Լրահոս
2023-03-15
-
Հասարակական«Առավոտ» օրաթերթի դեմ ոտնձգությունը գնահատվում է որպես իշխանության սանձազերծած արշավի մի մաս․ ՀԺՄԵրեկ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ ժամը 19:46-ից սկսած՝ կորցրել են իրենց յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։ Դրան, ըստ խմբագրի, նախորդել էր «Առավոտի» հրապարակած հետևյալ անոնսը՝ «Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»: Դիտեք վաղը` 21:00-ին»: Աննա Իսրայելյանն ավելի ուշ հավելեց, որ հարձակում գործողներն «Առավոտի» յութուբյան ալիքի անունը փոխել են ու ջնջում են տեսանյութերը, և թեպետ սկզբում ՔՊ-ին վերաբերող տեսանյութերը պահպանվել են, սակայն ավելի ուշ դրանք ևս ջնջվել են: Լրատվամիջոցը թեև իրավապահներին չի դիմել, բայց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով՝ ցանկության դեպքում կարող էին իրենց հայտարարությունները որպես հաղորդում ընդունել ու զբաղվել դրանով: Մինչ այս պահը իրավապահ մարմինները, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման գործառույթ ունեցող պետական կառույցները որևէ կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին, չի հնչել կատարվածը հետաքննելու, մեղավորներին պատժելու որևէ պաշտոնական հայտարարություն։ Փոխարենը, իշխանությունը ներկայացնող պատգամավորի կողմից հնչել է տեղի ունեցածը հեգնելու ամբարտավան հայտարարություն, որն էլ ավելի է խորացրել առավել քան ողջամիտ կասկածն առ այն, որ տեղի ունեցածն ուղղակի կամ անուղղակի կապ ունի իշխանությունների հետ։ Հաշվի առնելով գործող իշխանության նախանձախնդրությունը համացանցում ու սոցիալական ցանցերում սեփական քարոզչության տարածման և իր դեմ ուղղված բովանդակության հանրայնացումն ամեն կերպ խոչընդոտելու հարցում, դժվար է հավատալ, որ այդ ոլորտում պետական բյուջեից և այլ աղբյուրներից հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ ծախսող իշխանությունը կարող է կապ չունենալ պաշտոնյաների կոռումպացվածությունը բացահայտել խոստացող լրատվամիջոցի յութուբյան ալիքի դեմ հարձակման հետ։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Առավոտ» օրաթերթի դեմ կատարված այս կիբերհարձակումը, իշխանությունից, պետական բոլոր մարմիններից պահանջում է ամենասեղմ ժամկետում բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին, արժանացնել քրեաիրավական գնահատականի։ Հակառակ պարագայում կհաստատվեն կասկածները, որ «Առավոտի» դեմ հարձակումը կատարվել է իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Ցավոք, «Առավոտ» օրաթերթի դեմ տեղի ունեցածը ոչ թե բացառություն է, եզակի դեպք, այլ օրինաչափություն, որը վկայում է 2018 թվականից հետո անկախ, չվերահսկվող մամուլի դեմ իշխանությունների ծավալած հետևողական արշավի մասին։ Անցած շուրջ հինգ տարիներին իշխանությունը խտրություն չի դրել մամուլի դեմ պայքարի միջոցներում՝ սկսած լրատվամիջոցների նկատմամբ ֆեյքային հարձակումներից, մինչև փաստերի ստուգման ամենատարբեր կազմակերպությունների միջոցով ԶԼՄ-ների սոցցանցային էջերի արգելափակում կամ հասանելիության սահմանափակում։ Իշխանությունների, նրանց կողմից կառավարվող կեղծ օգտատերերի կողմից բացահայտ և քողարկված կերպով թիրախավորվում և տոտալ հարձակումների էին ենթարկվում ոչ իշխանական լրատվամիջոցների սոցիալական հարթակները, կայքէջերը, յութուբյան էջերը, խմբագիրների, լրագրողների, հանրային գործիչների ֆեյսբուքյան աշխատանքային և անձնական էջերը... Նպատակն ակնհայտ է՝ լռեցնել ազատ խոսքը, հեղինակազրկել մամուլը և լրագրողի աշխատանքը: Հայաստանի Ժուռնալիստների միությունը «Առավոտ» օրաթերթի դեմ ոտնձգությունը գնահատում է հենց այդ հարթությունում, որպես մամուլի, խոսքի ազատության դեմ իշխանության սանձազերծած արշավի մի մաս՝ կոչ անելով բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին՝ անկախ իրենց քաղաքական նախապատվություններից ու հակասություններից, ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և միասնաբար աջակցել հայկական մամուլի ամենաերկարակյաց և ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկին՝ «Առավոտին»՝ այդ միասնական հետևողականությամբ ու պահանջատիրությամբ նպաստելով հանցագործության բացահայտմանը։ Հայաստանի Ժուռնալիստների միությունԱվելին19:3715.03.23 -
