Լրահոս

2023-03-15
  • Աշխարհ
    Պուտինին ու Բայդենին զեկուցել են. ի՞նչ գործ ունի ամերիկյան ԱԹՍ-ն՝ Ռուսաստանի սահմանի մոտ
    Պաշտոնական Մոսկվան կասկածներ ունի, որ Ռուսաստանի օդային տարածքում հայտնված ամերիկյան ռազմական անօդաչուն պատաստվում էր հարվածներ հասցնել Դաշնությանը, նաև հետախուզական տվյալներ փոխանցել Ուկրաինային: Ըստ ռուսների՝ սա հերթական ապացույցն է, որ Միացյալ Նահանգներն ուղիղ մասնակցում է ռուս-ուկրաինական պատերազմին: Վաշինգտոնը կտրուկ հերքում է այս մեղադրանքները և մեղադրում ռուսներին՝ ԱԹՍ-ն ոչնչացնելու համար:
    23:22
    15.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Դավաճանների որջ չէ հայկական բանակը. որտե՞ղ փնտրել «5-րդ շարասյունը»
    ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր խորհրդարանում չի կարողացել պատասխանել լրագրողների հարցին, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի ասած 5-րդ շարասյան ներկայացուցիչները, որոնց Հայաստանի վարչապետը մեղադրում է պատերազմում պարտության համար: Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորը ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու կոչ է արել՝ հորդորելով ջարդել 5-րդ շարասյան գլուխը:
    23:15
    15.03.23
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    «Ամո՛թ» գոռում են բրյուսովցիները ու չեն ընդունում ռեկտորի պաշտոնակատարին
    Կրթական կոլապս է Բրյուսովի համալսարանում: Ուսանողները այսօր դասադուլ են արել, դեմ են Դավիթ Գյուրջինյանի՝ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու կառավարության որոշմանը:
    23:07
    15.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Եվրամիության վերջնագիրը մերժում են սերբերը. «Կոսովոն Սերբիայի սիրտն է»
    Սերբիա-Կոսովո բանակցություններից երեք օր առաջ Բելգրադում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով չգնալ բանակցությունների Եվրամիության առաջարկած ճանապարհային քարտեզով: «Կոսովոն Սերբիայի սիրտն է»,- հայտարարել են ցուցարարները, որոնք մտավախություն ունեն, որ Բելգրադին եվրապաշտոնյաները կարող են համոզել ճանաչել Կոսովոյի անկախությունը:
    23:00
    15.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Լայնածավալ հարձակման սպառնալիք կա. ՀՀ ՊՆ ղեկավարը խոստովանում է՝ իդեալական չէ առաջնագիծը
    Արցախցիների ուղղությամբ է այսօր կրակել ադրբեջանական զինուժը: Առավոտյան ժամը 11-ին թշնամին թիրախավորել է Ամարասի հովտում աշխատող երեք հողագործի: Ադրբեջանը անկանոն կրակոցներ է արձակել, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կեղծ լուրերով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի ու Հայաստանի վրա հնարավոր հարձակման համար: Եվ դա անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ էսկալացիայի մեծ վտանգի մասին հայտարարությունից 24 ժամ անց: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո 2.5 տարում՝ ՔՊ-ական իշխանությունը չի կարողացել պաշտպանական գծերն իդեալական վիճակի բերել:
    22:45
    15.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մահվան սելավ՝ Թուրքիայում. ջուրը կարող է շենքերի հինգերորդ հարկ հասնել
    Ավերիչ երկրաշարժից ավելի քան մեկ ամիս անց Թուրքիային նոր բնական աղետ է պատուհասել: Անձրևներից հեղեղվել են քաղաքաներ: Ջուրը սրբում տանում է ամեն ինչ: Արդեն հայտնի է զոհերի մասին:
    22:30
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները` մարտի 15-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է մարտի 15-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.28 դրամ է, վաճառքը՝ 391.86 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.14 դրամ է, վաճառքը՝ 424 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.95 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:
    22:15
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդեն ծրագիր կա ջախջախել Գիտությունների Ակադեմիան․ Ավետիք Իշխանյան
    Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Դեռևս 2021թ․ վարչապետ կոչեցյալը հայտարարեց բուհերի և գիտական ինստիտուտների ջախջախման մասին։ «Ի պատիվ» իրեն, նա իր «խոստումը» , այն է ջախջախել Հայաստանի գիտությունն ու մշակույթը՝ հետևողականորեն իրականացնում է։ Առաջին հարվածը Բրյուսովի անվան համալսարանինն է։ Արդեն ծրագիր կա ակադեմիական գիտական ինստիտուտների և Պետ․ Համալսարանի միավորման անվան տակ , ջախջախել Գիտությունների Ակադեմիան։ Նույն ճակատագիրը սպասվում է Պոլիտեխնիկին, Բժշկական համալսարանին, մի խոսքով՝ բոլորին։ Զուգահեռ ջախջախման վտանգի տակ են պետական թատրոնները։Այսօր բրյուսովցիները բողոքի ցույցեր են անում,սակայն նրանց չեն միանում մյուս բուհերի, ակադեմիայի աշխատակիցները, թատրոնների անձնակազմերը։ Կարծես այն իրենց չի վերաբերում։ Սպասեք հարգելիներս, շուտով։ Ահա և ձեզ դավաճան-քայքայիչի հաջողության գրավականը։
    22:00
    15.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանում նոր երկրաշարժ է եղել
    Ադրբեջանում 3.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Վերջին մեկ ամսում ավելի քան հինգերորդ անգամ է ցնցում Ադրբեջանի երկրակեղևը: Այս անգամ ՄասալԸի շրջանում է եղել երկրաշարժի էպիկենտրոնը:
    21:52
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է․ կա տուժած
    Մարտի 15-ին, ժամը 19։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Գ․ Հ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    21:45
    15.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Հրավառ նյութերի բռնկումից Թեհրանում 7 մարդ է մահացել
    Իրանում հրավառ նյութերի բռնկումից Թեհրանում «Չարշանբե սուրի» տոնակատարության ժամանակ 7 մարդ է զոհվել, ավելի քան 140-ը վիրավորվել է: Տուժածների մի մասը կորցրել է վերջույթները: Երեկ առավոտյան իրավապահները հորդորել էին քաղաքացիներին տոնակատարության ժամանակ պահել անվտանգության կանոնները:
    21:37
    15.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Պարեկ տեսնելիս պետք է դիմել ոստիկանությո՞ւն. սկանդալային հայտարարություններ՝ ԱԺ-ում
    Աղմկոտ պատմությունների կենտրոնում պարբերաբար հայտնվող պարեկների մասին այսօր սկանդալային հայտարարություն է արել ՔՊ-ական պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը: Մեկնաբանելով թմրանյութ վաճառելու համար բռնված պարեկի մասին լուրը, ասել է, որ նաև թմրանյութ օգտագործող պարեկներ կան, ինչպես նաև պատգամավորներ, նախարարներ:
    21:30
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ից Թուրքիա արտահանվել է 20 միլիոն 167 հազար ԱՄՆ դոլարի ոսկու հումք․ Վարդանյան
    Քրիտսինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գուցե արդեն տեսած լինեք այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ վճաբանություն ծագեց, երբ քննարկվում էր դեպի Թուրքիա արտահանվող ապրանքների կառուցվածքը։ Ցանցում տարածվեց վիճաբանության հատվածը, բայց քննարկվող հարցն աննկատ մնաց, մինչդեռ այսն իսկապես կարևոր է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Tadevos Avetisyan-ն ուսումնասիրել է անկախության շրջանում փակ սահմանների պարագայում ՀՀ-Թուրքիա ապրանքաշրջանառությունը և արձանագրել հետևյալը։ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը տարեկան միջինը շուրջ 150 անգամ գերազանցում է արտահանմանը, այսինքն, անգամ փակ սահմաններով, հայկական շուկան ողողվում է թուրքական ապրանքով, իսկ Հայաստանը չի կարողանում թուրքական շուկայի համար գրավիչ ապրաքատեսակներ առաջարկել և այդտեղ խնդիրն ամենևին էլ սահմանի բաց կամ փակ լինելը չէ (ինչպես մեզ փորձում են հիմա համոզել)՝ այլ հայկական ապրանքատեսակների ոչ մրցունակությունը թուրքական շուկայում ։ Փոխարենը Թադևոս Ավետիսյանը շատ ուշագրավ շեղում է հայտնաբերել անցած տարվա առաջին կիսամյակի դեպի Թուրքիա արտահանումների կառուցվածքի մեջ։ Պարզվում է, 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 20 միլիոն 167 հազար ԱՄՆ դոլարի (353,1 կիլոգրամ) ոսկու հումք, ոչ թե զարդեր, որը կազմել է Հայաստանից Թուրքիա ընդհանուր արտահանման 99 տոկոսը (աղբյուրը՝ https://www.petekamutner.am/Content.aspx...)։ Ակնհայտ է, որ ՀՀ պարզ քաղաքացին, կամ միջին վիճակագրական գործարարը չէր կարող նման գործարք իրականացնել։ Ուստի այստեղ մենք բախվում ենք խոշոր գործարարների շահերին, որոնց համար էլ անգամ անհնար կլիներ առանց պետական հովանավորության փակ սահմանով և թշնամական հարաբերություններ ունեցող երկրի հետ հաջողությամբ նման գործարքների իրականացումը։ Թե ինչ սխեմաներով է իրականացվել այսպիսի խոշոր գործարքը, ովքեր և ինչ եկամուտ են ունեցել գործարքից, հայ հասարակությանն անհայտ է։ Բայց գործարքի հանգամանքների և շահառուների պարզվելու դեպքում, համոզված եմ, անունների մեջ կկարողանանք գտնել «հայ-թուրքական բարեկամության» տեղական լոբբիստներին, ովքեր ամեն անգամ խոսելով Թուրքիայի մասին, կարծես իմիջայլոց «մոռանում» են հիշատակել հայերի համար Թուրքիայից եկող վտանգը, իսկ այսպսի դեպքերով ակնհայտ է դառնում, որ դա մոռանում են անել կոնկրետ շահույթի պարագայում։ Այսօր Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Թադևոս Ավետիսյանը բարձրացրել է հենց այս հարցը։ Իշխող ուժի պատասխանը բարձրացված հարցին կարող եք տեսնել տեսանյութում։
