Լրահոս

2023-03-15
  • Հասարակական
    Վաճառքի և սպասարկման նոր սրահ է բացել «Ռոստելեկոմը»՝ Շենգավիթում
    Հայաստանում տվյալների մշակման ամենամեծ կենտրոնն է պատրաստվում ստեղծել «Ռոստելեկոմը»: Ընկերության ներկայացուցիչները Շենգավիթում նոր գրասենյակի բացման ժամանակ հայտարարել են, որ ներդրումային մեծ ծրագիր են հաստատել ու պատրաստվում են տարվա ընթացքում բաժանորդներին զարմացնել անակնկալներով:
    15:52
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արթուր Թովմասյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ Արցախի իշխանության ներկայացուցիչներին Բաքու հրավիրելուն
    Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է, և շատ կարևոր է, որ այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, և ավելացրել, որ այդ երկու նպատակները միավորվում են մեր ժողովրդի գլխավոր նպատակի՝ ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա լրիվ ճանաչման մեջ: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ բարդ ժամանակներ ենք ապրում, և գործընթացները, որոնք ընթանում են մեր տարածաշրջանում, կարող են ցանկացած պահի ռազմական նոր ագրեսիաների ու անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ: Սակայն դրանցից խուսափելու համար մենք չենք կարող մեր կենսական շահերը անտեսել: Այդ իմաստով շատ կարևոր էր նաև ՀՀ վարչապետի այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները պաշտոնական Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում չեն պատրաստվում Արցախի նկատմամբ էթնիկ զտում կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ Ադրբեջանին»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը ևս պետք է այս հարցում շատ հստակ ու կոշտ դիրքորոշում ստանձնի: Անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած այն տեղեկատվությանը, թե Արցախի իշխանության ներկայացուցիչները հրավիրվում են Բաքու երկխոսության՝ Թովմասյանը նշեց, որ Արցախի իշխանությունները երբևէ չեն խուսափել Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներից: «Հարցն այն է, որ մեզ համար ընդունելի չէ Բաքվի առաջարկած օրակարգը: Ցավոք, նախորդ շփումները, չնայած պայմանավորվածություններին, որևէ արդյունք չեն ապահովել օրակարգային հարցերի մասով: Ավելին, դրանցից հետո Ադրբեջանի զինուժը մարտի 5-ին Արցախի տարածքում ահաբեկչական գործողություն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորում ստացել մեկ ոստիկան: Եթե շփումների «արդյունքները» այդպիսին պետք է լինեն, ապա ավելի նախընտրելի է չհանդիպել»,- եզրափակել է Ա. Թովմասյանը:
    15:45
    15.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ջերմուկում ադրբեջանական զորքի կուտակում կա՞. Սուրեն Պապիկյանը խուսափում է պատասխանել
    Ջերմուկում ադրբեջանական զորքի կուտակման մասին լուրերը Սուրեն Պապիկյանը հաստատու՞մ, թե՞ հերքում է: Խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Պաշտպանության նախարարը խուսափել է ուղիղ պատասխանել: Միջամտել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, թե կան հարցեր, որոնց պատասխանները կարող են հնչել փակ նիստում:
    15:37
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ վիրավորները զինվորականներ են
    Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։ Վթարի փաստով ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։
    15:30
    15.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Ամերիկյան ԱԹՍ-ն ջուրն է ընկել՝ առանց ռուսական կործանիչի հետ բախման. ՌԴ-ն հերքում է ԱՄՆ մեղադրանքը
    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ամերիկյան կողմի մեղադրանքները, թե ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան ԷՄ-ՔՅՈՒ-9 անօդաչուին: Ըստ ռուսական կողմի՝ ամերիկյան անօդաչուն թռել է անջատված հաղորդիչներով` խախտելով «հատուկ ռազմական գործողության» նպատակով սահմանված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի պայմանները։
    15:22
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քվենտին Տարանտինոն աշնանը կնկարահանի իր վերջին ֆիլմը
    Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոն գրել է ֆիլմի սցենար, որը պատրաստվում է նկարահանել այս աշնանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Hollywood Reporter պարբերականին: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ սա կլինի Տարանտինոյի վերջին ֆիլմը: Այն կոչվում է «Կինոքննադատ»: Շատ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, ըստ աղբյուրների, պատմությունը ծավալվում է 1970-ականների վերջին Լոս Անջելեսում՝ կին գլխավոր հերոսուհու շուրջ: Պարբերականը ենթադրում է, որ պատմությունը կարող է կենտրոնացած լինել Պաուլին Կաելի շուրջ, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկը: Կաելը մահացել է 2001 թ.-ին և ոչ միայն կինոքննադատ էր, այլև գրող: Քվենտին Տարանտինոն վերջին 3 տասնամյակների ընթացքում նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր, այդ թվում՝ «Քրեական ընթերցվածք»-ը և «Մի անգամ Հոլիվուդում»-ը: Նա աշխատել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը, Սեմյուել Լ. Ջեքսոնը: Նրա ֆիլմերի շնորհիվ Քրիստոֆ Վոլցը երկու «Օսկար» է շահել: Տարանտինոն բազմիցս նշել էր, որ ցանկանում է իր կյանքի ընթացքում նկարահանել 10 ֆիլմ կամ թոշակի անցնել մինչև 60 տարեկանը: Ռեժիսորն արդեն նկարահանել է 9 ֆիլմ (եթե «Սպանել Բիլին» ֆիլմը համարենք 1 ֆիլմ), իսկ մարտի 27-ին դառնալու է 60 տարեկան:
    15:15
    15.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Երեխայասպան ռեժիմը հաստատվում է տարածաշրջանում». Իրանն անպատասխան չի թողնի իր վրա նետված քարը
    Արցախից բռնազավթված տարածքներում իսրայելական ուժերի տեղակայումը հանգիստ չի տալիս Իրանին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ «հարևան որոշ երկրներ հնարավորություն են տվել երեխայասպան սիոնիստական ռեժիմին ամրապնդվել տարածաշրջանում»: Հարևան երկրներ ասելով, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին նկատի ունի իրանից զինվորականը:
    15:00
    15.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Ալիևի գազային խոստումները՝ Եվրոպային
    Ադրբեջանի նախագահը Գերմանիայի կանցլերին վստահեցրել է, թե այս տարվա ընթացքում Բաքուն իր բնական գազի արտահանման ընդհանուր ծավալի կեսը կուղարկի Եվրոպա: «Մենք 2021 թվականին Եվրոպա ենք արտահանել ընդամենը 8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, այս տարի այդ թիվը կկազմի մոտ 12 միլիարդ»,- հայտարարել է Ալիևը:
    14:52
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է
    Կապան քաղաքում բռնկված հրդեհի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ Կապան քաղաքում բռնկված հրդեհը դեռևս մարված չէ։ Հայտնում ենք, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է մարտի 15-ին՝ ժամը 09։45-ին, այրվել է 22 հա խոտածածկույթ:Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Տեղեկատվությունը ՆԳՆ ՓԾ ֆեյսբուքյան և տելեգրամյան պաշտոնական էջերում սահմանված կարգով զետեղվել է։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին՝ ժամը 13։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին՝ ժամը 17:15-ին։
    14:45
    15.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլերը «մոռացել է» Արցախի ինքնորոշման իրավունքը
    Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից մոտ երկու շաբաթ անց Գերմանիայի կանցլերը Բեռլինում ընդունել է Ադրբեջանի նախագահին: Եթե Փաշինյանի հետ Շոլցը խոսել էր Արցախի ինքնորոշման իրավունքից, Ալիևի հետ ասուլիսի ընթացքում այդ մասին անգամ ակնարկ չի արել: Կանցլերը Արցախի բնակչության անվտանգությունն է կարևորել խաղաղության համաձայնագրի մասին իր դիրքորոշումը հայտնելիս: Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է գերմանացի գործընկերոջը, որ Երևան է ուղարկել խաղաղության համաձայնագրի 5 կետանոց առաջարկը:
    14:37
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիլիթ Մինասյանը և Լենա Նազարյանը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 10-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
    14:30
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տղամարդը 10 տարի նույն թվերով վիճակախաղ է խաղացել ու հարստացել