ՍպորտՀայաստանը շախմատի կանանց ԵԱ-ին կունենա 6 մասնակիցՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 6 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 17-ից 30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը: Առաջնությանը մասնակցելու են 35 երկրների 140 շախմատիստուհիներ:Ավելին19:3015.03.23 -
ԱշխարհՀայրը դպրոցական տղային պատժել է՝ ստիպելով 17 ժամ հեռախոսով խաղալՉինաստանում հայրը, որը դպրոցական որդուն բռնացրել է գիշերը ժամը 1-ին սմարթֆոնով տեսախաղեր խաղալիս, պատժել է նրան՝ ստիպելով այնքան ժամանակ խաղալ հեռախոսով, մինչև նա այլևս ի վիճակի չի եղել շարունակել: Ինչպես գրում է Oddity Central-ը, արդյունքում տղան խաղացել է 17 ժամ: Դեպքը տեղի է ունեցել Շենզեն քաղաքում: Ծնողը պատմել է, որ կատաղել է, երբ որդուն հայտնաբերել է գիշերը հեռախոսով խաղալիս, այն պարագայում, որ երեխան հաջորդ օրը պետք է դպրոց գնար և պետք է արդեն խորը քնած լիներ: Նա ցանկացել է տղային այնպիսի դաս տալ, որը նա հեշտությամբ չէր մոռանա, ուստի տղային նախատելու փոխարեն պարզապես ասել է, որ կարող է քնելու փոխարեն խաղալ հեռախոսով: Որդին սկզբում բավական մեծ հաճույք է ստացել իր անսովոր պատժից՝ շարունակելով մինչև առավոտ խաղալ հոր հսկողության ներքո: Երբ նրա քունը տարել է, և նա փորձել է ցած դնել հեռախոսն ու պառկել քնելու, հայրը նրան տեղեկացրել է, որ պետք է շարունակի խաղալ: Հոր պատմելով՝ տղան մի քանի անգամ քնել է հեռախոսը ձեռքին, բայց ինքը նրան արթնացրել է՝ չնայած երեխայի բողոքներին: Երեկոյան ժամը 6:30-ի սահմանում, մոտ 17 ժամ խաղից հետո, տղան աղաչել է հորը, որ թույլ տա իրեն քնել՝ խոստանալով, որ այլևս երբեք ուշ ժամին չի խաղա հեռախոսով: Երեխան նույնիսկ համաձայնել է իր խոստումը գրավոր ներկայացնել։ Իր հերթին չինացին պարզաբանել է, որ ոչ մեկին խորհուրդ չի տալիս փորձել այս մեթոդը իրենց երեխաների պարագայում։Ավելին19:1515.03.23 -
ՀասարակականՓորձարկվելու են էլեկտրական շչակներՄարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, Բաբաջանյան 3 հասցեում գտնվող «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում և Տիգրան Մեծի 34 հասցեում գտնվող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում անցկացվելու են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ուսումնավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:Ավելին19:0015.03.23 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին:Ավելին18:4515.03.23 -
ԱշխարհԿես միլիոն լոնդոնցիներ գործադուլ են հայտարարել. Լոնդոնի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղելԱռնվազն կես միլիոն դասախոսներ, բժիշկներ և պետական ծառայողներ Լոնդոնում մտադիր են այսօր մասնակցել աշխատավարձերի բարձրացման պահանջով և կենսաթոշակային բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով անցկացվող գործադուլին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Պարբերականը նշում է, որ Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել, քանի որ գործադուլին միացել են մեքենավարներն ու կայարանների աշխատակիցները։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 387 խցանում է առաջացել, որոնք ձգվել են 406 կմ: Բացի այդ, փակ են դպրոցները, բուժհաստատություններն աշխատում են զգալի սահմանափակումներով։ Սպասվում է, որ ցուցարարները երթ կանցկացնեն Դաունինգ սթրիթի շրջանում, որտեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը, ինչպես նաև խորհրդարանի շենքի մերձակայքում։ Բողոքի ցույցերը տեղի են ունենում նույն օրը, երբ Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը խորհրդարանում հանդես կգա բյուջեի վերաբերյալ տարեկան զեկույցով: Փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայում տեղի Է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում բողոքի ամենախոշոր ակցիան երկրում: Դրան մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ։ Փողոց են դուրս եկել երկաթուղայիններ, հազարավոր պետական ծառայողներ, դպրոցների ուսուցիչներ և համալսարանի դասախոսներ։Ավելին18:3015.03.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Ավերիչ ջրհեղեղը թուրքական քաղաքներ է խորտակում. նոր աղետ՝ ԹուրքիայումԱվելին18:3015.03.23 -
