Լրահոս

2023-03-06
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
    Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն օրերս ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք են բացահայտել։ Մարտի 2-ի երեկոյան նրանք Գյումրու Աբովյան փողոցում ձերբակալել են 37-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ կային։ Ժամեր անց Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում նրանք ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Գյումրու բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ 2 դեպքով էլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    21:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով․ Ստեփան Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ներկայիս «արևմտամետների» ու «ռուսամետների» առճակատումը հայ ժողովրդի կյանքում նոր ֆենոմեն չի: Ավելին, դա ունի պատմական ու հոգեբանական խորքային արմատներ, ինչը տարբեր պատմական փուլերում տարբեր կերպ է արտահայտվել, սակայն բովանդակության առումով այն անփոփոխ է: Հայ ժողովրդի պատմությունը կարելի է դիտարկել որպես արտաքին տարբեր կողմնորոշում ունեցող խմբերի միջև անզիջում պայքար, ինչը պարբերաբար հանգեցրել է ներազգային թշնամության: Որն է դրա բովանդակային, կամ անգամ աշխարհայացքային բացատրությունը: Այս երևույթը փորձենք հասկանալ կոնկրետ մի օրնակի միջոցով: Ավարայրի ճակատամարտը մեր պատմության մեջ ներկայացվում է որպես կրոնական պայքարի արգասիք, այսինքն, պարսիկները ցանկանում էին հայերին կրոնափոխ անել, սակայն հայ ժողովուրդն, ազնվականների ու շինականների միասնության շնորհիվ հանուն հավատքի դուրս էին եկել պայքարի: Անգամ պատմությանը թռուցիկ հայացք ձգելը բավական է հասկանալու համար, որ իրականում հայ ժողովուրդն այդ ժամանակ բաժանված էր երկու քաղաքական հատվածի և Ավարայրի ճակատամարտն իրականում քաղաքացիական պատերազմ էր: Դա հռոմեական ու պարսկական կողմնորոշումներ ունեցողների միջև քաղաքացիական պատերազմ էր, որտեղ կրոնն այն քաղաքական բանաձևն էր, որի միջոցով այդ ջրբաժանը գծվում էր: Հետագայում նույն պատկերը պարբերաբար կրկնվում է: Այդ ժամանակ Պարսկաստանի ճնշման հետևանքով հայերը բաժանվեցին երկու մասի՝ քաղքեդոնականնների՝ Հռոմի տիրապետության տակ գտնվողները, և հակաքաղքեդոնականների՝ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվողները: Հետաքրքրական է, որ երբ արաբական արշավանքների հետևանքով Պարսկաստանը փլուզվեց, քաղքեդոնականններն ու հայ հակաքաղքեդոնականները, 633 թվականին, Եզր Ա կաթողիկոսի և Բյուզանդիայ հայազգի կայսր Հերակլի հետ մեկ միասնական հավատի բանաձևի շուրջ հետ եկան համաձայնության՝ Դա ՄԻԱԿԱՄՈւԹՅԱՆ բանաձևն էր: Խոսքը Հիսուսի երկու բնույթների, մարդկային ու աստվածային, հարաբերություններին է վերաբերում, ինչն իրականում քաղաքական նշանակություն ուներ: Չկար Պարսկաստան, չկար նաև արտաքին կողմնորոշումների խնդիր, սակայն, երբ մեր տարածաշրջանում հաստատված արաբները սկսեցին համակարգված քաղաքականություն վարել, իրենց տիրապետության տակ եղած հայերին ստիպեցին տարանջատվել Բյուզանդիայից: 726-ին, Հանհաննես Օձնեցի կաթողիկոսը, Մանազկերտի ժողովում, նորից տարանջատվում է քաղքեդոնականներից՝ հռոմեացիներից: Այսինքն, նորից արտաքին կողմնորոշումների խնդիրը դառնում է արդիական, բնականաբար, արտաքին քաղաքական ճնշումների ազդեցությամբ: Առաջ արտաքին կողմնորոշումներն արտահայտվում էին կրոնական միավորումներով ու տարանջատումներով, կրոնական այս, կամ այն դոկտրինի ընդունման միջոցով, հիմա նույն բանը կատարվում է «ժողովրդավարության» ու «ավտորիտարիզմի» մասին դոկտրիններով: Իմաստը միայն քարոզչական է, քաղաքական նպատակներով: Ոչինչ չի փոխվել, ազգային շահ ձևակերպել չկարողանալով, ինչպես առաջ, մենք կրկին տարանջատվում ենք ըստ արտաքին կողմնորոշումների՝ արտաքին պատվերներով, արդյունքներն էլ նմանապես ողբերգական են լինելու: Հերթական անգամ «դեմոկրատ-քաղքեդոնականների» ու «ավտոկրատ-հակաքաղքեդոնականների» խաղը նորից կրկնելու համար մենք ոչ մի ռեսուրս արդեն չունենք: Մենք այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով, մեր գիտակցության միջից հանելով արտաքին կողմնորոշումներն, այսինքն դրսում տեր փնտրելու մոլուցքը»:
    21:07
