Լրահոս

2023-03-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը հայտարարել է, որ պետք է ամրագրվի ՀՀ տարածքում ադրբեջանցիների բնակվելը. Վրթանեսյան
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էւում գրել է. «Մի կողմից կարդում եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը հայտարարել է, թե պայմանագրում պետք է ամրագրվի նաև ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիների բնակվելը, մյուս կողմից աչքիս դիմաց հայկական մի բիզնես-տուսովկայի միջոցառման հյուրերի երջանիկ ֆոտոներն են։ Այնպես չէ, որ ասես, թե իրականությունից կտրված մարդիկ են, հաստատ գիտեմ, որ իրենց գոնե մի մասը հասկանում է մեր գլխին կախված գոյաբանական սպառնալիքների իրական ու մոտալուտ լինելը... Գիտեն, որ Արցախն արդեն 80+ օր է՝ շրջափակման մեջ է։ Ավելին՝ ոմանք փողոցային պայքարին էլ են մասնակցել։ Ու վստահ եմ, որ էլի կմասնակցեն։ Բայց անդարդ կյանքի այս պատկերներին ինչքան նայում եմ, այնքան ինձ աբսուրդի կրկեսի մասնակից եմ զգում։ Ձեր քրտինքով, նյարդերով ու առողջությամբ տասնամյակներով կառուցված ձեր բիզնեսները մեկ տարուց կարող են ուղղակի չլիներ։ Մենք մի ժամանակում ենք ապրում, որում ժամանակակից ճարտարապետությամբ ձեր կոկիկ առանձնատների դարպասներին վաղը կարող է իգդիրեցի Մեհմեթի կամ գյանջեցի Էլչինի անունները գրած լինեն։ Չեմ հասկանում, անկեղծ, թե ինչ բիզնես-պրոյեկտներից եք խոսում, ինչպես եք 1–2–3 տարվա պլանավորում անում։ Ասենք՝ ամենատարրական PEST-անալիզի P տառը վերջացնելն արդեն պիտի որ բավական լիներ հասկանալու համար, որ մի բան էն չի ու 2017-ի նորմալն վաղուց այլևս հուշ է»։
    16:30
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պայթյուն՝ դատարանում. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Պայթյուն է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի գլխավոր դատարանում, ինչի հետևանքով կան զոհեր. հաղորդում են ԶԼՄ-ները։ Անհայտ անձը պայթուցիկ սարք է գործարկել մուտքի մոտ: Դատարանում այդ պահին մեծ թվով մարդիկ են եղել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնությունն ու ոստիկանությունը։ Տեսանյութը՝ այստեղ
    16:15
    03.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինական զորքի մի մասը Բախմուտն անհապաղ լքելու հրաման է ստացել
    Ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակը լարված է: Ուկրաինական զորքերի մի մասը հրաման է ստացել անհապաղ լքել Բախմուտը: Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարներից մեկն է Տելեգրամ ալիքում ասել, որ 110 օր Բախմուտում մարտական հերթապահություն անելուց հետո հրաման է ստացել իր ստորաբաժանումը հանել քաղաքից:
    16:07
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դպրոցի զուգարանում 13-ամյա դպրոցական է դանակահարվել
    Մոսկվայի թիվ 538 դպրոցի զուգարանում 13-ամյա դպրոցական է դանակահարվել. նա հոսպիտալացված է։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամեն ինչ տեղի է ունեցել տղամարդկանց զուգարաններից մեկում դասերի ժամանակ։ Ենթադրաբար, կոնֆլիկտի ժամանակ Դավիթ անունով տղան դանակի հարված է ստացել ուսի հատվածում։ Նրան անմիջապես հոսպիտալացրել են՝ օգնության հասած տատիկի ուղեկցությամբ։
    16:00
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իյա՜, իրո՞ք. Անդրանիկ Թևանյան