ՔաղաքականՓաշինյանը չի կարողանում տունը վաճառել, Պապիկյանը թանկարժեք տուն է առել. «ամեն տեղ կոռուպցիա կա»Հայաստանում պաշտպանության նախարարի բախտն ավելի է բերել, քան վարչապետինը: Երեքշաբթի լրագրողները հետաքրքրվել են Փաշինյանից՝ արդյո՞ք համակարգային կոռուպցիայի ու հովանավորչության վատ սովորության հետևանք չէ, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 412 հազար դոլարանոց տունը 168 հազարով է գնել: Փաշինյանը, որ, իր խոսքով, չի կարողանում Երրորդ մասի բնակարանը վաճառել, ասել է, թե կոռուպցիա ամեն տեղ կա, բայց այն համակարգային չէ:Ավելին18:1515.03.23 -
ՀասարակականԳառնի գյուղի հացատներից մեկում հրդեհ է բռնկվելՄարտի 14-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Նարեկացի փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել են հացատան տանիքի (մոտ 17 քմ) փայտե կառուցատարրերը։Ավելին18:0015.03.23 -
Հասարակական«Դալմա Գարդեն մոլ»-ի մոտ ավտոմեքենայում երեխա է արգելափակվելՄարտի 15-ին, ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, ավտոմեքենայում երեխա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Դ. Դ.-ին (ծնված 2021 թ․):Ավելին17:4515.03.23 -
ՀասարակականԱրևաշատ գյուղում փայտե տնակ է այրվելՄարտի 15-ին, ժամը 13։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է փայտե տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 14:52-ին: Այրվել են վագոն տնակը (մոտ 20 քմ) և ներսում՝ կենցաղային իրեր:Ավելին17:3015.03.23 -
Հրդեհ՝ Վանաձորի տներից մեկումՄարտի 15-ին, ժամը 12:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 55/57 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհը մարվել է ժամը 12։25-ին։ Այրվել են գազի խողովակից արտահոսած գազը, անվտանգության համակարգի կափույրը, կափույրի էլեկտրական լարը, գազատար ռետինե խողովակը և ջերմահարվել գազօջախին հարակից պատը՝ մոտ 0.5 քմ։ Տուժածներ չկան։Ավելին17:1515.03.23 -
ՏարածաշրջանԱլիևին ստիպում են վճարել պարտքերը. Իրանը հարված է սպասում ԱդրբեջանիցԻրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գիշերը հեղափոխության պահապանների կորպուսը զորքը բերել է մարտական պատրաստության: Թեհրանում չեն բացառում Ադրբեջանի տարածքից հարվածների հավանականությունը ու այս անգամ, կարծես, ռազմական բախումների վտանգը իրական է: Այս ֆոնին՝ հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հարևան որոշ երկրների զգուշացնող հայտարարություն է արել:Ավելին17:0715.03.23 -
ՏարածաշրջանՀրապարակվել են Թուրքիայում ջրհեղեղի կադրերը«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադիյաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել: Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին։Ավելին17:0015.03.23 -
Արտաքին քաղաքականությունԱրցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարություններըԱրցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարությունները․ «Ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: Այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ և կարիք ունի համապարփակ կարգավորման, բազմիցս հայտարարել են ինչպես առանձին պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այնպես էլ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փաստը, որ 2022 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը, քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, հերքում է ադրբեջանական կողմի պնդումները, թե հակամարտության հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելու և այն որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումը փորձ է վերադառնալու այն ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը գերակայում էր միջազգային իրավունքի նկատմամբ։ Համոզված ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ լուծումը։ Արցախյան կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և այն ներկայացնելու որպես ներքին խնդիր: Ավելի քան 90 օր տևող Արցախի շրջափակման ֆոնին, ակնհայտ է, որ այդպիսով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը դեմ հանդես գալիս միջազգային հանրության ներգրավմանը, այդ թվում՝ միջազգային առաքելություններ Արցախ ուղարկելուն, որպեսզի ոչինչ և ոչ ոք չկարողանա խոչընդոտել Արցախն էթնիկ զտման ենթարկելու իր հանցավոր ծրագրի իրականացմանը։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել առ այն, թե Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը և շարունակում է զենք ու զինամեթերք մատակարարել