստակ ապացույցներ ունենք, որ հատուկ ջոկատայինների կողմից է սպանվել, երբ արդեն մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, բայց որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»: Առ այսօր այդ հիմնավորման մասին ոչինչ չգիտի հանրությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ մաքրագործվել է մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներով. ՍԴ-ն համարեց, որ առաջադրված հոդվածը եղել է ապօրինի: Սա միակ ապտակը չէր, որ հասցվեց Սասուն Խաչատրյանին: Նա իր պաշտոնավարման ընթացքում միշտ, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով արել է տարբեր հայտարարություններ, որոնք, հետագայում պարզվել են, սուտ էին կամ չհիմնավորված: Որպես օրինակ՝ այդ ասուլիսից մեկ այլ դրվագ հիշենք. «ՀՀ ՊՆ պահեստից համազգեստներ են բաժանվել օլիգարխների թիկազորներին. ում, ինչի համար՝ այս պահին չեմ ասի: Քննության ավարտին կտեղեկանաք»- հայտարարեց Սասուն Խաչատրյանը: Այս օրվանից անցել է 5 տարի, սակայն Սասուն Խաչատրյանը չի հայտարարել, թե ովքեր էին այդ օլիգարխները, որոնք իրենց թիկնազորին հագցրել էին համազգեստ եւ բաց թողել ժողովրդի մեջ: Ավելին՝ այդ օլիգարխներից որոշների հետ ուժային կառույցների շատ ղեկավարներ տարբեր պետական միջոցառումների են մասնակցել: Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ո՛չ Սասուն Խաչատրյանը, ո՛չ նախկին դատախազ Արթուր Դավթյանը, ո՛չ էլ գործող դատախազ Աննա Վարդպետյանը «Մարտի 1»-ի գործով որեւէ սպանություն չեն բացահայտել մինչ օրս: Որեւէ մարդասպան չհայտնվեց ճաղերի հետեւում: Թեեւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան տեղադրել, բայց պետք է ընդգծել, որ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով»:
    14:45
    01.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանը նորից զորավարժություն է անում
    Գիշերը Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտպանական զորավարժություններ են սկսել: Ռազմաօդային ու օդատիեզերական ուժերը ստուգել են երկրի միջուկային ու ռազմական օբյեկտների վրա հարձակումից պաշտպանվելու հնարավորությունները: Ըստ սցենարի՝ 100 օդանավ ու անօդաչու թռչող սարք հարձակվել են Ֆորդոյի միջուկային կենտրոնի ու ռազմական նշանակության օբյեկտների վրա:
    14:30
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տառերի պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
    Մարտի 1-ին, ժամը 11։46-ին Արգածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տառերի պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Honda Fit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1973 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։20-ին, մարվել՝ 12։25-ին։
    14:15
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են
    Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը տեղեկացրին Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։
    14:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ ավտոտնակներում. այրվել են ավտոմեքենաներ
    Մարտի 1-ին, ժամը 02։34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հ․ Ավետիսյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակում (մոտ 13 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:33-ին: Այրվել են ավտոտնակներում կայանած «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենան, «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
    13:45
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աները կյանքից զրկել էր 30-ամյա փեսային. մանրամասներ
    Փետրվարի 28-ն էր, ժամը 17.10-ը, երբ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Օպերատիվ խմբերը շտապեցին Ջրառատ՝ ճանապարհին ճշտելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Ճշգրիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ նրանք մինչև տեղ հասնելը պարզել էին, որ կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ Օպերատիվ խմբերը «սանրեցին» տարածքը։ Զովունու 45-ամյա բնակիչը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, գցեց հրացանն ու փախուստի փորձ արեց, սակայն բաժնի պարեկապահակետային ծառայողներն ու համայնքային ոստիկաններն արագ բռնեցին նրան։ Րոպեներ անց Ջրառատ գյուղում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և քննչական վարչության ծառայողները, օպերատիվ և փորձագիտական խմբեր և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատաբժիշկ։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց հետևյալը. ժամը 17-ի սահմաններում ճահճուտում հայտնաբերված ու ձերբակալված տղամարդը տաքսիով գնացել էր Ջրառատի Թումանյան փողոց՝ խնամու տուն պարզաբանումների։ Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, ինչից հետո հետը բերած որսորդական հրացանից կրակել էր նրան։ 30-ամյա տղամարդը տեղում մահացել էր։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    13:30
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    30-ամյա Սելենային այսպես դեռ չեք տեսել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Ժամանց1 Մարտ 2023 | 00:10 30-ամյա Սելենա Գոմեսը ցույց է տվել, թե ինչպիսին է իր դեմքն առանց դիմահարդարման (լուսանկար)
