Լրահոս
2023-03-03
-
ԱրցախՌԴ ՊՆ-ն ֆիքսել է հրադադարի ռեժիմի խախտումները ԱրցախումՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի 3 խախտում է ֆիքսել Մարտունու և Շուշիի շրջաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ եղած փաստերով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։Ավելին21:5203.03.23 -
Հասարակական«Քյաչալ չի՞». պատգամավոր Աղազարյանն է ոտքերը թափ տվածը «կարտոշկայի փողոցում»ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու կարտոֆիլ վաճառողի մեջ եղած քաշքշուկի մասին: Ականատեսների պնդմամբ՝ Երևանի հայտնի կարտոֆիլի փողոցում Հովիկ Աղազարյանը ոտքով հարվածել է կարտոֆիլի արկղերին այն ժամանակ, երբ վաճառականը նրան ընդառաջ է գնացել ու հարցրել՝ «Հոպար ջան, ինչո՞վ օգնեմ»: Ինքը՝ Աղազարյանը, դիմել է ոստիկաններին ու գործով ճանաչվել տուժող: Նա «Հայլուրի» թղթակցին ասել է, որ կարտոֆիլի պարկերը փողոցի երթևեկելի մասում են դրված եղել ու խանգարել են մեքենաների անցուդարձին:Ավելին21:4503.03.23 -
ԱրցախՀաջորդ հանդիպումը՝ Գյանջայում կամ Աղդամո՞ւմ. Արցախի ԱԽ-ն պարզաբանում է4 հարց է եղել Արցախ-Ադրբեջան բանակցությունների օրակարգում։ Երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումից երկու օր անց մանրամասներ է հայտնել Արցախի անվտանգության խորհուրդը։ Հաստատում են, որ Արցախի հանքերում ադրբեջանցիների այցի մասին քննարկում է եղել, բայց խոսք չկա այն մասին, թե արդյոք ադրբեջանցիներն արդեն այցելել են Կաշենի ու Դրմբոնի հանքեր, որոնց շահագործման պատրվակով են ադրբեջանցի պսևդոբնապահպանները փակել Բերձորի միջանցքը:Ավելին21:3003.03.23 -
ԻրավականԲացահայտվել է քրեակատարողական ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողներն առերևույթ կոռուպցիոն դրսևորումներ ցուցաբերելու կասկածանքով տեսադաշտում են պահել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին և ձեռք բերված հիմնավոր տեղեկությունները տրամադրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Քրեակատարողական ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ծավալուն, երկարատև օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ն նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և կալանավորված անձից որպես կաշառք պարբերաբար ստացել է տարբեր չափի գումարներ նրանց նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ունենալու և խնդիրներ չստեղծելու նպատակով: Նշված փաստի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 28-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն իր աշխատավայրում ձերբակալվել, որից հետո տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ մարտի 2-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեակատարողական ծառայությունը համակարգում հանցագործությունների դեպքերը կանխելու և բացառելու նպատակով շարունակելու է հետևողական և ակտիվորեն պայքար մղել Ծառայության աշխատակիցների անօրինական գործողությունների դեմ:Ավելին21:1503.03.23 -
ԱռողջապահականԻնչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանումԽորամանկ մարդիկ համարվում են ամենավտանգավորն ու ամենաանկանխատեսելին։ Սեփական շահն առաջ տանելու համար նրանք կարող են հիմար կամ խելագար ձևանալ, իրականում, սակայն, շատերից ավելի խելացի լինել, քանի որ կարողանում են վարպետորեն կեղծել։ Հոգեբանները մի քանի հատկանշական գործոններ են մատնանշում, որոնց միջոցով հնարավոր է սիմուլյանտին տարբերել իրական խելագարից կամ հասկանալ՝ ինչու է մարդն իրեն հիմարի տեղ դնում։ Միևնույն ժամանակ զգուշացնում են՝ կեղծ հիմարին տարբերակելը երբեմն դժվար է լինում, քանի որ ձևացողները հաճախ են փոխում իրենց «դիմակները», շատ են սիրում ինտրիգներ և օգտվում են մարդկանց թուլություններից, ինչի շնորհիվ էլ հասնում են իրենց նպատակին։ Շփման ժամանակ խորամանկ «հիմարները» բարյացակամ, կարեկից մարդու տպավորություն են թողնում, հաճախ են կատակներ անում, քանի որ ուրախ մարդն ավելի շուտ է դիմացինի կողմից վստահության արժանանում։ Հենց վստահության արժանանալուց հետո էլ նրանք սկսում են գործել, և շատերը չեն էլ հասկանում, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են նրանց գործողություններին կամ այդ գործողությունների մասնակիցն են դառնում, կարճ ասած՝ օգտագործվում են խորամանկի կողմից։ Եվ այսպես, առաջին բանը, որ պետք է հիշել՝ խորամանկ «հիմարը» դերասանական խաղի վարպետ է։ Մանկամիտ ձևանալու մեկ այլ մեթոդ է պարզ ու հասարակ մարդու տպավորություն թողնելը, «անկեղծ» ու սրտաբաց զրույց վարելը՝ խոսելով անձնական ու գործնական կյանքում եղած «պրոբլեմների» մասին՝ դրամատիզացնելով դրանք։ «Ընկերական» միջավայր ստեղծելուն կամ «ընկերներ դառնալուն» ուղղված այս խայծը պետք է կուլ չտալ և ի պատասխան՝ չխոսել սեփական խնդիրների մասին, քանի որ խորամանկ մարդը դա կարող է օգտագործել՝ դիմացինից ինֆորմացիա կորզելու համար։ Հիմար ձևանալով՝ խորամանկ մարդը կարող է փաստերը դիտմամբ խեղաթյուրելու միջոցով սադրանքի դիմել։ Եթե զրուցակիցն էմոցիոնալ է, կսկսի վիճել ու հակառակն ապացուցող, իրական փաստարկներ ներկայացնել՝ այսպիսով հայտելով որոշ գաղտնիքներ, ինչն էլ ի սկզբանե խորամանկ «հիմարի» նպատակն