Լրահոս
2023-03-06
-
ԱշխարհՍախալինում 40 ձկնորսների են տարհանել պոկված սառցաբեկորիցՓրկարարներն այսօր ուղղաթիռով ափ են տարհանել 40 ձկնորսների, որոնք պոկված սառցաբեկորի վրա Էին հայտնվել Սախալինի հարավում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցները Մի-8 ուղղաթիռի միջոցով 40 ձկնորսների են տարհանել ափ Սախալինի մարզի Լեսնոյե գյուղի շրջանում», -լրագրողներին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են պոկման գծից 1,5 - 2 կմ հեռավորության վրա՝ սաստիկ քամիով ուղեկցվող բարդ եղանակային պայմաններում: Ավելի վաղ ТАСС-ը հաղորդել էր, որ Սախալինի հարավում՝ Լեսնոյե գյուղի շրջանում, շուրջ 50 սիրողական ձկնորսներ են մնացել ափից պոկված սառցաբեկորի վրա:Ավելին14:0006.03.23 -
ՔաղաքականԼաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը կենսական անհրաժեշտություն է. ՀՀ ԱԳՆԼեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողի սպանությունը, փետրվարի 28-ից սկսած ամեն օր Ադրբեջանի կողմից հրադարարի խախտումները ևս մեկ անգամ ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը: Մարտի 5-ի դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրությունում նշել է Հայաստանի արտգործնախարարությունը: Ադրբեջանի գործողությունը նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է համարում մեր երկրի գլխավոր դիվանագիտական կառույցը ու այն որակում որպես ահաբեկչություն, ինչը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն է:Ավելին13:5206.03.23 -
ԱրցախՆոր ոճրագործություն կատարելու՝ Բաքվի քարտ-բլանշը. Արցախի ԱԳՆ-ն՝ ադրբեջանական դիվերսիայի մասինԱդրբեջանական դիվերսիան պատերազմական գործողություն է՝ ըստ Արցախի արտգործնախարարության: Արցախի տարածք ներթափանցելով ու ոստիկանների վրա հարձակվելով՝ Ադրբեջանը ձգտում է ավելացնել լարվածությունը: Արցախի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջին օրերին անընդմեջ խախտել է հրադադարի ռեժիմը, հատկանշական է, որ դա տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո:Ավելին13:4506.03.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի մահվան մասին։ «Ադրբեջանական բանակի զինծառայող Քյամրան Նամիզ օղլու Հուսեյնովը զոհվել է մարտի 4-ին ծառայողական պարտականությունները կատարելիս՝ պայթելով ականի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:3006.03.23 -
ԻրավականՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Հաց բերողի» գործով․ պարզվել են կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթով Արթուր Սարգսյանի վերաբերյալ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կողմից կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՔԿ-ից, աննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Արթուր Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016թ. դեկտեմբերի 23-ին, ստացվել է հրատապ իրազեկում այն մասին, որ կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 26-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի) հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»: Հաշվի առնելով, որ կոնսիլիումի եզրակացությամբ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու մասին: 2017թ. հունվարի 23-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության միջգերատեսչական եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանը տառապում է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությամբ, ինչպես նաև այլ հիվանդություններով, չի կարող պատիժը կրել ՔԿ հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում: Նախաքննության ընթացքում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով 2017թ. հունվարի 31-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարման համար ձևավորված հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նույն ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 3 փորձագետ, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, նույն բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը: Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով նրա մոտ կենդանության օրոք հաստատված՝ հենաշարժական ապարատի ֆունկցիայի խանգարումով ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարումը, առանց վերջինիս օբյեկտիվ զննության ենթարկելու, հապշտապ՝ 2017թ. փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, ընդամենը մեկ անգամ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 12:20-ից մինչև 14:00-ը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած լիակազմ նիստի արդյունքում եկել են հետևության: Գիտակցելով, որ ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի է առնվում մեղադրյալի առողջական վիճակը՝ նրանք տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները, այդ թվում՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը («Բեխտերևի» հիվանդությունը) ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: 2017թ. փետրվարի 9-ին, ընտրված խափանման միջոցի պայմանը խախտելու հիմքով Արթուր Սարգսյանը ձերբակալվել է և նույն օրը նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Դրանից հետո նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, և վերստին արգելանքի վերցվելու կապակցությամբ հայտարարել է հացադուլ: 2017թ. մարտի 15-ին շտապ օգնության բրիգադի կողմից Արթուր Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս հոսպիտալացվել է և ենթարկվել է վիրահատական բուժման: Հաջորդ օրը՝ ժամը 12:30-ից սկսած, վերակենդանացման բաժանմունքում Արթուր Սարգսյանի վիճակը վատացել է, սակայն կատարված ինտենսիվ թերապիայի միջոցառումները եղել են անարդյունավետ և ժամը 15:40-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: 2018թ. հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննություների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշման՝ պատիժը կրելուն խոչնդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին: Նրանցից մեկը ներկայացված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով դադարեցնելու մասին, որը բավարարվել է: Քրեական վարույթով մեղադրյալներից երկուսի՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամների նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: МеньшеԱվելին13:2406.03.23 -
ՀասարակականԴասապրոցեսը կասեցվել է. ՏԵՂԵԿԱՑՈՒՄՄարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։ Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։Ավելին13:1506.03.23 -
ՀասարակականԹշնամին հայ ոստիկաններին դարանակալել էր իր առաջապահ դիրքերից 1 կմ հեռավորության վրա. «Հետք»«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության 3 աշխատակցի ու վիրավորել մեկին: Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Ալիեւյան քարոզչամեքենան այնքան է շտապել, որ խճճվել է իր իսկ ստերի սարդոստայնում՝ ներկայացնելով, թե իբր Հայաստանից Արցախ եկող ռազմական բեռն ու անձնակազմը տեղափոխվում են «Խանքենդի (Ստեփանակերտ)-Խալֆալի-Տուրշսու (Լիսագոր) գրունտային ճանապարհով»: Բանն այն է, որ ադրբեջանցի դիվերսանտների թիրախում հայտնված հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան հենց Ստեփանակերտից էր մեկնում դեպի Շուշիի շրջան (այսինքն՝ Արցախ-ՀՀ եւ ոչ թե ՀՀ-Արցախ ուղղությամբ), հետեւաբար անհնար էր դրանով ռազմական բեռի ու անձնակազմի տեղափոխումը Հայաստանից Արցախ: Ավելին՝ ինչպես նկատել է ՀՀ ԱԳՆ-ն, «Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել եւ չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում»: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ստեփանակերտից Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղեր (Բերդաձորի ենթաշրջան) մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը: Համադրելով տեսանյութը տեղանքի քարտեզի հետ՝ «Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանցիների հանցագործությունը: Ադրբեջանցիների հանցագործությունը տեղի է ունեցել Շուշիի շրջանի նախկին Խալֆալի եւ Դյուքանլար բնակավայրերի մոտ՝ Ղայբալիշենից ուղիղ գծով 3,5 կմ, իսկ Ստեփանակերտի Քրքջան (Կրկժան) թաղամասից՝ 6 կմ հարավ-արեւմուտք:Ավելին13:0706.03.23 -
ԻրավականԱդրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից կատարված հանցավոր գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ․ ԱՀ դատախազություն2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում են ԱՀ դատախազությունից, սույն դեպքի առթիվ 05.03.2023թ. ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:Ավելին13:0006.03.23 -
ԱրցախՀայտնի է՝ երբ տեղի կունենա Արցախում կյանքից զրկված ոստիկանների հոգեհանգիստըԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկասցնում են, որ մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի Սբ․ Հակոբ եկեղեցում: Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:Ավելին12:4506.03.23 -
ՀասարակականԽոշոր ավտովթար` Մյասնիկյան պողոտայում․ կան վիրավորներԱյսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով խցանումն անցել է մոտ 4 կմ-ն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։Ավելին12:3006.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Դիվերսիայից հետո Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին՝ սահմանին կրակելու համարԱվելին12:3006.03.23 -