    21:15
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իսրայելի Հայֆա քաղաքում որոշվել է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը. Թուրքիան հակազդում է
    Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական հարաբերություններում Ռաֆայել Սադին տեղեկացրել է նաև, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու հարցում: Զոհարը նամակը փոխանցել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն, որտեղ էլ խորհրդակցություններ են անցկացվել այդ թեմայով։ Սադիի կարծիքով, սակայն, այս օրերին Հայֆա քաղաքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին այդ քաղաքի ղեկավարությունը կարող է չանսալ հուշարձանը տեղադրումը չեղարկելու վերաբերյալ կառավարության պահանջներին: Նշվում է, որ դա հավանական է՝ հաշվի առնելով Իսրայելում ՏԻՄ մարմինների ունեցած լայն ինքնավարությունը: Ըստ հոդվածագրի՝ Հայոց ցեղասպանության հուշարձանը տեղադրելու նախաձեռնության հեղինակը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ անհաջող նախաձեռնություններով հանդես եկած «Մերեց» կուսակցության նախկին պատգամավորներից մեկն է:
    21:00
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ավագ դպրոցում մասնագիտության ընտրության խնդիրը. խորհուրդներ՝ հոգեբանից
    Մերօրյա ժամանակներում ավագ դպրոցի աշակերտների շրջանում նկատվում է ապագա մասնագիտությունն ընտրելու միտում՝ կախված տվյալ մասնագիտության հեղինակությունից, շրջապատի ազդեցությունից և ծնողների կարծիքից։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ «հեղինակություն» բառը շատ դեռահասների կողմից կարող է ընկալվել որպես հետագայում բարձր եկամուտ ունենալու երաշխիք: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ հասկանալու աշակերտների հոգեբանական առանձնահատկություններն ու մասնագիտության ընտրության վրա ազդող հիմնական գործոնները։ «Խորհրդատվական պրակտիկայում հաճախ հանդիպում է այն փաստը, որ ավագ դպրոցի աշակերտները, ընտրելով իրենց ապագա մասնագիտությունը, հաշվի չեն առնում ոչ իրենց հետաքրքրությունը կոնկրետ մասնագիտության նկատմամբ, ոչ իրենց անհատական ​​կարիքները և ոչ էլ անձնական որակները»,- նշեց հոգեբանը: Մասնագետի խոսքով, ավագ դպրոցի աշակերտների կողմից մասնագիտություն ընտրելով ( չունենալով սեփական կյանքի փորձ) շատ երիտասարդներ դիմում են իրենց ծնողներին, ովքեր ևս փորձում են ուղղորդել երեխային՝ հիմնականում կարևորություն տալով ապագա մասնագիտության ֆինանսական բաղադրիչին, ինչը սխալ մոտեցում է: «Ապագայում բարձր եկամուտներ խոստացող մասնագիտությունների նկատմամբ նկրտումների գերակայությունը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով ներքին իրողությունները, սակայն չպետք է մոռանալ, որ սիրելի մասնագիտությամբ և գործով չզբաղվող մարդը երբեք չի կարող երջանիկ լինել և, հետևաբար, չի կարող օգտակար լինել նաև հասարակությանը»,- մանրամասնեց հոգեբանը։ Դեռահասության շրջանում ապագա մասնագիտության ընտրության հարցում կարևոր ու որոշիչ կարող է լինել նաև ընկերոջ կամ ընկերուհու կարծիքը: «Մեր իրականության մեջ հաճախ կարելի է նկատել, որ դպրոցն ավարտելիս երիտասարդները ձգտում են մեկ բուհ ընդունվել՝ «ընկերության համար», շարունակել լինել միասին նաև նոր միջավայրում։ Այս մոտեցումը ևս սխալ է, կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնող պետք է գրագետ ուղղորդի երեխային՝ ասելով, որ տարբեր բուհերում սովորելով էլ վերջիններիս ընկերությունը չի տուժի և, ընդհակառակը, նրանք հնարավորություն կունենան միմյանց հետ կիսելու իրենց նոր փորձառությունն ու հնարավորությունները»,- ասաց Հարությունյանը։ Ավագ դպրոցի աշակերտների մոտ մասնագիտության մասին պատկերացումները հաճախ ձևավորվում են նաև հեռուստասերիալներ և գեղարվեստական ​​ֆիլմեր դիտելով: Մասնագիտությունների նման ընկալման մեջ որոշակի դեր է խաղում նաև հասարակությունը՝ դեռահասներին պարտադրելով որոշակի կարծրատիպեր։ «Հաճախ երիտասարդները «անօգնական են» այս դաշտում և դժվարությամբ են ընտրում ոչ միայն իրենց ապագա