Լրահոս

2023-03-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ:
    09:45
    04.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Մարտի 1-ին կայացած Ստեփանակերտ-Բաքու առաջին հանդիպմանը հայկական կողմը հրաժարվել է քննարկել «քաղաքական հարցեր»:
    09:35
    04.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քթի և ըմպանի գործառույթները շնչառական համակարգերի աշխատանքում
    Քիթը հոտառության համար պատասխանատու գլխավոր օրգանն է, իսկ ըմպանը ապահովում է սնունդն ու հեղուկներն ապահով կուլ տալու գործընթացը:
    09:30
    04.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. հիվանդանոցներ տեղափոխված վարորդներից մեկի վիճակը ծանր է
    Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են 38-ամյա Վոլոդյա Հարությունյանի վարած VAZ 2106 մակնիշի և 44-ամյա Նարեկ Պարոնյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով երկու վարորդները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, ովքեր տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալոց հետո, Վ. Հարությունյանը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Ն. Պարոնյանը՝ Արարատի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    00:05
    04.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սերբիան` Ռուսաստանին և Ուկրաինային զենք մատակարարելու մասին
    Հակամարտության սկզբից Սերբիան զենք չի մատակարարում ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մարտի 3-ին այս մասին հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը՝ հավելելով,. որ Սերբիան միջնորդների միջոցով իր ռազմական արտադրանքը այդ երկրներ մատակարարելու թույլտվություն չի տվել: «Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր Սերբիան չի մատակարարել և թույլտվություն չի տվել զենք ու ռազմական սարքավորումներ մատակարարել Ուկրաինային և Ռուսաստանին, ինչպես նաև ոչ մի երկրի, որը միջազգային տեսանկյունից վիճելի է», - ասել է Դաչիչը:
    00:00
    04.03.23
    Ավելին
2023-03-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է` ովքեր են եղել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից զրկված անձինք
    Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարրի 28-ին Ստեփանակերտ Գորիս ավտոճանարհի 85-րդ կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը, այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Պարզվել է, որ մահացածները Արցախի Հանրապետության բնակիչներ 49-ամյա Ավետիք Օսեյանն է և 21-ամյա Հայկազ Առաքելյանը: Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարել է Ա. Օսեյանը, և վթարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, ժամը 21:00-ի սահմաններում, իսկ տեղի ունեցած վթարի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է Տեղ գյուղի բնակիչ 28-ամյա Ա. Շեգունցը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան մոտ 350 մետր գլորվերով, հայտնվել էր ձորում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    23:50
    03.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «18 տարի թագավոր եմ պահել, տվել պետությանը, ո՞ւր ա իմ երեխեն». մահացած զինվորի հարազատների բողոքը
    Այսօր մեկ ժամ փակ է եղել Գյումրի-Երևան մայրուղին: Սիսիանի դիրքերի վագոն-տնակում մոտ 8 ամիս առաջ վառարանի բոցից մահացու այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատներն են կաթվածահար արել երթևեկությունը: Ճանապարհը բացվել է, երբ Շիրակի բաժնի ոստիկանությունից հարազատներին խոստացել են Պաշտպանության նախարարի հետ հանդիպում: 19-ամյա զինծառայողի հարազատները սպառնացել են, եթե Պապիկյանի հետ հանդիպումն իրենց չգոհացնի, նորից փողոց դուրս կգան:
    23:45
    03.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Լավրովի զայրույթը. Ռուսաստանը չի պատրաստվում պարտվել պատերազմում, որքան էլ պնդի Արևմուտքը
    Ռուսաստանի արտգործնախարարը չի պատկերացնում, թե ինչպես պետք է վերսկսվեն Կիևի հետ բանակցությունները, եթե Արևմուտքը, ըստ Լավրովի, անընդհատ կրկնում է, թե ռազմաճակատում Ուկրաինայի հաղթանակից հետո է միայն հնարավոր բանակցել Մոսկվայի հետ: Հնդկաստանում «Ռաիսինայի երկխոսության բազմակողմ համաժողովին» է Ռուսատսանի գլխավոր դիվանագետը խոսել ուկրաինական համակարտությունից:
    23:37
    03.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լույս քեզ տեսնողին. Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են Հնդկաստանում
    Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները չհայտարարված բանակցություններ են ունեցել ՆյուԴելիում: Սերգեյ Լավրովը, որ դեռ անցած տարի դեկտեմբերին Մոսկվայում էր սպասում Արարատ Միրզոյանին, Հնդկաստան կատարած այցի ժամանակ է հանդիպել Հայաստանի արտգործնախարարին: Նրանք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին են անդրադարձել, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները:
    23:30
    03.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Նահանջ՝ Բախմուտի մսաղացից. Պուտինն ԱԽ նիստ է հրավիրել
    110 օր Բախմուտում մարտական հերթապահություն անելուց հետո Ուկրաինայի զինված ուժերի ամենաառանցքային ստորաբաժանումը հրաման է ստացել լքել քաղաքը: Փորձագետները չեն բացառում, որ դա հնարավոր է տակտիկական նահանջ է: Սակայն, եթե անգամ Ուկրաինան փոխի ռազմական դիրքավորումը քաղաքի շուրջ՝ Բախմուտի անկումը փորձագետներն անխուսափելի են համարում:
    23:22
    03.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Շոլցն ասում է՝ ԼՂ հայերի ինքնորոշում, Փաշինյանը՝ ոչ. բեռլինյան հանդիպման տողատակերը
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա: Հինգշաբթի Գերմանիայում Փաշինյանն ու Շոլցը ասուլիսի ժամանակ էին անդրադարձել արցախյան հակամարտությանը:
    23:15