Արցախ: Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ են հետապնդում՝ արդարացնելու Լաչինի միջանցքի ավելի քան 90 օր շարունակվող արգելափակումը։ Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունն ունի Պաշտպանության բանակ՝ կազմված տեղի բնակիչներից, որի առկայությունը չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության որևէ դրույթի և հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիքը։ Արցախի Պաշտպանության բանակի դեմ Ադրբեջանի արշավը պայմանավորված է նրանով, որ Բաքուն ձգտում է զրկել արցախահայությանը ինքնապաշտպանության և էթնիկ զտման հանցավոր ծրագրերին դիմակայելու հնարավորությունից։ Ադրբեջանի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է՝ կեղծիք են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանի լսումների ընթացքում Ադրբեջանը հնարավորություն ուներ ներկայացնելու իր բոլոր փաստարկները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, սակայն կողմերի փաստարկները մանրամասն ուսումնասիրելուց հետո, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին երաշխավորել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերստին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին16:5215.03.23 -
Հասարակական3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակՄարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան:Ավելին16:4515.03.23 -
ՄիջազգայինԿիմ Չեն Ընը բալիստիկ հրթիռներով է պատասխանել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժություններինՀյուսիսային Կորեայի առաջնորդը նոր հիրթռներ է արձակել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների: Հյուսիս-կորեական պետական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում երևում է կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռ: Դրանք արձակվել են երեքշաբթի՝ երկրի հարավային նահանգներից մեկից: Հրթիռները խոցել են 611 կմ հեռավորությամբ թիրախները:Ավելին16:3715.03.23 -
ԻրավականԿրակել էր նախկին կնոջը, ապա ինքն իրենՄարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։ Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին16:3015.03.23 -
Քաղաքական«Հայաստանը 50 հազար տոննա անվճար զենք է ստացել Սերժ Սարգսյանի օրոք». Մամիջանյան«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ստացել է 50 հազար տոննա անվճար սպառազինություն, որն այսօր էլ հայկական զինուժին ծառայում է՝ ռազմական յուրաքաչյուր կոնֆլիկտի ժամանակ»,- հայտարարել է խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:Ավելին16:1515.03.23 -
ԻրավականՔննիչը կաշառք է ստացել. ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք են բերվել նույն քննչական բաժնում քննվող քրեական վարույթով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձից քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: 2023 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի վերոնշյալ քննչական բաժնում քննվող քրեական վարույթներից մեկով ունի տուժողի դատավարական կարգավիճակ, որի շրջանակներում 12.000 ԱՄՆ դոլար գումարի խարդախության զոհ է դարձել։ Ըստ հաղորդման՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն իրենից պահանջել է 500 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի այն փոխանցի դատախազին՝ առերևույթ հանցանք կատարած անձին գտնելու նպատակով և մեկ շաբաթ անց հետ վերադարձնի նշված գումարը։ Սակայն հետագայում քննիչը հրաժարվել է գումարը հետ վերադարձնել՝ հայտնելով տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններ։ 2023 թվականի մարտի 10-ին հիշյալ քննիչը, զբաղեցրած պաշտոնն այլևս զբաղեցրած չլինելու պայմաններում, 27-ամյա երիտասարդի հաշվին փոխանցել է 204.000 ՀՀ դրամ և պահանջել մոտենալ քննչական բաժին՝ քննությունը շարունակելու նպատակով։ Նկատի ունենալով, որ 27-ամյա երիտասարդի կողմից ներկայացրած հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքի փաստական նկարագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաշվի առնելով, որ առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ նախաձեռնված քրեական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով։ Նշված քննիչը ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2022թ. հոկտեմբերի 12-ին։Ավելին16:0015.03.23