էր։ Հիմար ձևանալու ընթացքում խորամանկ մարդը պարբերաբար ցանկանում է հավաստիանալ, որ իր դերը լավ է խաղում։ Այդ նպատակով նա էլ իր հերթին սեփական խոսքը հիմնավորելու համար սկսում է երևակայական փաստարկներ ու հանգամանքներ ներկայացնել։ Դա, որպես կանոն, զրուցակցին խաբելու և շեղելու նպատակով է արվում։ Խորամանկ «հիմարը», եթե բռնվում է սուտ խոսելու պահին կամ երբ զգում է, որ իրեն բացահայտել են, որպես կանոն, չի ընդունում մեղքը։ Ցույց է տալիս, իբրև թե խորը վիրավորվել է՝ իրեն ներկայացված մեղադրանքից։ Կարող է արտահայտել ցանկացած այլ էմոցիա՝ զարմանք, զայրույթ, հիասթափություն ․․․ Բայց, որպեսս կանոն, նման դեպքերի համար պրոֆեսիոնալ խորամանակները պլան Բ են ունենում, որը գործի են դնում՝ բացահայտվելու վտանգն զգալուն պես։ Այդ պատճառով էլ հաճախ դժվար է լինում կեղծ հիմարներին արագ բացահայտելը։ Խելագարի կամ մտապակասի դերը խորամանկ մարդիկ նույնպես կարողանում են հաջողությամբ խաղալ։ Առաջին հերթին, մասնագիտական գրականություն են ուսումնասիրում, մանրամասնորեն ուսումնասիրում են հոգեկան այս կամ այն խանգարումն ունեցողների վարքը, նաև, թե կյանքի այս կամ այն իրավիճակին ինչպես են արձագանքում հոգեկան խանգարում ունեցող մարդիկ։ Նմանակում են նրանց շարժումները, խոսելաձևը։ Դա այնքան էլ դժվար չէ՝ դերասանական տաղանդի առկայության դեպքում, հատկապես, որ հոգեկան այս կամ այն խանգարումն ունեցող մարդկանց հատուկ է որոշակի՝ կոնկրետ վարք ու խոսքի ձև։ Խելագար ձևանալու պատճառները շատ են, ամենատարածվածը՝ ծանր հանցագործության համար պատժից խուսափելն է։ Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կա, որը նվիրված է սիմուլյանտների բացահայտմանը։ Դատաբժշկական փորձաքննության ժամանակ նույնպես ոչ բոլոր խորամանկներին է հաջողվում մինչև վերջ առաջ տանել իրենց սուտը։ Այնուհանդերձ, պատասխանատվությունից խուսափելու համար խելագար ձևանալու մեթոդը մեր օրերում էլ շատերն են օգտագործում, ոմանք՝ վարպետորեն, ոմանք՝ ոչ այնքան, և դժվար է ասելը, թե այդ ընթացքում նրանք որքանով են գիտակցում, որ սուտը հավերժ չի կարող լինել։Ավելին21:0003.03.23 -
ՀասարակականՀայտնի է՝ որ մարզերում գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 3-ին ժամը 17:30-ից դադարեցվել է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:Ավելին20:4503.03.23 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպքՀայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։ Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։ Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:Ավելին20:3003.03.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Էրդողանի հեռացումն են պահանջում թուրքերը՝ ոգեշնչված հույների փողոցային պայքարիցԱվելին20:3003.03.23 -
ԻրավականԵրկու անչափահաս դանակի գործադրմամբ օտարերկրյա քաղաքացուց հափշտակություն է կատարել․ նրանք ձերբակալվել ենՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները: 2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի շենքերից մեկի մուտքի վերելակի դիմաց, դանակի գործադրման սպառնալիքով, հափշտակել են իր «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսը և ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, ՀՀ-ում աշխատելու իրավունքի քարտ և իրեն պատճառվել է զգալի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաղորդում ներկայացրած անձը տուժող է ճանաչվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն: ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ քննչական հանձնարարություն: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել են 2005թ․ դեկտեմբերին և 2006թ․ փետրվարին ծնված՝ Երևան քաղաքի և Արարատի մարզի բնակիչ երկու երիտասարդներ: Նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ և գողոն հանդիսացող հիշյալ մոդելի բջջային հեռախոսը: Երիտասարդներից մեկը նաև տվել է ինքնախոստովանական ցուցմունք՝ նկարագրելով իրենց կողմից կատարված գործողությունները։ Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:1503.03.23 -
ՀասարակականՔաղաքացին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելովԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում 1984թ ծնված, նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ.Ա.-ի կողմից ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։ Նշանակվել են փորձաքննություններ՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին20:0003.03.23 -
ԱրցախԱդրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են իր հանձնառությունները կատարելու չկամության մասին․ Արցախի ԱԳՆԱրցախի Հանրապետության ԱԳ նախարարության մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ․ «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։ Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին, Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։ Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։Ավելին19:4503.03.23 -
ՀասարակականԻջևանի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվելՄարտի 3-ին՝ ժամը 16։15-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին19:3003.03.23 -