    03.03.23
    Ավելին
  • Արցախ
    Խոշոր էսկալացիայի պատրաստ է Ադրբեջանը. ամենօրյա կրակոցներ՝ Արցախում
    Արցախի արտգործնախարարությունը դատապարտել է գիշերը Ադրբեջանի սադրանքները: Ադրբեջանցիները հրաձգային զինատեսակներով կրակել են միանգամից երեք ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու: Պաշտպանության բանակը հայտնում է, որ տուժածներ չկան, իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Վերջին 4 օրում, սա հրադադարի խախտման 4-րդ դեպքն է:
    23:07
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած
    Մարտի 3-ին, ժամը 17։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Վ․, ծնված 1955 թ․) և «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1998 թ․)․ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել և բախվել ճամփեզրով անցնող գազատար խողովակին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 1957 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    23:00
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից
    Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակում է կատարել, առ այն, որ երկրաշարժից տուժած 11 շրջաններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ նշվել է նաև, որ դատական հայցերը բացվել էին Էրդողանի հասցեին «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:
    22:45
    03.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Շուխուր» են արել, բայց 2-րդ հարկից չեն նետել. պարեկի գողությունից շոկի մեջ է Կարբի գյուղը
    «Հայլուրի» թղթակից Արմենուհի Հովսեփյանը բացառիկ մանրամասներ է պարզել գող-պարեկի մասին: Կարբի գյուղում դիմակավորված պարեկը փորձել է թալանել համագյուղացու տունը, երբ տնեցիները հարսանիքի են մասնակցելիս եղել: Հարևաններն են դատարկ տան պատուհանից ներս կասկածելի լույս նկատել ու աղմուկ բարձրացրել: Պարեկը երկրորդ հարկից թռել է ու վնասել ոտքը:
    22:37
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փլուզման վտանգ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
    Մարտի 3-ին` ժամը 12։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի մոտակայքում առկա է փլուզման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորագյուղ թաղամասի տներից մեկին կից պատը (մոտ 9 քմ) թուլացել է․ առկա է փլուզման վտանգ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
    22:30
    03.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը գահավիժում է անդունդը. «ծերուկն արդեն կոտրված է», նրա հեռանալու հրամանը կա
    Քաղաքագետները վստահ են, որ 45 հազար մարդու կյանք խլած երկրաշարժը խառնել է Թուրքիայի նախագահի խաղաքարտերը: Առաջիկա ընտրություններում կտրուկ նվազել են Էրդողանի վերընտրվելու շանսերը: Նրա հիմնական մրցակիցը կարող է լինել Քեմալ Քըլըչդարօղլուն, որը թուրքագետների խոսքով, լուրջ մրցակից չէ Էրդողանին: Սակայն նա Թուրքիայի ընդդիմության միակ թեկնածուն չէ, երկուշաբթի կհրապարակվի միասնական թեկնածուի անունը:
    22:22
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտզալի ընտրանին հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային Երևանում
    Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի D խմբի վերջին տուրում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալեց Բոսնիա և Հերցեգովինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային քառորդի առաջին րոպեներին Հայաստանի հավաքականը մեծ տեմպով սկսեց հանդիպումը և հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Սակայն հաջորդիվ հյուրերին հաջողվեց կոտրել իրար հաջորդող գրոհների շարքը` փորձելով գտնել Հայաստանի հավաքականի դարպասը տանող ամենաթույլ օղակը: Սակայն Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը խաղակեսի ավարտից 11 րոպե առաջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Վլադիմիր Սանոյանը: Վերջինս րոպեներ անց դարձավ նաև ընտրանու երկրորդ գոլի հեղինակը: Բոսնիա և Հերցեգովինային հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը մինչ ընդմիջում: Հայաստանի ընտրանին զարգացրեց հաջողությունը երկրորդ կեսում: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Մելքոնյանը: Բոսնիա և Հերցեգովինան կարողացավ այս կեսում ևս մեկ գնդակի հեղինակ դառնալ: Հայաստանի-Բոսնիա և Հերցեգովինա` 3:2: Հայաստանի ֆուտզալի ընտրանին նախորդ տուրում արդեն իսկ ապահովել է իր տեղը աշխարհի առաջնության էլիտ ռաունդում: Էլիտ ռաունդի վիճակահանությունը կկայանա 2024 թվականի հունվարին:
    22:15
    03.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Հունական ողբերգությունը նոր կայծ է տվել Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքի կրակին
    Հունաստանի պատմության ամենաաղետալի երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 57-ի: Թիվը կարող է ավելանալ, որոնողական աշխատանքները շարունակվում են: Հազարավոր երիտասարդներ, Հունաստանի տրանսպորտի նախարարի հրաժարականով չբավարարված, երկու օր է ակցիաներ են անում Աթենքում, Սալոնիկում և վթարի վայր Լարիսայում: Բողոքի ակցիաներին մասնակցում են նաև Հունաստանի երկաթգծի աշխատողները:
    22:07
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդու խուզարկությամբ հերոին է հայտնաբերվել
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական բացահայտումն են արձանագրել։ Նրանք ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկությունն իրացրել են Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում Բաղրանմյան պողոտայում ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին է տեղափոխվել երկու տղամարդ, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամից ավելի քաշով հերոին։ Նա կալանավորվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:00
    03.03.23
    Ավելին