մասնագիտությունը, այլև ուսումնական հաստատությունը։ Չնայած ինտերնետ ռեսուրսների գլոբալ օգտագործմանը, ավագ դպրոցի աշակերտները չգիտեն, թե ինչպես փնտրել և օգտագործել դրանք անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Այստեղ նույնպես կարևորվում է ծնողի կամ խնամակալի, ավագ ընկերոջ և, իհարկե, ուսուցչի դերը, որոնց խոսքը ոչ միայն կարող է ուղղորդել, այլև շատ դեպքերում նաև մոտիվացնել»,- ասաց մասնագետը։ Այսպիսով, ժամանակակից դեռահասների կողմից մասնագիտական ​​ուղու ընտրությունը հաճախ կարող է սխալ ուղով ընթանալ և արդեն համալսարանում հանգեցնել հիասթափության և մասնագիտության նկատմամբ հետաքրքրության կորստի։ Հետագայում բուհն ավարտելուց հետո էլ այս երիտասարդները չեն ցանկանա կամ չեն կարողանա աշխատել իրենց ոլորտում։ Նման խնդիրներից խուսափելու համար հոգեբան Մերի Հարությունյանը ավագ դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին խորհուրդ է տալիս՝ անցկացնել համակարգված զրույցները (սկսած տարրական դպրոցից), կատարել կանոնավոր այցելություններ քոլեջներ և բուհեր, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ հրավիրելը դպրոցներ, երեխայի հետ լինել անկեղծ և բաց՝ թույլ տալով վերջինիս ազատ արտահայտել իր մտքերն ու խոսել ցանկությունների մասին։ Զրույցի վերջում հոգեբանն առանձնացրեց մի կարևոր կետ՝ այն է դպրոցական հոգեբանի խորհրդատվությունը, ով կարող է մասնագիտական ​​կողմնորոշում կատարել և տալ բարձրորակ առաջարկություններ, որոնք հետագայում կօգնեն որոշել մասնագիտության ընտրությունը:
    20:45
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը
    Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
    20:30
    15.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մահվան սելավ՝ Թուրքիայում. ջուրը կարող է շենքերի հինգերորդ հարկ հասնել
    Ավերիչ երկրաշարժից ավելի քան մեկ ամիս անց Թուրքիային նոր բնական աղետ է պատուհասել: Անձրևներից հեղեղվել են քաղաքաներ: Ջուրը սրբում տանում է ամեն ինչ: Արդեն հայտնի է զոհերի մասին:
    20:15
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշ Կարապետ Մանվելյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
    Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը 55 կգ քաշայինների եզրափակչում 3-7 հաշվով զիջել է Ռումինիայի ներկայացուցչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետ Մանվելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով առավելության էր հասել Սաբոլց Լոսոնկի նկատմամբ, քառորդ եզրափակչում տուշեով (7-1) հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին, իսկ կիսաեզրափակչում հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել: Հարությունյանը 87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Գաբրիել Լուպասկոյին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, իսկ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում 6-1 հաշվով հաղթել է չեխ Մարսել Ալբինիին: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն Աշոտ Խաչատրյանը (67 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ): Խաչատրյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ 0-11 հաշվով պարտվել է վրացի Դիեգո Չխիկվաձեին: Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Խլոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Լեհաստանի ներկայացուցիչ Յակուբ Կամիլի հետ. հաղթանակի դեպքում Խլոյանը ևս կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 13-19-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):
    20:00
    15.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Քննարկվել է հանրապետությունում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ Խորհրդի անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում բնակչության տարբեր շերտերի հետ, բացահայտում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Արցախի նախագահի աշխատակազմին։ Արմեն Գևորգյանը հավելել է, որ Խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի այդ խնդիրներն ստանան պատշաճ լուծում: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ըստ ամենայնի աջակցելու է Հանրային խորհրդի գործունեությանը և հույս հայտնել, որ կառույցի հետ համագործացությունը կլինի շարունակական: Հանդիպմանը մասնակցել է հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:
    19:45
    15.03.23
    Ավելին