ԱռողջապահականԱրցախում դիվերսիայի հետևանքով վիրավոր ոստիկանի վիճակը կայուն ծանր է. ԱՀ ԱՆՄարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության՝ կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։Ավելին12:1506.03.23 -
ԻրավականԱրտարժույթի առերևույթ ապօրինի առուվաճառքով զբաղվելու դեպք՝ Արմավիր քաղաքումՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Արմավիր քաղաքում առերևույթ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքի հանգամանքները։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ կատարված վարութային, ապացուցողական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետում, մինչև 2022թ. հոկտեմբեր ամիսը արտարժույթի առքուվաճառք է իրականացրել անհատ ձեռնարկատեր` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված թիվ N լիցենզիայի հիման վրա։ Նշված լիցենզիան, սակայն, 2022թ. հոկտեմբեր ամսին ուժը կորցրել է և անհատ ձեռնարկատերը դադարեցրել է գործունեությունը: Մինչդեռ նշված Ա/Ձ-ի նախկին աշխատակիցը, օգտագործելով Ա/Ձ-ին տրամադրված, սակայն ուժը կորցրած «Արտարժույթի առուվաճառքի» լիցենզիան, առերևույթ առանց պետական գրանցման և առանց լիցենզիայի, իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափերի՝ շուրջ 1.000.000 ՀՀ դրամի վնաս: Վերջինիս բնակության և գործունեության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքներով հայտնաբերվել և վերցվել են նշված անձի կողմից առանց լիցենզիայի «Արտարժույթի առուվաճառքի» գործունեությամբ զբաղվելու փաստը հաստատող՝ արտարժույթի փոխանակման համար նախատեսված ցուցանակ, թղթադրամի հաշվիչ մեքենա, տեսաձայնագրող սարք, տարբեր արտարժույթներով շրջանառու զգալի միջոցներ, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ և փաստաթղթեր: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցավոր արարքների արդյունքում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և անձի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:0006.03.23 -
ՀասարակականՍյունիքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթՄարտի 5-ին, ժամը 15։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի սկզբնամասում այրվում է դաշտ և չշահագործվող ավտոմեքենա։Ավելին11:4506.03.23 -
ԱրցախԱդրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը կեղծ է․ Արցախի ՊԲԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից:Ավելին11:3006.03.23 -
ԻրավականԽանջյան փողոցում քաղաքացուն կյանքից զրկած 20-ամյա երիտասարդը ձերբակալվել էՄարտի 4-ին, ժամը 20.04-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ Խանջյան փողոցում դանակահարված մարդ կա: Հաջորդ հաղորդումը ժամը 20.30-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից էր. Խանջյան փողոցից «մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել անձն անհայտ մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի գրպանում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 1,52 գրամ զանգված: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ին Խանջյան փողոցի հյուրանոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երևանցի 20-ամյա երիտասարդը, կյանքից զրկելու նպատակով, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդին, որը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ է: Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 5-ին, ժամը 01.40-ին, 20-ամյա երիտասարդին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին: Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1506.03.23 -
Հրդեհի ահազանգ՝ Դիլիջանում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՄարտի 6-ին, ժամը 06:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։25-ին։Ավելին11:0006.03.23 -
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:Ավելին10:4506.03.23 -
ԱրցախՆրանց նպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է. ԱՀ ԱԺ նախագահՄարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նխագահ Արթուր Թովմասյանը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին: Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը: Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը:Ավելին10:3706.03.23 -
ԱռողջապահականՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի. հոսպիտալացված է 18 քաղաքացիԺամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ): Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: «Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում։Ավելին10:3006.03.23