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ուրարտու»-ն` հաղթեց «Նոա»-ին, «Շիրակ»-ը` «Արարատ»-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրը եզրափակվեց երկու խաղով` «Արարատ»-«Շիրակ», «Նոա»-«Ուրարտու»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ն ընդունեց «Շիրակ»-ին: Գյումրու թիմը հաղթանակ տոնեց 1:2 հաշվով: «Շիրակ»-ի կազմում գոլերը խփեցին Կոնեն ու Դումբիան: «Արարատ»-ից հեղինակության գնդակը խփեց Ռազմիկ Հակոբյանը, այն էլ հանդիպման վերջին րոպեներին: «Արարատ»-«Շիրակ»` 1:2: Օրվա մյուս խաղում` «Նոա»-ն մրցեց «Ուրարտու»-ի հետ: Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուրարտու» հաղթանակ կորզեց վերջին րոպե խփած գնդակների շնորհիվ: Աչքի ընկան Ժիրայր Մարգարյանը և Նարեկ Գրիգորյանը: «Նոա»-«Ուրարտու»` 0:2: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ «Ուրարտու», որը միավորների քանակը հասցրեց 53-ի: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիա»-ն 47 միավոր ունի, իսկ եռյակը եզրափակում է «Փյունիկ»-ը 43 միավորով:
    21:00
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակը փետրվարի 27-ից մարտի 5-ը բարձրացել է 1սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 27-ից մարտի 5-ը: «Սևանա լճի մակարդակը փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.25մ (05.03.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով: Արփա-Սևան ջրատարով փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մարտի 5-ը ներառյալ՝ 5.504մլն. մ³»:
    20:45
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 6-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է մարտի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.14 դրամ է, վաճառքը՝ 392.08 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.72 դրամ է, վաճառքը՝ 420.61 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.92 դրամ է, վաճառքը՝ 5.29 դրամ:
    20:30
    06.03.23
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստան է մտել ամենաարագը տարածվող հիվանդությունը. «կարմիր» վարակ
    Հայաստանում վերջին 4 օրում Կարմրուկի դեպքերը 1-ից 20-ի են հասել: Առողջապահության նախարարի խոսքով՝ վարակը Հայաստան է մտել արտերկրից, վարակակիրը երեխա է եղել: Բարեբախտաբար Հայաստանում 95 տոկոսը պատվաստված է, հակառակ դեպքում վարակակիրների թիվն ավելի շատ կլիներ: Կարմրուկ ունեցող մեկ հիվանդը կարող է միանգամից 20 մարդու վարակել: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է, թե իր տեղեկություններով՝ Կարմրուկը տարածվել է հիվանդանոցից ու տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը:
    20:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիր քաղաքում փրկարարներն ապամոնտաժել են քամուց պոկված տանիքի կառուցատարրերը
    Մարտի 6-ին, ժամը 13:52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
    20:00
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն կոչ է անում մանրամասն հետաքննել Արցախում ոստիկանների վրա ադրբեջանական հարձակումը
    Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Արցախում ոստիկանների վրա Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը: «ԵՄ-ն ցավում է երեկ ղարաբաղյան շփման գծում բռնկված բռնության համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի։ Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է մանրամասն հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
    19:52
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի Հաթայ նահանգում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
    Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային կրկին երկրաշարժ է գրանցվել: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, մարտի 6-ին, Թուրքիայի ժամանակով 14:02-ին (տեղական ժամանակով՝ 15:02)Հաթայ նահանգի Արսուզ շրջանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ և 7կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:
    19:45
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ. Զախարովա
