Լրահոս

2023-03-06
  • Img default alt hy
    Հասարակական
    «BMW»-ն գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Մարտի 5-ին, ժամը 23:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել մոտակա ձորը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։ Փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել։
    10:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկսյացնում, ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա: Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է: ««Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է: Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է: Սա գրում եմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր տեղանքի առանձնահատկություններին օբյեկտիվ առումով չեն տիրապետում, իսկ սա կարևոր գործոն է հասկանալու, որ բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ: Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին: Սա ահաբեկելու նպատակով չեմ ասում, այլ կոնկրետ պատրաստ լինելու, որպեսզի թշնամու հնարավոր շարժն ու գործողություններն ուղղակի տեսադիտարկման համակարգով չդիտենք, այլ եղած տեխնիկական հնարավորությունն օգտագործելով ժամանակին կանխենք, իսկ դա հնարավոր է»։
    10:07
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում սպասվում է քամու ուժգնացում
    ԱՀ ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ այսօր`մարտի 6-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 27-30մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մարտի 6-ին և 7-ին սպասվում է անձրևի տեսքով թույլ տեղումներ: Մարտի 8-10-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:
    10:00
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
    Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում կիրակի օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ մոտ 159 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
    09:45
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը խոստացել է տասը րոպեում լուծել Ուկրաինայի օգնության հարցը
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, տասը րոպեի ընթացքում կհամոզի ԵՄ առաջնորդներին մեծացնել օգնությունն Ուկրաինային։
    09:30
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    00:10
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սալահը դարձավ Լիվերպուլի պատմության լավագույն ռմբարկուն ԱՊԼ-ում
    «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, որը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, դարձել է մերսիսայդցիների պատմության լավագույն ռմբարկուն ԱՊԼ-ում։
    00:00
    06.03.23
    Ավելին
2023-03-05