ԻրավականՎիճաբանության ընթացքում դանակահարել էր 59-ամյա տանտիրոջըՄարտի 2-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը «կրծքավանդակի ձախ կեսի հետին անոթային գծով ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 59-ամյա տղամարդու: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 02.00-ի սահմաններում Վարդենիսի Իսակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 40-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ 40-ամյա տղամարդը դանակահարել է 59-ամյա տանտիրոջը: 40-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել կատարվածի վերաբերյալ: Նա ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:1503.03.23 -
Տնտեսական2022 թվականին արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ավելի քան 2,1 մլրդ դոլարին համարժեք գումար: Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Այս թիվն էլ 2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ 2021թ-ին ՌԴ-ից փոխանցվել էր ընդամենը շուրջ 866 մլն դոլարին համարժեք գումար: ՌԴ-ից փոխանցումներն ընդհանուր 69%-ն են կազմում։ Մասնագետները կարծում են, որ տրանսֆերտների նման աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՀՀ ժամանած օտարերկրացիների, մասնավորապես՝ ռուսաստանցիների թվով»:Ավելին19:0003.03.23 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 2-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ:Ավելին18:4503.03.23 -
ԻրավականՀայտնաբերվել է պահեստարանից գործիքներ գողացած տղամարդըՓետրվարի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ փետրվարի 17-ից փետրվարի 19-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշեն գյուղի 12-րդ փողոցում գտնվող իր պահեստարանից գողացել են էլեկտրական սղոց, շաղափիչ, զոդման սարքի լարեր, էլեկտրական տաքացուցիչներ: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Մրգաշեն գյուղի 64-ամյա բնակիչը գյուղի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին: Գողոնը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը և 64-ամյա տղամարդը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:3003.03.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Պարեկի գողությունը, Աղազարյանի բազառը. զուտ հայկական սկանդալներԱվելին18:3003.03.23 -
ՀասարակականԱշտարակ քաղաքում 22 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 4-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին18:1503.03.23 -
ՀասարակականԵրևանում և մարզերում մինչև 8 ժամ լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բուզանդի փ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատյան 1-ին զանգ. 8, 10, 10/1, 10/2, 12, 16 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Հաղթանակ թաղ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 13 փողոցներ, Նորք Մարաշ՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, Նորքի 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 առանձնատներ, Նորքի 5, 7, 9, 11, 13 փողոցների առանձնատներ, Նորքի 17 փողոցի 2-րդ նրբանցքի 2-22ա առանձնատներ,Գ․ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներին հարակից տարածքների առանձնատներ, թիվ 57 և 61 դպրոցներ, թիվ 124 մսուր- մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բակունցի փ. 10 շենք, Պ․Սևակի փ. 5/7 առանձնատուն, Հ․Ներսիսյան փ. 7 շենք, Ահարոնյան փ. 12/3, 2/10 շենքեր, 11:00-14:00 Սարմի փողոց, 11:00-17:00 Ջրաշեն գյուղ՝ 1 փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների և 2 փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներ առանձնատներ, Ջրաշեն գյուղ 1փ. 72-105 և 2փ. 39-61 առանձնատներ, այգեգործական ընկերության առանձնատներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արալեզ և Նոր Կյանք գյուղեր մասնակի, 12:00-13:45 Աբովյան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10:00-13:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց, Ջերմուկի խճուղի և Չայքենդի թաղամաս մասնակի, Ազատեկ, Զառիթափ, Զեդեա, Փոռ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս, Գոմք և Կապույտ գյուղեր, Կոտայքի մարզ՝ 10։00-12։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Առինջ և Ջրվեժ գյուղեր մասնակի, 12:00-14:00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ և Ծաղկաձոր թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ՝ 11։00-14։00 Գետիկ և Մարտունի գյուղեր, «Էրիկ» ՓՀԷԿ, Տավուշի մարզ` 11։00-13։00 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց մասնակի և Թբիլիսյան փողոց մասնակի, Թեղուտ գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին18:0003.03.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ մարտի 3-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է մարտի 3-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 384.97 դրամ է, վաճառքը՝ 392.06 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.11 դրամ է, վաճառքը՝ 419.89 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:Ավելին17:4503.03.23