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը Արցախի ոստիկանության մեքենայի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում հրապարակված մեկնաբանության մեջ ասվում է. «Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում»: Զախարովան կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու նպատակով: «Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳ նախարարի խոսնակը հայտարարության մեջ շեշտել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջև շփման միջոցով՝ խաղաղապահ զորակազմի հովանու ներքո: «Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման դրույթների իրականացման շրջանակներում բանակցություններին Բաքվի և Երևանի շուտափույթ վերադարձի հրամայականը»,- ասվում է հայտարարության տեքստում:
    19:37
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում. Լարսը փակ է
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    19:30
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների նոր թիվ է հրապարակվել
    Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 49.089-ի:Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ զոհված սիրիացիների թիվը կազմում է 4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։ Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուժկու երկրաշարժերն ավերածություններ են առաջացրել Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադիյամանում, Օսմանիյեում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում և Էլազըղում։
    19:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Բուլղարիայի մրցաշարում
    Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին ելույթները Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում:
    19:00
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սա է մեր ոգին. Մխիթարյանի գրառումը՝ Լեչչեին հաղթելուց հետո
    Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչեին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել։ Միլանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 29-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով՝ Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում. «Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը. դա մեր ոգին»:
    18:45
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի 5 ներկայացուցիչ շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարին զիջում է կես միավոր
    Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Պարտություն են կրել Շանթ Սարգսյանը, Արմեն Բարսեղյանը, Վահե Դանիելյանը և հաղթանակի հասել` Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը: Այժմ Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանն ունեն 2,5-ական միավոր և առաջատարից հետ են կես միավորով: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և ունի 11 տուր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ 100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարին ունի 13 մասնակից:
    18:30
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, առանձին շրջաններում կլինեն տեղումներ
    Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում` 27-32 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում` մինչև 17-20 մ/վ։ Հանրապետության տարածքում` Մարտի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին մարտի 6-ին` հարավային` 7-10 մ/վ, 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ 27-32 մ/վ: Մարտի 6-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով: Нет описания. Երևան քաղաքում՝ Մարտի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Нет описания.
    18:15
    06.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
    Մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ռազմահայրենասիրական ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
    18:00
    06.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Եթե մեկը նամուս ունի, պիտի իջնի, մեր հարցերին պատասխանի». ՊՆ նախկին շենքից վտարվածները՝ ՊԵԿ-ի դիմաց
    Պաշտպանության նախարարության նախկին շենքի նախկին բնակիչները այսօր նորից պետեկամուտների շենքի մոտ բողոքի ակցիա են արել: Անտուն մնացած մարդիկ ՊԵԿ-ից պահանջել են այն եզրակացությունը, ըստ որի` ՊՆ նախկին շենքը վթարային է, ինչի պատրվակով իրենց վտարել են շենքից: Փողոցում հայտնված բնակիչները պատմել են, որ իրենց երեխաներից մեկի վրա է հարձակվել փողոցային մի շուն, կծել է: Վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
    17:52
    06.03.23
    Ավելին