    Անդրանիկ Թևանյանը գրում է․ Իյա՜, իրո՞ք ——— «Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն, ստացվում է, որ խեղճ Թուրքիան կրակն է ընկել չար Ադրբեջանի ձեռքը, հակառակ դեպքում Հայաստանի հետ հարաբերություն կհաստատեր։ Իրականությունն այն է, որ Թուրքիան չունի Հայաստանի հետ հարաբերություն հաստատելու խնդիր։ Թուրք–ադրբեջանական զույգի խնդիրը Հայաստանն ու Արցախը կլանելն է։ Ի դեպ, նրանք չեն էլ թաքցնում դա։ Էրդողանն ու մյուսները պարբերաբար ու բաց հայտարարել են, որ հայ–թուրքական կոչված շփումներն իրականում հայ–թուրք–ադրբեջանական են, և որ մինչև Բաքվի պահանջները չբավարարվեն, հայ–թուրքական ոչ մի հարաբերություն չի հաստատվի։ Անկարան միշտ է պնդել իր նախապայմանները ու հիմա տեսնելով, որ կա անսահման զիջելու պատրաստ Փաշինյան՝ Բաքվի շուրթերով առաջ է քաշել «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը։ Դե իսկ Հայոց ցեղասպանության թեմայով նախապայմանի բավարարումն ակնհայտորեն թողել են «դեսերտին»։ Ու հիմա երբ Նիկոլ Փաշինյանը, նոր բան հայտնաբերածի պես, հայտարարում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիայի հետ հարաբերվելուն, մնում է միայն արձագանքել՝ իյա՜, իրո՞ք։ Իրո՞ք այդ աստիճանի անմեղսունակ քաղաքականություն է վարվել, թե՞ գիտակցաբար է ամեն ինչ արվել, պարզապես երբեմն զարմանք արտահայտողի դերի մեջ է պետք մտնել՝ հանցանքը կոծկելու համար։
    15:52
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավերիչ տորնադո՝ Տեխասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ-ում ավելի քան 300 հազար մարդ առանց լույսի է մնացել պտտահողմի պատճառով։ Տարերքը հարվածել է Տեխաս նահանգին։ Քամու պոռթկումները հասնում էին վայրկյանում երեսուն մետրի։ Փոթորիկը, որն ուղեկցվում էր կարկուտով, ծառեր էր տապալում, տների տանիքները պոկում, էլեկտրահաղորդման գծերը վնասում։ Դրա պատճառով տրանսֆորմատորային ենթակայանները սկսել են պայթել։ Տեխասում ընդհանուր առմամբ չեղարկվել է ավելի քան 450 չվերթ։ Ցիկլոնը կարող է տարածվել հարևան Օկլահոմայում ևԱրկանզասում, որտեղ ընդհանուր առմամբ բնակվում է ավելի քան 30 մլն մարդ: Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել համալրվել առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Փետրվարի վերջին ուժեղ ավերածություններ են տեղի ունեցել ԱՄՆ Օկլահոմա նահանգում, որտեղ միանգամից երկու տորնադո է տեղի ունեցել: Տարերքի հարվածից տուժել է առնվազն 12 մարդ։
    15:45
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ նախագահի պաշտոնին նշանակված անձը կատարում է իրեն նշանակողի թութակի դերը. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՎԱՏԱՐԻՄ ԹՈւԹԱԿԸ Հայաստանում գոյություն ունի սահմանադրական պաշտոն, որի անունն է ՀՀ նախագահ։ Այսօր այդ պաշտոնին նշանակված անձն իրականում կատարում է իրեն այդ պաշտոնին նշանակողի հավատարիմ թութակի դերը։ Երբ վարչապետ կոչեցյալը ցավակցություն է հայտնում Թուրքիային, Հունաստանին, թութակն անմիջապես կրկնում է։ Երբ վարչապետ կոչեցյալը շնորհավորական ուղերձ է հղում որևէ երկրի ղեկավարին, ինչպես այսօր՝ Բուլղարիայի նախագահին, հավատարիմ թութակը րոպեներ անց այն կրկնում է։ Բայց թութակը լռում է Իրանի երկրաշարժի, Հնդկաստանի վթարի ժամանակ, քանի որ նա ընդամենը թութակ է և կրկնում է տիրոջ խոսքերը։ Իհարկե, թութակը երբեմն «ինքնուրույնություն» է ցուցաբերում՝ շնորհակալություն հայտնելով տիրոջը, նրա ամեն գործողության համար, լինի դա քծնանք թշնամու նկատմամբ, թե հայրենիքի ուրացում»։
    15:37
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը
    Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախաձեռնվել էր քրեական վարույթ: Վարույթով պարզվել էր, որ Գ.Մ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ: 2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Մ.-ի նկատմամբ. Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:30
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել է 94-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը
    Մարտի 2-ին, ժամը 15.50-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխված տարեց կնոջ հարևանուհին հայտնել է, որ նրան տեսել էր հյուրասենյակի հատակին ընկած: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են 94-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Կողբ բնակավայրի 21-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:
    15:15
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղազարյանի հետ ծեծի բռնված կարտոֆիլավաճառը ձերբակալվել է
    Արդեն հայտնել ենք, որ վաղ առավոտյան Արաբկիր վարչական շրջանի կարտոֆիլի շուկա կոչվող հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և կարտոֆիլ վաճառող մի տղամարդու միջև։ MediaHub.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ գործի առնչությամբ վարույթ է սկսվել, պատգամավոր Հովիկ Աղազարյանը ճանաչվել է տուժող։ Նշենք, որ Աղազարյանը դեպքը մեկնաբանել ու նշել է, թե իր կնոջ հետ առևտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթևեկելի հատվածի մի մասը առևտրականները փակել և բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին առևտրականներն ընդդիմացել են և սկսվել է քաշքշոց։ MediaHub.am-ը եղել է դեպքի վայրում, որտեղ ականատեսներն այլ բան են պատմել։ Մասնավորապես, նշել են, որ Աղազարյանը մոտեցել ու ոտքով հարվածել է կարտոֆիլի պարկերին, բանջարեղենը թափվել է գետնին, իսկ պատգամավորը սկսել է հայհոյել վաճառողին, որը մոտեցել և իրեն հարցրել է՝ «ի՞նչ է եղել, հոպար ջան»։ Այդ ամենից հետո փոխադարձ հայհոյանքների տարափ է եղել, ապա Աղազարյանը ոստիկանություն է դիմել։
    15:00
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ ԱԳՆ-ը մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Լավրովի հանդիպման մասին
    «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խոստորեն հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերի: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
    14:45
    03.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ասում են՝ Ռուսաստանը պետք է». Լավրովի հետ վերջնագրերով են խոսել ՆԱՏՕ-ականները
    Մեծ 20-յակի գագաթնաժողովից մեկ օր անց Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ նախարարների խորհրդի նիստին Արևմուտքից ժամանած պատվիրակությունները փորձել են վերջնագրերով խոսել իր հետ, պահանջել են, որ Ռուսաստանը անմիջապես դադարեցնի ռազմական էսկալացիան:
    14:30
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Իջևան-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին
    Մարտի 3-ին, ժամը 13։13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    14:22
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ ր հագուստը կլինի նորաձև 2023 թվականի գարնանը
    Ռուս ոճաբան Եվգենյա Գուդոշինան անվանել է 2023 թվականի գարնան նորաձեւ հագուստը։ Այս մասին նա խոսել է Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքի եթերում։ Մասնագետի խոսքով, թրենդային կլինեն բաճկոնները, ջինսե հանդերձանքները և երկարաճիտ կոշիկները։ Բացի այդ, հատկապես ակտուալ կլինեն ցածր գոտկատեղով ջինսերն ու բեյսբոլի գլխարկները, որոնք կարելի է համադրել թե՛ տաբատի, թե՛ կիսաշրջազգեստի հետ, նշել է փորձագետը։ Միաժամանակ նա ցանկում ավելացրել է մինիմալիստական ​​շարֆեր, զգեստապահարանում դեղին գույնի իրեր և միջին երկարության վերնազգեստ։ «Նորաձևությունն ու ոճը պետք է հարմարավետ լինեն, այդ դեպքում դուք կարող եք ուրախությամբ ցուցադրել այս ոճը աշխարհին»,- եզրափակել է ոճաբանը:
    14:15
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը․ «News.am»
    «News.am»-ը գրում է․ «Նախորդ տարվա հուլիսին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը: «News.am»-ին զինծառայողի հայրը՝ Ջիվան Պողոսյանը, ասաց, որ իրենք պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
    14:00
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննիչի կողմից ապացույցներ կեղծելու գործն ուղարկվել է դատարան