    13:15
    01.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Գռեհիկ արարք է Արևմուտքի փորձը՝ խառնվելու Հարավային Կովկասի գործերին». Զախարովա
    «Ռուսաստանը հույս ունի, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակել են Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ»-ի եթերում: Նա նաև ասել է, որ Արևմուտքի՝ Հարավային Կովկասի գործերին խառնվելու փորձը գռեհիկ արարք է:
    13:07
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ի՞նչ կորուստներ է ունեցել Քայլի Ջենները Սելենա Գոմեսի հետ վիճաբանության արդյունքում
    Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդը՝ Քայլի Ջենները, մի քանի օրում կորցրել է ինստագրամյան իր էջի ավելի քան 750.000 հետեւորդ: Այս մասին հայտնում է Independent-ը։ Social Blade ընկերության տվյալների բազայի համաձայն՝ հետևորդներ կորցնելու տենդենցը սկսվել է չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, երբ Քայլի Ջենները կորցրել է 124711 բաժանորդ։ Հաջորդ օրը հետևորդները պակասել են 38578-ով, իսկ մեկ օր անց՝ 49631-ով։ Փետրվարի 27-ի դրությամբ Քարդաշյանների կլանի ամենաերիտասարդ ներկայացուցչի լսարանը պակասել է ավելի քան 750 հազար հետևորդով։ Երկրպագուների թվի նվազումը կապված է 25-ամյա Քայլի Ջենների եւ 30-ամյա Սելենա Գոմեսի կոնֆլիկտի հետ, ով նախկինում սոցցանցում բաժանորդների քանակով գերազանցում էր նրան։ Այն բանից հետո, երբ երգչուհին սոցցանցերում կատակով տեսանյութ է հրապարակել եւ «պատահաբար» դժգոհել իր չափազանց լամինացված հոնքերից, Ջենները, ինչպես ենթադրել են ցանցի օգտատերերը, ծաղրել է նրան։ «Դա պատահականությո՞ւն էր»։ Այն բանից հետո, երբ Սելենա Գոմեսի երկրպագուները Քայլի Ջեններին մեղադրել էին երգչուհուն ահաբեկելու մեջ, նա պատասխանել էր, որ ինքը երբեք հոնքերի տեսահոլովակներ չի տեսել, եւ «այդ ամենը հիմարություն է»։ Գոմեսն իր հերթին հայտարարել է, որ աղմուկը բարձրացել է մանրուքից, եւ Քարդաշյան քույրերից կրտսերին լավ է վերաբերում։
    13:00
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով կալանավորվել է մեկ անձ
    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժանում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակչը հիշյալ օրը, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկում մասնակցել է հարսանեկան արարողության: Ժամը 23:15-ի սահմաններում երկուսով դուրս են եկել ռեստորանից և նստել 26-ամյա տղամարդու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որից հետո վերջինիս 27-ամյա ընկերը ավտոմեքենայի ապակին իջեցնելով անծանոթ անձից պահանջել է կրակայրիչ: Այնուհետև երկուսով գտնվելով ալկոհոլային արբածության վիճակում, իջել են ավտոմեքենայից և առանց որևէ առիթի վիճաբանել դրսում հավաքված մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում 27-ամյա տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քաշքշել և հարվածներ է հասցրել հավաքված մի խումբ անձանց, իսկ 26-ամյա տղամարդը, նստելով իր կողմից շահագործվող հիշյալ ավտոմեքենան, այն անկանոն վարելով հարվածել է փողոցում կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինս ավտոմեքենայով հարվածել է 2 քաղաքացիների՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իր մոտ պահվող գազային ատրճանակով անկանոն կրակ է արձակել՝ նշված վայրում գտնվող անձանց մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են վնասված և վթարված վիճակում գտնվող հիշյալ երկու ավտոմեքենաները, ինչպես նաև հայտնաբերվել է մեկ հատ չկրակված փամփուշտ։ Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչի կողմից Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս 27-ամյա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:45
    01.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    27-ամյա կինը սպանել է իրեն և իր 8 ամսական դստերը
    «Ես քեզ խնդրեցի մնալ և երեխա մեծացնել, բայց դու ուզում էիր ապրել առանց մեզ: Ուրեմն ապրիր առանց մեզ»: Սա Բելգորոդի 27-ամյա բնակչի ինքնասպանության գրությունն է։ Նա սպանել է իրեն և իր ութ ամսական դստերը: Նախկինում նա տանել չէր կարողանում ամուսնու հեռանալն ու հետծննդյան դեպրեսիան։ Սվետլանայի և Իլյայի (անունները փոխված) ամուսնությունը վերջերս փլուզվեց, բայց նրանք ժամանակ չունեին պաշտոնապես ձևակերպելու ամուսնալուծությունը: Երիտասարդ մայրը սպանեց իրեն և երեխային: Նրանց մարմինները հայտնաբերվել են լոգարանում։ Կողքին երկու նամակ է եղել՝ առաջինը՝ ամուսնու, երկրորդը՝ ծնողների համար: «Մայրիկ և հայրիկ, ներեցեք ինձ ամեն ինչի համար: Ներեցեք ինձ Նաստյուշկայի համար (անունը փոխված է), բայց ես չէի կարող նրան թողնել նրան և նրա արարած մորը», - գրված է եղել ծնողների համար թողված նամակում: Քննիչները կարծում են, որ կինը նման արարքի է գնացել՝ ամուսնու ընտանիքից հեռանալու և հետծննդյան դեպրեսիայի պատճառով. փոխանցում է Mash տելեգրամյան ալիքը: Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world
    12:30
    01.03.23
    Ավելին