Լրահոս
2023-03-05
-
ՀասարակականԵրևանում «Գազել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոր հետ ավտոբուսից իջնող երեխայինԱյսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմանում թիվ 39 երթուղին սպասարկող «Գազել»-ը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։Ավելին20:4505.03.23 -
ԱրցախԱՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածելԱյսօր` մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:Ավելին20:3005.03.23 -
ՍպորտՌոնալդուն անհարմար իրավիճակում է հայտնվել38-ամյա Ռոնալդուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Ալ Նասր»: Թիմի կազմում անցկացրած 7 խաղում պորտուգալացի հարձակվողը դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Զուգահեռաբար Ռոնալդուն կլինի 2030 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու՝ Սաուդյան Արաբիայի հայտի դեմքը:Ավելին20:1505.03.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում 7-հարկանի շենք է փլուզվելԹուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում մարտի 5-ին յոթհարկանի շենք է փլուզվել, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է CNN Türk-ը։Ավելին20:0005.03.23 -
ՔաղաքականՈրոշակի պարբերականությամբ կրակահերթեր հնչում են. ԱբրահամյանԱրցախի ԱԳՆ-ն բավականին կոշտ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի իրականացրած գործողության վերաբերյալ` այն համարելով որպես պատերազմական:Ավելին19:4505.03.23 -
ԱրցախՀրապարակվել է Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղու տեսանյութըԱրցախի ոստիկանությունը տեսանյութ է հրապարկել, որում երևում է Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիայի հարձակման վայր՝ «Խայփալու» կոչվող տեղանք:Ավելին19:3005.03.23 -
ԱրցախԱրյունոտ հարձակման պահը և վերջին մանրամասները. այն, ինչ հայտնի է ադրբեջանական դիվերսիայի մասինԹշնամին դարանակալել է ճանապարհամերձ անտառում և ոստիկանության անձնակազմի մեքենայի ընթացքի պահին կրակ բացել:Ավելին19:2305.03.23 -
Արտաքին քաղաքականությունՏեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը․ Կլաար«Այսօր տեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով ադրբեջանական դիվերսիային:Ավելին19:1505.03.23 -
ԱրցախԴիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել․ պետնախարարԱյսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։Ավելին19:0005.03.23 -
ԱրցախԱրցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել Ադրբեջանի կողմից ահաբեկչական գործողության քրեական գործըՀիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:Ավելին18:4505.03.23 -
ՔաղաքականԱդրբեջանը և Թուրքիային Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն չունեն․ թուրքագետԺամեր առաջ ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոան խումբը մտել է Արցախի տարածք և սպանել երեք հայ ոստիկանի (նկարում գնդակոծված հայկական մեքենան է)։ 3 հայ սպա զոհվել է թուրքերի պլանավորած հարձակումից այն պահին, երբ ՀՀ դե-ֆակտո ղեկավարն օգնում է Թուրքիային և պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության։Ավելին18:3005.03.23 -
ԱրցախԱդրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով զոհված ոստիկանների կենսագրությունները և լուսանկարներըԱրցախի ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով զոհված ոստիկանների կենսագրությունները։Ավելին18:3005.03.23 -
ՍպորտՄենք գնում ենք Մյունխեն հաջորդ փուլ դուրս գալու համար. ՄբապպեՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջիկա պատասխան հանդիպումը։Ավելին18:1505.03.23 -
ՀասարակականՇչակ է գործարկվելուՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, գործարկվելու է Արագածոտնի մարզի ՈՒշի համայնքի էլեկտրական շչակը։Ավելին18:0005.03.23 -
ՀասարակականԵրևանում վրաերթի է ենթարկվել 16-ամյա աղջիկԿատարվում է քննություն:Ավելին17:4505.03.23 -
ՀասարակականՊլանային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։Ավելին17:3005.03.23 -
ԱրցախԱդրբեջանի նպատակն է Արցախի ժողովրդի էթնիկ զտումը, սեփական հայրենիքից հարկադիր տեղահանությունը. Արցախի ԱԺ-ն՝ այսօրվա ահաբեկչության մասինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել այսօր` մարտի 5-ին, ադրբեջանական զինուժի իրականացրած և մի քանի մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության վերաբերյալ:Ավելին17:1505.03.23 -
ՔաղաքականՎազգեն Սարգսյանը մեզ թողել է մի բոսոր հայրենիք, որին պիտի փայփայի ամեն մի հայ․ Երվանդ ԹարվերդյանԾնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ։Ավելին17:0005.03.23 -
ՀասարակականԵրևանում 16-ամյա աղջիկը սպառնացել է իրեն ցած նետել շենքի 14-րդ հարկիցԱյսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի 14-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել:Ավելին16:4505.03.23 -
ԱրցախՆերկայացնում ենք ադրբեջանական հարձակման տեսանյութը․ Արցախի ՆԳ ոստիկանությունԱրցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել այսօր տեղի ունեցած դիվերսիայի վայրից և հայտնել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել կեղծ և սուտ այն թեզով, թե իբր ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։Ավելին16:3505.03.23