    Ամերիկյան Մերիլենդ նահանգի Լյութերվիլ քաղաքի բնակիչը տասը տարի նույն թվերով վիճակախաղ է խաղացել ու հարստացել։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ Տղամարդը պատմել է, որ տասը տարի առաջ նա առաջին անգամ վիճակախաղի տոմս է գնել և դրա մեջ թվերի համակցություն է մուտքագրել։ Այդ ժամանակից ի վեր ամեն խաղարկության ժամանակ նա օգտագործում է նույն թվերը։ Եվս մեկ տոմս գնվել է ավտոլցակայանի խանութում։ Խաղարկության արդյունքում խաղացողը ստացել է 50 հազար դոլար (3,7 մլն ռուբլի) մրցանակ։ Նրան մեկ թիվ է պակասել շահելու ամբողջ 10 միլիոն դոլար (757,2 միլիոն ռուբլի) ջեքփոթը, բայց նա ասում է, որ չի զղջում դրա համար: Հաղթողը բացահայտել է, որ ինքն ու իր կինը արդեն շահույթի հետ կապված ծրագրեր ունեն։ «Մենք պատրաստվում ենք վճարել հաշիվները և գնալ երկար սպասված ճանապարհորդության», - ասաց նա:
    14:15
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է առանց պետական գրանցման ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք
    ՀՀ պետական եկամուտների կեմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։ Մասնավորապես` Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Արմավիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ` պարզելու տվյալ անձանց ինքնությունը, շրջանակը, ինչպես նաև գործունեության իրականացման վայրը: Շուրջօրյա ռեժիմով իրականացված ուժեղացված օպերատիվ հսկողոթյան շնորհիվ, նշված միջոցառումներն իրենց դրական արդյունքն են տվել: Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով պետական գրանցում և ընդերքօգտագործման թույլտվություն, Արմավիր մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել և իրեն պատկանող բեռնատարով մեկ այլ տարածք է տեղափոխել ավազակոպճային զանգված և ստացել` ձեռնարկատիրական եկամուտ: Պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվար ամսին, ընդհանուր առմամբ, քաղաքացու կողմից այդ նույն տարածքից արդյունահանվել և տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր ավազակոպճային զանգված: Արդյունքում, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս: Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Միաժամանակ, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն` ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով վարչական վարույթ իրականացնելու նպատակով: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:00
    15.03.23
    Ավելին
  • Արցախ
    Արցախի ԱԺ-ն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ առաջին ընթերցմամբ
    Արցախի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրության փոփոխության նախագիծը: Ըստ այդ փոփոխության՝ արտակարգ դրության պայմաններում Արցախի նախագահի հրաժարականի դեպքում Ազգային ժողովը կարող է հանրապետության նոր նախագահ ընտրել: Ըստ ընթացակարգի՝ առաջին ընթերցումից հետո նախագիծը պետք է ուղարկվի Գերագույն դատարան, որտեղ սահմանադրությանը համապատասխան ճանաչվելուց հետո միայն կարող է խորհրդարանում ներկայացվել երկրորդ ընթերցման համար:
    13:52
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան
    2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին և 2021 թ.-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները: «ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,-նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և է՛լ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հարաբերությունների կարգավորման՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքներին և դրանց առնչությամբ Հայաստանի արձագանքին: Փաստաթղթում նաև հիշատակվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ին որոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածության հետ: Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա: «Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ.-ի մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ և բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից», - նշված է զեկույցում: Եվրոպական խորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի առնչությամբ, դատապարտում է Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարների զբոսայգու» բացումը, ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ համաձայնագիրը և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների միջև երկկողմ շփումները: Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքական և էներգետիկ ոլորտում գործընկերությունը խորացնելուց առաջ Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակը, որը «դեռ գնահատվում է շատ բացասական»: Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
