Լրահոս

2023-03-06
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում: «Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Ա. Հարությունյանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: «Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է Նախագահը: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն: «Այն, որ մենք երկար ժամանակ պետք է պայքարենք և այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ես պետնախարարի հետ քննարկել եմ մեր խնդիրները և այսօր ուզում եմ Անվտանգության խորհրդի որոշումով հանձնարարենք Կառավարությանը՝ մշակել ծրագիր պարենային անվտանգության ու էներգետիկ անվտանգության ուղղություններով, որովհետև մենք բոլոր սցենարները պետք է հաշվարկենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Անվտանգության խորհրդի նիստին օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ընդունվել են օրակարգով նախատեսված մի շարք որոշումներ:
    17:45
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ»-ը Թունիսից նոր պաշտպան ունի
    Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել թունիսցի 26-ամյա պաշտպան Այմեն Մահմուդի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մահմուդը CAF Չեմպիենների լիգայի կրկնակի հաղթող է: 2018 և 2018/19 մրցաշրջաններում նա այդ տիտղոսները նվաճել է թունիսյան «Էսպերանս» ակումբի հետ: Այդ թիմի կազմում նա նաև դարձել է Թունիսի չեմպիոն և սուպերգավաթակիր, իսկ քուվեյթյան «Ալ Արաբիի» կազմում դարձել է այդ երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր: Նա հանդես է եկել թունիսյան «Ստադ Գաբեսյեն», «Էսպերանս», «Սոլիման» և քուվեյթյան «Ալ Արաբի» ակումբներում, իսկ նրա վերջին ակումբն էր «Օլիմպիկ» Բեջան: Այմեն Մահմուդն «Արարատում» կխաղա 2 համարի մարզաշապիկով:
    17:30
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ամիրյան փողոցում ակացիաներ են ապօրինի հատել
    Մարտի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ամիրյան փողոցում ապօրինի ծառահատում է կատարվում: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու տղամարդու՝ «Զիլ-130»-ով հանդերձ: Պարզվել է, որ Զովունի գյուղի 58-ամյա և Երևանի 56-ամյա բնակիչներրը ապօրինի հատել էին ակացիաներ: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
    17:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկում է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
    Մարտի 6-ից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: «Արմենպերս»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում: Տոմսերի արժեքներն են՝ - Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ - Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ - Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
    17:00
    06.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայ-ռուսական զորավարժություն՝ Հայաստանի երկնքում
    Հայ և ռուս զինվորականները Հայաստանի օդային տարածքում պաշտպանության համատեղ վարժանքներ են արել: Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգից հայտնում են, որ «Էրեբունի» ավիաբազայի օդաչուներն ու ռուսական ՀՕՊ ստորաբաժանումները միասին վարժանքներ են կատարել: Հատուկ ուշադրություն է դարձվել օդային սահմանների պաշտպանությանը։
    16:45
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
    16:30
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենի կինը քննադատել Է 75-ից բարձր տարիքի քաղաքական գործիչների մտավոր ունակությունների թեստի գաղափարը
    ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը հայտարարել է, որ իր ամուսինը՝ նախագահ Ջո Բայդենը, չի անցնելու մտավոր ունակությունների թեստ: Նա «ծիծաղելի» Է համարել բարձրագույն պաշտոնի հավակնորդների համար նման ստուգում սահմանելու գաղափարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում: Նախաձեռնությունը պատկանում է Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիքի Հեյլիին: Վերջինս, հայտարարելով 2024 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, առաջարկել է պարտադիր կարգով ստուգել 75-ից բարձր տարիքի բոլոր թեկնածուների ողջամտությունը: «Ծիծաղելի է... Մենք նման բան չենք էլ քննարկի», - ասել է 80-ամյա Բայդենի կինը։ Ջո Բայդենը մշտապես ակնարկում է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար, սակայն նա չի շտապում պաշտոնական հայտարարություն անել։ Եթե Բայդենն ընտրվի երկրորդ ժամկետում, ապա հնարավոր երդմնակալության օրը նա կլինի 82 տարեկան, իսկ հնարավոր երկրորդ ժամկետի ավարտին՝ 86։ ԱՄՆ առաջին տիկինը պատասխանել է իր ամուսնու տարիքի հետ կապված մտահոգություններին՝ հիշեցնելով Բայդենի փետրվարյան ուղևորությունը Կիև: «Քանի՞ 30 տարեկան կարող է գնալ Լեհաստան, գնացք նստել, ևս ինը ժամ ճանապարհ գնալ, ժամանել Ուկրաինա և հանդիպել նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի հետ։ Նայեք այս մարդուն: Տեսեք, թե ինչ է նա անում: Տեսեք, թե ինչ է նա շարունակում անել ամեն օր», - ասել Է Ջիլ Բայդենը:
    16:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեդիում նախկին ամուսինն այրել է կնոջ տան գույքը
    Մարտի 5-ին, ժամը 20.48-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Եղեգնավան գյուղի 35-ամյա բնակիչը այրել է Մաշտոցի փողոցի իր տունը: Եղեգնավան է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 35-ամյա տղամարդը դուռը կոտրել, ապօրինի մուտք է գործել նախկին կնոջ տուն, այրել հյուրասենյակի սեղանը, ծածկոցը և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղեգնավանցի 35-ամյա տղամարդը գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
    16:00
    06.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Սև փուչիկներ՝ Աթենքի երկնքում. «Մոլոտովի կոկտեյլներով» ու ձայնային նռնակներով բախում՝ Հունաստանում
    Հունաստանում շարունակվում են բողոքի ցույցերը: Կիրակի Աթենքում փողոց է դուրս եկել ավելի քան 12 հազար մարդ: Նրանք սև փուչիկներ են բաց թողել երկինք՝ ի հիշատակ նախորդ շաբաթ տեղի ունեցած երկաթուղային աղետի զոհերի։ Բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանների միջև, երբ ցուցարարները աղբամաններ են հրկիզել, «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով ու ձայնային նռնակներով:
    15:45
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Հաագայի դատարանի պահանջը․ հրատապ դիմումներ եմ ուղարկել. Թովմասյան