    2023 թվականի մարտի 3-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտ) հարուցված քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի նյութերով պարզվել է, որ քննիչ Ա.Ո.-ն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի (անձանց) հայտնի չլինելու հիմքով, 2022 թվականի մարտի 31-ին կայացրել է նշված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: Այնուհետև, դրա օրինականությունը ստուգելու նպատակով ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հսկող դատախազի կողմից քննիչին տրվել է քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, հանցանք կատարած անձանց ինքնությունները պարզելու նպատակով տուժողի դստերը՝ առերևույթ հանցավոր արարքի կատարման ականատես վկային, լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ գրավոր ցուցում: Ստանալով քրեական վարույթի նյութերը և դատախազի ցուցումը՝ այն իբրև կատարելու, հանցագործությունը բացահայտելու պատրանք ստեղծելու նպատակով, քննիչ Ա.Ո.-ն վկայի տվյալներով կազմել է լրացուցիչ հարցաքննության տպագիր արձանագրություն, շարադրել նախորդ հարցաքննությանը հակասող բովանդակությամբ ցուցմունք՝ ներառելով կեղծ տեղեկություններ: Այնուհետև, քննությամբ դեռևս չպարզված անձը հարցաքննության արձանագրությունում վկայի փոխարեն ստորագրել և կատարել է «Ցուցմունքը տպագրվեց քննիչի կողմից ճիշտ է, որի համար ստորագրում եմ» ձեռագիր գրառումը, իսկ քննիչ Ա.Ո.-ն իր ստորագրությամբ հաստատել է ապացուցողական գործողության արձանագրությունը: 2023 թվականի հունվարի 5-ին դատախազը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով (քննիչի կողմից ապացույցներ կեղծելը): Որպես խափանման միջոց ընտրված է պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:45
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    4 տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից
    Տոմսկում երեխան ընկել է չորրորդ հարկից և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Տոմսկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։ «2023 թվականի մարտի 3-ի առավոտյան չորս տարեկան տղան ընկել է Տոմսկի Ռաբոչայա փողոցի 11Ա բազմաբնակարան շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։ Անչափահասը գտնվում էր բնակարանում՝ առանց ծնողների հսկողության։ Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է բուժհաստատություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՌԴ Քննչական կոմիտեի Տոմսկի շրջանի քննչական վարչության նախնական տվյալներով՝ երեխան ընկել է պատշգամբից։ Երկու գերատեսչություններն էլ հետաքննություն են սկսել։
    13:30
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Իլոն Մասկը սխալվեց». ԱՄՆ-ում նշել են մարդկության մոտալուտ վախճանի պատճառը
    Վաշինգտոնի և արևմտյան իմպերիալիզմի կողմից հրահրված միջուկային պատերազմի սպառնալիքը կհանգեցնի մարդկության անհետացմանը՝ Twitter-ում գրել է ամերիկացի քաղաքական գործիչ Ջեֆրի Յանգը՝ մեկնաբանելով Իլոն Մասկի խոսքերը ծնելիության նվազման վտանգի մասին։ Tesla-ի ղեկավարն օգոստոսին ասել էր, որ ժողովրդագրական անցքը, որը կապված է ծնելիության նվազման հետ, շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում քաղաքակրթության համար, քան գլոբալ տաքացումը։ «Իլոն Մասկը լիովին սխալ է այս հարցում: Արևմտյան իմպերիալիզմը և միջուկային պատերազմի սպառնալիքը, որը խթանում է Միացյալ Նահանգները, ամենամեծ վտանգն է մարդկության համար: Մենք միջուկային պատերազմի պատճառով ավելի մոտ ենք լիակատար ոչնչացմանը, քան երբևէ մարդկության պատմության մեջ», – ասել է Յանգը։
    13:15
    03.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Վթար է եղել․ Երևանում երկար ժամանակով ջուր չի լինելու
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 3-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Տիգրան Մեծի Պող. 40-76 շենքերի, Տիգրան Մեծի Նրբ., Աճեմյանի 1 Նրբ., Գլինկայի 2-11 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:00
    03.03.23
    Ավելին