    13:45
    15.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    ՊՆ կայքը չի պատմում արցախյան հերոսամարտի մասին՝ «տեխնիկական խնդիրների պատճառով»
    Մեկ ու կես տարի է՝ պաշտպանությանը նախարարության կայքէջից բացակայում է Արցախյան ազատամարտին վերաբերող բաժինը: Ե՞րբ է, ի վերջո, նախարարությունը պատմելու Արցախյան հերոսամարտի մասին կամ ինչու՞ է խուսափում դա անել: Պատգամավոր Գեղամ Մանուկյանն է հարցրել Սուրեն Պապիկյանին:
    13:37
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ջրհեղեղ՝ Թուրքիայում. հինգ մարդ կյանքից զրկվել է
    Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին, հայտնում է Tvnet-ը։ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում տեղատարափ անձրևը հեղեղումներ է առաջացրել, հեղեղվել է հիվանդանոց, դպրոցներում դասերը դադարեցվել են, ավելի վաղ հայտնել է Habertürk հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով մինչ այժմ հինգ մարդ է զոհվել։ Tvnet-ի հեռարձակմանը միացած Շանլըուրֆայի քաղաքապետարանի քաղաքապետ Զեյնել Աբիդին Բեյազգյուլն ասել է, որ «կան անհետ կորածների մասին տեղեկություններ, սակայն չեն կարող հաստատել դրանք»։
    13:30
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Միջազգային մամուլի արձագանքը՝ Պորտուի դեմ Մխիթարյանի խաղին
    Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտուն» ու «Ինտերը» ոչ-ոքի խաղացին` 0-0: Հանդիպումը կայացել է Պորտուգալիայում՝ «Դրագաու» մարզադաշտում։ Առաջին խաղում միլանյան թիմը հաղթել էր 1-0 հաշվով, ուստի դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Այս մասին գրում է Armsport.am-ը: «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար հոբելյանական էր «Պորտուի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը։ Մխիթարյանը մրցաշարի հիմնական փուլում իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին «Շախտյորի» կազմում։ Հետագայում նա խաղացել է Չեմպիոնների լիգայում նաև Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Միջազգային հեղինակավոր պարբերականները խաղից հետո անդրադարձել է հայ ֆուտբոլիստի խաղին՝ նրան բարձր գնահատականներ շնորհելով. Eurosport.it (6,5). Տեխնիկապես նա հիանալի խաղացող է մնում՝ անգամ խաղի վերջում: Փոխանցումների հիանալի երկրաչափություն և շատ ճիշտ որոշումներ: Goal.com (6,5). Խաղում, որն ընթանում էր խաղադաշտի կենտրոնում, հայ ֆուտբոլիստն իր մասին խոսում է՝ գնդակին որակապես տնօրինելով: ilgazzettino (6,5). Մշտական շարժիչ, որը շատ արժեքավոր խաղացող է՝ ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանության մեջ: Նա կենտրոնում կառավարում է գնդակը, տալիս է ճիշտ հավասարակշռություն և զսպում է մրցակցին։ Նա անում է այն ամենը, ինչ Ինձագին ասում է, ուստի նա միշտ խաղի մեջ է լինում: calciomercato (7) . Դուք խաղում եք այնպես, ինչպես կարողանում եք, իսկ Հենրիխը կանի այն ամենն, ինչ պետք է: numero-diez (7). Նա լավ է սկսում մի երկու հետաքրքիր փոխանցումներով, հետո մոտ քառորդ ժամով անհետանում է, մինչև նորից փայլում է։ Խլում է գնդակը, կառուցում խաղը, ամեն ինչ անում է և լավ է անում:
    13:15
    15.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԱՊԿ-ի այլընտրանքը ո՞րն է. Պապիկյանը չի ուզում մտնել քննարկման մեջ
    Պաշտպանության նախարարին այսօր հարցրել են, թե որն է Հայաստանի համար ՀԱՊԿ-ին այլընտրանքը: Սուրեն Պապիկյանը չի ցանկացել այդ հարցով քննարկման մեջ մտնել, թեև իր ելույթում անդրադարձել էր ՀԱՊԿ-ի հետ աշխատանքներին: Պաշտպանության նախարարը կրկնել է վարչապետի խոսքերը, թե Հայաստանը չի գնում ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է գնում Հայաստանից:
    13:07
    15.03.23
    Ավելին