    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է . «Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը․ հրատապ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա) դեսպաններին. նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն։ Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց միջանկյալ որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումից 12 օր անց Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի պահանջը։ Ավելին, Ադրբեջանը նոր ագրեսիա է իրականացրել արդեն 85 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում․ երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող։ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործով: Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողական հնարավորությունները՝ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների դեսպաններին, խնդրել եմ հրապարակային կերպով արձագանքել, ցուցաբերել հետևողականություն և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններին ներկայացնել մեր մտահոգությունները՝ նպատակ հետապնդելով հասնել Դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշման կատարմանը։ Միաժամանակ խնդրել եմ գնահատական՝ երեկ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ահաբեկչության վերաբերյալ, որի արդյունքում հայկական կողմից ունենք զոհեր։ Հ.Գ. Մինչ այսօր միայն Ֆրանսիայի Հանրապետությունն է անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման կատարման անհրաժեշտությանը՝ հանդես գալով հատուկ կոչով»:
    15:37
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տափաստանային արտույտների ապօրինի որս՝ Արագածոտնում
    Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Քաղաքացին որսացել է 9 հատ տափաստանային արտույտ։ Ապօրինի որսագողության միջոց հանդիսացող «ՄՑ21-12» տեսակի 12 տրամաչափի կիսաավտոմատ որսորդական հարթափող հրացանն ու արտույտները վերցվել են: Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Զենքը բռնագրավվելու պահանջով հայց կներկայացվի դատարան։ Կենսաբազմազանության նկատմամբ խստացված լայնածավալ միջոցառումներն ընթանում են հանրապետության ողջ տարածքում:
    15:30
    06.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էլի ծեծել են իրար Վրաստանի խորհրդարանում
    Կրկին ծեծկռտուք է եղել Վրաստանի խորհրդարանում։ Այսօր իրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ իրավաբանական հանձնաժողովի նախագահը կոչ է արել մի քանի պատգամավորի հեռացնել դահլիճից՝ տեղից բղավելու համար։ Նախագծին դեմ է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Սաակաշվիլիի կուսակցությունը պնդում է, դա հակաարևմտյան օրինագիծ է և այն ընդունելու դեպքում Վրաստանն այլևս չի կարողանա անդամակցել Եվրամիությանը։
    15:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը կառավարության նիստ է գումարում, օրակարգում 2 հարց կա
    Թուրքիայի նախագահի գլխավորությամբ մարտի 6-ին ժամը 15:00-ին (տեղական ժամանակով՝ 16:00) կառավարության նիստ է գումարվելու։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում ներառված է երկու թեմա՝ 1. Երկրաժարժից տուժած 11 շրջաններում ամուր շենքերի կառուցում 2. Առաջիկա համապետական ընտրություններ Այս թեմաներին զուգահեռ նաև օրակարգում են լինելու վարձակալվող բանակարանների թանկացումները: Աղբյուրը նշում է, որ այս նիստի ընթացքում սպասվում են քայլեր, որոնք նշմարելու են ընտրությունների անցկացման հստակ օրը: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ: Իսկ ընտրությունների օրվա առթիվ, առաջին ակնարկը եղել էր Թուրքիայի ազգային ժողովում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր. «Լավ իմացե՛ք, որ այս ազգը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:
    15:00
    06.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը «սխալվել է». Թուրքիան ռուսական կործանիչներ կգնի՝ ամերիկյանի փոխարեն
    Երկրաշարժից հետո Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան Էֆ 16-եր գնելու մտքից: Էրդողանի գրասենյակից հայտնում են, որ կործանիչները 20 միլիոն դոլար արժեն, դրա փոխարեն Թուրքիան կարող է նախապատվությունը տալ ռուսական կործանիչներին: Պաշտոնական Անկարան կարծում է, որ սխալվել է Վաշինգտոնից կործանիչներ խնդրելով, որոնք Կոնգրեսը մինչ օրս ինչ-որ պատրվակով հրաժարվում է տրամադրել:
    14:52
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 320 երեխա է ծնվել շրջափակման մեջ
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 04-05.03.2023թ. դրությամբ” Արդեն 320 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում: 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 33,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք: Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 150 մլն ԱՄՆ դոլլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 16 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
    14:45
    06.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բաքու է գնում ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականը՝ Կովկասյան բանակցային գծով
    Այսօր Բաքու է գնալու նաև Կովկասյան բանակցային գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Նա կհանդիպի Իլհամ Ալիևի և կառավարության այլ պաշտոնյաների հետ։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Բոնոն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով է Բաքու գնալու։
    14:30
    06.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանին արգելում են Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել. Թուրքիան դժգոհ է Արևմուտքից
    Թուրքիայի նախագահի գրասենյակից ասել են, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը դեմ են, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպի: Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան հնարավորինս երկար պատերազմ են ցանկանում ու չեն մտածում ուկրաինացիների ապագայի մասին:
    14:22
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ հացատներից մեկում
    Մարտի 6-ին, ժամը 09:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևիկ գյուղի 21-րդ փողոցում գտնվող հացատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:23-ին, մարվել՝ 09:30-ին: Այրվել են հացատան տանիքի (մոտ 50 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ:
    14:15
    06.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Մահացու միջադեպից» հետո Բաքու է «վերադարձել» ԵՄ հատուկ ներկայացուցիչը
    Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու է մեկնել: Նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը:
    14:07
    06.03.23
    Ավելին